ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

Պապիկյանն աշխատակազմին է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նորանշանակ նախագահ Գարիկ Սարգսյանին։   Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Նարեկ Բաբայանին՝ դժվարին փուլում պետական կառավարման այս կարևոր օղակում զգալի դերակատարում ունենալու համար և հաջողություն մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում։   Նախարարի գնահատմամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել համակարգը բարեփոխելու ուղղությամբ, և առաջիկայում ևս անելիքները շատ են այդ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու, հատկապես քաղաքացիների համար ոլորտի թափանցիկությունն ու գույքի հասանելիության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ։   Շնորհավորելով Գարիկ Սարգսյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վերջինս աշխատակազմի հետ համատեղ, կկարողանա նախկինում արված դրական փոփոխությունների հիման վրա նոր մոտեցումներով ոլորտի կառավարման նոր սկիզբ դնել։   Կոմիտեի նորանշանակ նախագահը, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը վստահության համար, հավաստիացրել, որ աշխատակազմի հետ համատեղ աշխատանքով արվելու է առավելագույնը՝ նախանշված նպատակներին հասնելու համար։
18:28 - 02 փետրվարի, 2021
ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն. Սուրեն Պապիկյան

ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն. Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է լուծելու նախորդ տարվա մարտահրավերներով պայմանավորված սոցիալական և հումանիտար խնդիրները՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ–ի հետ շարունակական համագործակցությունը։ «2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները,  որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ միջազագային զարգացման գործակալությունը։ Լիահույս եմ, որ տարին արդյունավետ կլինի նախարարության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ մեզ համար առանցքային է ԱՄՆ–ի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումն ու խորացումը»,–ընդգծել է նախարար Պապիկյանը։ Դեսպան Լին Մ. Թրեյսին  վերահաստատել է ՀՀ հետ փոխշահավետ համագործակցությանն ուղղված ամերիկյան կողմի պատրաստակամությունը։  Դեսպանի գնահատմամբ՝  2020 թվականը ծանր տարի էր հատկապես ՀՀ-ի համար՝ պայմանավորված ոչ միայն համավարակով, այլ նաև  ռազմական գործողություններով։ Լին Թրեյսին հույս է հայտնել, որ ՀՀ տնտեսության վերականգնման ուղղությամբ տարվող հակաճգնաժամային աշխատանքները լավագույնս կանդրադառնան ՀՀ  ենթակառուցվածքների զարգացման և ներդրումային հնարավորությունների ընդլայնման շրջանակում հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների վրա։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ չնայած 2020 թվականի հասցրած վնասներին, պատերազմի պատճառով անօթևան մնացած մարդկանց մեծ թվին՝ ՀՀ-ն ունի 2021 թվականին տնտեսական կայունության հասնելու բարձր վճռականություն։ Նախարար Պապիկյանի խոսքով հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունն առաջնահերթ է համարում ապահովել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների և ընթացիկ ծրագրերի անխափանությունը։ Նախարարը մանրամասնել է ՏԿԵ նախարարության առաջիկա ծրագրերը ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի արդիականացման ճանապարհաշինության, պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման, վարչատարածքային բարեփոխումների իրականացման և գործունեության այլ ուղղությունների շրջանակում։ Նախարարը նաև խոսել է պետություն-համայնք համագործակցության արդյունքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շարունակականության մասին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդման և  ընդլայնման շուրջ։
17:53 - 02 փետրվարի, 2021
ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել

Այսօր տեղի է ունեցել 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021-2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը։ Կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի, տարանցիկ ճանապարհների ոլորտներում ԵԱՏՄ կարգավորումների վերաբերյալ՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
19:33 - 29 հունվարի, 2021
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի նորոգումը շարունակվում է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։   Աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ Գրեթե պատրաստ է Օձունի խաչմերուկի երթևեկության պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը։   Հիմնանորոգումը շարունակվում է նաև «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհի տարբեր հատվածներում. «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է‚ որ այս պահին տեղադրվում է հողային պաստառը‚ որից հետո կսկսեն ավազակոպճային և կոպճային շերտերի տեղադրումը՝ նախապատրաստելով ճանապարհահատվածների ասֆալտապատման։   Եղանակային պայմանները բարենպաստ են շինաշխատանքների համար, և ինչպես նկատում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, տեխհսկողից թույլտվություն ունեն լիցքեր իրականացնելու։   Քննարկվում է նաև Հաղպատի խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորության վրա մեծ ծավալի ժայռային հանույթի հարցը։ Լուծում տալու համար դիտարկվում է մի քանի տարբերակ։   Մ-6 միջպետական մայրուղու՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում այս օրերին իրականացվում է նոր ջրատար խողովակի կառուցում։    
20:53 - 28 հունվարի, 2021
Փոխվել է տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը․ դիմապակուն կտրոններ չեն փակցվելու
 |shantnews.am|

Փոխվել է տրանսպորտային միջոցների տեխզննության կարգը․ դիմապակուն կտրոններ չեն փակցվելու |shantnews.am|

shantnews.am: Փոփոխության է ենթարկվել ավտոմեքենաների տեխնիկական զննության գործընթացը: Այսուհետև մեքենաների դիմապակու վրա տեխզննման կտրոններ չեն փակցվելու, փոխարենը անհրաժեշտ տվյալները կֆիքսվեն հատուկ էլեկտրոնային բազայում։ Նոր կարգով ավտոմեքենաների տեխզննման գործընթացի վերահսկողությունն է ուժեղացվում։ Տարբեր գնահատականներով՝ վթարների մինչև 30 տոկոսը տեղի է ունենում մեքենաների անսարքության պատճառով։ Նոր փոփոխություններով՝ այսուհետև պարտադիր է դառնում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը: Բանկերից կտրոններ ձեռքբերելու անհրաժեշտություն չի լինի, 6 ամսվա ընթացքում Հանրապետությունում կներդրվի տեխնիկական զննության նոր գործընթաց: «Երբ տեխզննության հերթական օրը գա, վարորդները դիմելու են տեխզննության կայաններ։ Եթե խախտումներ չեն հայտնաբերվի, տրանսպորտային միջոցը կմուտքագրվի էլեկտրոնային շտեմարան և վարորդներին կտրամադրվի արատորոշման քարտ, որ մեքենան պիտանի է շահագործման»,- պարզաբանումներ է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը։ Նոր կարգը, ըստ նախարարության, պատասխանատուին թույլ կտա ավտոմեքենաների տեխնիկական զննության վերահսկելիությունն ապահովել։ Տեխզննման կայաններում սրանով կբացառվեն ձևական  գործողությունները։ Հանրապետությունում այս պահին գործում է 50 կայան։ «Մինչև 4 տարվա արտադրության ավտոմեքենաները տեխնիկական զննության չեն ներկայացվի, 4-10 տարեկան տրանսպորտային միջոցները կներկայանան երկու տարին մեկ անգամ, իսկ 10 տարին լրանալուց հետո՝ յուրաքանչյուր տարի»,- նշել է Արման Կարապետյանը։  
19:07 - 27 հունվարի, 2021
ՏԿԵ նախարարը և ԶՖԳ փոխտնօրենը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հարցեր

ՏԿԵ նախարարը և ԶՖԳ փոխտնօրենը քննարկել են փոխգործակցության ընդլայնման հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 27-ին ընդունել է  Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բերտրան Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև հաստատված գործընկերության բարձր մակարդակը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումների համար։ Մեր գործընկերության արդյունավետության մասին են վկայում Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքում վերջերս արձանագրված հաջողությունները»,–ընդգծել  է նախարար Պապիկյանը։ Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է նախարարության մի շարք առաջնահերթ ծրագրերին և կարևորել գործընկերների հնարավոր աջակցությունը ճանապարհաշինության, ջրամբարաշինության,  համայնքներում ոռոգման համակարգի արդիականացման, վարչատարածքային բարեփոխումների շրջանակում համայնքների կարողությունների զարգացման և այլ հարցերում։ Բերտրան Վալկենարը նույնպես ընդգծել է Վեդիի  ջրամբարի շինարարության կարևորությունը ֆրանսիական կողմի համար և այն բնութագրել որպես խորհրդանշական ծրագիր հայ–ֆրանսիական պատմական կապերի վրա հիմնված գործընկերության մեջ։ Իր խոսքում Բերտրան Վալկենարը մանրամասնել է  ԶՖԳ ներդրումային գերակա ուղղությունները և վերահաստատել ֆրանսիական կողմի պատրաստակամությունը  շարունակել համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
18:50 - 27 հունվարի, 2021
Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները 103 միլիոն դրամի տեխնիկա են ստացել

Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները 103 միլիոն դրամի տեխնիկա են ստացել

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները կրկին տեխնիկա են ստացել։   Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուրը 34 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումը կազմել է 103 միլիոն 200 հազար դրամ։ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ Ծրագիրը էականորեն նպաստում  է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։   
13:09 - 25 հունվարի, 2021
Բազմաթիվ արցախցիներ շարունակում են բնակվել Հայաստանում․ ի՞նչ փուլում են Արցախի քաղաքացիների համար նախատեսված աջակցման ծրագրերը

Բազմաթիվ արցախցիներ շարունակում են բնակվել Հայաստանում․ ի՞նչ փուլում են Արցախի քաղաքացիների համար նախատեսված աջակցման ծրագրերը

Արցախի բազմաթիվ քաղաքացիներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Արցախի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվեցին և ժամանակավոր բնակություն հաստատեցին Հայաստանում։ Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը վերադարձավ Արցախ (մի քանի օր առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ 90-100 հազար մարդ վերադարձել է Արցախ), մի մասն էլ շարունակում է մնալ Հայաստանում։ Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության, սննդի և մյուս հարցերն իրենց վրա վերցրին ինչպես պետությունը, այնպես էլ անհատները։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (ԱՍՀՆ) սկսեց գործել Սոցիալական և նյութական աջակցության շտաբ, նախարարությունը զբաղվում էր Արցախի քաղաքացիներին կացարաններով ապահովելու գործով, սնունդ և հիգիենիկ պարագաներ տրամադրում էին տեղական ինքնակառավարման մարմինները։  ՀՀ տարածքային կառավարարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) մեզ տրամադրված տեղեկության համաձայն՝ Արցախի՝ Հայաստանում ապաստանած քաղաքացիները սննդով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են անցած տարվա հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ ՀՀ ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մի քանի օր առաջ հայտնեց, որ Հայաստանում բնակվող արցախցիների թիվը հասնում է մինչև 40 հազարի։ Նախարարությունից, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի տարբեր մարզերի կացարաններում ժամանակավոր բնակվում է շուրջ 1500 արցախցի (խոսքը չի վերաբերում հյուրանոցներում/հյուրատներում բնակվողներին): Նախարարությունից վստահեցնում են, որ կացարանները ջեռուցվում են և ապահովված են անհրաժեշտ պայմաններով:  Նաև հետաքրքրվել էինք, թե Արցախի քաղաքացիները դեռ որքան կարող են բնակվել ժամանակավոր կացարաններում: «Արցախցիները կարող են բնակվել կացարաններում մինչև կացարանի կարիքի բացակայությունը»,- հայտնել են նախարարությունից: ՏԿԵՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ դեպտեմբերի 24-ի դրությամբ ՀՀ տարբեր մարզրերի ընդհանուր առմամբ 68 հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակություն է հաստատում 1434 արցախցի, իսկ Երևանի տարբեր վարչական շրջաններում հունվարի 13-ի դրությամբ 57 հյուրանոցներում և հյուրատներում բնակվում է 961 արցախցի։ Սեղմելով դեղին նշաններին՝ Քարտեզ 1-ում կարող եք տեսնել, թե ՀՀ տարբեր մարզերի և Երևանի հյուրանոց/հյուրատներում քանի արցախցի է ապաստանել (տվյալները չեն վերաբերում ժամանակավոր կացարաններում բնակվողներին)։ Քարտեզ 1 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հետաքրքրվել էինք, թե Արցախից ՀՀ տեղափոված քանի երեխա է Հայաստանում դպրոց հաճախում։ Նախարարությունից հայտնել են, որ Արցախի հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայումս շուրջ 7200 երեխա է սովորում ՀՀ դպրոցներում: Երեխաների թիվը փոփոխվում է` պայմանավորված Արցախ վերադարձի գործընթացով: «Երեխաների շարժի և նրանց կրթության շարունակականության ապահովման նպատակով մշտապես մոնիթորինգ է իրականացվում Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության հետ համատեղ` երեխաների՝ կրթությունից դուրս մնալը կանխարգելելու համար»,- նված է ԿԳՄՍՆ-ի պատասխանում:  Նաև հետքրքրվել էինք, թե պատերազմի ընթացքում փաստաթղթերը կորցրած դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեցե՞լ են Հայաստանի դպրոցներ հաճախելու։ «Նախարարության համապատասխան շրջաբերականով հանձնարարվել է Արցախից ժամանակավորապես տեղափոխված երեխաների կրթության կազմակերպման նպատակով հրամանագրել դպրոց ընդունված երեխաներին: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում նրանց համար բացվել է առանձին էջ, որտեղ երեխաների տվյալները մուտքագրվել են՝ առանց հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) պահանջի և առանց հաշվի առնելու լիցենզիոն տեղերի սահմանափակումները»,- հայտնել են ԿԳՄՍՆ-ից։   Աջակցության ծրագրեր` Արցախի քաղաքացիների համար Արցախի քաղաքացիների համար պատերազմից հետո նաև աջակցման ծրագրեր մշակվեցին։ Աջակցման առաջին ծրագիրը նախատեսված է Արցախի` պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող քաղաքացիների համար: Միանվագ աջակցության չափը յուրաքանչյուր քաղաքացու համար նվազագույն աշխատավարձի չափով է` 68 հազար դրամ․ ՀՀ-ում անշարժ գույք չունենալու դեպքում գումարվում է  ևս 15 հազար դրամ: Ծրագրի շահառու են նաև արցախցի երեխաները` անկախ նրանից` երեխաների ծնողները շահառու են, թե ոչ: ԱՍՀ նախարարությունից մեզ հայտնել են, որ հունվարի 12-ի դրությամբ այս աջակցման ծրագրի վճարման ցուցակում ներառված է 96,027 քաղաքացի: Ծրագրի 104,857 հնարավոր շահառուներից չի դիմել 7,132-ը։ Աջակցության մեկ այլ ծրագիր նախատեսված է Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար` ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ 300 հազար դրամի չափով: Ինչպես հայտնել են ԱՍՀ նախարարությունից, աջակցության այս ծրագրով հունվարի 12-ի դրությամբ վճարման ցուցակում ներառված է 13,550 քաղաքացի: Ծրագրի հնարավոր 34,930 շահառուներից չի դիմել 4,483-ը։ Գծապատկեր 1-ում կարող եք տեսնել Արցախի քաղաքացիների աջակցման առաջին և երկրորդ ծրագրերի շահառուների վերաբերյալ տվյալները։ Գծապատկեր 1 Մեկ այլ ծրագիր նախատեսում է 20 հազար դրամ միանվագ աջակցություն արցախցի նախադպրոցական տարիքի երեխաներին: Այս ծրագրի վճարման ցուցակում էլ ներառված է 14,648 երեխա: Տեղահանված արցախցիներին և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին տրվող աջակցման ծրագրերի մասով ՀՀ կառավարությանը և ԱՍՀ նախարարությանը բաց նամակով էին դիմել Բերձորի բնակիչները` դժգոհելով, որ Բերձորը ներառված չէ աջակցություն ստացող բնակավայրերի ցանկում: Այդ օրերին, հիշեցնենք, լուրեր էին տարածվում, թե Բերձորի բնակիչները տեղահանվում են։ Պաշտոնապես ասվում էր հետևյալը. «Բնակիչները տեղահանվում են` միայն անվտանգության նկատառումներից ելնելով, Բերձորը չի անցնելու Ադրբեջանին»: Բերձորն իրոք ընդգրված չէր Արցախի` Ադրբեջանին անցնող բնակավայրերի ցանկում, հետևաբար համայնքի բնակիչները չէին կարող աջակցություն ստանալ մի ծրագրով, որի շահառուներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներն են։ ԱՍՀ նախարարությունից մեզ պատասխանել են, որ Բերձորի, ինչպես նաև Սոս, Աղավնո և մի քանի այլ համայնքների բնակիչներ աջակցություն կստանան իրականացվելիք այլ ծրագրի շրջանակներում: Այս մասին, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` անդրադառնալով բերձորցիների նամակին: Այս ծրագիրը նախատեսում է 250 հազար դրամ միանվագ աջակցություն Արցախի այն քաղաքացիներին, որոնց անշարժ գույքը պատերազմի հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի: Աջակցության միջոցառումներ են նախատեսված նաև Արցախի քաղաքացիներին հյուրընկալելու համար: Այս ծրագրերի դիմումների ընդունման գործընթացը դեռ շարունակվում է, այդ պատճառով շահառուների վերաբերյալ ամփոփ տվյալներ նախարարությունից մեզ չեն տրամադրվել: Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ պետք է անեն Արցախի այն քաղաքացիները, որոնք պատերազմի ընթացքում կորցրել են փաստաթղթերը և չեն կարող դիմել աջակցություն ստանալու համար։ «Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշվառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշվառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ)»,- հայտնել են ԱՍՀ նախարարությունից։   Հայաստանում ապաստանած գործազուրկ արցախցիների զբաղվածության խնդիրը ՀՀ կառավարությունը միջոցառումներ մշակեց նաև  արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար: Այսպես, միջոցառումներից մեկը նախատեսում է աշխատանքային փորձի ձեռքբերում 3 ամիս ժամկետով, աշխատավարձը 100 հազար դրամ է: Մյուս միջոցառման շահառուները ընդգրկվելու են համայնքներում իրականացվող հասարակական աշխատանքներում և մեկ օրվա համար վճարվելու  են 8000 դրամով (ներառյալ եկամտահարկը և պարտադիր վճարները): Այս միջոցառումների դիմումները նոր են սկսել ընդունվել, մի քանի օր առաջ նաև ընդլայնվել է շահառուների ցանկը։ ԱՍՀ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե ինչպես պիտի լուծվի այն գործազուրկ արցախցիների զբաղվածության հարցը, որոնք չեն դառնա այս ծրագրերի շահառու, և արդյո՞ք նախարարությունը ՀՀ-ում մշտական բնակություն հաստատել ցանկացող արցախցիներին կաջակցի աշխատանք գտնելու հարցում: «Արցախի գործազուրկ քաղաքացիները օրենսդրությամբ սահմանված կարգով հնարավորություն ունեն ընդգրկվելու Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող կարգավորման բոլոր ծրագրերում»,- ասված է նախարարության պատասխանում: Աննա Սահակյան
20:17 - 23 հունվարի, 2021
Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայկական ԱԷԿ

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայկական ԱԷԿ

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցի շրջանակում կողմերը նշել են 2020 թվականին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը կայանին հնարավորություն կտա աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԲԸ-ն է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարվա բարդ ժամանակահատվածոմ հնարավոր եղավ պահպանել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Ատոմային էներգետիկան այսօր թույլ է տալիս  ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը: Անչափ կարևորում եմ մեր գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր է պահպանել և զարգացնել մեր ունեցած բարեկամական հարաբերությունները, քանի որ բացվում է համատեղ գործունեության լայն շրջանակ, ինչպես մոտակա ժամանակկներում, այնպես էլ ավելի հեռավոր ապագայում․ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելիս, ատոմային էներգետիկայի նոր օբյեկտը կառուցելիս», ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նախարարը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ատոմային էներգետիկայի 55-ամյակը։ Նախարարը նաև ընդգծել է, որ տարեսզկբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է»,  ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ ատոմակայանի առկայության դեպքում է հնարավոր հասնել CO2 արտանետումների ամենացածր մակարդակին, ինչը համապատասխանում է ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակներին: Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:
16:03 - 22 հունվարի, 2021
Քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հյուսիս-հարավ միջանցքի Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն  Պապիկյանը հունվարի 19-ին  տեսակապով հանդիպում է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ՝ Թալին-Գյումրի ճանապարհահատվածի (46,2 կմ) կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Փան Ջինրենի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Կողմերը քննարկել են Թալին-Գյումրի ճանապարհահատվածի շինարարությանն առնչվող հարցեր, կարևորել ծրագրի շարունակականության ապահովումը։ Իր խոսքում նախարար Պապիկյանը  շեշտել է շինարարական աշխատանքներին տեմպ հաղորդելու և բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։ Խոսելով մարդկային և տեխնիկական ռեսուրսների համախմբման  կարևորությունից՝ նախարարը նշել է, որ  համավարակով պայմանավորված խոչընդոտները հաղթահարելի են,   և չինացի  շինարարների համար ապահովված են աշխատանքային անհրաժեշտ պայմանները։ Զրուցակիցներն  անդրադարձել են նաև ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող տեխնիկական և ֆինանսական հարցերին, պատրաստակամություն հայտնել դրանք կարգավորել համատեղ ջանքերով և կառուցողական մթնոլորտում։
13:18 - 20 հունվարի, 2021
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, տեղեկացնում են ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտից»:   Արմավիրի, Վանաձորի, Սպիտակի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է։   Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար‚ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրիի տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրիի սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։   Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:   Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
21:04 - 19 հունվարի, 2021
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Փոխնախարարն ընդգծել է, որ տիկին Ֆեյզիի պաշտոնավարման շրջանը համընկել է բարդ ժամանակների հետ և շնորհակալություն է հայտնել նրան այդ իրավիճակներում ծավալած գործունեության և ջանքերի համար։ Հելեն Ֆեյզին նշել է, որ բրիտանական դեսպանությունը պատրաստակամ է իր աջակցությունը ցուցաբերել ՏԿԵ նախարարության իրավասության ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, բրիտանական ներդրումներ ներգրավելու հարցում։ Փոխնախարարը դեսպանին է ներկայացրել էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանը շահագրգիռ է համագործակցել բոլոր ընկերությունների հետ, որոնք կայուն ներդրումներ կկատարեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման մեջ։  
17:46 - 15 հունվարի, 2021
Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը
 |armtimes.com|

Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը |armtimes.com|

armtimes.com: Սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դադարեցում մինչ այս պահը չի եղել եւ եթե ըստ պլանավորվածի գնա չի էլ լինի։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ «Դադարեցվել է միայն ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը, իսկ Երեւան ՋԷԿ-ի գազամատակարարումը իջեցվել է նվազագույն մակարդակի՝ սեփական կարիքները հոգալու համար»,- ասաց փոխնախարարը։ Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը պարզապես նախազգուշական էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա՝ հնարավոր է անջատումներ լինեն։ Փոխնախարարը նշեց, որ խնդիրը գազամատակարարման հետ է կապված, խցանում է առաջացել գազի խողովակներում եւ հունվարի 9-ից թողունակությունը մոտավորապես 3-4 մլն խորանարդ մետր պակասում էր։ Իսկ գազի ճնշման պակասելու դեպքում ՋԷԿ-երը ամբողջությամբ կանջատեին եւ հոսանքի դեֆիցիտ կարող էր առաջանալ։  
19:15 - 14 հունվարի, 2021
Ըստ ռազմավարության՝ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կդառնա ինքնաբավ

Ըստ ռազմավարության՝ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կդառնա ինքնաբավ

Ինչպես հայտնել էինք՝ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: ՀՀ տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել. «Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց: Նախագծով սահմանվում են 2040 թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները։   Ըստ ռազմավարության՝ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կունենա հետևյալ նկարագիրը՝   Ինքնաբավ և արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով, տարեկան շուրջ 12 մլրդ կՎտժ արտադրության ծավալով էլեկտրաէներգետիկական համակարգ,   Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարևան երկրների էներգամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց,   Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա հիմնված միջազգային լավագույն մոդելների վրա,   Վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան: Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով,   Էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրականացում, էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ և գիտելիքահենք տնտեսության անցման գործում:   Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացում, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում,   Սպառողներին հուսալի և անխափան, որակյալ էներգամատակարարում ու էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված և կանխատեսելի սակագներ,   Վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների, մասնավորապես, բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների և ձևերի բազմազանեցում, երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր։   Ծրագրով նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների զարգացման ուղղությամբ՝ մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի 2026-2036 թթ. երկարաձգման աշխատանքների իրականացում, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության էներգաբլոկի կառուցում, Մասրիկ-155 ՄՎտ, Այգ-1200 ՄՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցում, արևային շուրջ 120 ՄՎտ հզորությամբ թվով 5 ֆոտովոլտային էլեկտրական կայանների կառուցման ծրագրերի իրականացում, փոքր ՀԷԿ-երի, հողմային կայանների կառուցում։   Աշխատանքներ կտարվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդման, բաշխման էլեկտրական ցանցերի, էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության, ջերմամատակարարման, գազամատակարարման, էներգախնայողության, թվային էներգետիկայի և էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը միտված այլ ուղղություններով»:    
19:08 - 14 հունվարի, 2021