Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով |armenpress.am|

Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հավատարիմ է իր դաշնակից Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը:  Այս մասին Լավրովն ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում: «Մենք հավատարիմ ենք մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող»,- ասել է Լավրովը: Նախարարը հիշեցրել է, որ գալիք տարում Հայաստանն ու Ռուսաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: «Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն»,- նշել է Սերգեյ Լավրովը: Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով: ՌԴ ԱԳ նախարարը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:
19:10 - 06 մայիսի, 2021
Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն առանձնացրել է ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրները

Այվազյանը Լավրովի հետ հանդիպմանն առանձնացրել է ԼՂ հակամարտության հետ կապված հասցեագրում պահանջող խնդիրները

 ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 6-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Ինչպեստեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել դաշնակից Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքական երկխոսութան, փոխգործակցության բոլոր ոլորտները կարգավորող ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտի առնչությամբ և ընդգծել հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործողության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: «Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արա Այվազյանը կարևորեց միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Որպես հրատապ հասցեագրում պահանջող խնդիրներ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնացրեց Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը, տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրեցին ՀՀ և ՌԴ միջև փոխըմբռնման Հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է կողմերի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին։
18:33 - 06 մայիսի, 2021
Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար: Մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը: Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում: Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ: Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով: Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար: Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը: Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը: Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա: Հարգելի Սերգեյ Վիկտորի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ կունենանք»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ շնորհակալ եմ: Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը: Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ և հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը: Ձեր և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, և Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ: Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն: Մենք հավատարիմ ենք ապահովելու մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող: Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները և համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը: Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր կողմից ընդունելության այս հնարավորության համար: Համոզված եմ, որ և՛ Ձեզ հետ, և՛ ԱԳՆ-ում այսօր մեր ունեցած բանակցությունների արդյունքները թույլ կտան առաջ մղել մեր դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով: Շնորհակալ եմ»: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից: ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:
18:07 - 06 մայիսի, 2021
Այվազյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց |armenpress.am|

Այվազյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի այն հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այս մասին Այվազյանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում: «Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Այվազյանը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և հայկական կողմը շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։ «Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»,- նշեց Արա Այվազյանը: Այվազյանն ընդգծեց նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց: «Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:
15:11 - 06 մայիսի, 2021
Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին

 |armenpress.am|

Այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում հնարավոր չէ. Լավրովը` ՀՀ-ի հետ գործընկերության մասին |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ գործընկերությունն այնքան լայն է համարում, որ չի տեսնում այն կտրուկ ընդլայնելու հնարավորություն: Այս մասին Լավրովը նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:  «Ինչ վերաբերում է մեր գործընկերության կտրուկ ընդլայնմանը, այն այնքան լայն է, որ հավելյալ կտրուկ ընդլայնում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Մենք կծրագրենք և կիրականացնենք մի շարք հնչեղ միջոցառումներ՝ նվիրված մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյաններին»,- ասաց Լավրովը: Անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության թվերին, Լավրովը  նշեց, որ այն 9.6%-ով նվազել է, սակայն վստահեցրեց, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո կավելանա, ընդ որում` բարձր տեմպերով: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ևս նշեց, որ աշխատանքներ են տարվում երկու երկրների միջև առևտրաշրջանառության անկումը նվազեցնելու ուղղությամբ:
14:22 - 06 մայիսի, 2021
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր |armenpress.am|

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք այսօր ստորագրել ենք միջկառավարական հուշագիր կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ: Դրա իրականացմամբ նպատակ է դրված ներդնել էական ջանք այս նուրբ և էլ ավելի արդիական դարձող թեմայով հետագա համագործակցության զարգացման մեջ: Այն կօգնի ուժեղացնել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածքը»,- նշեց Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ այս արդիական հարցն առաջ է տարվելու նաև բազմակողմ հարթակներում` ներառյալ ՀԱՊԿ-ը և ԱՊՀ-ն:
13:49 - 06 մայիսի, 2021
Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրով
 |tert.am|

Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»,-ասել է Լավրովը: Բարձր է գնահատվել ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի շրջանակում համագործակցությունը: «Մենք քննարկել ենք մի քանի միջազգային և տարածաշրջանային սյուժեներ: Պայմանավորվել ենք հետագայում նույնպես կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասել է Լավրովը:Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
13:17 - 06 մայիսի, 2021
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով
 |tert.am|

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն կարգավորում են ռուս խաղաղապահները. Լավրով |tert.am|

tert.am: «Մենք նկատում ենք դրական միտումներ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման գործընթացում: Ցամաքում իրավիճակը զգալիորեն կայունացել է»,-այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ ասել է․ «Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ոչ նշանակալի միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի կարող տեղի ունենալ, անհապաղ և արդյունավետորեն կարգավորվում են մեր խաղաղապահ զորքերի կողմից: Նրանք նաև անընդհատ ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման գործընթացի ավարտին»։Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը «ակտիվ, ռիթմիկ աշխատում է, և իրենք շահագրգռված են, որ այս աշխատանքը շարունակվի և նպաստի Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը՝ Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»:
12:55 - 06 մայիսի, 2021
Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հանդես է եկել բացման խոսքով: «Հարգելի Սերգեյ Վիկտորի,  Սիրելի բարեկամներ,  Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական ​​երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:  Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում: Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական ​​համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական:  Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ»,- հայտարարել է Արա Այվազյանը։
11:56 - 06 մայիսի, 2021