Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին |armenpress.am|

Մարդիկ կարող են խուսափել Հայաստան ապրանք ներմուծելուց․ Թունյանը՝ Գորիս- Կապան ճանապարհի մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, որովհետև, ըստ պատգամավորի, դրա հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց։ Լրագրողների հետ ճեպազրույցում Թունյանը ընդգծեց՝ որևէ մեկը չի կարող հերքել, որ Ադրբեջանի կողմից իրանական բեռնատարների ստուգումը և պետտուրքի գանձումը լուրջ խնդիր է։ «Եկեք սպասենք, տեսնենք, թե իրավիճակը ինչպես է հանգուցալուծվում»,- հավելեց Թունյանը։ Պատգամավորի կարծիքով՝ այդ խոչընդոտը անհարմարություն, անորոշություն և ռիսկեր է պարունակում, ինչը ,բնականաբար, պետք է արագ կարգավորվի։ «Այսինքն, որևէ մեկի համար հաճելի չի, որ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծվեն։ Հայաստանի տարածքով գալիս են իրանական այն բեռները, որոնք սպառվում են Հայաստանում։ Ե՛վ Հայաստանի համար, և՛ Իրանի համար կարևոր է այդ ճանապարհը»,- շեշտեց Թունյանը։ Պատգամավորը նշեց, որ դեռ բավարար տեղեկություններ չունի, որպեսզի կարողանա գնահատական տալ Սյունիքում ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Այս պահին ես ավելին չգիտեմ, քան այն, ինչ հրապարկվել է ԱԱԾ-ի կողմից։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև անհարմարություն է, որ մեր՝ Իրանի հետ կապող միակ ճանապարհի հետ կապված խնդիրներ կան»,- եզրափակեց Թունյանը։
13:14 - 13 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ից հայտնել են՝ Սյունիքի վերաբերյալ իմ հարցերն իրենց լիազորություններից անդին են. Աննա Գրիգորյան

ՊՆ-ից հայտնել են՝ Սյունիքի վերաբերյալ իմ հարցերն իրենց լիազորություններից անդին են. Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի կերպով ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է և թե ինչպիսի պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր կան։ Սա պետք է ցավով արձանագրել, քանի որ ԱԺ նախագահը ի պաշտոնե երկրորդ մարդն է, և եթե թիվ մեկ կառույցի մանդատ ունեցող ղեկավարը առհասարակ չգիտի, թե ինչ է կատարվում Սյունիքում սա ինչպես կարելի է բացատրել։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի ելույթին՝ Գրիգորյանը հավելեց․ «Պարոն Սիմոնյանն ասում է՝ «մենք ոչինչ չենք զիջել», ես վստահ եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այնտեղ առաջին կետում գրված է, որ հայկական և ադրբեջանական զորքերը կանգնում են ճիշտ այն նույն կետում, որտեղ գտնվում են այդ պահին։ Հետո հետ են քաշվել՝ նույն ձեր հրամանով, քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար՝ այո՛, դուք այդ տարածքները հանձնել եք։ Հանձնել եք Գորիս-Կապան, այն է Հայաստան- Իրան միակ միջպետական ճանապարհը»։  Գրիգորյանը տեղեկացրեց, որ Սյունիքում առկա իրավիճակի վերաբերյալ հարցապնդումներով դիմել է տարբեր գերատեսչությունների և փորձել է հասկանալ այդ ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը և երթևեկությունը ինչ տրամաբանությամբ են կարգավորվում։ Գրիգորյանը հարց է բարձրարել նաև, թե հնարավոր ՃՊՏ-ների դեպքում, երբ պատահարի կողմերը հանդիսանան ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիները ինչպես պետք է կարգավորվեն խնդիրները։  «Առհասարակ անվտանգության ի՞նչ երաշխիքներ պետք է այստեղ գործեն։ Առայժմ այս պահին ինձ ՊՆ-ից է պատասխան եկել, որտեղ գրված է, որ նրանց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը։ Այսինքն ՊՆ-ն պատասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել էր, ու ասում է՝ «գիտեք այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, ռուսներն էլ են այնտեղ մի անհանգստացեք»։ Բա դուք ի՞նչի համար եք, դուք իշխանությո՞ւն եք, թե ոչ․ կողմնորոշվե՛ք։ Ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն՝ ինչպիսի իրավիճակ է, և մարդիկ ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել»,- եզրափակեց Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
12:22 - 13 սեպտեմբերի, 2021
Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։ «Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր և, իմ տեղեկություններով, կանգնեցնում են իրանական բեռնատարեր, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Պատգամավորը անհասկանալի է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով․ «Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»։ Վահե Հակոբյանի կարծիքով ՝ այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է։ «Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլինի բոլոր խնդիրների լուծումը»,- հավելեց Հակոբյանը։
11:28 - 13 սեպտեմբերի, 2021
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջեց Սյունիքի հարցով խորհրդարանում քննարկում կազմակերպել |azatutyun.am|

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջեց Սյունիքի հարցով խորհրդարանում քննարկում կազմակերպել |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանը։ Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցությունը պահանջեց ձևաչափ գտնել ու քննարկում կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ Որոտանի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթեր է ստուգում՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավերելու ուղղությամբ։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԱԾ հայտարարությունը անատամ և ոչինչ չասող որակեց՝ շեշտելով՝ այնտեղ օգտագործվում է ադրբեջանական տերմինաբանություն։ «Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական զինված ուժերի հերթական ապօրինի գործողություններին և, ցավոք սրտի, մեր իշխանությունների կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ Ընդ որում ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այն անատամ է և ոչինչ չասող։ Երկրորդը՝ այս ընթացքում մենք նաև որևէ բացատրություն, որևէ հիմնավորում և վարքագիծ չտեսանք իշխանություների կողմից։ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է գտնել ձևաչափ՝ քննարկում կազմակելպելու, որ հասկանանք, թե ինչ է կատարվում, մանավանդ, որ ԱԱԾ հայտարարությունն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մինասյանի առաջարկն անպատասխան թողեց, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ հարցրեց խորհրդարանի խոսնակին՝ արդյո՞ք պատրաստվում են քննարկում կազմակերպել և ԱԱԾ տնօրենին Ազգային ժողով հրավիրել։ «Մենք այդ հարցը կքննարկենք ձևաչափի առումով,և կհասկանանք, չեմ բացառում, որ առաջարկը կընդունվի», - ասաց Սիմոնյանը։
10:58 - 13 սեպտեմբերի, 2021
Ասում են՝ մենք, մեր տարածքը․ շատ մեծ է մտահոգությունը, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման մասին |tert.am|

Ասում են՝ մենք, մեր տարածքը․ շատ մեծ է մտահոգությունը, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել․ Գորիսի փոխքաղաքապետը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման մասին |tert.am|

tert.am: Եթե 80 կմ շառավիղով ադրբեջանական բնակչություն չկա, ինչի համար է տեղադրված։ Այս մասին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայմանը։ «Մեր բնակչությունը հայկական է, վաղը, մյուս օրը մեզ կսկսեն ստուգել»,–ասաց նա և նշեց, որ իրենց ոչ մեկը չի զգուշացրել նման ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայման համար։ «Ասում են՝ մենք, մեր տարածքը»,–նշեց նա՝ հստակեցնելով, որ ոստիկանական կետը տեղակայված է Կապան– Գորիս ճանապարհի Որոտանի սահմանի ռուսական հենակետի մոտ։ Կարո Քոչարյանը ասաց նաև, որ Հայաստանի իշխանությունից ոչ մի պարզաբանում չեն ստացել և չգիտի, թե ինչ պայմանավորվածություններ կան ադրբեջանական կողմի հետ։ «Շատ մեծ է մտահոգությունը, ոչ թե պարզապես ոստիկանական կետ է, այլ ճանապարհային ոստիկանության կետ է, դա շատ բան է ասում, հետևանքները ուրիշ բաներ կարող են լինել»,–ասաց նա։
13:02 - 11 սեպտեմբերի, 2021
Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել. Սյունիքի մարզպետը՝ տարածվող լուսանկարի մասին
 |news.am|

Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել. Սյունիքի մարզպետը՝ տարածվող լուսանկարի մասին |news.am|

news.am: Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել: Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող այն լուսանկարներին, որոնցում երեւում է ադրբեջանական ոստիկանական հենակետ, իսկ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այն Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածում է տեղակայվել, որն օրեր առաջ փակել էր հակառակորդը: «Որոտանի հատվածում մի հենակետ կա, այնտեղից եմ գալիս հենց: Այդ դոմիկն իրենց տարածքում է գտնվում՝ չհասած Որոտան՝ Գորիսից դեպի Կապան տանող ճանապարհին: Ռուս եւ ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում:  Ես նոր եմ նկատել դա, գնացել, նայել եմ, տեսել եմ՝ իրենց տարածքում է: Այդ հենակետն իսկզբանե եղել է, դոմիկը նոր են ավելացել: Ոչ մի վտանգ դա չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է»,- հայտնեց Սյունիքի մարզպետը:
12:34 - 11 սեպտեմբերի, 2021
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված, գրավի միջնորդությունը մերժվեց. փաստաբան |tert.am|

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված, գրավի միջնորդությունը մերժվեց. փաստաբան |tert.am|

tert.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ մերժել է  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս մասին ասաց Առուշ Առուշանյանի  պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ դատարանի 3 էջից բաղկացած որոշումն անհիմն է։ «Ծանոթացել եմ որոշմանը, միանշանակ բողոքարկելու ենք այն։ Ընդամենը 2 պարբերությամբ ասվում է, որ մնալով ազատության մեջ՝ կարող է խոչընդոտել գործի ընթացքին»,-ասաց նա՝ հավելով՝ դատարանը   վկայակոչել է մեղսագրվող արարքի ծանրությանը, ինչը հիմք չէ, տարր է։ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործով բոլոր վկանները, այդ թվում՝ Լուսինե Ավետյանը հարցաքննվել են: Ըստ նրա՝ իմաստ չկա խոսելու գործով անցնող վկաների վրա ազդեցության ռիսկի մասին։ Փաստաբանը վկայակոչեց Եվրոպական դատարանի որոշումներն այն մասին, որ դատաքննության փուլում արդեն այդ ռիսկը նվազում է։
16:42 - 10 սեպտեմբերի, 2021
Պատերազմի հետևանքները․ սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

Պատերազմի հետևանքները․ սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժի կողմից փակելու եւ մի քանի օր Հայաստանից Սյունիքը կտրելու հերթական սթափեցնող հարվածը կրկին հանրությանը հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքները շարունակվում են, եւ սողացող պատերազմը ոչ միայն խարխլել է անվտանգային ողջ համակարգը, այլ նաեւ բացառել գյուղական համայնքներում զարգացման հնարավորություններն ու կենսական անհրաժեշտության ծրագրերը։ Սահմանամերձ համայնքներում այս տարի խոտի սակավության հարցը սրվել է հատկապես արոտավայրերի տարածքների կրճատման պատճառով։ Սակայն, խնդիրը կրկնապատկվում է նաեւ ոռոգման ցանցերի բացակայության հետեւանքով։ Արոտավայրերի կրճատման և սակավ խոտի պատճառով սպասվում է անասնագլխաքանակի կրճատում, ինչը հանգեցնելու է կաթնամթերքի, մսի ծավալի կրճատման, մթերքների գնաճի եւ դրանից բխող սոցիալական բազմաթիվ խնդիրների։ Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների խնդիրներն առավել մանրամասն ներկայացված են ստորև(սեղմել նկարին)։
18:45 - 08 սեպտեմբերի, 2021
ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին

ՔՊ-ն որոշել է Սյունիքում, Գյումրիում և Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում իր առաջադրելիք թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստում քննարկվել է առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության մասնակցությունը, համամասնական ցուցակների կազմը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ՔՊ անդամ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե որոշման համաձայն ում թեկնածությունները կառաջադրվեն Սյունիքի համայնքներում, Գյումրիում և Դիլիջանում։ «Վարչության որոշման համաձայն՝ Գյումրիում կայանալիք ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ, ՔՊ կուսակցության անդամ Հովհաննես Հարությունյանը, Դիլիջանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Դավիթ Սարգսյանը, Տեղ համայնքում՝ ՔՊ անդամ Դավիթ Ղուլունցը, Տաթև համայնքում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արթուր Մաթևոսյանը, Մեղրիում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ անդամ Արարատ Թումանյանը, Գորիսում՝ ՔՊ անդամ Վլադիմիր Աբունցը»,- հայտնել է Սանոսյանը։ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի կունենան Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի համայնքների համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ։
14:12 - 08 սեպտեմբերի, 2021
Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

Սյունիքի մարզպետն աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը աշխատանքային այց է կատարել Սիսիան համայնք։ Համայնքապետարանում մարզի ղեկավարը նախ կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել են նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարը և մարզպետարանի պատասխանատուներ։ Քաղաքացիները հիմնականում դիմել են աշխատանքի տեղավորման ու սոցիալական աջակցության խնդիրներով։ Մարզպետին հանդիպել են նաև 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցիների հարազատներն ու քննարկել եղբայրական գերեզմանոցի նորոգման ու շիրմաքարերի տեղադրման հետ կապված հարցեր։ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է նաև այս պահին պետական միջոցներով հիմնանորոգվող Սիսիանի բժշկական կենտրոն, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։ Քննարկվել են նորոգման ժամանակահատվածում բժշկական ծառայությունների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր ևս: Մարզպետը եղել է նաև այն տարածքներում, որտեղ այս ընթացքում տեղափոխվել ու աշխատում է բժշկական կենտրոնը։ Պոլիկլինիկան տեղափոխվել ու գործում է անհատույց տրամադրված մանկապարտեզի մասնաշենքում, ներկայումս մարզպետարանի միջոցներով ԲԿ-ի կողմից նորոգվում ու հարմարեցվում է հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքը՝ վիրաբուժական ու մանկաբարձական ծառայություններն այնտեղ տեղափոխելու համար։
10:28 - 04 սեպտեմբերի, 2021
Մտահոգված էին Սյունիքի գլխին կախված վտանգներով․ Թագուհի Թովմասյանն այցելել է կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

Մտահոգված էին Սյունիքի գլխին կախված վտանգներով․ Թագուհի Թովմասյանն այցելել է կալանքի տակ գտնվող պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․ «Նախօրեին ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի հետ այցելեցինք կալանքի տակ գտնվող մեր գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Պետք է ընդգծեմ, որ երկու պատգամավորներն էլ ընկճված չէին, ֆիզիկապես առողջ էին, իսկ խոսակցություններից պարզվեց՝ ակտիվ հետևում էին ներքաղաքական զարգացումներին և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին: Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Մեր գործընկերոջ միակ անհանգստությունը Սյունիքի գլխին կախված վտանգներն էին, որոնց տարբեր դրսևորումներին ականատես ենք լինում: Մխիթար Զաքարյանը ևս հետաքրքրված էր ու մտահոգ Սյունիքի անվտանգության թեմաներով, մեր զրույցի ընթացքում անընդհատ հարցնում էր՝ Սյունիքի մասով ինչ նորություն կա, ինչ ապագա է սպասվում: Վստահեցրեց, որ այսօր բոլորի, բոլոր հայերի համար դա պետք է լինի մտահոգիչ, իսկ մնացած խնդիրները հաղթահարելի են։ Իսկ երբ հետաքրքրվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում նրա ստացած վնասվածքներից, Մխիթար Զաքարյանը պատմեց, որ ձեռքը կրկին վիրահատելու անհրաժեշտություն կա. երկաթները պետք է հանվեն մարմնից: Ես տեղում ՔԿՀ ղեկավարությունից հետաքրքրվեցի, թե ինչ քայլեր են անում Զաքարյանի վիրահատությունը կազմակերպելու համար, և ինձ հավաստիացրին, որ վիրահատությունն առաջիկայում կկազմակերպվի, և որ հարցը փաստաթղթերի հավաքագրման փուլում է:  Այս հարցում հետևողական եմ լինելու: Հետաքրքրական է, որ մեր գործընկերների առաջնային և գլխավոր մտահոգությունը մեր Սյունիքն է՝ մեր երկրի ողնաշարը, որի անվտանգության մասին մտածում են բոլոր դեպքերում՝ նույնիսկ գտնվելով կալանքի տակ»:
13:41 - 01 սեպտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր է այցելել

Գնել Սանոսյանը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր է այցելել

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։ Սյունիքի մարզում՝  Սիսիանի քաղաքապետարանում,  ՏԿԵ նախարարը աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին  ներկայացրել է  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն»,- նշված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք, իսկ համայնքի ավագանուն և աշխատակազմին  հորդորել է համագործակցել համայնքի ղեկավարի հետ՝  Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում  ընթացիկ  ծրագրերն ավարտին հասցնելու ու նոր ծրագրեր մեկնարկելու  համար։ «Ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի  և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է»,- ընդգծել է նա։ Սյունիքի մարզից նախարարը մեկնել է  Վայոց ձորի մարզ, որտեղ այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին, որին կից կառուցվում է նաև  խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 10 586 464, պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։ Գնել Սանոսյանին տեղեկացրել են, որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ կենտրոնը  մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։ Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում, որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել է շենքային պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66 937 617 դրամ արժեքով, համայնքապետարանի և մշակույթի տան տանիքին տեղադրվել է ընդհանուր 35,275 հզորությամբ արևային կայանները։ Եղեգնաձոր համայնքում նորոգվում են  ճանապարհահատվածներ Չարենց-Թամանցիների փողոցում, բարեկարգվում են Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։ Նախարարը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։    Ընդհանուր առմամբ՝  2021թ.  սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ  126,3 մլն  դրամ արժողությամբ, որից 978,6 մլն   դրամը կամ  46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ  141,4 մլն  դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն  ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է: Նշվում է, որ 27  ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են,  որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն  ընթացիկ կազմակերպական փուլում են։
12:16 - 31 օգոստոսի, 2021
Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը խիստ մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը: Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը ասաց, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ամբողջությամբ ընդգրկված են հարցին լուծում տալու համար: «Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,-  ասաց Քերոբյանը: Նրա խոսքով` Իրանական  մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված: «Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակեց Քերոբյանը:
12:41 - 27 օգոստոսի, 2021