Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է |factor.am|

ՍԴ որևէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. այսօր վերջին օրն է |factor.am|

factor.am: Սահմանադրական դատարանի որևէ դատավոր այս պահի դրությամբ չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար: Այս մասին փոխանցեցին Ազգային ժողովի աշխատակազմից: Այսօր՝ փետրվարի 27-ին, լրանում է այն ժամկետը, երբ ՍԴ դատավորները կարող են հրաժարական ներկայացնել և անցնել վաղ կենսաթոշակի: Այս դեպքում պահպանվում էր նրանց աշխատավարձը և հավելավճարները: Սա կամավոր ընթացակարգ է, որին դատավորները կարող են դիմել կամ չդիմել: ՍԴ աշխատակազմից մեզ փոխանցեցին, որ իրենք նույնպես տեղեկություն չունեն՝ դատավորներն օգտվելո՞ւ են այս ընթացակարգից, թե՞ ոչ: ՍԴ դատավորներից Ալվինա Գյուլումյանը ասաց, որ չի օգտվելու այս համակարգից: Մյուս դատավորների հետ կապ հաստատել չհաջողվեց: Այդ նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թավշյա հեղափոխությամբ պայմանավորված՝ առաջիկայում հնարավոր են նոր սահմանադրական բարեփոխումներ, բայց սահմանադրի կամքը Սահմանադրական դատարան ձևավորելու առումով չի իրագործվի, քանի որ Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին դատարանն արդեն ձևավորված էր։
15:26 - 27 փետրվարի, 2020
Փետրվարի 17-ից 24-ը՝ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից խախտումներ չեն արձանագրվել․ ՀՌՀ

Փետրվարի 17-ից 24-ը՝ ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից խախտումներ չեն արձանագրվել․ ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-ից 24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը: Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ՀՀ ընտրական օրենսդրությանը անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկացնենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում քարոզչության կողմերի, պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից Հանձնաժողով պաշտոնապես ոչ մի բողոք չի ներկայացվել, իսկ վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող հաղորդումներում և հաղորդաշարերում «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերին տրվել են մասնակցության հավասար հնարավորություններ: Մշտադիտարկման արդյունքները:
14:38 - 27 փետրվարի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով: Այս աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների բազմազանությունը, այդ շրջանակում հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին օպերատիվ արձագանքելու նկատառումներով փետրվարի 27-ից ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511589 հեռախոսահամարով: Վերջինս կգործի՝ մինչև հանրաքվեի քվեարկության օրը՝  աշխատանքային օրերին ժամը 09:00-ից 18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:
13:36 - 27 փետրվարի, 2020
Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը |armtimes.com|

armtimes.com: «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները Շիրակի մարզում եւ Գյումրիում կհամակարգեն Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը,  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը: Թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Մարմաշեն, Արփի, Ամասիա, Աշոցք, Առափի, Հայկավան,Ոսկեհասկ, Սարապատ համայնքները: Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Այն ընդգրկում է Գյումրի քաղաքը: Թիվ 32 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Այն ընդգրկում է Ախուրյան, Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան համայնքներն, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման։ Թիվ 33 Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը: ՏԸՀ-ն ընդգրկում է Արթիկ քաղաքը, Անի, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները:
09:48 - 27 փետրվարի, 2020
Իշխանություններին առաջարկում ենք պահպանել հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը և 100 մլն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ

Իշխանություններին առաջարկում ենք պահպանել հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը և 100 մլն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տարածելով սահմանադրական փոփոխություների «ՈՉ» քարոզչական խմբի հայտարարությունը: Հայտարարությունը՝ ստորև. «Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։ Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրավի շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությամբ, հանգանակության նպատակի այս հընթացս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։ Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե։
14:20 - 26 փետրվարի, 2020
«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը․ Դանիել Իոաննիսյան

«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը․ Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Այո»-ի դրամահավաքին հավաքագրվեց 205 մլն դրամ Հանրաքվեի մասին օրենքի հոդված 20-րդ հոդվածը սահմանում է.«Քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուծումներ կատարելու կարգը1. Հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը (100 մլն դրամը): ․․․...3. ... սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափը գերազանցող մուծումները փոխանցվում են պետական բյուջե:» Հիմա հարց. արդյո՞ք հավաքագրված 205 միլիոնից 105-ը կփոխանցվի պետական բյուջե: Լրացում. Ոչ, չի փոխանցվի, քանի որ ֆորմալ առումով դրամահավաքը արել է ոչ թե «Այո»-ն, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Եվ այստեղ մենք նորից գալիս ենք արդեն 10 տարուց ավել քննարկվող՝ ընտրությունների (ու հանրաքվեների) քարոզչության ֆինանսավորման կարգավորումների թերության խնդրին»:
11:38 - 26 փետրվարի, 2020
Անկախ հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին. Փաշինյան |armenpress.am|

Անկախ հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երաշխավորեց, որ, անկախ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացին: Այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում: «Մենք հույս ունենք, որ հանրաքվեի արդյունքներով «Այո»-ն կհաղթի, հանուն սրա գործադրելու ենք մեր լավագույն ջանքերը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ: Կարող եմ երաշխավորել, թե ով է լինելու հանրաքվեի արդյունքում հաղթողի դերում: Այդ հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացին: Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա: Ես անձամբ կկտրեմ սեփական ձեռքերս, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը հայտնեց, որ ինտենսիվ մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին: «Առաջիկայում շատ ինտենսիվ քարոզարշավ ենք սկսելու: Ինքս անձամբ մասնակցելու եմ քարոզարշավին: Քարոզչական հանդիպումներ եմ ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում: Սա լինելու է շատ կարևոր խոսակցություն, որը լինելու է ոչ միայն մեր կողմից առաջարկվող Սահմանադրության փոփոխության տեքստի, այլև ենթատեքստի մասին»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ քարոզարշավի ընթացքում խոսվելու է նաև Արցախը հանձնողների ու չհանձնողների, հայրենիքը սիրելու ու չսիրելու, թալանածների ու չթալանածների մասին:
21:05 - 25 փետրվարի, 2020
Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Փաշինյան |armenpress.am|

Եկել է Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ կայացնելու հերթը. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկել է Հայաստանում Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ կայացնելու հերթը: Այս մասին Փաշինյանն ասաց փետրվարի 25-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի կազմակերպած դրամահավաքի ընթացքում: «Հայաստանի Հանրապետությունը հզոր, կենսունակ, ինքնիշխան և լիարժեք պետություն դարձնելու համար մեզ հարկավոր են ինստիտուտներ: 2018թ. մայիսին արձանագրվեց ինստիտուտներից կարևորագույնի՝ քաղաքացու հաղթանակը: Հաջորդ փուլում Հայաստանում վերահաստատվեց ընտրության ինստիտուտը, որովհետև մենք անշրջելիորեն փակեցինք ընտրությունները կեղծելու շրջանը: Հաջորդ փուլում մենք կայացրինք Ազգային ժողովը, որպես ինստիտուտ: Հաջորդ ինստիտուտը, որը կայացավ, կառավարությունն է, որովհետև ՀՀ-ն ընտրեց կառավարություն ու վարչապետ: Արդեն հստակ գծագրել ենք դատական համակարգի՝ որպես ինստիտուտի կայացման ճանապարհը, և հիմա եկել է հերթը՝ ՍԴ-ն որպես ինստիտուտ կայացնելու»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ այս պահին գործող սահմանադրությամբ կա Սահմանադրական դատարանի շատ կոնկրետ նկարագրություն, բայց չկա այդպիսի ՍԴ: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
20:35 - 25 փետրվարի, 2020
Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում այն հարցում, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կարող է բողոքարկվել այն Սահմանադրական դատարանում, որի անդամներին պաշտոնավարման առնչությամբ է հանրաքվեն: Այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին: Բագրատյանն Արդարադատության նախարարից նախ հետաքրքրվեց, թե որտեղ են բողոքարկվելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքները: «ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա է միակ հիմքը: Սահմանադրական դատարանի անդամների ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, երբ բողոքարկման դիմումը կլինի, դա արդեն ներքին հարց է: Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- ասաց նախարարը։ Պատգամավորի երկրորդ հարցին, թե շահերի բախում չկա՞ արդյոք, որ ՍԴ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորները, որոնցից 7-ը շահագրգիռ կողմ են այդ հարցում, Բադասյանը նշեց, որ այո, առերևույթ խնդիր տեսնում է:
13:34 - 25 փետրվարի, 2020
«Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի. Էդմոն Մարուքյան |aysor.am|

«Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ՀՅԴ հետ լծվել են «ոչ»-ի քարոզարշավին: ««Ոչ»-ի շտաբին աջակցելու որևէ կարիք չկա, որովհետև «ոչ» քարոզչություն երկրում գոյություն չունի», - ասաց Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա նշեց՝ ընտրական գործընթացը պիտի կազմակերպվի և կան հանձնաժողովներ, որտեղ պետք է մարդիկ նշանակվեն աշխատելու համար: «ԼՀԿ-ն ասել է՝ դեմ չէ, որ իր միջոցով լիցենզիա ստացած մարդիկ գնան ու այդ օրն աշխատեն պետության համար: Դա ապաքաղաքական գործ է, նրանք քարոզիչ չեն, որ այդ օրը քարոզեն, հետևելու են արդարությանը: Իշխանական ճամբարից «հայ-հույ», խառնվել են իրար: Տպավորություն է մոտս, որ մարդիկ վախում են, որ հանձնաժողովներում գրագետ, կիրթ մարդիկ են ներգրավվում, կարո՞ղ ա ուզում եք կեղծեք հանրաքվեն՝ վախենում եք», - ասաց Մարուքյանը:  
11:32 - 25 փետրվարի, 2020
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում ՀՀ դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով  ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 24-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու  դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին՝ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս: Հրամանով ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խմբին հանձնարարել է ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ՀՀ ԿԸՀ-ի, հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Խնդիր է դրվել ապահովել կատարված աշխատանքների հրապարակայնությունը, որի շրջանակներում իրականացվելու է ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ կողմից հրապարակվող տեղեկատվության մշտադիտարկում, ինչպես նաև կազմակերպվելու է քննարկման արդյունքների և կայացված որոշումների օպերատիվ լուսաբանում: Դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և դատախազների առջև խնդիր է դրվել հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալ հնարավորին սեղմ ժամկետներում: Գործընթացը լինելու է ՀՀ գխավոր դատախազի անմիջական վերահսկողության ներքո:
11:15 - 25 փետրվարի, 2020