Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախում հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու վերաբերյալ

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Արցախում հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու վերաբերյալ

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ: Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն): Առանձին հետևություններ հիմնված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա: Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար: Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ: Հետևաբար, խոսքը գնում է նաև քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին: Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք: Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ եթե այն այլևս չշարունակվի կիառվել: Ավելին, արձանագրվել է, որ որոշ քաղաքացիական բնակավայրերում (օրինակ՝ Ննգի, Տաղավարդ, Ակնաղբյուր և այլն) ավերածություններ են պատճառվել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին (օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն): Սույն արտահերթ զեկույցը վեր է հանել առնվազն հետևյալ փաստերը՝ անկախ կիրառված զինատեսակի քիմիական տարրերի կոնկրետ տեսակներից. 1) կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ, 2) այն պարունակում է քիմիական տարրեր, 3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար, 4) այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների, 5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ, 6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիառումից, 7) այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության:
23:24 - 06 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինուժի դաժանություններն ապացույցներով

ՄԻՊ-ը Շվեդիայի դեսպանին է ներկայացրել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինուժի դաժանություններն ապացույցներով

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում Շվեդիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի դաժանություններն ապացույցներով: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է, որ ադրբեջանական չտարբերակված հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ ատելությունն այն աստիճանի բարձր է, որ դրսևորվում է վայրագություններով ու խոշտանգումներով, դաժան վերաբերմունքով: Այնուհետև այդ ամեն ինչը հրապարակվում է հատուկ նպատակով ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ արժանանալով հանրային գովեստի ու հայասպանության խրախուսանքի: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
17:43 - 06 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ

Հայաստանի Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է․ «Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ահազանգերը համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար, արձանագրվել են այդ հարձակումներով նրանց կյանքի, առողջության, սեփականության և այլ իրավունքների կոպիտ խախտումներ։ Ինչպես արձանագրված է զեկույցում, ադրբեջանական զինված հարձակումների արդյունքում վնասվել է 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը վիրավորվել են (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով): Ագարակ գյուղում հրետանային հարձակումների արդյունքում վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք: 2 խաղաղ բնակիչ ստացել է մարմնական վնասվածքներ: Վաղն առավոտյան զեկույցն ամբողջական տեսքով կլինի նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում»:
22:53 - 05 նոյեմբերի, 2020
Արման Թաթոյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները

Արման Թաթոյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։ Արման Թաթոյանը ընդգծվել է, որ ադրբեջանական հարձակումներն Արցախի ու Հայաստանի բնակչության նկատմամբ շարունակվում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով, ինչպես նաև այն հանգամանքը, որ մի շարք երկրներում հայատյացության հիմքով ակցիաներ են իրականացվում էթնիկ հայերի դեմ: «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը: Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 3 սպանված և 4 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 46 սպանված և ավելի քան 144 վիրավոր: Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
12:46 - 05 նոյեմբերի, 2020
Ադրբեջանն ասում է, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են և պատրանք. Արման Թաթոյան |tert.am|

Ադրբեջանն ասում է, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են և պատրանք. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի իշխանություններն ասում են, որ հայերի հետ հետագայում խաղաղ կապրեն, բայց դրանք ընդամենը միջազգային հանրությանն ուղղվող ուղերձներ են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:«Մենք տեսնում ենք՝ որքան շատ են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները: Արձանագրել ենք իրենց բառերը՝ ներքին լսարանին ուղղված, որոնցով ցույց ենք տալիս, որ այն, ինչ ասվում է միջազգային հանրության համար, ընդամենը պատրանք է, որովհետև եթե այս պայմաններում անգամ մեկ օր, մեկ ժամ էթնիկ հայը իրենց հետ հայտնվի մեկ տանիքի ներքո իրենց հետ, բացառվում է խոսել կյանքի իրավունքի, առողջության իրավունքի մասին»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ը հայտնեց, որ ապացույցներ ունեն նաև, որ Ադրբեջանում միջազգային կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական ցանցերի էջերով ատելություն է տարածվում: «Այդ աշխատակիցները տարածում են ատելություն, վիրավորանքներ, խրախուսում են բռնությունը: Սա միջազգային կազմակերպություններում նրանց աշխատանքի կանոնների կոպիտ խախտում է»,-ասաց նա՝ նշելով, թե պատրաստվում են թիրախային կերպով ուղարկել կոնկրետ կազմակերպություններին:Նա ընդգծեց՝ բոլոր ապացույցները, այդ թվում՝ քաղաքացիների, ռազմագերինի, զինծառայողների հանդեպ խոշտանգումների վերաբերյալ, հավաքագրվում են, մշակվում, տրվում են իրավական բնութագրումներ, կատարվում են թարգմանություններ, մատնանշվում են խախտումները, ներկայացվում է միջազգային կոնվենցիոն դրույթը, որին տվյալ արարքը հակասում է, այնուհետև դրանք ուղարկում ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատգամավորներին, միջազգային լրատվամիջոցներին, Հայաստանում ներկայացված բոլոր դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, այլ երկրներում ՀՀ դեսպանություններին:
18:49 - 04 նոյեմբերի, 2020
Արցախի պատերազմին միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ․ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ. Արման Թաթոյան |tert.am|

Արցախի պատերազմին միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ․ քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Միջազգային կառույցների հետ մանրամասն աշխատում ենք, մի քանի արձագանքներ եղել են Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը երեք անգամ արձագանքել է: Այս մասին ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշեց, որ ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը երրորդ արձագանքում մատնանշել է պատերազմական հնարավոր հանցագործությունների մասին, ինչը առաջընթաց էր: Արման Թաթոյանը նշեց, որ  Եվրոպայի խորհրդի հանձնակատարը մի քանի անգամ արձագանքել է, եվրոպական դատարաններում կան վարույթներ: «Ակնհայտ է, որ միջազգային կազմակերպությունների արձագանքը համաչափ չէ, պետք է ընդգծել, ես սա ցավով եմ ասում որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց քաղաքական պատճառները գերակայում են մարդու իրավունքների նկատմամբ»,- ասաց նա և նկատեց, որ ՄԱԿ–ը, Եվրոպայի խորհուրդը ստեղծվել են մարդու իրավունքներ պաշտպանելու համար: Նա նշեց, որ մեր ամենակարևոր հարցերից է, որ նրանք այցելեն Արցախ:Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ Արման Թաթոյանը նշեց, որ մենք պետք է գիտակցենք, որ քովիդի տարածման հետ կապված խնդիրներով բացի այն, որ մեր առողջությունը, կյանքն ենք վտանգում, մենք ծանրաբեռնում ենք մեր բժիշկներին, որոնք կարող էին դրա փոխարեն օգնել մեկ զինվորի: Նա կարևորեց անվտանգության կանոնների պահպանումը և նշեց, որ խնդիրներ կան հիվանդանոցներում:
18:23 - 04 նոյեմբերի, 2020
ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է |armenpress.am|

ՄԻՊ աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի աճել է |armenpress.am|

armenpress.am: armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը 2020-ին շեշտակի աճել է, ստացված բողոքների թիվը էականորեն ավելացել է: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՄԻՊ-ի աշխատակազմի ծանրաբեռնվածությունն այս տարի շեշտակի ավելացել և ավելանում է: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի էլ ավելի է ավելանալու՝ պայմանավորված թե  գործունեության ոլորտների ընդլայնմամբ և թե ստեղծված իրավիճակով»,-ասաց Թաթոյանն ու ներկայացրեց վիճակագրական տվյալներ: Եթե 2015-ին ՄԻՊ-ի աշխատակազմը ստացել է 5200 բողոք, 2016-ին՝ 5013, 2017-ին՝ 6417, ապա 2020-ի միայն մինչև հոկտեմբերի 31-ը ստացվել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ: Այս տվյալների մեջ չեն մտնում ՄԻՊ-ի այցերը քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ և այլ վայրեր: Այս տվյալների մեջ չեն մտնում նաև ՄԻՊ-ի փորձաքննություններն օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքները, ՄԻՊ աշխատակազմի մոնիտորինգային ուսումնասիրությունները՝ միջազգային կոնվենցիոն մարմինների հետ աշխատանքներում: «Մենք ունենք դրական լուծված գործերի 3 անգամ աճ՝ համեմատած նախորդ մի քանի տարիների հետ»,-ասաց Թաթոյանը:
18:05 - 04 նոյեմբերի, 2020
Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ |armenpress.am|

Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում ատելության զանգվածային, համակարգված քարոզով և խրախուսմամբ. ՀՀ ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Պատերազմն ուղեկցվում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության զանգվածային ու համակարգված քարոզով, սոցիալական մեդիայում ատելություն բորբոքելու նպատակով հատուկ գործողություններ են իրականացվում: Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը: «Ադրբեջանում հայատյացությունն ունի պետական աջակցություն, քաղաքական բարձր մակարդակով խրախուսվում է, բայց սեպտեմբերի 27-ից սկսած հարձակումներն ուղեկցվում են հատկապես մեծ համակարգվածությամբ, մշակված տեսանյութերով, որոնք տարածվում են թուրքական և ադրբեջանական աղբյուրներից»,-ասաց Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի՝ ատելությունն Ադրբեջանում հայտնվում է փակ շղթայի մեջ: Սկսում է քաղաքական իշխանությունների մակարդակով և ավարտվում է մշակութային գործիչներով, մտավորականներով և այլ անձանցով: «Եվ այս ատելության քարոզը, ատելության ցանկացած խոսք արժանանում է մեծ խրախուսանքի, հրճվանքի: Մենք բացահայտել ենք խմբեր «Տելեգրամ»-ում և մյուս սոցիալական մեդիայում, որտեղ պարզապես խրախճանք է կազմակերպվում, հարցումներ, քվեարկություններ են արվում՝ բացառիկ ցինիզմով և ատելությունը բորբոքելու լրացուցիչ նկատառումով»,-ասաց Թաթոյանը:
17:17 - 04 նոյեմբերի, 2020
Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում

Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում

Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Արման Թաթոյանը։  ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այս կարևոր որոշման մասին այսօր ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական էլեմենտներ խարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ։ Ցավակցությունս հայտնեցի Ֆրանսիայի ժողովրդին Նիցցայի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և դեսպանին իր մտահոգությունը հայտնել վերջին օրերին Ֆրանսիայում էթնիկ հայերի դեմ ատելության հիմքով իրականացված ակցիաների առնչությամբ՝ կարևորելով հայերի անվտագության և իրավունքների պաշտպանության հարցերը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժ․ Լաքոտը խստորեն դատապարտեց ազգությամբ հայերի դեմ վանդալիզմի և հարցակման դեպքերը և տեղեկացրեց, որ այսօր Ֆրանսիայի նախարարների խորհուրդը որոշում է կայացրել արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» («Բոզքուրթ») կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում՝ ծայրահեղ ազգայնական գործունեություն ծավալելու և վերջին շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի էթնիկ հայ քաղաքացիների և Հայաստանի քաղաքացիներ դեմ հարձակումներ գործելու, ատելություն հրարելու կոչեր անելու համար։ Հանրահայտ փաստ է, որ ինչպես 2016 թվականին Ապրիլյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա Արցախում խոշտանգումները, վայրագություններն ու դաժանությունները ադրբեջանական զինված ուժերի կազմում կատարում են թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները կամ իրականացվում է նրանց մեթոդներով։ Իմ անկեղծ երախտագիտությունը հայտնեցի դեսպանին այս կարևորագույն որոշման համար»։
14:19 - 04 նոյեմբերի, 2020
ՄԻՊ-ը ՍԴ է դիմել՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների սահմանադրականության հարցով

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների սահմանադրականության հարցով

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: 1. Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է: Ռազմական դրության պայմաններում պետությունը պետք է ունենա կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ու բավարար սահմանափակումներ ամրագրելու հնարավորություն՝ բացառելու համար տեղեկատվական հոսքերի հարցում վտանգներն ու սպառնալիքները, ռազմական դրության պայմաններում առավել արդյունավետ պաշտպանելու համար մարդկանց իրավունքները: 2. Մյուս կողմից, սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն: Այս պահանջն ունի հիմնարար կարևորություն, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու լրագրողներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին առհասարակ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ սահմանափակումները խախտելու համար կոնկրետ դեպքում վարչական վարույթներն ու տուգանքները չպետք է դառնան անհամաչափ միջամտություն մարդու իրավունքներին կամ լրատվական գործունեություն իրականացնողների մասնագիտական աշխատանքին: 3. Այս կարգավորումների պատճառով իրավական դժվարություններ են առաջացել Ոստիկանության համար, որը դարձել է դրանց «իրավական զոհը»: Դա էլ իր հերթին արդեն ձևավորել է ոչ միասնական պրակտիկա: Արդյունքում՝ նախատեսված սահմանափակումների կամ արգելքների գործողության տիրույթում հայտնվել-չհայտնվելու անկանխատեսելիությունը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, լրագրողների ու տարբեր քաղաքացիների համար առաջ է բերել անհարկի դժվարություններ: Այս ամենն էլ իր հերթին հանգեցնում է երկրում հայտարարված ռազմական դրության իրավաչափ նպատակներից չբխող սահմանափակումների։ 4. Իրականում, ստեղծված բարդ իրավիճակում մարդկանց տեղեկացված լինելու հասարակական կարևոր պահանջը ենթադրում է, որ մասնագիտական սկզբունքներին ու կանոններին համապատասխան գործունեություն ծավալող լրագրողների համար պետք է երաշխավորվեին աշխատանքի առավել բարենպաստ պայմաններ՝ ապահովելով կանոնների հստակություն: 5. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով բարձրացվել է նշված կարգավորումների համապատասխանության հարցը կարծիքի արտահայտման ազատության, իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական պահանջներին, այդ թվում՝ միջազգային փորձի ու չափանիշների լույսի ներքո: Դիմումում բարձրացվել են նաև նշված սահմանափակումներն ամրագրող իրավական ակտերի ընդունման ընթացակարգային խնդիրներ: 6. Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի համար հիմք են ծառայել Հայաստանի Ժուռնալիստների միության, լրատվական գործունեություն իրականացնող երկու տասնյակից ավելի կազմակերպությունների և քաղաքացիների Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումներն ու բողոքները, սեփական նախաձեռնությամբ Պաշտպանի ուսումնասիրությունները, ինչպես նաև պետական մարմինների պարզաբանումներն այդ հարցերի առնչությամբ: 7. Ամփոփելով ողջ նշվածը՝ հարկ եմ համարում հստակ արձանագրել, որ Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանավություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը: 8. Լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առանձին լրագրողների ու քաղաքացիների համար պետք է հստակ ամրագրված լինի, թե կոնկրետ որ դեպքում իրենց քննադատությունը, կարծիքը կամ դիրքորոշումը կհակասի ռազմական դրության ընթացքում գործող սահմանափակումներին և կոնկրետ ինչի համար ու ինչ պատասխանատվություն կառաջանա, եթե նրանք թույլ տան այդ սահմանափակումների խախտումներ»:
23:49 - 03 նոյեմբերի, 2020
Արման Թաթոյանը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ

Արման Թաթոյանը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը։ «Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։ Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:
19:22 - 01 նոյեմբերի, 2020
Ադրբեջանի զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների․ ՀՀ ՄԻՊ

Երեկ և այսօր հրապարակվեցին օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախում կիրառում են զանգվածային ոչնչացման, քիմիական տարրեր պարունակող զինատեսակ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Վերջինս մասնավորապես գրել է․ «Այդ պահին հրապարակվեցին տվյալներ, որ խոսքը գնում է ֆոսֆոր պարունակող զինատեսակի մասին: Դրանից հետո եղան մի շարք հրապարակումներ այն մասին, որ խոսքը կարող է գնալ այլ քիմիական նյութեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի մասին: Ցանկացած պարագայում պետք է արձանագրել առնվազն հետևյալը. 1) կիրառվում է զանգվածային ոչնչացման զինատեսակ, 2) այն պարունակում է քիմիական տարրեր, 3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու ավերածություններ, 4)այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների, 5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ (այս պահի տվյալներով՝ Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ), 6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ: Այս զինատեսակի օգտագործումը ու այն էլ նման պայմաններով արգելված է միջազգային իրավունքով: Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերում ներկայում իրականացվում են համատեղ ուսումնասիրություններ, որի արդյունքները կհրապարակվեն և կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»:
21:07 - 31 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է:
00:10 - 31 հոկտեմբերի, 2020
ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ

ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երը ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցների ղեկավարներին հրավիրել են Արցախ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները այսօր Արցախ այցի համատեղ հրավերներ են ուղարկել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր: Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։ Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։ Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է համատեղ հրավերի տեքստում:
22:59 - 30 հոկտեմբերի, 2020
Արման Թաթոյանն այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ-ի վայրագությունների վերաբերյալ

Արման Թաթոյանն այսօր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի ԶՈւ-ի վայրագությունների վերաբերյալ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանի բնակչության շրջանում կա 2 սպանված և 2 վիրավոր, ինչպես նաև առկա են վնասված տներ։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալների՝ Արցախում կա առնվազն 40 սպանված և ավելի քան 120 վիրավոր: Կողմերը ընդգծել են երկու կառույցների համագործակցության կարևորությունը և պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
16:43 - 30 հոկտեմբերի, 2020