armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրել էր պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Գործող կարգավորմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ժամանակավոր պաշտոնակատարները կարող են աշխատել անժամկետ: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով պատգամավորների 109 կողմ և 1 ձեռնպահ ձայներ:
comment.count (0)