Առաջին ընթերցմամբ ընդունվեց հողի հարկային պարտավորություններին առնչվող նախագիծը |aysor.am|
11:14 - 12 փետրվարի, 2020

Առաջին ընթերցմամբ ընդունվեց հողի հարկային պարտավորություններին առնչվող նախագիծը |aysor.am|

aysor.am: Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 9 պատգամավոր։

Ըստ նախագծի՝ ֆիզիկական անձինք հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, պետք է կատարեն հողի հարկի վճարումները:

Գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավորություն չկա տեղյակ պահելու գնորդին:

Ըստ այդմ՝ նոր սեփականատերն է պարզում, որ ինքը պետք է վճարի նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել