Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը |armenpress.am|

Զելենսկին հրամանագրով դադարեցրել է Ուկրաինայի ՍԴ նախագահի պաշտոնավարումը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ուկրաինայի Սահմանադրական դատարանի որոշ դատավորներ՝ նշանակված Վիկտոր Յանուկովիչի կողմից, շարունակելով օգտագործել իրենց իշխանությունը, սպառնալիք են Ուկրաինայի պետական անկախությանն ու ազգային անվտանգությանը»,- ասվում է նախագահականի հրապարակած փաստաթղթում: Սահմանադրական դատարանը դեռևս չի մեկնաբանել Զելենսկիի նոր կարգադրությունը: Դեռևս հոկտեմբերին Ուկրաինայի ՍԴ-ն որոշումներ էր ընդունել հակակոռուպցիոն մի քանի օրենքների դեմ, ինչից հետո Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Տուպիցկիին ՍԴ դատավորի պաշտոնից հեռացնելու մասին: Սակայն ՍԴ-ից հայտնել էին, որ Տուպիցկին շարունակելու է աշխատանքը, իսկ նախագահին մեղադրել սահմանադրական լիազորությունների շրջանակից դուրս գալու մեջ: Դրանից հետո էլ Զելենսկին մի քանի անգամ փորձել էր հեռացնել դատավորին պաշտոնից, սակայն վերջինս ամեն անգամ բողոքարկել էր որոշումը և չէր հեռացել: Տուպիցկին նախկինում մի քանի անգամ մեղադրել է Զելենսկիին իրեն հեռացնելով «սահմանադրական հեղաշրջման» փորձ իրականացնելու մեջ:
15:13 - 27 մարտի, 2021
Ուկրաինական ընդդիմությունն ապացույցներ կներկայացնի Զելենսկիի պաշտոնանկության գործընթացի համար |tert.am|

Ուկրաինական ընդդիմությունն ապացույցներ կներկայացնի Զելենսկիի պաշտոնանկության գործընթացի համար |tert.am|

tert.am: «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակ» ընդդիմադիր կուսակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից սահմանադրության ու երկրի օրենքների խախտման վերաբերյալ ապացույցներ ունի: Այս մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Նախօրեին խմբակցությունը տեղեկացրել էր երկրում որոշ հեռուստաալիքների փակման որոշումից հետո Զելենսկիի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց նախաձեռնելու մասին:«Մենք հիմա նյութեր ենք պատրաստում, հասկանում ենք, որ սա բարդ ընթացակարգ է: Մենք հասկանում ենք, որ այս ընթացակարգը նախատեսող օրենքն իրականում անիրագործելի է, բայց մեր նպատակը ոչ միայն պաշտոնանկության նախաձեռնումն է (ունենք բոլոր փաստարկները), որպեսզի Զելենսկին ենթարկվի այս ընթացակարգին: Ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ այսօր Զելենսկին արժանի չէ այդ պաշտոնին»,-հայտարարել է Մեդվեդչուկը:
14:10 - 04 փետրվարի, 2021
Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար |tert.am|

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար |tert.am|

tert.am: Ուկրաինայի Սահմանադրական դատարանը երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Մասնավորապես, ՍԴ-ն իր որոշման հիմնավորման մեջ նշել է, որ երկրի նախագահը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից՝ ստորագրելով հրամանագիր Ուկրաինայի Սահմանադրական դատարանի ղեկավար Ալեքսանդր Տուպիցկիին պաշտոնից հեռացնելու մասին:Նախորդ օրը պետության ղեկավարը Ալեքսանդր Տուպիցկիին երկու ամսով հեռացրել է զբաղեցրած պաշտոնից՝  վկային կաշառք տալու և դիտավորյալ կեղծ ցուցմունք տալու կասկածների պատճառով:Միաժամանակ շեշտվել է, որ սա ոչ թե աշխատանքից ազատում է, այլ ժամանակավոր միջոց:Ավելի վաղ Տուպիցկիի դեմ հարուցվել էին մի քանի քրեական գործեր:Տուպիցկին իր դեմ կատարվածը որակել է ճնշում:
17:25 - 30 դեկտեմբերի, 2020
Կորոնավիրուսով վարակված Ուկրաինայի նախագահը հոսպիտալացվել է․ DW |factor.am|

Կորոնավիրուսով վարակված Ուկրաինայի նախագահը հոսպիտալացվել է․ DW |factor.am|

factor.am: Աշխարհի երկրները պայքարում են SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակը հայտնաբերվել է մոլորակի ավելի քան 52 միլիոն բնակչի մոտ: Ըստ Worldometer պորտալի, ավելի քան 1,2 միլիոն մարդ է մահացել վիրուսի հարուցած COVID-19 թոքային հիվանդության հետևանքով, ապաքինվել է գրեթե 36 միլիոն մարդ։ Գրում է  DW-ի ռուսական ծառայությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, որոնք վարակվել են կորոնավիրուսային հիվանդությամբ, հոսպիտալացվել են և այժմ բուժում են ստանում Պետական ​​կառավարման վարչության «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում: «Այնտեղ կա հատուկ գրասենյակ, որտեղ նախագահը կարող է խորհրդակցություններ անցկացնել: Միակ սահմանափակումը մեկուսացումն է», – «Ուկրաինսկայա պրավդային» ասել է «Երմակի» խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նրա խոսքով ՝ Զելենսկին չի շփվում նաև իր ընտանիքի անդամների հետ, չնայած կինն արդեն հիվանդացել է COVID-19- ով:
13:03 - 12 նոյեմբերի, 2020
Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները |azatutyun.am|

Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները |azatutyun.am|

azatutyun.am:Այդ մասին Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է Զելենսկին: Ուկրաինան դատապարտել է Բելառուսի վերջին նախագահական ընտրություններն ու ընդդիմության դեմ շարունակվող բռնաճնշումները: «Կիևը միանում է Եվրամիության հայտարարությանը», - երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով վեցերորդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրյուսելը հայտարարել էր՝ քվեարկությունը ազատ և արդար չէր։ Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ եվրոպական ընտանիքը պատժամիջոցներ կսահմանի բելառուսցի մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու խաղաղ ցուցարարների դեմ բռնություններին։
14:38 - 11 սեպտեմբերի, 2020
Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

 |armenpress.am|

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը:  Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը: «Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:     
19:32 - 10 սեպտեմբերի, 2020
Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ |tert.am|

Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ |tert.am|

tert.am: Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: «Կարող եմ պաշտոնապես հայտնել այդ մասին: Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Երբ կհամոզվենք, որ Բելառուսի հետ կապերը Ուկրաինայի հեղինակությանը բարոյական, էթիկական վնաս չի հասցնի, կվերականգնենք կապերը»,- հայտարարել է Կուլեբան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ նախագահ Զելենսկին Լուկաշենկոյի հետ վերջին անգամ նախքան ընտրություններն է հեռախոսազրույց ունեցել: Բացի այդ, ինչպես նախարարն է ասել, Կիևը հարկ եղած դեպքում որոշում կկայացնի Դոնբասի հարցով ընթացող բանակցությունների դիվանագիտական հարթակը Մինսկից տեղափոխելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին և դրան հետևած բողոքի ալիքին, հայտարարել է, որ երկրի ներքին գործերին խառնվելու ցանկություն չունի, բայց և նշել էր՝ չի ցանկանում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում 2014թ-ին:
09:25 - 28 օգոստոսի, 2020
Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Դոնբասի հարցը քննարկելուց չի վախենում, որովհետև առանց այդ երկխոսության հակամարտության խաղաղ կարգավորման հասնել չի ստացվի, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Զելենսկու՝ Euronews-ին տված հարցազրույցին: Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ վերջին անգամ զրուցել է նախքան հրադադարի ուժի մեջ մտնելը: Կողմերն այդ ժամանակ քննարկել էին կրակի դադարեցման ռեժիմի պահպանն առնչվող խնդիրներ: Ըստ Զելենսկու՝ դեռևս այդ բանակցությունների արդյունքում որոշակի տեղաշարժեր կան, բայց դրանք բավարար չեն: «Ես Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ խոսելուց չեմ վախենում: Կարծում եմ՝ դա է ճիշտը: Եթե մենք խոսելու հնարավորություն ունենք, և այդ բանակցությունների արդյունքները կարող են օգնել վերջակետ դնել պատերազմին, ապա դա պետք է արվի՝ անկախ նրանից, թե ինչպես տարբեր մարդիկ ու տարբեր շրջանակներ կարձագանքեն դրան: Եթե չերկխոսենք, չլինեն հեռախոսազանգեր անհրաժեշտության դեպքում, չի լինի խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին:
10:11 - 26 օգոստոսի, 2020
Ուկրաինայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում |armenpress.am|

Ուկրաինայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են ընտրությունների անցկացումը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբոյի հետ քննարկել Է ընտրությունների անցկացումը Դոնբասում, հարկավոր Է առաջ շարժվել այդ հարցում: «Մեր կոչն Է՝ չթուլացնել ջանքերը եւ զբաղվել Դոնբասի բարդ քաղաքական հարցերով, մասնավորապես, Դոնբասում ընտրությունների անցկացմամբ: Այդ մասին մենք նույնպես խոսել ենք եւ կցանկանայինք առաջ շարժվել այդ հարցում»,-ասել Է Մաասը՝ հանդես գալով օգոստոսի 22-ին Կիեւում անցկացված ճեպազրույցում, որը հեռարձակվել Է Facebook-ում Ուկրաինայի ԱԳ նախարարության Էջում: Նրա խոսքով՝ առկա են տարբեր մոտեցումներ Դոնբասում տեղական ընտրությունների անցկացման հարցում, բայց հարկավոր Է գտնել դրանց անցկացման մեխանիզմը: «Առկա են (Դոնբասում ընտրությունների) տարբեր մոտեցումներ, տարբեր տեսլականներ: Կարծում եմ՝ տարբերությյուններ չկան մոտեցումների հարցում, ընտրությունները պետք Է կայանան, խոսքը դրանց անցկացման ժամկետների մասին Է: Թե ինչ ձեւով այդ ընթացակարգը կկիրառվի, պարզ չԷ… բայց հույս կա, որ մենք դրական լուծում կգտնենք»,-հայտարարել Է Գերմանիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել Էր հերթական տեղական ընտրությունները, ընդ որում՝ դրանք Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի տարածքում չեն կայանալու: Ընդունված որոշման համաձայն, այդ տարածքներում ընտությունները կարող են տեղի ունենալ, մասնավորապես, բոլոր զինված կազմավորումների դուրսբերումից եւ ուկրաինա-ռուսական սահմանների նկատմամբ հսկողությունը հանձնելուց հետո: Հուլիսին Դոնբասի գծով շփման խմբում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ տեղական ընտրությունների անցկացման վերաբերյալ Գերագույն ռադայի որոշումը հակասում Է Մինսկի համաձայնագրերին: Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականի ապրիլին ռազմական գործողություն սկսեցին ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ, որոնք անկախության մասին Էին հայտարարել 2014 թվականի փետրվարին Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումից հետո: ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, հակամարտության զոհ Է դարձել շուրջ 13 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:22 - 24 օգոստոսի, 2020