էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

Էդմոն Մարուքյանը՝ դատական իշխանության բարեփոխումումների մասին

Էդմոն Մարուքյանը՝ դատական իշխանության բարեփոխումումների մասին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյնա իր էջում գրում է․ «Անցած մեկ տարվա ընթացքում հազար բարեփոխում կարելի էր ձեռնարկել, որից մեկն էլ հենց Vetting է Սա էլ փորձագիտական ուսումնասիրություն է հենց հիմա իրականացվող բարեփոխման մասին Ալբանիայի փորձից: Ալբանիան այս օրերին իրականացնում է դատական իշխանության բարեփոխում, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգ (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, քննություններ` պարզելու համար պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին: Կարևոր է շեշտել, որ վեթինգն իրականացվում է ժողովրդավարական մարմնի, օրենսդիրի ընդունած համապատասխան օրենքի հիման վրա և օրենքի համաձայն: Ալբանիայի կողմից դատավորների/դատախազների վեթինգի իրականացումը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ԵՄ Եվրոպական հանձնաժողովը խիստ քննադատության էր ենթարկել Ալբանական իշխանություններին այն բանի համար, որ դատական իշխանության խորքային ռեֆորմը և այնտեղ տիրող կոռուպցիայի դեմ պայքարը հապաղում է, և պահանջել էր կոնկրետ և անհապաղ քայլեր ձեռնարկել դատական բարեփոխման ուղղությամբ, ներառյալ` սահմանադրական փոփոխություններ: Ընդունված վեթինգի օրենքի վերջնանպատակը դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգնումն ու դատական իշխանության անկախության ապահովումն է: Ալբանիայում վեթինգն իրականացվում է երեք հիմնական չափանիշներով` 1. Ունեցվածք: Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը: Նրանք պետք է ցոււց տան գույքի ծագման աղբյուրները: Հայտարարագրման է ենթակա այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոն ստանձնելուց հետո: 2. Կասկածելի կապերի ստուգում (background check): Այս չափանիշի վերջնանպատակն է հավաստիանալ, որ դատավորը/դատախազը կապված չեն կազմակերպված հանցավոր խմբերի (մաֆիա) հետ: 3. Գիտելիքների/հմտությունների վերագնահատում: Ուսումնասիրվում են նախկինում դատավորի/դատախազի կողմից էթիկայի նորմերի, օրենքների խախտումների դեպքերը և արդյունքում դրանց տրվում է գնահատական: Օրենքով ստեղծվել են նաև վեթինգի անկախ մարմիններ, որոնք որոշումներ են կայացնում վերագնահատման արդյունքներով, ինչպես նաև բողոքարկման հնարավորություններ են ստեղծված վերագնահատումը չանցած դատավորների/դատախազների համար: Ողջ պրոցեսը գտնվում է միջազգային հանրության անմիջական ուսումնասիրության ներքո, ով հաճախ դիտարկումներ է անում ընթացքի վերաբերյալ»:
05:31 - 20 մայիսի, 2019
Երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, նոր հիշեցիք, որ ԱԱԾ-ն չպետք է քննչական մարմին ունենա․ Է․ Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին |tert.am|

Երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, նոր հիշեցիք, որ ԱԱԾ-ն չպետք է քննչական մարմին ունենա․ Է․ Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին |tert.am|

tert.am: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։ Դիմելով քաղաքական մեծամասնությանը, հարցրեց. «Ինչի՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը, ասել է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ»,-ասաց նա։ «Կամ երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցին, ձեր մի հատվածը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե մեր քաղհասարակության, սկսեց պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչականից տվեք ՀՔԾ-ի քննչականին, բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչի՞ ոչ մեկը բան չէր անում, թե սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեք, որ տենց բան կա, վարչապետը ոնց էր ասել, ախպերությունը տեղ չունի, բա էս ի՞նչ ախպերություն է»,-ասաց նա և նշեց, որ ԱԱԾ-ն պետք է չունենա քննչական մարմին և լինի ԱԺ վերահսկողության ներքո, այլ կոսմետիկ առաջարկներ չեն համարելու լուծում։ Մարուքյանը հայտարարեց, որ կառավարության այս կառուցվածքը վատ հետևանքներ է ունենալու, և հետևանքները օր օրի դուրս են գցելու։
10:30 - 07 մայիսի, 2019
«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, արտաժամյա աշխատեցնում են»․ Մարուքյան |tert.am|

«Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, արտաժամյա աշխատեցնում են»․ Մարուքյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական թիմը կատարել է նախընտրական խոստումը և կառավարությանն է ներկայացրել աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու նախագիծ, սակայն կառավարությունը մերժել է։ Գորիսում գտնվող Մարուքյանն այսօր Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ նկատեց, որ այսօր՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը բազմաթիվ շնորհավորանքներ է տեսնում, տեքստեր, լոզունգներ, որ ամեն ինչ լավ կլինի, սակայն իրականում շատ խնդիրներ կան: «Հայաստանում մասսայաբար խախտվում են աշխատողների իրավունքները՝ ստրկական պայմաններում աշխատեցնում են, չեն հրամանագրում, արտաժամյա աշխատեցնում են, ավելին՝ աշխատեցնում են վատ պայմաններում։ Այսօր որևէ մարմին չկա, որը հսկողություն կիրականացնի ու կպաշտպանի աշխատողների շահերը»,- ասաց նա։ Մարուքյանը հիշեցրեց, որ մեր երկրում աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն՝ մարդիկ կան 60-80 հազար դրամ են ստանում, բայց նրանց իրավունքների խախտման դեպքում առաջինը հորդորում են դիմել դատարան:    
15:20 - 01 մայիսի, 2019
Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը եւ ոչինչ չշահեց. Էդմոն Մարուքյան |news.am|

Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը եւ ոչինչ չշահեց. Էդմոն Մարուքյան |news.am|

Հայաստանը 2009-ին անպատրաստ սկսեց հայ-թուրքական պրոցեսը, Թուրքիան մտավ այդ պրոցեսի մեջ իր բոլոր հնարավորություններով շահեց այդ պրոցեսից եւ այն վիժեցրեց, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով, ցանկացած բան նախաձեռնելիս պետք է լայն նախապատրաստական աշխատանքներ տանել, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ շահի մարդկությունը, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, սահմանները բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: «Սահմանների բացումն այլընտրանք չունի, պետք է հասնել դրան, բայց միաժամանակ պետք է եղած բոլոր հարցերը քննարկվեն, որոշումներ ընդունվեն, նոր գնանք սահմանների բացման: Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսման վերաբերյալ մեր պատրաստակամությունը չաշխատեց: Հիմա միգուցե կարող ենք էլի ասել, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին: Այդ դեպքում թուրքական կողմը էլի աշխարհին կարող է ասել՝ մենք խոսում ենք, մեզ մի խանգարեք»,ասաց Մարությանը:
13:03 - 24 ապրիլի, 2019
Քանի դեռ կան արյան թարմ հետքեր, հակամարտության կարգավորումից խոսելն անհնար է. էդմոն Մարուքյան |tert.am|

Քանի դեռ կան արյան թարմ հետքեր, հակամարտության կարգավորումից խոսելն անհնար է. էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: «Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո մենք մի քանի հարց ունենք, որի հրապարակային պատասխանները չեն տրվել: Խոսքը հայկական օրակարգի մասին է, թե քննարկումների ժամանակ ինչ եղավ. նաև երեք սկզբունքների և վեց տարրերի մեկնաբանությունները»,-հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին: Ըստ նրա՝ մնացած հարցերի մասով դրական արձագանքներ կան. «Օրինակ` այն, որ բանակցությունները կշարունակվեն: Նաև չենք բացառում, որ գաղտնիության ռեժիմով կփորձենք տեղեկություն ստանալ, որովհետև խորհրդարանական ուժերը պետք է տեղեկություն ստանան գործընթացից»: Հարցին՝ հնարավո՞ր է, որ կողմերը գան եզրահանգման, որ նոր փաստաթուղթ մշակվի, քանի որ նախորդը որևէ եզրահանգման չի բերել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ՝ հի՞ն փաստաթղթի շուրջ են արդյոք բանակցում, թե ոչ: Այն, որ կարելի է գնալ նոր սկզբունքների, տարրերի, մեկնաբանությունների արձանագրման, միանշանակ կարելի է և արժե այդպես անել: Կարծում եմ, որ հենց այդ ճանապարհով էլ մեր կողմը գնում է, բայց մի բան չպետք է մոռանալ, որ միջազգային իրավունքը, ակտը չի փոխվում և մեկնաբանությունների հարց է. աշխարհում շատ կոնֆլիկտներ տարբեր ձևով են մեկնաբանվում: Հիմա որևէ բան չենք կարող ասել, որովհետև, տեղեկություն չունենք, բայց ՀՀ իշխանությունները պետք է փորձեն նոր մոտեցումներ բերել և փորձում են: Բնականաբար, դա հեշտ չի լինելու»,-ասաց նա: «Եթե մի տասը տարի չլինի որևէ կրակոց, զոհ, հասարակության համար շատ ավելի հեշտ կլինի խոսել խնդրի կարգավորումից, իսկ եթե կան թարմ արյան հետքեր, անհնար է»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը: «Երկարատև խաղաղություն է պետք, որ շփումները վերականգնվեն»,-հավելեց նա:
10:41 - 01 ապրիլի, 2019
«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը երբեք Հայաստանինը չի եղել. Մարուքյան |aysor.am|

«Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը երբեք Հայաստանինը չի եղել. Մարուքյան |aysor.am|

aysor.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարութանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը կարելի է վերաձևակերպել որպես «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ ««Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձը Հայաստանի բանաձևը երբեք չի եղել որևէ իշխանության ժամանակաշրջանում։ Դա Ադրբեջանի բանաձևն է, որը փորձ է արվում մեզ վերագրել։ Հիմա մենք ասում ենք՝ ոչ թե մենք պետք է վախենանք, որ մեր վրա հարձակվեք ու պետք է զիջենք ինչ-որ բաներ, այլ դուք վախեցեք, որ հարձակվեք՝ կարող է դուք կորցնեք։ Այլ բան է, որ պետք է հասկանալ պաշտպանության նախարարի հայտարարությունը և Փաշինյան-Ալիև հանդիպումը որքանով են իրար հետ կապված։ Կարծում եմ, որ կապված պետք է լինեն։ Կարծում եմ, իշխանությունները կտան պարզաբանումներ», - ասաց Մարուքյանը։
08:45 - 01 ապրիլի, 2019
ԼՀԿ-ն առաջարկում է ունենալ 14 նախարարություն և պահպանել երեք փոխվարչապետերի ինստիտուտը |aysor|

ԼՀԿ-ն առաջարկում է ունենալ 14 նախարարություն և պահպանել երեք փոխվարչապետերի ինստիտուտը |aysor|

aysor.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կառավարության այլընտրանքային տարբերակ, որով առաջարկվում է ունենալ14 նախարարութուններ և երեք փոխվարչապետ ունեցող համակարգ, որոնցում ներառված կլինեն բոլոր մարմինները: Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ կառուցվածքային փոփոխությունն առաջարկել են ելնելով այն սկզբունքից, որ այդ փոփոխությունները պետք է վերացնեն սուպերվարչապետությունն ու պառլամենտը գործադիրի նկատմամբ ունենա վերահսկողություն: «Մենք առաջարկում ենք կառավարության այնպիսի կառուցվածք, որտեղ վարչապետին, կառավությանը ենթակա մարմիններ չեն լինում, բոլորը կառավարության հիմնական կառուվածքի մեջ են ներառված: Դրանով լուծվում է խորհրդարանական վերահսկողության ու խորհրդարանական երկիր լինելու խնդիրը», - նշեց Մարուքյանը: ԼՀԿ տարբերակով առաջարկվում է գյուղատնտեսության ու մշակույթի նախարարությունները պահպանել, Սփյուռքի նախարարի հանձնակատարի պարտականությունները վերապահել փոխվարչապետերից մեկին, ինչը թույլ կտա ապահովվել այդ մարմնի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը, քանի որ փոխվարչապետը հաշվետու է խորհրդարանին: «Մի երկրում որտեղ ՀՆԱ-ի 16 տոկոսը գյուղատնտեսության ոլորտից է, այդ երկրում գյուղատնտեսությամբ զբաղվող, այլ ոլորտը կանոնակարգող, ոլորտում ազատ մրցակցությունը ապահովող նախարարություն փակելը սխալ է: Գուցե շատ զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում կարելի էր սա ազատ թողնել, բայց Հայաստանի պարագայում, մեզ համար ընդունելի չէր փաստարկը, թե նախկինում այն վատ է աշխատել, դե պարզ է, բայց հիմա կարելի է պահպանել նախարարությունն ու նորմալ աշխատել», - ասաց Մարուքյանը:
10:40 - 27 մարտի, 2019
Նախկին իշխանություններն են, որ Արցախի հարցը հասցրել են այս վիճակին. Էդմոն Մարուքյան |news.am|

Նախկին իշխանություններն են, որ Արցախի հարցը հասցրել են այս վիճակին. Էդմոն Մարուքյան |news.am|

Նախկին իշխանություններն են, որ Արցախի հարցը հասցրել են այս վիճակին. նրանցից է ժառանգված այն ամենը, ինչ մենք ունենք այսօր: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Դիտարկմանը, թե նախկին իշխանության ներկայացուցիչները կարծում են, թե այն պնդումից հետո, ըստ որի՝ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում, հակառակ դեպքում մենք չենք կարող ներկայացնել Ղարաբաղը այդ բանակցություններում, եթե հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը գնա ու նստի բանակցությունների սեղանի շուրջ, կստացվի, որ նա ստել է եւ չի պահել իր խոստումը, Մարուքյանն արձագանքեց. «Ես առողջություն եմ մաղթում իրենց: Այսինքն՝ սպասել, ամեն անգամ նման հայտարարություններ անե՞լ… Այն, ինչ ասվել է, նախ, պահվել է, ասվել է՝ լիազորված չենք, լիազորված չլինելը պահվել է: Ասվել է, որ երկխոսության պատրաստ ենք, սկզբունքները, տարրերը մեկնաբանելու, հասկանալու կոնտեքստում նաեւ: Այսինքն, իրենք ի՞նչ են ուզում, մի հատ հասկանանք, ուզում են, որ Փաշինյանն ասի՝ դե լավ, չեմ գնում: Հետո ասեն՝ ա՜, չգնաց, ուրեմն պատերա՞զմ կսկսվի, նպատակը ի՞նչն է: Նախկին իշխանությունները, երբ նման հայտարարություններ են անում, ես ուղղակի զարմանում եմ, որովհետեւ նախկին իշխանություններն են, որ հասցրել են այս վիճակին: Նրանցից է ժառանգված այսօրվա այն ամենը, ինչ մենք ունենք: Այդ մենք կարող ենք քննադատել Փաշինյանին, իրենք որպես ի՞նչ են քննադատում: Իրենք ինչո՞վ կարող են, պիտի օգնեն ու ինչով կարող են՝ չխանգարեն»: news.am
12:21 - 14 մարտի, 2019
Առաջին անգամ ՀՀ նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց. Էդմոն Մարուքյան |news.am|

Առաջին անգամ ՀՀ նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց. Էդմոն Մարուքյան |news.am|

Արցախում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը կարեւոր ուղերձ է` հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Ըստ նրա՝ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը համապարփակ, հստակ ուղերձներով, հստակ շեշտադրումներով ելույթ էր. «Երեւի թե առաջին անգամ համակարգված ձեւով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Այն ուղղված էր միջազգային հանրությանը, Ադրբեջանին: Դա ներքին օգտագործման ուղերձներ չէին, արտաքին էին: Այդ առումով սպասում ենք բանակցություններին: Մենք ասել ենք, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան «Լուսավոր Հայաստանի» համար առջնահերթություն է, մենք աջակցում ենք այդ հարցում իշխանությանը: Արցախի խնդրում հայաստանում կա հստակ կոնսենսուս եւ աջակցություն օրվա իշխանությանը»: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպմանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ առանձնակի մեծ արդյունքներ չի ակնկալում. «Վարչապետի խոսքում հարցեր բարձրացվեցին կապված սկզբունքների եւ տարրերի հետ առ այն, որ դրանք պետք է մեկնաբանվեն միջազգային հանրության կողմից եւ դրանք չպետք է լինեն կողմերի կողմից տարբեր շահեր հետապնդող մեկնաբանություններ: Այսինքն ինչ նկատի ունենք այդ սկզբունքների տակ»,-ասաց Մարուքյանը: Հարցին, թե մինչեւ այսօր պարզ չէ՞ր, թե ինչի շուրջ էին բանակցությունները, պատգամավորը նշեց. «Մինչեւ այսօր կարող է՝ պարզ են եղել մինչեւ այսօր բանակցողների համար, բայց նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, առաջին հանդիպումն է լինելու: Կարող է լինել պարզաբանում, թե ինչ նկատի ունեն յուրաքանչյուրս սկզբունքի տակ»: Ավելին՝news.am-ում
13:38 - 13 մարտի, 2019