Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներին

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամներին

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբակցության անդամներ Գայանե Աբրահամյանը, Մարիա Կարապետյանը, Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամ Շաքե Իսայանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի աշխատակազմից։ Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, ողջունելով բարոնուհուն եւ պատվիրակության անդամներին խորհրդարանում, բարձր են գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին, ժողովրդավարության սկզբունքներին եւ ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասն ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված պատերազմական իրավիճակը: Խոսելով Արցախի խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի միջոցով ռազմական գործողություններում ներգրավել են նաեւ վարձկան ահաբեկիչների: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ էթնիկ զտման, ոչնչացման քաղաքականություն է իրականացվում արցախահայերի նկատմամբ:  Ադրբեջանը Թուրքիայի հետ իրականացնում է վայրագ գործողություններ՝ կիրառելով արգելված զենքեր: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել նման դժվար պահին Հայաստանի կողքին լինելու համար: Նա նշել է, որ արցախահայերը հերթական ցեղասպանությունից փրկվելու պատերազմի մեջ են, եւ պետք է ջանքեր գործադրել կանգնեցնելու համար այս աղետը: Էդմոն Մարուքյանն անթույլատրելի է համարել նման իրավիճակը, ողբերգությունը 21-րդ դարում: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կարեւորել է բրիտանական գործընկերներին եւ միջազգային կառույցներին խնդրի վերաբերյալ իրազեկումը: Նա նշել է, որ Թուրքիան հայ ժողովրդի ոչնչացման պատերազմ է սկսել` փաստելով, որ Ադրբեջանը պարզապես կատարում է Թուրքիայի պահանջը: Ընդգծելով Թուրքիայի առանցքային դերակատարությունը՝ բանախոսը նշել է, որ բոլոր գործընթացների ռազմական կառավարումն իրականացվում է թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը ողողված է ծայրահեղական վարձկան ահաբեկիչներով եւ առկա են տարածաշրջանի անվտանգության լուրջ սպառնալիքներ: ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը, ներկայացնելով մանրամասներ պատերազմի ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունից, կարեւորել է Թուրքիայի նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Նա խոսել է նաեւ ահաբեկչությունը սատարող երկրներին զենքի վաճառքի կասեցման խնդրի մասին: Բանախոսը շեշտել է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցը: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է, որ վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տվել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Խոսելով Թուրքիայի իրականացրած ցեղասպանության քաղաքականության շարունակության մասին՝ նա շեշտել է, որ ցեղասպանությունը 21-րդ դարում այն նկարագիրն ունի, ինչ կատարվում է Արցախում: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ռազմական գործողութուններում կիրառվում է նորագույն գերտեխնիկա: Պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Նարեկ Մկրտչյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից արգելված քիմիական զենքի կիրառմանը, պատերազմական վայրագություններին, նշել են, որ ջանք պետք է գործադրել միջազգային հանրության լռությունը կոտրելու գործում: Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար՝ ընդգծելով իր մտահոգությունը շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ մեծ կսկիծով եւ տագնապով է հետեւում Արցախում տեղի ունեցող ահավոր երեւույթներին: Նա տեղեկացրել է, որ պատվիրակության խմբում են նաեւ բրիտանացի լրագրողներ, որոնք տեղում իրավիճակին ծանոթանալու ցանկություն են հայտնել: Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ բարոնուհի Քերոլայն Քոքսը հանդես է եկել անձնական հայտարարությամբ, հրապարակել է հաղորդագրություններ, հայտարարություններ, դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից իրականացված խոշտանգումները, խաղաղ բնակչության սպանությունը, ծննդատան ռմբակոծումը: «Աշխարհը երախտագիտության մեծ պարտք ունի Հայաստանի, Արցախի ժողովրդին, որն աշխարհի մնացած մասի համար պահել է հավատի ու ազատության առաջնագիծը»,- ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը: Խորհրդարանականները պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, արցախահայության անվտանգության երաշխիքներին: 
18:44 - 08 նոյեմբերի, 2020
Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց |armenpress.am|

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում British Petroleum-ի գրասենյակի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային միջազգային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ Ադրբեջանում գրասենյակ ունեցող և ադրբեջանական նավթն արդյունահանող և արտահանող ընկերությունը ֆինանսավորում է Արցախի դեմ պատերազմը: Հայաստանի և Արցախի դրոշով ակցիայի մասնակիցները վանկարկում են «Դադարեցրե’ք ֆինանսավորել պատերազմը», «Դադարեցրե՜ք ֆինանսավորել ահաբեկչությունը», «Ամոթ BP-ին», «BP-ն սպանում է մարդկանց» և մի շարք այլ արտահայտություններ: Բողոքի խաղաղ ցույցի մասնակիցները նշում են նաև, որ Հայաստանն ու Արցախն այժմ պայքարում են British Petroleum-ի կողմից ֆինանսավորվող Ադրբեջանի դիկտատորական ռեժիմի դեմ:
19:11 - 31 հոկտեմբերի, 2020
Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը սնունդ և դեղամիջոցներ կտրամադրի ԼՂ հակամարտությունից տուժած անձանց |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը հայտնել է 1 մլն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց օգնություն ցուցաբերելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՄԹ կառավարության կայքից: Արտաքին գործերի նախարար Դոմնիկ Ռաաբը հայտարարել է, որ հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթից կստանան բժշկական պարագաներ, սնունդ և կունենան ավելի ապահով կացարաններ: Այսպիսով, ՄԹ-ն 1 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ փաթեթով ճգնաժամից տուժած խաղաղ բնակիչներին կտրամադրի խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ, վիրակապեր: Մարտերում տուժած անձինք, նաև երեխաները կստանան բուժում առողջապահական հաստատություններում կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ՝ արտակարգ իրավիճակներին արձագանքող անձանցից: Մեծ Բրիտանիայի աջակցությամբ մարտական գործողություններին մոտ գտնվող խոցելի համայնքներին կտրամադրվեն նաև ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ, հիգիենայի պարագաներ: «Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթով ԼՂ հակամարտությունից տուժածներին կտրամադրվի կենսական նշանակության սնունդ, դեղորայք և անհրաժեշտ բժշկական պարագաներ: Մենք շարունակում ենք հորդորել երկու կողմերին էլ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որն այնքան անհրաժեշտ է տարածաշրջանի ժողովրդին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպն էլ երախտագիտություն է հայտնել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի ջանքերում ՄԹ-ի ներդրման համար: «Դոնորներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից ստացված բարձրորակ աջակցությունը ԿԽՄԿ-ին հնարավորություն է տալիս չեզոք, անկողմնակալ և անկախ գործունեություն իրականացնել՝ զինված բախումներից և այլ իրավիճակներին տուժածների համար»,- ասել է նա: Հայտարարությունում նշվում է, որ ՄԹ աջակցությունը կօգնի բարելավել նաև ապաստարանները՝ տեղադրելով կամ բարելավելով ջրի բաքերը, սանհանգույցները: 
11:22 - 31 հոկտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի հայտարարությունը հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հայեցողական եւ մանիպուլյատիվ

Հայկական որոշ լրատվական կայքեր՝ այդ թվում News.am-ը, Politik.am-ը եւ AraratNews.am-ը, այսօր տարածել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի հայտարարությունը՝ գրելով, թե «Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական շրջանների հրետակոծումը»։  Սակայն Բուշի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ տող չկա։ Տեքստում հստակորեն երեւում է, որ քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները ՄԹ-ն դատապարտում է ընդհանուր առմամբ, եւ ոչ թե մասնավորապես Արցախում։ Նշված հայտարարությունը տարածել են նաեւ ադրբեջանական որոշ կայքեր՝ իրենք էլ ներկայացնելով, թե ՄԹ-ն դատապարտում է Ադրբեջանական Բարդա քաղաքի բնակավայրերի հրթիռակոծումները։ Իսկ իրականում Բուշի հայտարարության մեջ չի հիշատակվում նաեւ ադրբեջանական որեւէ քաղաք։  Փաստորեն, ԵԱՀԿ Մշտական խորհրդում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Նեյլ Բուշի՝ ըստ էության չեզոք հայտարարությունը ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական լրատվական կայքերը ներկայացրել են հայեցողական մեկնաբանությամբ եւ մանիպուլյատիվ վերնագրերով։ Նեյլ Բուշի հայտարարությունն ամբողջությամբ եւ բառացի թարգմանությամբ՝ ստորեւ․ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ. ՄԹ-ի հայտարարությունը Միացյալ Թագավորությունը ողջունել է մարդասիրական վերջին զինադադարը, եւ մենք եւս մեկ անգամ խոր հիասթափված ենք՝ տեսնելով, որ այն չի պահպանվում: Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակական հրթիռակոծությունները: Քաղաքացիական անմեղ անձանց վրա հակամարտության ունեցած ազդեցության մասին են վկայում քաղաքացիական զոհերի վերաբերյալ շարունակական հաղորդումները։ Մեր դիրքորոշումը պարզ է. քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը ցավալի է: Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Մեր մտքերը բոլոր նրանց հետ են, որոնք տեղահանվել են եւ որոնց կյանքի վրա ազդում է այս իրավիճակը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը եւ արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ ընդունելով այն փաստը, որ շարունակվող բռնությունները զգալի ազդեցություն են ունենում քաղաքացիների վրա: Մենք կոչ ենք անում կողմերին՝ թույլատրել Կարմիր Խաչի անհապաղ մուտքը, քանի որ նրանք ձգտում են հեշտացնել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձը: Միջազգային հանրությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական լուծում ունենալ չի կարող: Մենք երկու կողմերին հորդորում ենք վերադառնալ առարկայական բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մինսկի խումբը գլխավոր ձեւաչափն է, որի միջոցով պետք է հասնել կարգավորման: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել Միացյալ Թագավորությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միջնորդի:  Շնորհակալություն» Նարեկ Մարտիրոսյան
18:35 - 30 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունների կատարման շուրջ: ԱԳ նախարարը, անդրադառնալով հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում հումանիտար հարադադարի հաստատման մասին ձեռքբերված պայմանավորվածությանը, նշեց, որ Ադրբեջանը, հերթական անգամ ի ցույց դնելով իր ուխտադրուժ կեցվածքը, հրաժարվել է ստանձնած պարտավորություններից և շարունակում է Արցախի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, այդ թվում՝ արգելված զինատեսակներին կիրառմամբ: Երկուստեք ընդգծվեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:
01:04 - 29 հոկտեմբերի, 2020
Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 22-ից |tert.am|

Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թ. հունվարի 22-ից |tert.am|

tert.am: Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2021 թ. հունվարի 22-ից, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Միջուկային զենքի արգելման միջազգային շարժման (ICAN) հաղորդագրությանը: Պայմանագիրը վավերացվել է 50 երկրի կողմից: «Սա միջուկային զինաթափման ոլորտում նոր փուլ է: Տասնյակ տարիների ակտիվ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, ինչը շատերն անհնար էին համարում: Այսպիսով, միջուկային զենքն արգելված է»,- հայտարարել է ICAN-ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինը: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ընդունվել է 2017 թ. հուլիսի 7-ին, Նյու Յորքում 122 պետության հավանությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների: Պայմանագրին միացած պետությունները պարտավորվում են երբեք և որևէ պարագայում չմշակել, չփորձարկել, չարտադրել և չկուտակել միջուկային զենք, ինչպես նաև՝ չկիրառել այն կամ էլ հանդես գալ նման սպառնալիքով, ինչպես նաև՝ իրենց տարածքում չտեղակայել այլ պետության միջուկային զենքը:
09:47 - 25 հոկտեմբերի, 2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հայոց Հովվապետն ընդգծել է, որ դեսպանն իր պարտականությունները ստանձնել է դժվարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի իրավունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործվող մի նոր ցեղասպանություն։ Անդրադառնալով արցախյան հակամարտությանը և վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության վճռական դիրքորոշումը և միջամտությունը՝ ի զորակցություն արցախահայության անկախ կյանքի արդար պահանջի։ Աղոթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը հավելել է՝ հավատքով ենք լցված, որ արդարությունը և ճշմարտությունը պիտի հաղթանակեն։ Հանդիպմանը Նորին Սրբությունը անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես խոսելով Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կարիքավոր զավակների հանդեպ Նիդերլանդների ժողովրդի դրսևորած մարդասիրությունը և զորակցությունը։ Վեհափառ Հայրապետը և դեսպանը զրուցել են նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա կապերի մասին։
16:23 - 20 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից․ Զոհրաբ Մնացականյանը՝  ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարին

Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից․ Զոհրաբ Մնացականյանը՝ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարին

Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:  Զրույցի առանցքում էր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա:  Մշտական քարտուղար Մորթնն իր խորին ցավակցությունը հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ:  Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից նշյալ համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում վերջինիս անկարողությունը` հարգելու իր իսկ ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խորը մտահոգությամբ հայտնեց, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ կերպով սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում  տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը:
15:12 - 20 հոկտեմբերի, 2020
Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին


 |armenpress.am|

Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»: Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն: Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»: Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:
16:11 - 17 հոկտեմբերի, 2020
Միացյալ Թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը դատապարտում է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Մյուրեյը: «Միացյալ Թագավորությունը ողջունել է հումանիտար կրակի դադարեցման մասին հայտարարությունը, և մենք տագնապով տեսնում ենք, որ այն չի հարգվում։ Մենք դատապարտում ենք քաղաքացիական բնակավայրերի շարունակվող գնդակոծությունները և անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդումներով: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին: Հումանիտար իրավիճակը շարունակում է վատթարանալ, և մենք հատկապես մտահոգված ենք երեխաների համար»,- նշել է Մյուրեյը: Նա չափազանց կարևոր է համարել, որ հակամարտության կողմերն անհապաղ դադարեցնեն բռնությունը, կատարեն հոկտեմբերի 10-ի համաձայնությունը և վերադառնան առարկայական բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ «Միացյալ Թագավորությունը կոչ է անում երկու պետությունների բոլոր բարեկամներին կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու ուղղությամբ և ձեռնպահ մնալ միջոցներ ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի հետագա սրմանը: Ինչպես արդեն հայտարարել ենք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը վաղուց է հասունացել։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական գործողությունների։ Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասել է ՄԹ ներկայացուցիչը: Մյուրեյը հավելել է, որ Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում նրանց միջնորդական դերակատարության հարցում: «Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների ներկայացուցիչների վերջերս արված համատեղ հայտարարություններին: Մենք նաև երախտապարտ ենք դեսպան Անջեյ Կասպրշիկին և նրա թիմին` նրանց մշտական աշխատանքի համար»,- նշել է Մյուրեյը:
17:36 - 16 հոկտեմբերի, 2020
Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին` Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից: Անցած օրերին իրենց դեսպաններին Բելառուսից վերադարձրել են նաև Բուլղարիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, բալթյան երեք երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան: Հոկտեմբերի 10-ի դրությամբ Եվրամիության անդամ երկրներից Մինսկում մնացել են միայն Ավստրիայի և Իտալիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները: Բելառուսի իշխանությունները ևս իրենց հերթին սկսել են հետ կանչել իրենց դեսպաններին եվրոպական երկրներից այն բանից հետո, երբ Բրյուսելը պատժամիջոցներ սահմանեց բելառուս պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով ընտրությունները կեղծելու, խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար: Տասնյակ հազարավոր մասնակիցները օգոստոսի 9-ից ի վեր պահանջում են երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ուժայինների համար:
16:07 - 11 հոկտեմբերի, 2020
Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

Աշխարհասփյուռ հայությունը բողոքի ակցիաներ է անցկացրել Եվրոպայում |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայեր դատապարտում են Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները և բողոքի ակցիաներ են անցկացնում խոշոր քաղաքներում՝ պահանջելով տարբեր երկրների իշխանություններից ընդունել Արցախի անկախությունը, դադարեցնել աջակցել Ադրբեջանին և Թուրքիային: Հարյուրավոր հայեր և նրանց սատարող օտարերկրացիներ հոկտեմբերի 10-ին ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիաներ են իրականացրել Լոնդոնում, Ստրասբուրգում և Բեռլինում: Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում՝ վարչապետի նստավայրի մոտ, շեշտելով, որ խաղաղություն են ցանկանում և դատապարտում են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները: Բողոքի ակցիայի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու վանկարկել. «Մենք խաղաղություն ենք ուզում», «Դադարե՛ք աջակցել Թուրքիային», «Դադարե՛ք աջակցել Ալիևին», «Ալիևը բռնապետ Է», «Ամոթ Թուրքիային», «Արցախը մերն է», «Հաղթելու ենք»: Նրանք երգել են  Հայաստանի հիմնը և մի շարք հայրենասիրական երգեր: Ստրասբուրգի բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Աստվածամոր տաճարի մոտ: Նրանք վանկարկել են. «Հաղթանակ», «Հայաստան», «Արցախը մերն է», «Ստեփանակերտ», «Հաղթելու ենք»: Բեռլինի հայերը համախմբվել են քաղաքի Alexanderplatz հրապարակում: Նրանք գոչյուններով շեշտել են, որ հաղթանակը մերն է լինելու:
19:19 - 10 հոկտեմբերի, 2020
Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

Կանադան և Միացյալ Թագավորությունը կոչ են անում դադարեցնել բռնությունը |civilnet.am|

civilnet.am: Միացյալ Թագավորության և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում. այս մասին ասված է Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքում: «Կանադան և Միացյալ Թագավորությունը կրկին հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ շարունակվող ռազմական գործողություններին վերջ դնելու անհրաժեշտության մասին: Մենք հատկապես մտահոգված ենք քաղաքացիական շրջանների ռմբակոծումների մասին հաղորդագրություններով և ցանկանում ենք մեր ցավակցությունները հայտնել զոհվածների ընտանիքներին։ Հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն բռնությունը և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը»,- ասված է հայտարարությունում: Միացյալ Թագավորությունն ու Կանադան հաստատակամորեն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին։ «Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու պետությունների բոլոր գործընկերներին` կրկնապատկել իրենց ջանքերը ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու համար և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ճգնաժամի սրմանը»,- նշել են ԱԳ նախարարները: «Բոլոր կողմերը պետք է շտապ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և աշխատեն առանց նախապայմանների այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
18:45 - 06 հոկտեմբերի, 2020
Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

Առաջնային է ապահովել յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց բռնության սպառնալիքի. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության  նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած և մինչ օրս շարունակվող ռազմական ագրեսիան: Նա ընդգծել է՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում` ուսումնական հաստատություններ, ինչը հատկապես համավարակի պայմաններում պետք է խստորեն դատապարտվի առաջադեմ մարդկության, միջազգային կառույցների կողմից: «Պատերազմական դրությունը փոխել է մեր օրակարգը: Այժմ մեր ժողովրդի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է ադրբեջանական ագրեսիային դիմադրելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում, անշուշտ, դանդաղում է կրթական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ այսօր առաջնային է ապահովել ուսումնական հաստատությունների անվտանգությունը և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Տիկին Հելեն Ֆեյզին, համակարծիք լինելով նախարարի տեղակալի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում ուսումնական և քաղաքացիական մյուս հաստատությունները չպետք է թիրախավորվեն: Կողմերը քննարկել են Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունը  և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Մարտիրոսյանը, կարևորելով կրթության ոլորտի համագործակցությունը, Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը հատկապես անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների վերապատրաստման հարցերում, նշել է, որ արդյունավետ գործակցությունը կարող է շարունակվել և ընդլայնվել: Ա. Մարտիրոսյանը նաև ներկայացրել է ԿԳՄՍ ոլորտների բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, մշակվում են ոլորտային ռազմավարությունները՝ ընդգծելով այս հարցերում բրիտանական կողմի փորձագիտական աջակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական համագործակցության ամրապնդմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող այլ հարցեր` պայմանավորվածություն ձեռք բերելով զարգացման օրակարգին անդրադառնալ ռազմական գործողությունների ավարտից հետո:
11:49 - 06 հոկտեմբերի, 2020