էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օրվա կրակոցի պատճառով. Էդմոն Մարուքյան |tert.am|

Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օրվա կրակոցի պատճառով. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am։ Հայաստանը չպետք է դիմի ՀԱՊԿ-ին մեկ կամ երկու օր կրակելու պատճառով: Այս մասին ՊՆ-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ եթե այդ հարցով դիմենք, լուրջ չի ընկալվի: «Մենք այնքան հզոր ենք, որ հինգ հատ կրակոցին ի պատասխան կարող ենք 500 հատ հետ կրակել և այդպես էլ անում ենք և պետք է անենք: ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել, երբ լայնածավալ պատերազմ լինի, և մենք պաշտոնապես դիմենք»,-ասաց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ ամեն դեպքում չէր ցանկանա, որ ՀՀ-ն դիմեր ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին աջակցեր: Նա նաև հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ն Արցախի հարցում չի կարող գործել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի բարձրացմանը, պատգամավորն ասաց, որ իշխանություններն այսօր ավելի անկաշկանդ են այդ առումով: «Թեև հեղափոխությունից հետո մենք տվյալ չունենք, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, սակայն եթե նոր բան կնքվի, կամ նման փորձ արվի, մենք կպահանջենք իշխանությունից, որ իշխանությունները դիմեն Ռուսաստանին և աշխատանք տանեն, որ դա թույլ չտան»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
12:03 - 05 նոյեմբերի, 2019
Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ. Մարուքյան |aysor.am|

Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ. Մարուքյան |aysor.am|

aysor.am: Ես կարծիք եմ հայտնել, որ առաջին՝ պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով Արսեն Բաբայանին հնարավոր չէ ձերբակալել, կալանավորել։ Դրանից հետո առաջադրվել է այլ մեղադրանք, որով կալանավորվել է։ Սրա հետ կապված իմ մտահոգությունն եմ հայտնել, ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հանգամանքին։ «Նա որպես օժանդակող է մեղադրվում։ Բայց ես պիտի հասկանամ՝ ո՞ւմ է Բաբայանն օժանդակել՝ Բաբլոյանի՞ն, Թովմասյանի՞ն։ Նա, ում օժանդակել է, չկա քրեական գործում։ ՀՔԾ-ում թող քննեն։ Չի բացառվում, որ ՀՔԾ պետին հրավիրենք խմբակցություն և փորձենք մեր հարցերը տալ։ Ամեն դեպքում, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին»,- ասաց պատգամավորը։
09:09 - 25 հոկտեմբերի, 2019
Եթե ՍԴ-ն գտնի, որ չկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

Եթե ՍԴ-ն գտնի, որ չկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am։ Եթե ՍԴ-ն գտնի, որ չկան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա, հետևաբար, դրանից հետո ոչ մի բան չենք ձեռնարկի, այսինքն՝ կա որոշում, որի հետ պետք է հաշվի նստել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե ՍԴ-ն մերժի, այսինքն՝ դատավորները փակ-գաղտնի քվեարկությամբ դեմ քվեարկեն, ԱԺ դիմումը մերժեն, հետո պետք է պատճառաբանված հիմնավորում գրեն և հրապարակեն, թե ինչու են իրենք գտնում, որ պետք է մերժվեր: ԼՀԿ-ն, երբ որ ոչ կոնվենցիոնալ գործողություն են իրականացրել դատական իշխանության նկատմամբ, առաջինն է արձագանքել և քննադատել: Սա առաջին սահմանադրական պրոցեսն է, որ արվում է, և որին մենք կողմ ենք: Կան կարգապահական խախտման հիմքեր, եթե ՍԴ-ն գտնի, որ չկան այդ հիմքերը, այլ մեխանիզմ՝ այդ հիմքերը առաջ մղելու, չկա: Այսինքն՝ կա որոշում, որի հետ պետք է հաշվի նստել. կարող է լինի որոշում, որ դադարեցվի, կարող է լինի որոշում, որ չի դադարեցվում: Երկու որոշման հետ էլ մենք պետք է հաշվի նստենք»,- հայտարարեց Մարուքյանը: Հարցին՝ կպաշտպանե՞ն ՍԴ-ին քրեաիրավական գնահատական տալու Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, նա պատասխանեց, որ քրեաիրավական գնահատականի տեղ չի տեսնում, ըստ նրա՝ եթե լիներ նման բան, «Իմ քայլը» դաշինքը ներկայացրած կլիներ: «Եթե Գագիկ Հարությունյանը շուտ է հրաժարական տվել, Հրայր Թովմասյանը շուտ է առաջադրվել, ո՞ր հոդվածով հետապնդվի: Կարող է շատ պոպուլյար բան է ասելը, որ բոլորին պետք է կախել կամ գնդակահարել, բայց պետք է նաև հաշվի առնել մեր ունեցած հնարավորությունները»: Շարունակությունը՝ tert.am-ում
09:25 - 07 հոկտեմբերի, 2019
Մարուքյանը դիմել է դատախազին՝ քրեական գործ հարուցելու «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականաշնորհման փաստերով |civilnet.am|

Մարուքյանը դիմել է դատախազին՝ քրեական գործ հարուցելու «ԱՕԿՍ»-ի շենքի սեփականաշնորհման փաստերով |civilnet.am|

civilnet.am։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը սեպտեմբերի 17-ին դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԱՕԿՍ-ի՝ (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության) հուշարձան համարվող շենքի սեփականաշնորհման, գործընթացում տեղ գտած իրավախախտումների ու հուշարձանի ձևափոխման ենթադրյալ անօրինականությունների փաստերով քրեական գործ հարուցելու համար։Հուլիսի 6- ին Հանրային հեռուստաընկերությունը անդրադարձել էր շենքի սեփականաշնորհման պատմությանը, որից պարզ էր դարձել, որ մշակույթի նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արմեն Սմբատյանը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող փոխնախարար Գրիշա Թամրազյանը սեփականաշնորհել են հուշարձանը, ԱՕԿՍ-ի շենքի որոշ հատվածներ էլ հանձնվել են վարձակալության։Մի քանի օղակով դրվագով տեղի ունեցած սեփականաշնորհման գործընթացի մասնակիցներից մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը ԱՕԿՍ-ի շենքի հատվածներից մեկն էլ հանձնել է Դանթե Ալիգիերի ասոցացիային, որի ղեկավարը հենց ինքն է։
09:29 - 20 սեպտեմբերի, 2019
Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան

Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը. Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող բոլոր անձանց վերաբերյալ սահմանված տեղեկությունները: Նշենք, որ ներկայումս օրենսդրությամբ պահանջվում է, որ բացահայտվեն տվյալ կազմակերպությունների 10%-ից ավելի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները: Նախագիծն ունի ՀՀ ընդերքի շահագործման բնագավառում թափանցիկության, հրապարակայնության, հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև հակակոռուպցիոն նպատակներ: Կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից այն համարվեց անընդունելի և ներկայացվեցին մոտավորապես հետևյալ հակափաստարկները (ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան մոռացա նշել)՝ա) միջազգային կազմակերպությունների ստանդարտներով այդ սահմանաչափը 20-25% է, օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում կանոնադրական կապիտալում առնվազն 10% ներդրումը, ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցություն է համարվում առնվազն 10%-ը;բ) 10% սահմանաչափը հանելը կբերի գործառնական ծախսերի ավելացման, ծրագրային փոփոխությունների անհրաժեշտության և համակարգի արդյունավետության նվազման;գ) եկեք սպասենք, նոյեմբեր ամսին, երբ 10%-ից ավելի մեծ բաժնետերերի ցուցակը հրապարակվի, հետո կքննարկենք;դ) սահմանաչափը հանելը սխալ է, որովհետև մանր բաժնետերերը կարող են շատ լինել և նպատակահարմար չէ ամբողջ ցուցակը հրապարակել;ե) եկեք սահմանաչափը ոչ թե հանենք, այլ նվազեցնենք: Համաձայնեք, նշված փաստարկների գերակշռող մեծամասնությունը չի դիմանում որևէ քննադատության: Չէ՞ որ ընդերքը Սահմանադրության ուժով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Հանքաարդյունաբերության նկատմամբ հանրությունը շատ զգայուն է և ուշադիր: Բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչու՞ են ՀՀ-ում գործում օֆշորային ընկերություններ, ովքե՞ր են բաժնետերերը և իրական շահառուները, ու՞ր է գնում այդ հարստությունը, ի՞նչ է ստանում պետությունը՝ ընդերքի շահագործման և շրջակա միջավայրը թունավորելու դիմաց, կան արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություններ: Հանրությունն իրավունք ունի և պետք է ստանա այս հարցերի պատասխանները: Հետևաբար, կարծում եմ, որ եթե որևէ կազմակերպություն հավակնում է զբաղվել ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանմամբ, նա պետք է բացահայտի իր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ բաժնետերերին, այլ ոչ թե միայն 10%-ից ավելի բաժնեմաս ունեցողներին, որովհետև՝ա) հանքաարդյունաբերության մեջ նույնիսկ 10%-ը կարող է լինել շատ խոշոր գումար;բ) այդ սահմանաչափը պահպանվելու դեպքում, բաժնետերերը կարող են տրոհել իրենց բաժնեմասը մի քանի մասի՝ խուսափելով բացահայտումից;գ) հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են կանգնած իրենց ընդերքը շահագործողի հետևում և ովքեր են իրական շահառուները;դ) բացառություն կարող են կազմել միայն այն բաց բաժնետիրական ընկերություններ հանդիսացող կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսայում, կարող են ունենալ բազմաթիվ մանր ներդրողներ ամբողջ աշխարհից, որոնց բացահայտելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ընկերությունը արդեն համապատասխանում է թափանցիկության միջազգային ստանդարտներին, հետևաբար հանրային վստահության խնդիր լինել չի կարող: Ցավոք սրտի, նախագիծը մերժվեց քաղաքական մեծամասնության մեր գործընկերների կողմից: Եզրահանգումները թողնում եմ Ձեզ»:  
05:36 - 05 սեպտեմբերի, 2019
Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Էդմոն Մարուքյան

Շրջանառության մեջ ենք դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Պետք է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել։ Քիչ առաջ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես առաջարկվում է կառավարության նիստում առանց քննարկման և զեկուցման քվեարկության կարգից ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությունների մասով բացառություն նախատեսել։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքն ընդունվել է 2018թ. մարտի 23-ին և միտված եղել Սերժ Սարգսյանին հարմարեցված և ձևախեղված խորհրդարանական կառավարման, սակայն փաստացի սուպերվարչապետական համակարգի արմատավորմանը։ Քննարկման առարկա հոդվածն ընդգրկվել է այդ օրենքի նախնական տեքստում ու այդպես էլ փոփոխության չի ենթարկվել նոր կառավարության կողմից հեղինակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2019թ. մայիսի 08-ի օրենքով։ Ավելին, այն այժմ էլ կիրառվում է գործող կառավարության նիստերի ընթացքում, մինչդեռ օրենքի մակարդակով կարգավորվում են հասարակական կյանքի ամենաէական ասպեկտները։ Այսինքն, եթե որևէ հարաբերության կարգավորումը տրված է օրենսդրական մակարդակով, ապա այն ունի այլ հարաբերությունների համեմատ ավելի մեծ կարևորություն։ Նշյալ օրենքը, սակայն, տարբերակում չի դնում կառավարության նիստում քննարկվող որևէ հարցի մասով. օրակարգի ցանկացած հարց կառավարության նիստում կարող է քվեարկվել՝ առանց դրա շուրջ բովանդակային քննարկում ծավալելու։ Այսինքն, գործադիր իշխանության ղեկավարը կարող է որոշել, որ կառավարության նիստում օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողմից մշակված օրենքների նախագծերը քննարկելու անհրաժեշտություն չկա՝ այդպիսով սահմանափակելով և նսեմացնելով Սահմանադրությամբ այդ սուբյեկտներին տրված լիազորությունը։ Հետևաբար, օրենքների նախագծերը կառավարության նիստում առանց ըստ էության քննարկելու՝ փաստացի կառավարական կոմիտեի նիստում տեղի ունեցած քննարկման արդյունքները հաստատելն անընդունելի կարգավորում է և ներկայացված նախագծով առաջարկվում է ԱԺ պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա հարց դարձնել»։  
14:29 - 19 հուլիսի, 2019
Մոտ օրերս թափուր տեղի համար ԼՀԿ-ն կներկայացնի ԲԴԽ իր թեկնածուին․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Մոտ օրերս թափուր տեղի համար ԼՀԿ-ն կներկայացնի ԲԴԽ իր թեկնածուին․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցի քննարկմանը ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր իրենց կուսակցությունը տարածել է դատավորների վեթինգի իրականացման սկզբունքներ, որի վրա աշխատում էին վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Պատգամավորն ասաց, որ իրենք հասկացան, որ ընդհանուր խոսում են վեթինգի սպասվող պրոցեսի մասին և դրա վերաբերյալ պատկերացումները տարբեր են։ «Որոշեցինք միջազգային փորձի ուսումնասիրության, մեր Սահմանադրության չափանիշների, ՄԻԵԴ կոնվենցիայի, նախադեպային իրավունքի, Վենետիկյան հանձնաժողովի մոտեցումների լույսի ներքո մշակել սկզբունքներ, քանի որ, որքան հասկանում եմ, իշխանության կողմից պրոցես կա»,-ասաց նա։ «Իրավունքի գերակայություն և օրինականություն, փոխզիջում, համակարգային մոտեցում բոլոր հարցերում, դատարանների աշխատանքի բնականոն գործընթացի խափանման անթույլատրելիություն, անկախ, արհեստավարժ մարմին պետք է ստեղծվի վեթինգի համար և այն մեծ կոնսենսուսի արդյունքում պետք է ստեղծվի, վեթինգի կամ բողոքարկման հանձնաժողովի բոլոր անդամները պետք է լինել անաչառ, պրոֆեսիոնալ և քաղաքական զսպվածություն ունենան»,-սկզբունքները թվարկեց Մարուքյանը։ Ըստ նրա, այդ մարմնի անդամները պետք է իրապես լավ փորձ ունենան, պրոցեսը զգույշ տանեն, կոնսենսուսով հարցի լուծմանը գնան, որ «ունքը հանելու տեղ աչքը չհանեն»։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին՝ Մարուքյանն ասաց, որ կան խոսակցություններ, որ իշխանությունները նախատեսում են ԲԴԽ-ի միջոցով վեթինգ իրականացնել։ «Ես կարծում եմ՝ եթե այստեղ նույնպես նստենք լուրջ քննարկումների, գալու ենք, հանգենք սահմանադրական փոփոխությունների: Դրա համար հաշվի առեք մեր կողմից հրապարկված այս սկզբունքները»,-ասաց նա։ Բացի այդ, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ մոտ օրերս կներկայացնեն ԲԴԽ-ի իրենց թեկնածուին և հույս հայտնեց, որ դա հաշվի կառնվի մյուս թափուր տեղի համար։  
14:19 - 21 հունիսի, 2019
Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը․ Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am։ 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը էքստրաօրդինար որակեց։ «Մի կողմից գիտենք՝ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, որտեղ ընդդիմությունը պետք է իր ասելիքն ունենա, մյուս կողմից քննարկում ենք մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր մարտահրավերի առաջ։ Մենք մինչև նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից դեմ ենք քվեարկել այդ բյուջեի ընդունմանը», - այսօր 2018-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կատարողականի մասին իր ելույթում հայտարարեց Մարուքյանը։ Այդուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը ընդգծեց, որ կան խնդիրներ, որոնց մասին հնարավոր չէ չխոսել։ Մարուքյանը առաջին խնդիրը համարեց այս կառավարության կադրային քաղաքականությունը ու պնդեց, որ եթե այսպես շարունակվի էլ ավելի են քննադատելու այս կառավարությանը։ Մյուս խնդիրը, Մարուքյանը առանձնացրեց դրժված խոստումները. «Ասել ենք, ասում ենք, շարունակելու ենք պնդել՝ եղել են խոստումներ, որոնք չեն կատարվել։ Կան բաներ, որ ասում են՝ հա, մենք ասել ենք, բայց ուրիշ ձև ենք անելու»։ Երրորդ խնդիրը «սևուսպիտակի» բաժանելն է, ներառականությունն է, որը այս կառավարության գործունեության դեպքում չկա։ «Պետք է լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը և ամենախիստ ձևով քննադատել ենք հայտնի «սևուսպիտակի» բաժանելն է, որը այս քանի օրը Երևանի քաղաքապետը կրկնեց նույնը։ Այսինքն՝ բաներ կան, որ դասեր չեն քաղվում։ Կարող էր ավելի լավը լինել, միանշանակ կարող էին արդյունքները լավը լինել, եթե կառավարությունը լիներ լսող, ավելի համագործակցային, ներառական մոտեցումներ ցուցաբերվեին, եթե այդ վեհ գաղափարները որոշ մարդկանց չկտրեին մայր հողից։ Երբ բան ենք ասում, մեզ ասում են՝ դուք խոսում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի հետ կամ ժողովրդի պատգամավորի հետ ոնց եք խոսում։ Տպավորություն է, որ ընդդիմությանը այլ ժողովուրդ է ընտրել», - հայտարարեց Մարուքյանը։ Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք «էքստրաօրդինար» հանգամանքներից ելնելով այս անգամ կողմ են քվեարկելու 2018 թվականի բյուջեի կատարողականին։
07:40 - 20 հունիսի, 2019
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է։ Մեր կողմից առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։ Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։
14:57 - 13 հունիսի, 2019
Թեկնածու առաջադրելու ցանկություն ունեցել ենք. Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու ԼՀԿ–ն ԲԴԽ անդամի թեկնածու չի առաջադրել

Թեկնածու առաջադրելու ցանկություն ունեցել ենք. Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու ԼՀԿ–ն ԲԴԽ անդամի թեկնածու չի առաջադրել

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե ինչու խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու չի առաջադրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.«Սիրելի՛ քաղաքացիներ,Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար Լուսավոր Հայաստան խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու առաջադրելու, եւ անգամ զրուցել մի շարք հայտնի իրավագետների հետ։ Սակայն բոլորն էլ խուսափել են առաջադրումից՝ հաշվի առնելով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների հետ կապված Ազգային Ժողովի մեծամասնության կողմից անցկացված հավատաքննության թեստերը։Հասկանալով, որ ընդդիմության կողմից ներկայացվող թեկնածուն հնարավորություն չունի ընտրվելու առանց քաղաքական մեծամասնության կամքի, նրանք բոլորը հրաժարվել են։Եթե այդ նույն քաղաքական մեծամասնության առաջնորդները հայտարարեն, որ պատրաստ են արհեստական պատճառաբանություններով չխոչընդոտել եւ չդարձնել ընդդիմության թեկնածու առաջադրելը պատրանքային, մենք կառաջադրենք ԲԴԽ անդամի երկրորդ թափուր տեղի համար թեկնածու»։  
06:50 - 12 հունիսի, 2019
Արտակ Զեյնալյանը հրաժարական չի տվել սեփական նախաձեռնությամբ, նրան հասկացրել են, որ իր հետ չեն ցանկանում աշխատել․ Է․ Մարուքյան |tert.am|

Արտակ Զեյնալյանը հրաժարական չի տվել սեփական նախաձեռնությամբ, նրան հասկացրել են, որ իր հետ չեն ցանկանում աշխատել․ Է․ Մարուքյան |tert.am|

tert.am։ Կարծում եմ՝ դրանք ուշացած հրաժարականներ են, որովհետև այն մարդիկ, ովքեր սկզբունքորեն դեմ էին դատարանների մուտքերն ու ելքերը փակելու նախաձեռնությանը, պետք է հենց այդ օրը հրաժարական տային ու այդ քայլով ցույց տային իրենց անհամաձայնությունը։Նման տեսակետ հայտնեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանի հրաժարականներին։ «Բայց մարդիկ մնացին, կուլ տվեցին այդ պրոցեսը, և հետո օրեր անց, չգիտեմ ճնշման արդյունքն է, թե ինչ, բայց հրաժարական տվեցին»,- ասաց Մարուքյանը։Ինչ վերաբերում է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին, Մարուքյանը նշեց, որ արդեն իսկ ակնհայտ էր՝ « Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դժգոհ էին Արտակ Զեյնալյանի աշխատանքից։ «Այստեղ շատ կարևոր հանգամանք է, որ քաղաքական գործունեության մեջ չի լինում այնպես, որ լինի նախարար, քաղաքական գործիչ, բայց չունենա քաղաքական հենարան։ Երբ պարոն Զեյնալյանը նախարար նշանակվեց, խորհրդարանում ուներ քաղաքական հենարան, իսկ այսօր նա չունի հենարան»։
11:12 - 08 հունիսի, 2019
Եթե այդ մարդուն աշխատանքից ազատած լինեին այն ժամանակ, նախօրեին խայտառակ չէին լինի. Էդմոն Մարուքյան |lragir.am|

Եթե այդ մարդուն աշխատանքից ազատած լինեին այն ժամանակ, նախօրեին խայտառակ չէին լինի. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am։ Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն ՄարուքյանըՊարոն Մարուքյան, արդեն որերորդ անգամ ներկա և նախորդ ԱԺ-ն մերժում է ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՍԴ դատավորի հերթական թեկնածուին։ Սա ինչի՞ մասին է խոսում և ինչի՞ կարող է հանգեցնել։ Հնարավո՞ր է, որ իշխող ուժն ունի իր թեկնածուն, դրա համար մերժում է բոլոր մնացածին։Ես ոչինչ չեմ բացառում քաղաքականության մեջ, բայց ամեն մարմին ունի իր իշխանության տիրույթը։ Խորհրդարանի իշխանության տիրույթում է ընտրել կամ չընտրել որևէ մեկին, որը շատ նորմալ է, իսկ նախագահի իշխանության տիրույթում է այնքան ներկայացնել թեկնածու, մինչև խորհրդարանն ընտրի։ Հետևաբար, յուրաքանչյուր սահմանադրական մարմին Սահմանադրությամբ իրեն ամրագրված լիազորություններն է իրականացնում։ Այստեղ ոչ ՀՀ նախագահը կարող է դժգոհել խորհրդարանից և նա չի դժգոհել, ոչ էլ խորհրդարանը՝ ՀՀ նախագահից։Այնուամենայնիվ, ինչի՞ մասին է խոսում նախագահի ներկայացրած թեկնածուներին մերժելու փաստը։Գիտեք, կարող ենք հազար բան մտածել, բայց ես չէի ցանկանա որևէ կոնսպիրոլոգիական բացատրություններ տալ։Վարկածներից մեկն այն է, որ դիտավորյալ հենց Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածուներին են մերժում։Կարող է լինել նաև այդպես, բայց ես չեմ մտնում այդ դաշտ։ Նախորդ թեկնածուին մենք կողմ ենք քվեարկել, այս թեկնածուի նկատմամբ էլ դրական ենք արտահայտվել։ԱԺ-ում ՍԴ դատավորի թեկնածուն սպառիչ պատասխաններ տվե՞ց պատգամավորների հարցերին։ Ինձ համար թեկնածուն շատ սպառիչ խոսեց։ Նրա խոսքը ակադեմիական էր, կարող է շատերը լավ չեն ընկալել, բայց կարծում եմ՝ թեկնածուն մանրամասն ներկայացրեց իր մոտեցումները։ Եթե մենք մտածում ենք, որ ՍԴ դատավորի թեկնածուները պետք է լինեն քաղաքական գործիչներ, տեքստեր ասեն, որ մեր սրտից բխի, դա ճիշտ չէ։«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով վեթինգի ինստիտուտի մասին, նշեց, որ անցումային արդարադատության մի քայլն էլ սա է։ Նա նաև նշեց, որ արդեն մի քանի ամիս իրենք գործընթաց են սկսել, ինչին Դուք հակադարձեցիք, որ ոչինչ չեք իմացել այդ մասին։ Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությամբ է դա պատկերացնում։ Ձեզ համար դա ընդունելի՞ է։Ես գիտեմ, որ արդեն մի քանի ամիս է իրենք աշխատում են անցումային արդարադատության ինչ-որ փաթեթի վրա, որը մեզնից գաղտնի է արվում։ Բայց վեթինգի հարցը հենց մենք ենք դրել շրջանառության մեջ, որը վարչապետը վերցրել, դարձրել է քաղաքական օրակարգի մաս։ Մենք ակնկալում ենք, որ կլինի համագործակցություն մեխանիզմների մշակման ժամանակ։ Հիմա դեռևս ուղղակի հայտարարություններ են արվում, բայց ոչ մեկը կոնկրետ չգիտի, թե որ պատգամավորը, որ հանձնաժողովի նախագահը կամ որ փորձագետն է պատասխանատու այս հարցի համար և ով է զբաղվում սրանով։Ամեն դեպքում, հիմա հստակ է, որ օրենսդրական նախաձեռնություն է լինելու։ Դուք այս հարցում ի՞նչ դիրքորոշում ունեք, ունե՞ք հակասություն իշխանության հետ՝ հաշվի առնելով, որ հայտարարել եք, որ ձեզ համար առավել ընդունելի է սահմանադրական փոփոխությունների ճանապարհը։Ոչ թե մեզ համար ավելի ընդունելի է, այլ որքանով մենք ուսումնասիրել ենք Սահմանադրությունը, դատական իշխանության գլուխը կարելի է փոփոխության ենթարկել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե այդ մասով բան չենք փոխում, օրենքներով ենք փորձում փոփոխությունների հասնել, միգուցե կարող է հակասահմանադրականության հարց առաջանալ։ Դրա համար պետք է հասկանալ, թե ինչ ենք անում, նոր նախաձեռնել։Շարունակությունը՝ lragir.am
06:05 - 30 մայիսի, 2019
Իշխանական թևի պատգամավորները փորձում են նվազեցնել ԱԺ-ի սահմանադրական դերը․ Մարուքյան |24news.am|

Իշխանական թևի պատգամավորները փորձում են նվազեցնել ԱԺ-ի սահմանադրական դերը․ Մարուքյան |24news.am|

24news.am: «Իմ քայլ»-ի պատգամավորները մտածում են, որ եթե հիմա քիչ խոսեն դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին, սահմանադրական խախտումը կանցնի, կգնա։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ խորհրդի կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ԼՀԿ-ի միջնորդությունը մերժելուն։ Մարուքյանը կարծում է՝ այս քայլով իշխանական թևի պատգամավորները փորձում են նվազեցնել Ազգային ժողովի սահմանադրական դերը։ «Եթե երկրում հրատապ մի բան է լինում, ուշացած արձագանքն ո՞ւմ է պետք », - ասել է պատգամավորը և միաժամանակ նշել, որ հնարավոր է՝ իրենք առաջարկեն ԱԺ արտահերթ նիստ գումարել նստաշրջանի ավարտին՝ մայիսի 30–ին։ «Կդիտարկենք՝ իմաստ ունի՞ այդ օրը արտահերթ նիստ գումարել, թե՞՝ ոչ»,–ասել է Մարուքյանը։ Անդրադառնալով վարչապետի կոչին, թե պետք է հրաժարական տան նաև այն դատավորները, որոնք իրենց անաչառ չեն համարում, Մարուքյանն ասել է. «Հայտարարությունից հետո երկու օր է անցել, բայց որևէ դատավոր այդ հիմքով հրաժարական չի տվել, եթե իրատեսական լիներ, կտային»։
15:31 - 22 մայիսի, 2019