Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Առաջարկում ենք՝ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննակենք դրանք. Մանե Թանդիլյանը բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

Առաջարկում ենք՝ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննակենք դրանք. Մանե Թանդիլյանը բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: «Անցած տարի քննարկում էինք երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսումն ապահովելու հնարավորությունը, և ներկայացրել ենք նախագիծ, որը առաջին ընթերցմամբ անցավ, և երկրորդ ընթերցմամբ ձեր փոխնախարարը համոզեց իշխանական գործընկերներին դեմ քվեարկել նախագծին՝ փաստարկելով, որ ներկայացվելու է բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որտեղ ֆինանսավորման համակարգում առաջարկվում է հիմքում դնել ընտանիքի անապահովության գնահատման մեխանիզմ անվճար կրթության մասին»,-ասաց նա և հիշեցրեց, որ փոխնախարարը նշել էր, որ ծրագիրը մասնագիտական քննարկման է ուղարկվել և մինչև տարվա վերջ կներկայացվի Ազգային ժողով, այնինչ չի ներկայացվել: Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի հիշում այդ քննարկումը և մինչև տարվա վերջ չի ներկայացվել, քանի որ ծավալները և փոփոխությունները շատ մեծ են եղել, մարտ ամսին նոր կգա Ազգային ժողով: Մանե Թանդիլյանը արձագանքեց՝ գիտի, որ ընտանիքի անապահովության համակարգի գնահատման համակարգի վերաբերյալ կառավարությունը բարեփոխման նպատակ ունի. «Երբ ֆինանսավորման համակարգի խոստում եք տալիս և առաջարկում եք դեմ քվեարկել, հետո չի ներկայացվում  նախագիծը, ես վստահ չեմ, որ երկու-երեք ամսից կբերեք, իսկ մենք առաջարկում ենք, որ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննարկենք դրանք: Բայց դուք չեք լսում մեզ, համոզում եք՝ դեմ քվեարկել, բայց ես հայտարարում եմ, որ նորից շրջանառության մեջ ենք դնելու այդ օրենքը և մինչև դա չբերեք նորից, հույս ունեմ, որ իշխանական մեր գործընկերները կաջակցեն և ձեր խոստմանը ականջալուր չեն լինի»,-ասաց նա:
17:55 - 12 փետրվարի, 2020
Փաշինյանը բացառում է պետության կողմից որևէ կոռուպցիոն երևույթի նկատմամբ աչք փակելը |armenpress.am|

Փաշինյանը բացառում է պետության կողմից որևէ կոռուպցիոն երևույթի նկատմամբ աչք փակելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը որևէ կոռուպցիոն երևույթի, գործարքի նկատմամբ ոչ մի դեպքում աչք չի փակի: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին: Սիմոնյանը նշեց, որ ՀՀ տարածք ներմուծված սննդի փորձարկումները պատվիրակված են 4 լաբորատորիաների, սակայն նա նկատել է, որ դրանցից մեկն ունի պատվերների գերակշիռ մեծամասնությունը: Պատգամավորի խոսքով՝ իրեն հասած տեղեկությամբ՝ այդ անհամամասնությունը ձևավորվել է որոշակի անձնական կապերի արդյունքում: «Եթե անձնական կապեր լինեն, ես խոստանում եմ, որ այդ կապերի հեղինակները, այդպես գործողները խստորեն կպատժվեն»,-ասաց վարչապետն ու հորդորեց այդ տվյալները միանգամից ուղարկել իրավապահ մարմիններին: Վարչապետը նկատեց՝ երկար տարիների խոսվում էր, որ սննդի անվտանգության այդ լաբորատորիան մենաշնորհ ունի, իրենք քննադատությանը ականջալուր լինելով ազատականացրել են ոլորտը: «Հընթացս, եթե կպարզվեն, որ շահագրգիռ պաշտոնյաներ կան, ես խոստանում եմ, որ այդ մարդիկ ամենախիստ ձևով կպատժվեն»,-ասաց նա ու հիշեցրեց, որ մի քանի ոլորտներում երկար տարիների քննադատություններից հետո ազատականացում են արել: «Իմ հավաստիացումը, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում այն է, որ բացառվում է , որ որևէ տեղում որևէ կոռուպցիոն երևույթի նկատմամբ աչք փակենք կամ կիսատ ուշադրության վերաբերվենք,-ասաց վարչապետն ու հանձնարարեց, որ սննդի անվտանգության տեսչական մարմինը պատգամավորին գրավոր պատասխանի: 
17:39 - 12 փետրվարի, 2020
Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին  |shantnews.am|

Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։ Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները շատ են։ Բայց Հարությունյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ մասնագետների անհրաժեշտությունը չկա։ Նախարարը բացատրեց, որ, օրինակ, առողջապահության նախարարությունը պնդում է, որ բուժքույրերի համար ընդհանրապես տեղեր չլինեն, որովհետև շուկան գերհագեցած է։ Փոխարենը, ըստ Հարությունյանի, հիմա հազարավոր տեղեր են ավելացվում ՏՏ մասնագետների պատրաստման համար։ Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե նա դժվար դրության մեջ է դնում պատգամավորներին։
17:28 - 12 փետրվարի, 2020
Քննարկվում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը |armenpress.am|

Քննարկվում է պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող: ԱԺ նիստում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Այս նախագծով օրենսդրորեն ամրագրում ենք, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: Սա առաջին քայլն է, որով մեր երկրում գոնե պետական գնումների մասով որպես պարտադիր պայման ենք ֆիքսում էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը»,-ասաց Տերտերյանը: Նա շեշտեց՝ կառավարությունը՝ որպես հանրային ռեսուրս ծախսող, պետք է այդ քայլն անի: Փոխնախարարը նշեց՝ ամեն ինչ պետք է անեն, որ հաջորդը լինեն հանրային սուբյեկտները:
15:33 - 12 փետրվարի, 2020
Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում իրենք խոստացել էին հայտնի «ԿամԱԶ-ների» գործով նախագիծ ներկայացնել և փարատել հանրության կասկածները և մտահոգությունները: «Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ այդ նվերները գաղտնի են պահվում և կարող է կոռուպցիա դիտարկվել, ապա այս նախագծով արձանագրում են այն փաստը, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավորվում են մեկ շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում։ Իսկ եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք դեռևս կայք չունեն, ապա պետք է փակցնեն համապատասխան ցուցանակներում, որպեսզի նվեր տվող կազմակերպությունն այլևս համայնքից արտոնություն ստանալը անբարո համարի»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ զարմացած է այն տեսակետից, որ սա շատ լավ օրենք է: «Սա շատ վատ օրենք  է, վատ հետևանքներով, փաթեթավորմամբ, վատ տրամաբանությամբ, և ընդհանրապես փիլիսոփայության տրամաբանությունը սխալ ուղղությամբ է գնում: Մենք իրավունք չունենք սահմանափակել նվիրաբերողի գաղտնի մնալու իրավունքը, մենք պետք է բացառենք, որ այդ նվիրատվությունն այլ նպատակների ծառայի»,-ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Գևորգ Պապոյանը նշեց, որ համայնքներին նվիրատվություններ անելու տեղեկացվածության ապահովման հարցն օրերս հաստատած օրինագծերով լուծել են։ «Ավելին ասեմ՝ կարող է լինել իրավիճակ, որ մեկը կուզենա 2 մլն դրամ նվիրատվություն անել, կկապվի ապագանու հետ, իսկ ավագանին ու համայնքի ղեկավարը կլինեն հակասության մեջ, ավագանին դեմ կքվեարկի, ու այդ 2 մլն նվիրաբերությունից համայնքը կզրկվի»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։
14:46 - 12 փետրվարի, 2020
ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է համայնքներին հնարավորություն տալ իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորում անել կապիտալ ծրագրերում: Տեղական ինքնակառավարման մասին օրենքում  լրացում կատարելու մասին և ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ փետրվարի 12-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Համայնքներին հնարավորություն ենք տալիս իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում»,-ասաց Տերտերյանը: Նա նշեց՝ համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն, օրինակ՝ պետական որևէ ծրագրի կամ ներդրումային ծրագիր կարող է համաֆինանսավորվել համայնքի ֆոնդային բյուջեից: Փոխնախարարը նկատեց՝ կան շատ դեպքեր, երբ համայնքներում կատարվում են ներդրումներ հատկապես համայնքային սեփականության ենթակառուցվածքներում:
14:34 - 12 փետրվարի, 2020
ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց ՀՈԱԿ ղեկավարի պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան  6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է  չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով պատգամավորների   109 կողմ և 1 ձեռնպահ ձայներ: 
10:45 - 12 փետրվարի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր |pastinfo.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր |pastinfo.am|

pastinfo.am: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը, ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Արփինե Դավոյանի, Լուսինե Բադալյանի և Կարեն Սարուխանյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ԱԺ պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի և Գևորգ Պապոյանի ներկայացրած «Հողի հարկի մասին» օրենքում փոփխություն կատարելու մասին նախագիծը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
10:32 - 12 փետրվարի, 2020
Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան
 |tert.am|

Չեմ ուզում մտնել իրավական մանրուքների մեջ, ինչ արել ենք մենք՝ ամբողջը համապատասխան է օրենքի տառին. Գևորգ Պապոյան |tert.am|

tert.am: ԱԺ-ի կողմից հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել իրավական հիմնավորմամբ, այլապես կունենային ինչպես իրավական, այնպես էլ բարոյական խնդիրներ: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Ես չեմ ուզում իրավական մանրուքների մեջ մտնել, այն, ինչ մենք արել ենք, ամբողջապես օրենքի տառին համապատասխան է: Ես ուզում եմ խոսել այն տրամաբանության մասին, որի շուրջ մարդիկ ելույթներ են ունենում: ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, սահմանադիրը կարող է որոշել, որ ուզում է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, և 7 կամ 9 հոգի ասում են՝ ոչ, դու պետք է ապրես այն Սահմանադրությամբ, ինչը մենք արդեն որոշել ենք ձեզ համար: Ես կարծում եմ, որ այդպես չի կարող լինել: Իշխանության իրական կրողը` ժողովուրդը, որը նաև սահմանադիրն է, ցանկացած ժամանակ իր որոշմամբ կարող է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, կարող է նույնիսկ որոշել, որ իրեն նոր Սահմանադրություն է պետք: Որևէ 7 կամ  9 հոգի չի կարող ժողովրդի այդ կամքին ընդդիմանալ»,-ասաց Պապոյանը: Գևորգ Պապոյանը մեջբերեց վարչապետի խոսքերը. «Ժողովուրդը չէ Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունն է ժողովրդի համար»,- ապա հավելեց. «Մենք այստեղ խնդիր իրավական առումով խնդիր չունենք: Հակառակ պարագայում խնդիր կունենայինք՝ իրավական, տրամաբանական, ժողովրդավարական և բարոյական առումով, եթե այս կերպ չշարունակեինք և լիներ հակառակ գործընթացը»,-նշեց պատգամավորը:
19:00 - 11 փետրվարի, 2020
Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը

 |armenpress.am|

Պատգամավորը հորդորեց դիտարկել շնչառական վարակների պատճառով դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ է անում ոլորտի պատասխանատու նախարարներին դիտարկել դպրոցներում դասերը ժամանակավորապես դադարեցնելու հարցը` սուր շնչառական վարակներով պայմանավորված: Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին: «Այսօր հանրապետության դպրոցներում և այլ նախակրթարաններում բավականին մեծ թիվ են կազմում երեխաների շրջանում ծանր շնչառական հիվանդությունները: Չնայած կար հաղորդագրություն, որ դեռևս խնդիրը չի հասել նրան, որ երեխաները ժամանակավոր դպրոց չգնան, սակայն կարծում եմ, որ առողջապահության նախարարը մեկ անգամ ևս պետք է որոշակի գնահատական տա, քանի որ տեսնում ենք, որ խնդիրը չի լոկալիզացվում, այլ հակառակը` ընդլայնվում Է»,-ասաց Մելքումյանը: Պատգամավոր դիմեց առողջապահության ու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին` մեկ անգամ ևս դիտարկում անցկացնելու և այս հիվանդությունները կանխելու համար:   
18:49 - 11 փետրվարի, 2020