ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

Չորս մարզում և Երևանում կխնայվի շուրջ 5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա․ ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ակտիվ փուլում է, և արդեն կան ավարտված աշխատանքներ՝ տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից: Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը ենթադրում է մեխանիկական ոռոգման համակարգերը փոխարինել ինքնահոս համակարգերով։ Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում վեց և Երևանում մեկ կառույցների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Արդյունքում՝ տարեկան կխնայվի շուրջ 5 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելը շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելը շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առավել վթարային հատվածների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2021 թ. ոռոգման շրջանի մեկնարկը։ Նույն բաղադրիչով նախատեսված է նաև վերականգնել 22 միջտնտեսային նշանակության ջրանցքների մոտ 56 կմ երկարությամբ հատվածներ։   Այսօր աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են` 4 ջրանցքների վերականգնման ուղղությամբ։ Երրորդ բաղադրիչով նախատեսվել է 100-ից ավելի բնակավայրերում վերականգնել շուրջ 258 կմ երկարությամբ ներտնտեսային նշանակության ջրանցքներ։ Աշխատանքները մեկնարկել են 44 բնակավայրերում, և մինչ օրս կառուցվել է 59 կիլոմետր երկարությամբ ներտնտեսային ցանց։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Դվին, Նոր Ուղի, Զանգակատուն, Տեղեր, Կոշ և Թալին համայնքներում, իսկ Վանանդ, Երվանդաշատ, Նորավան, Նորապատ և Դաշտաքար համայնքներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նշենք նաև, որ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է և իրականացվում է ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։  Ծրագրի հիմնական նպատակներն են՝ փոխարինել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով, վերականգնել մայր և միջտնտեսային ջրանցքների առավել վատթար վիճակում գտնվող ջրանցքների հատվածներ, վերականգնել և կառուցել ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում։ Շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:
19:51 - 24 դեկտեմբերի, 2020
ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

ՏԿԵ նախարարությունը հերքում է լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Հայաստան-Իրան գազատարը

 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը:  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունը ստորև. «Ի պատասխան  www.politik.am լրատվական կայքի  դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝  տեղեկացնում  ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ  Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատասխանում իրականությանը։  Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ և ավելորդ խուճապ չառաջացնել հանրության շրջանում»:
11:27 - 23 դեկտեմբերի, 2020
13 համայնքում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները․ ներդրվել է 544 միլիոն 252 հազար դրամ

13 համայնքում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները․ ներդրվել է 544 միլիոն 252 հազար դրամ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինասավորմամբ իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում մեկնարկել են Արմավիրի մարզի «Արմավիր»  ջրօգտագործողների  ընկերության սպասարկման տարածքի որոշ համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման աշխատանքները։ Ներկայում «Արմավիր» ՋՕԸ-ն միավորում է՝ համանուն, ինչպես նաև «Արաքս» ու «Մերձափնյա» ՋՕԸ-ների սպասարկման տիրույթները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաղորդագրության համաձայն նախատեսվում է կառուցել բաժանարարներ՝ ընդհանուր 21633 մետր երկարությամբ, որոնցով էականորեն կբարելավի 13 համայնքի 8158 ջրօգտագործողների պատկանող՝ 3200,2 հեկտար հողերի ոռոգումը։  «Մասնավորապես, նախկին «Արաքս» ՋՕԸ-ի տարածքում  վերականգնվող հատվածների երկարությունը կազմում է 4485 մետր։ Փաստացի ոռոգվող՝ 515 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա ՝ 347 հետկար, տնտեսվող ոռոգման ջուրի ծավալը կկազմի 2357,7 հազար խորանարդ մետր , կտնտեսվի ՝ 56,3 հազ կվտ/ժ էլեկտրաէներգիա։  Նախկին «Արմավիր» ՋՕԸ –ի սպասարկման տարածքում  վերականգնված հատվածների երկարությունը կկազմի 16204 մետր։ Փաստացի ոռոգվող 1255 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 933,7 հեկտար, տնտեսվող ոռոգման ջուրը՝ 7309,6 հազար խորանարդ մետր է, տնտեսվող էլեկտրաէներգիան կկազմի 637,8 հազ․ կվտ/ժ։  Մինչ ջրօգտագործողների ընկերությունների խոշորացումը գոյություն ունեցած «Մերձափնյա» ՋՕԸ-ում վերականգնվող հատվածների երկարությունը կկազմի 944 մետր։ Փաստացի ոռոգվող 112 հեկտարին ծրագրի արդյունքում կավելանա 37,5 հա, տնտեսվող ոռոգման ջուրը՝ 256,395 հազար խորանարդ մետր է, տնտեսվող էլեկտրաէներգիան՝ 12,858 հազ․ կվտ/ժ։  Աշխատանքներն իրականացնելու համար  ներդրվել է 544 միլիոն 252 հազար դրամ։ Շահառու են հանդիսանում Արմավիրի մարզի Գետաշեն, Բերքաշատ, Լենուղի, Հացիկ, Խանջյան, Լուկաշին, Մրգաշատ, Նորավան, Նորապատ, Այգավան, Արմավիր, Եղեգնուտ, Արազափ համայնքները, որոնցում աշխատանքների ավարտից հետո սպասվում է գյուղատնտեսության ոլորտի ակտիվացում », - նշված է հաղորդագրության մեջ։ 
16:07 - 15 դեկտեմբերի, 2020
Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը և ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ հատված՝ հետևելու միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հաղարծին վանական համալիր տանող հատվածը, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, Նորաշեն-Մովսես, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար և դեպի Վարագավանք տանող ճանապարհահատվածները: Ճանապարհների սպասարկման և շահագործման աշխատանքների դիտարկման շրջանակում հանդիպումներ են կայացել համապատասխան տարածաշրջանները սպասարկող կապալառու կազմակերպությունների տնօրենների հետ, և ցուցումներ են տրվել ճանապարհների մաքրման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել են կապալառուների մեքենամեխանիզմների քանակը, աղի, ավազի կուտակված պաշարները։ Վերը նշված տարածքներում ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ։
18:24 - 12 դեկտեմբերի, 2020
15 տարի ուղևորափոխադրում իրականացնող մեքենաների շահագործումը կերկարացվի մեկ տարով․ նոր նախագիծ |hetq.am|

15 տարի ուղևորափոխադրում իրականացնող մեքենաների շահագործումը կերկարացվի մեկ տարով․ նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է մարզային կանոնավոր փոխադրումներ իրականացնող, 15 տարի շահագործվող մեքենաների շահագործումը թույլատրել ևս մեկ տարի՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար: Որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարության փոխանցմամբ՝ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում ներկայումս շահագործվում են մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք ենթակա են փոխարինման մինչև տարեվերջ, քանի որ լրանում է դրանց շահագործման 15 տարին: «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, հետպատերազմյան ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն փաստը, որ նոր երթուղային ցանցի մշակմամբ  երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթներ չեն իրականացվում, իսկ երթուղիները մեծամասամբ տրված են ժամանակավոր սպասարկման, առաջարկվել է թույլատրել ևս մեկ տարի շարունակել այդ տրանսպորտային միջոցների շահագործումը կանոնավոր երթուղիներում՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար»,-նախագծում նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
15:47 - 11 դեկտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից՝ նշելով, որ ներկա էին նաև համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ։ Սուրեն Պապիկյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին՝ դժվարին պահին հայրենիքին նվիրվածության համար։ Այնուհետև, անդրադառնալով նոր մարզպետի նշանակման չափորոշիչներին, նախարարն ասաց․ «Յուրաքանչյուր բախտորոշ ժամանակաշրջան իր առանձնահատկություններն ունի, և պարոն Մելիքսեթ Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջարկելիս՝ ելել ենք այն փաստից, որ Սյունիքն առավել առանձնահատուկ է իր սահմանային լինելով ու այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզը ղեկավարի անձնավորություն, որը հասկանում է զինվորական գործից, հասկանում է պահի կարևորությունը և մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Մ․Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։ Սուրեն Պապիկյանը նաև շնորհակալություն հայտնեց Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, իսկ նորանշանակ մարզպետին շնորհավորելով՝ կոչ արեց յուրաքանչյուրին այս կարևոր փուլում լինել նրա ու հայրենիքի կողքին։ Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարարին՝ վստահության համար, նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն ամեն ինչ անելու է այն ապահովելու համար։ Հունան Պողոսյանը նույնպես շնորհավորեց Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնեց պարոն Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար։
14:15 - 11 դեկտեմբերի, 2020
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները կատարում են մաքրման աշխատանքներ

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, ճանապարհաշինարարները կատարում են մաքրման աշխատանքներ

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Կոտայքի, Դիլիջանի, Ճամբարակի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։Դիլիջանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ուշիից դեպի «Տառեր» կոչվող ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:10 - 09 դեկտեմբերի, 2020
Համայնքների խոշորացման հերթական նախագիծն է դրվել քննարկման․ 186 համայնքի միավորումից առաջարկվում է ձեւավորել 11 համայնք

Համայնքների խոշորացման հերթական նախագիծն է դրվել քննարկման․ 186 համայնքի միավորումից առաջարկվում է ձեւավորել 11 համայնք

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է դրել համայնքների խոշորացման հերթական նախագիծը։ Այս անգամ առաջարկվում է 186 համայնքների միավորման արդյունքում ձեւավորել 11 համայնք: Նախագծով նախատեսվում է ձեւավորվել հետեւյալ համայնքային փնջերը. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի մեջ ներառել՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար համայնքները։ ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի մեջ ներառել՝ Դդմասար, Արեւուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ համայնքները։ ՀՀ Արարատի  մարզի Մասիս համայնքի մեջ ներառել՝ ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ համայնքները։ ՀՀ Արարատի  մարզի Արաքս համայնքի մեջ ներառել՝ Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արեւշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն համայնքները։ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մեջ ներառել՝ Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արեւիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ համայնքները։ ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի մեջ ներառել՝ Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով համայնքները։ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի մեջ ներառել՝ Սպիտակ, Արեւաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր համայնքները։ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի մեջ ներառել՝ Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի համայնքները։ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի մեջ ներառել՝ Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ համայնքները։ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի մեջ ներառել՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր համայնքները։ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի մեջ ներառել՝ Արթիկ, Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ համայնքները։ Բացի այդ՝ առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել եւ միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: Բացի այդ՝ կարգավորվում է նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը, ինչը պայմանավորված է վերջին 2 տարվա ընթացքում համայնքի բնակչության եւ ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու եւ արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:
14:01 - 07 դեկտեմբերի, 2020
Շիրակի մարզի Սարապատ համայնքը շուրջ 138 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել

Շիրակի մարզի Սարապատ համայնքը շուրջ 138 մլն դրամի գյուղտեխնիկա է ստացել

Շիրակի մարզի Սարապատ համայնքում գյուղատնտեսական, մասնավորապես, գյուղտեխնիկայի խնդիրները գրեթե 90 տոկոսով մնացել են անցյալում։ Միավորված համայնքի ղեկավարը թվարկում է, թե վերջին շրջանում որքան գյուղտեխնիկա են ստացել։ Արտուշ Մանուկյանի խոսքով՝ Սարապատում գյուղատնտեսությամբ զբաղվելը այլևս շահեկան է դարձել գյուղացու համար։   ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող` Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագրով Սարապատ համայնքը վերջին մեկ ամսում ստացել է 9 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա, իսկ առհասարակ ծրագրի ընթացքում Սարապատին հատկացված գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկայի արժեքը կազմում է 138 միլիոն 238 հազար դրամ. համայնքի ներդրումը 10 տոկոս է, որից ընդամենը 2,5-ն է դրամային։   Սարապատում հնամաշ գյուղտեխնիկայով անարդյունավետ գյուղատնտեսությանը փոխարինելու է եկել համակարգված աշխատանքը։ Ծրագրի արդյունքները սպասվածից ավելի դրական են` վստահեցնում է համայնքապետը։ Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագիրը շարունակվում է։ Սարապատ համայնքում 2021 թվականին նախատեսվում է նաև 50 կիլովատ ընդհանուր հզորության արևային կայանների տեղադրում, կներդրվի մոտ 13 միլիոն դրամ։
18:37 - 03 դեկտեմբերի, 2020
ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի մասնագետներն այսօր աշխատանքային այցով  եղել են Շիրակի մարզում: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։  Այցի նպատակը  2020 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ասֆալտբետոնյա ծածկույթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալն էր: Մասնագիտական խումբը մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի ուղեկցությամբ եղել է Ջրափի, Իսահակյան, Սառնաղբյուր, Անի, Երազգավորս,Առափի  համայնքներում, նմուշներ են վերցվել նշված համայնքների, ինչպես նաև Գյումրու թվով 5 փողոցներից։ Աշխատանքներն իրականացվում են Շիրակի մարզում համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:
19:57 - 01 դեկտեմբերի, 2020