Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Չկան ոչ հիմքեր, ոչ պայմանններ ինձ կալանքի տակ պահելու համար․ Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

Չկան ոչ հիմքեր, ոչ պայմանններ ինձ կալանքի տակ պահելու համար․ Ռոբերտ Քոչարյան |aysor.am|

aysor.am: Չկան ոչ հիմքեր, որ պայմանններ ինձ կալանքի տակ պահելու համար, դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որը ինձ թիրախավորել է որպես նշանակված մեղավոր ամբողջ այս գործընթացում», - ասաց նա։ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե հասկանում է՝ ինչ վիճակում են հայտնվել դատավորները։ «Այդ Ֆեմիդայի կշեռքի մի կողմում դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների, դատախազության առջև, իսկ մյուս կողմի վրա դնում արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը։ Ուղղակի մարդիկ պետք է հիշեն՝ վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել, գուցե, մի հինգ տարի առաջ մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են, թե չեն պահել ու վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ ձև չեն կարողանալու տալ», - ասաց նա։ Երկրորդ նախագահի խոսքով՝ կան շենքեր, դատավորներ, դատախազներ, բայց չկա արդարադատություն։ «Որովհետև իմ նկարագրած սխեմայի մեջ արդարադատություն գոյություն չունի, կան մարդիկ, սիմվոլները, պաշտոնյաներ, բայց չկա արդարադատություն», - ասաց նա։ Քոչարյանն ասաց, թե իր համար տհաճ է կանգնել դատարանում ու փորձել համոզել, որ ինքը փախնելու ու խոչընդոտելու մտադրություն չունի։ «Իմ կենսագրության հետ չի բռնում, ու, ընդհանրապես, այս դահլիճում, այս կողմում նստած մարդկանցից ոչ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընդոտող է, մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ, սա է փաստը, հիմա ով ինչ խոսի, սա մեր կենսագրությունից ոչ մեկ չի կարող ջնջել, իրոք, ես ստիպված պետք է կրկնեմ՝ չեմ խոչընդոտելու, արդարատադությունից խուսափելու մտադրություն չունեմ, ես ամենից շատն եմ շահագրգռված արդար դատավարության մեջ, բոլորից շատ», - հայտարարեց Ռ. Քոչարյանը։ Նա հայտարարեց, թե չի պատկերացնում՝ ոնց է մի վկայի ասելու, որ «գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»։ «Հիմա Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքում է, նայեք՝ ոնց եք անում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
12:06 - 05 նոյեմբերի, 2019
Քոչարյանի եւ մյուսների գործով իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժողի ներկայացուցիչ |armtimes.com|

Քոչարյանի եւ մյուսների գործով իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժողի ներկայացուցիչ |armtimes.com|

armtimes.com։ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ներգրավվեց որպես տուժող Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ: Պողոսյանը դատարան ներկայացրեց գործով տուժող Սուրեն Հովհաննիսյանի լիազորագիրը՝ Պողոսյանին որպես իր ներկայացուցիչ ներգրավվելու համար: Տուժող եւ մեղադրող կողմերը չառարկեցին դրա դեմ: Առարկությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը. «Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ անձի շահերը դատարանում կարող են ներկայացնել փաստաբանները եւ լիազորագիր ունեցող այլ անձինք, այլ անձ կոչվածը, իհարկե, ցանկացած անձը չէ: Թե այլ անձանցից ով չի կարող մասնակցել, այդ մասին գրված է «Փաստաբանության մասին» օրենքում, ըստ որի՝ դատական ներկայացուցչությունը պարբերաբար կամ վճարովի հիմունքներով կարող են իրականացնել միայն փաստաբանները: Կան բացառություններ, իհարկե, որոնց մեջ տիկին Պողոսյանը չի մտնում»,- ասաց Ալումյանը: Վերջինիս խոսքով՝ եթե Մարինա Պողոսյանը նման գործունեություն իրականացներ մեկ անգամ, ոչ պարբերաբար, Քրեական դատավարության համաձայն՝ կլիներ այդ այլ անձը, ով կկարողանար մասնակցել. «Սակայն քիչ առաջ տիկին Պողոսյանն էլ նշեց, որ ինքը պարբերաբար որպես ներկայացուցիչ մասնակցում է»: Մարինա Պողոսյանը առարկեց Հայկ Ալումյանի այս հայտարարությանը. «Ես այս նիստին առաջին անգամ եմ եկել, մասնակցելու եմ, այո՛, պարբերաբար, եւ որեւէ բան չի բացառում իմ մասնակցությունը: Քաղաքացին դիմել է մեր կազմակերպությանը, որ այն՝ ի դեմս իր նախագահի՝ ինձ, ներկայացնի իր շահերը»,- արձագանքեց Մարինա Պողոսյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:41 - 05 նոյեմբերի, 2019
Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել |lragir.am|

Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել |lragir.am|

lragir.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով դատավարությունը: Գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պատշտպանները Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացրին: Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դատարանին կոչ արեց քայլեր ձեռնարկել Քոչարյանի պաշտպանների անվերջ միջնորդությունների դեմ: «Դատարանը պետք է միջոց ձեռնարկի, որ պաշտպանության կողմն իր իրավունքների չարաշահում թույլ չտա՝ այն պատճառաբանությամբ, թե դրանք հրատապ լուծման հարցեր են: Նախորդ դատական նիստում ենք մենք քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, վերաքննիչում գործ կա, վճռաբեկում գործ կա, և այսպես անվերջ: Տպավորություն է, որ դատարանը միայն դրանով է զբաղված: Ես կարծում եմ, որ դատական նիստը պետք է շարունակել այլ հարցերի քննությամբ և պաշտպանական կողմի՝ նույն միջնորդությամբ հանդես գալու իրավունքը սահմանփակել»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
10:07 - 05 նոյեմբերի, 2019
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան |news.am|

Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, մեկ–երկու շաբաթ չի կարող մասնակցել նիստերին. պաշտպան |news.am|

news.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։ Այս մասին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հարցման՝ հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հարցման պատասխանը տրամադրեց դատարանին։ Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։ Հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չէր կարող, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։
09:26 - 15 հոկտեմբերի, 2019
ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար |pastinfo.am|

ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար |pastinfo.am|

pastinfo.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։ ՄԻԵԴ-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն խորհրդատվական կարծիքի դիմումն ստացել են 2019 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ հոկտեմբերի 2-ին Մեծ պալատի հանձնաժողովի կողմից այն վարույթ է ընդունվել: Ստեղծվել է 17 դատավորից բաղկացած Մեծ պալատ: Մեծ պալատի նախագահը սահմանել է նաև ժամկետները՝ ներպետական դատավարության կողմերից կամ այլ շահագրգիռ կողմերից, այդ թվում ՀՀ Կառավարության, ինչպես նաև մարդու իրավունքների հանձնակատարի, գրավոր փաստարկների ներկայացման համար։ Նշվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումով պահանջվող խորհրդակցական կարծիքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությանը։ Մեծ պալատի նախագահը հրավիրել է Սահմանադրական դատարանի դատավարության կողմերին, մասնավորապես Ազգային ժողովին և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գրավոր դիտարկումներ ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը:
07:40 - 14 հոկտեմբերի, 2019