Պակիստան

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա |armenpress.am|

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա |armenpress.am|

armenpress.am: Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանի վրա բացել Է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդել Է Dawn հրատարակությունը: «Թորհամ»-ը համարվում Է հիմնական եւ առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի վրա: Այն փակվել Էր օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբներն իրենց հսկողության տակ վերցրեցին սահմանային օբյեկտն իրենց կողմից: Ինչպես նշել Է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել Էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին: Հրատարակության տվյալներով՝ սահմանը բաց Է եղել մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան Է մտել եւ այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:22 - 18 օգոստոսի, 2021
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» |tert.am|

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» |tert.am|

tert.am: «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան». այսօր Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, գրել է minval.az-ը:Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ «Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում»:Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:Շենթոփը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից, ասել է Շենթոփը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստեղծվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև համագործակցության եռակողմ հարթակ:
18:08 - 27 հուլիսի, 2021
Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանն Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների նոր ձևաչափ են ստեղծել |tert.am|

tert.am: Ուզբեկստանը, ԱՄՆ-ն, Աֆղանստանը և Պակիստանը պայմանավորվել են խորհրդակցությունների նոր քառակողմ հարթակ ստեղծելու մասին` ուղղված աֆղանական խաղաղ գործընթացի աջակցությանը:ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ուրբաթ հայտարարարել է Ուզբեկստանի ԱԳ նախարար Յուսուպ Կաբուլժանովը «Կենտրոնական և Հարավային Ասիա. Տարածաշրջանային փոխգործակցություն: Մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի շրջանակում:«Հայտարարությունը փաստում է ԱՄՆ-Ուզբեկստան-Աֆղանստան-Պակիստան քառակողմ ձևաչափի մասին, որը կոչված է աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է ուզբեկ նախարարը: Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին «Թալիբան» ծայրահեղական շարժման անդամներն արագորեն առաջընթաց են ունենում Աֆղանստանի տարբեր հատվածներում, այդ թվում և սահմանների մոտակայքում՝ երկրի զինված ուժերից խլելով մի շարք առանցքային հենակետեր և անցակետեր, ինչպես, օրինակ, Իրանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմաններին: Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումից հետո: ԱՄՆ-ն նախատեսում է մինչև սեպտեմբերի 11-ը երկրից դուրս բերել իր ամբողջ զորակազմը:
11:01 - 16 հուլիսի, 2021
Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հնարավոր է ունենան խորհրդակցական ձայնի իրավունք |hetq.am|

Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հնարավոր է ունենան խորհրդակցական ձայնի իրավունք |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել գործընկեր երկրների ինստիտուտ, որոնք ՀԱՊԿ ԽՎ-ում կունենան խորհրդակցական ձայնի իրավունք։ Այս մասին հինգշաբթի օրը՝ հուլիսի 1-ին, հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչելսավ Վոլոդինը։  «Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտի ստեղծման հարցը։ Նրանք կստանան խորհրդակցական ձայնի, փաստաթղթերի պատրաստման և հավաքական որոշումների մշակման իրավունք»,- հայտարարել է Վոլոդինը՝ կազմակերպության Խորհրդի նիստին։ Վերջինիս խոսքերով՝ նոր կարգավիճակի ի հայտ գալն ունի մեծ նշանակություն՝ խորհրդաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման և թափանցիկության համար։ «Առավել ևս, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք պետություններ։ Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ում դիտորդների և գործընկերների կարգավիճակների տրամադրումը լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում միջխորհրդարանական փոխգործակցությունն ակտիվացնելու այն երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքում կիսում են մեր սկզբունքներն»,- հավելել է Պետդումայի խոսնակը։  Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ևս նշել էր, որ նոր ֆորմատով հետաքրքրված են մի շարք երկրներ, սակայն տվել էր միայն երկուսի անունը. Ադրբեջան և Պակիստան։ 
21:43 - 01 հուլիսի, 2021