ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների կողմից վճարվող շահութահարկի վերաբերյալ:   «Պետական եկամուտների կոմիտեն, մետաղական հանքարդյունաբերության ոլորտում թույլտվություն ստացած հարկ վճարողների գործունեության վերաբերյալ վերջին շրջանում ՀՀ Ազգային ժողովում և ԶԼՄ-ներում լայն հնչեղություն ստացած հրապարակումների առնչությամբ, անհրաժեշտ է համարում հայտնել հետևյալը. Հանքարդյունաբերության ոլորտում գործունեության թույլտվություն ունեցող 28 հարկ վճարողներից տվյալ ոլորտում փաստացի ակտիվ գործունեություն են ծավալում 2019 թվականին՝ 8, իսկ 2020 թվականին՝ 9 հարկ վճարողներ: Չնայած այն հանգամանքին, որ նշված տնտեսվարող սուբյեկտներից ոչ բոլորն են աշխատում շահույթով, սակայն հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ակտիվ (փաստացի գործունեություն իրականացնող) հարկ վճարողները 2018 թվականին հայտարարագրել են բոլոր հարկ վճարողների կողմից հայտարարագրված շահութահարկի 10,9, իսկ 2019 թվականին՝ 11,1 տոկոս շահութահարկի գումար: Իսկ 2020 թվականի համար տվյալներ չեն ներկայացվել, քանի որ նախորդ տարվա շահութահարկի հաշվարկը հարկ վճարողները  ներկայացնում են մինչև 2021թ. ապրիլի 20-ը ներառյալ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող: Ինչ վերաբերում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին՝ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ընկերությունն ինչպես 2018 թվականին, այնպես էլ  2019թ. հանդիսացել է հանրապետության ամենամեծ շահութահարկի գումար հայտարարագրած հարկ վճարողը: Հետևաբար, ենթադրությունները, որ ձեռնարկությունն  աշխատում է վնասով, չեն համապատասխանում իրականությանը»:
14:30 - 20 հունվարի, 2021
Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը |armtimes.com|

Հայաստանի ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո»-ն է․ ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի տարվա 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ 2020 թվականին վճարվել է 987 մլրդ 637 մլն 185 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 1 տրլն 61 մլրդ 188 մլն 702 հազար դրամ հարկեր եւ տուրքեր: Ստացվում է, որ 2020 թվականին՝ 2019-ի համեմատ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են 73 մլրդ 551 մլն 517 հազար դրամով կամ շուրջ 6.9 տոկոսով:   Իսկ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 256 մլրդ 747 մլն 623 հազար դրամ հարկ, ինչը մի փոքր է զիջում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 խոշորների վճարած հարկերին. Նախորդ տարի նրանք վճարել էին 257 մլրդ 366 մլն 423 հազար դրամ։ Ստացվում է, որ առաջին տասնյակի վճարած հարկերը նվազել են պակաս է 618 մլն 800 հազար դրամով կամ 0.2 տոկոսով: Ինչպես 2019-ին, այս դեպքում եւս առաջատարը չի փոխվել։ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 50 մլրդ 671 մլն 32 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 6 մլրդ 378 մլն 445 հազար դրամով կամ շուրջ 11.2 տոկոսով։ Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 45 մլրդ 548 մլն 610 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ նրանց վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 904 մլն 142 հազար դրամով կամ շուրջ 4.4 տոկոսով։ Երրորդ տեղում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, վճարած 41 մլրդ 689 մլն 281 հազար դրամ հարկերով։ 2019-ի համեմատ ընկերության վճարած հարկերն էականորեն նվազել են, ավելի կոնկրետ՝ 9 մլրդ 670 մլն 854 հազար դրամով կամ շուրջ 18.8 տոկոսով: 4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 23 մլրդ 19 մլն 732 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ ընկերության վճարած հարկերն շեշտակի աճել են՝ 9 մլրդ 354 մլն 388 հազար դրամով կամ շուրջ 68.5 տոկոսով։ 2020-ի 5-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 18 մլրդ 794 մլն 418 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարած հարկերն նվազել են 428 մլն 853 հազար դրամով կամ շուրջ 2.2 տոկոսով: Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 17 մլրդ 997 մլն 998 հազար դրամ հարկով։ Ընկերության վճարած հարկերը 2019-ի համեմատ աճել են՝ 3 մլրդ 944 մլն 181 հազար դրամով կամ շուրջ 28.1 տոկոսով։ 7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 81 մլն 319 հազար դրամ հարկով։ 2019-ի համեմատ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 99 մլն 213 հազար դրամով կամ շուրջ 0.6 տոկոսով։ Ավելին՝ armtimes.com-ում
12:56 - 20 հունվարի, 2021
Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ

Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020 թ․ դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:  Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողների մոտ դեկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 19 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 18 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 2 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 16 դեպք:  Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 
12:09 - 19 հունվարի, 2021
Մարտի 20-ից կգանձվեն արտակարգ դրության ժամանակ դադարեցված մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները

Մարտի 20-ից կգանձվեն արտակարգ դրության ժամանակ դադարեցված մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ 2021 թվականի մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունները, որոնց գանձումը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամանակ: ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել: «Պետական եկամուտների կոմիտեն, համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս 2020թ. ապրիլին հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ և դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը, քանի որ այդ շրջանում արգելվել էր մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը: Տեղեկացվել էր նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման վերաբերյալ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։ 2020թ. սեպտեմբերի 11-ից ավարտվել է Հայաստանի  Հանրապետությունում  հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ Արտակարգ դրության ընթացքում մաս-մաս, իսկ դրա ավարտից հետո՝ ամբողջությամբ, վերացել են տնտեսական գործունեությունների իրականացման սահմանափակումները։ Չնայած դրան՝ Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով խոստմանը, 2020թ․ ապրիլի 27-ից ի վեր չի ձեռնարկել 1,5 միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների հարկադիր գանձման միջոցներ։ Այսինքն, չեն կայացվել այդ պարտավորությունների վերաբերյալ գանձման որոշումներ և չեն ներկայացվել հարկադիր կատարման ծառայություն, որի պարագայում պետք է արգելադրվեին հարկ վճարողների դրամական միջոցները և գույքը, որից հետո միջոցներ ձեռնարկվեին դրանց վրա բռնագաձում տարածելու համար։ Ներկայումս առկա են տարբեր ժամանակաշրջաններում առաջացած՝  1,5 միլիոն դրամը չգերազանցող շուրջ 44․000 պարտավորություններ։ Դրանք վերաբերվում են շուրջ 27․400 հարկ վճարողների, այդ պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ․ դրամ։ Նկատի ունենալով, որ բազմաթիվ հարկ վճարողներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամովին չեն կատարում իրենց պարտավորությունները և հաշվի առնելով հարկային պարտավորությունների հավաքագրման կարևորագույն հանրային նշանակությունը, Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. մարտի 20-ից վերսկսվելու են մինչև 1.5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները: Մասնավորապես՝ չվճարված  պարտավորությունների առկայության դեպքում,  եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200 հազար դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի երկու ամսից ավելի,  ՊԵԿ-ի կողմից կհարուցվեն չվճարված  պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ և դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ: Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա,  ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված  գործողությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:15 - 18 հունվարի, 2021
Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ

Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հանձնարարությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի վերաբերյալ, փոխանցում է կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի գլխավորությամբ ղեկավար անձնակազմը և ծրագրով նախատեսված նախագծերի պատասխանատուները քննարկել են ռազմավարության առանձնահատկությունները, ներկայացրել ծրագրի ընթացիկ իրավիճակը:   ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով առաջադրված է ռազմավարական 5  նպատակ, որոնց իրագործման համար նախատեսված է 65 միջոցառում: Խորհրդակցությանը կարևորվել է ծրագրային միջոցառումների արդյունավետ իրականացումը: Ըստ գործառույթների՝ հստակեցվել ու պարզաբանվել են պատասխանատու ստորաբաժանումների փոխկապակցված անելիքները:  Ընդգծվել է նաև կատարման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու թերացումներն օպերատիվ շտկելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմել հանդիպումների ժամանակացույց և պարբերաբար քննարկել  ընթացիկ խնդիրները և հետևողական լինել դրանց լուծմանը:
14:32 - 16 հունվարի, 2021
ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար

 |armenpress.am|

ՊԵԿ-ը ողջ ներուժը կներդնի 2021-ին հարկային եկամուտների պլանավորված ցուցանիշը գերակատարելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը 2021-ի բյուջեի մասին օրենքով պլանավորված հարկային եկամուտների ցուցանիշը համարում է բավականին պատասխանատու նշաձող, վստահեցնում, որ ՊԵԿ-ն ամբողջ ներուժի կներդնի՝ ապահովելու, անգամ գերակատարելու այն:  Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված են 1 տրլն 440 մլրդ դրամ: «Այն բավականին պատասխանատու նշաձող է մեզ համար՝ հաշվի առնելով ընթացիկ տարին և ընթացիկ իրողությունները: Չնայած տարին նոր է սկսվել, և ամեն բան կախված է տնտեսական զարգացումներից, բնականաբար մենք պլանավորել ենք ապահովել այդ եկամուտները, և մեր ամբողջ ներուժը ներդնել այն գերակատարելու ուղղությամբ»,-վստահեցրեց Հովհաննիսյանը:
19:19 - 15 հունվարի, 2021
Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով

 |armenpress.am|

Պետբյուջեի հարկային եկամուտները 2020-ին գերակատարվել են մոտ 60 մլրդ դրամով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչը բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով (տարվա ընթացքում վերանայված ցուցանիշից): Այս մասին տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: ՊԵԿ նախագահը ներկայացրեց հավաքագրված հարկային եկամուտների ցուցանիշը. «2020 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 385.2 մլրդ դրամ, ինչ 2020 թվականի բյուջեի մասին օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: 2020 թվականի հոկտեմբերին ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքում կատարված փոփոխությամբ՝ տարեկան եկամուտների ցուցանիշը նախատեսվել էր 1 տրլն 326 մլրդ դրամ»: Նախորդ տարում զուտ հարկային մուտքերը կազմել են 1 տրլն 88.6 մլրդ դրամ, իսկ մաքսային մուտքերը՝ 296.6 մլրդ դրամ: Ընդ որում, 2019 թվականի հետ համեմատած, զուտ հարկային եկամուտների մասով գրեթե չկա բացասական տարբերություն, այն շատ չնչին է՝ ընդամենը 0.2 տոկոսի չափով: Իսկ մաքսային վճարումների մասով բացասական տարբերության գերակշիռ մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գումարներից հավաքագրված եկամուտներին: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2019-ին այդ գործընթացն անհամեմատ ակտիվ է եղել: 2020-ի ընթացքում հարկ վճարողներին վերադարձվել է 139 մլրդ դրամ: Եվ այս ցուցանիշի մեջ ՊԵԿ նախագահը հատկանշական համարեց հիփոթեքային վարկի սպասարկման գծով տոկոսների կոմպենսացման ուղղությամբ եկամտային հարկից վերադարձվող գումարների ծավալները: 2019-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7.9 մլրդ դրամ: Իսկ 2020-ին պետությունը համապատասխան շահառուներին է վերադարձել արդեն 13.350 մլրդ դրամ: Անդրադառնալով աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ սեպտեմբերին եղել է ՀՀ-ի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը, աշխատատեղերի թիվը հասել է մոտ 635 հազարի: 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերի ընթացքում այն մի փոքր նվազել է, մասնավորապես նոյեմբերին կազմել է 615 հազար, իսկ դեկտեմբերի տվյալները դեռ ներկայացված չեն:Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։
18:41 - 15 հունվարի, 2021
ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման նպատակով

ՊԵԿ որոշ աշխատակիցների կարող է մարտական զենք տրամադրվել՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման նպատակով

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին մարտական զենքի տրամադրման անհրաժեշտությամբ, որը կօգտագործվի օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են՝ մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը: ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները և մաքսային մարմինները՝ մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով: Գասպարյանի խոսքով՝ Պետեկամուտների կոմիտեում զենքի համատարած կրում չի լինելու: Նա հստակեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ կհաստատվի այն աշխատակիցների ցանկը և զինատեսակները, որոնք իրավունք են ունենալու կրելու: Նա նշեց, որ զենքի կրումից առաջ համապատասխան անձնիք անցնելու են դասընթացներ ոստիկանության ակադեմիայում, ունենալու են զենք կրելու իրավունք և միայն դրանից հետո է նրանց զենք հատկացվելու:
13:27 - 15 հունվարի, 2021
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ ՊԵԿ

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195-Լ որոշմամբ սահմանվել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր են համարվում կոնսորցիումով հանդես եկող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ, «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊ և «ԱյՄարկ» ՍՊ ընկերությունները:Վերոգրյալ իրավաբանական անձանց անունից հանդես է գալիս «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն (տեղակայման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արշակունյաց 49-22): Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ-ում տեղի էր ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության նպատակով մրցույթ: Արդյունքում հաղթող էր ճանաչվել «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն: Նշենք, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց մակնշման կոշկեղենի, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից` նաև թեթև արդյունաբերության ապրանքների ներկրման արգելքը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում։
15:31 - 13 հունվարի, 2021
Ինչ հարկեր պետք է վճարեք 2021 թվականից, եթե գրանցված աշխատող եք |hetq.am|

Ինչ հարկեր պետք է վճարեք 2021 թվականից, եթե գրանցված աշխատող եք |hetq.am|

hetq.am: Այս տարվանից սկսած Հայաստանում գրանցված աշխատողները հարկվելու են ավելի ցածր եկամտային հարկով, սակայն զուգահեռ բարձրանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող գումարները։  Հարկային դրույքաչափերը ամրագրված  են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով»։ Եկամտային հարկը բոլորի համար 23%-ից դառնում է 22% 2020 թվականից Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը: Սա նշանակում է, որ բոլոր գրանցված աշխատողները նույն տոկոսաչափով եկամտային հարկ են վճարում։ Եթե նախկինում գործում էր պրոգրեսիվ համակարգը և քաղաքացիները հարկվում էին ըստ եկամտի չափի (որքան բարձր էր եկամուտը, այնքան բարձր էր եկամտային հարկի տոկոսը), ապա 2020 թվականին բոլորը վճարել են 23% եկամտային հարկ։  Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցվելու է՝ հասնելով 20%: Այս տարի այն կկազմի 22%:  Այսպես. 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը սահմանվել է 23%, 2021-ի հունվարի 1-ից՝ 22%, 2022-ի հունվարի 1-ից՝ 21%, 2023-ի հունվարի 1-ից՝ 20%: Կուտակվող կենսաթոշակին կուղղվի աշխատավարձի 3.5%-ը՝ նախկին 2.5%-ի փոխարեն Եկամտային հարկի դրույքաչափերի նվազմանը զուգահեռ սոցիալական վճարներն աճում են։ Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Ավելի բարձր տարիքի անձինք համակարգին կարող են միանալ կամավոր։  Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությունը հետևյալն է՝ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձևակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայում պետության մասնակցությունն ավելի մեծ է։ Սակայն հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023 թվականից նշված 10%-ում պետության և աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական %։ 2020 թվականին որպես սոցիալական վճար գանձվել է աշխատողի աշխատավարձի 2.5%-ը, պետությունը դրան ավելացրել է աշխատողի աշխատավարձի 7.5%-ի չափով։  2021 թվականից պետության մասնակցությունը նվազում է մեկ տոկոսային կետով՝ դառնալով 6.5%, իսկ աշխատողի մասնակցությունը նույնքանով ավելանում՝ դառնալով 3.5%: Այսպես, պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետևյալն  են. 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%, 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%, 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%, 2023-ի հունվարի 1-ից՝ 5%: Միևնույն ժամանակ, սոցիալական վճարի հաշվարկում որոշակի նրբություններ կան։ Համակարգն այնպես է պլանավորված, որ պետության կողմից մեկ մասնակցի համար կուտակվող կենսաթոշակի գումարը չգերազանցի 32 500 դրամը։ Եթե աշխատավարձը 500 000-1 020 000 դրամի սահմաններում է, ապա պետության կողմից վճարվում է 32 500 դրամ, իսկ մասնակցի կողմից աշխատավարձի 10%-ից հանած 32 500 դրամը։ Իսկ եթե աշխատավարձը գերազանցում է 1 020 000 դրամը, ապա ֆիքսված գումար է վճարվում՝ պետության կողմից 32 500 դրամ, իսկ անձի կողմից` 69 500 դրամ։ Բարձրանում են նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները Մինչև 2021 թվականը Հայաստանում գրանցված աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձից ամսական 1000 դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Սա համարվում է դրոշմանիշային վճար։ Անցած տարեվերջին ընդունված փոփոխություններից հետո այն դադարում է լինել «1000 դրամների հիմնադրամ». դրոշմանիշային վճարները սահմանվել են պրոգրեսիվ սանդղակով՝ դառնալով 1500-15 000 դրամ։ Որքան բարձր է աշխատավարձը, այնքան աշխատողն ավելի մեծ գումար է ուղղելու հիմնադրամին։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:09 - 13 հունվարի, 2021
ՊԵԿ-ը կատարելագործում է խաղային ոլորտի հսկողության գործիքները

ՊԵԿ-ը կատարելագործում է խաղային ոլորտի հսկողության գործիքները

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է խաղատների և առցանց խաղերի կազմակերպիչների գործունեության նկատմամբ հսկողության գործիքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրի համաձայն` արտերկրի փորձագետների հետ համագործակցությամբ մշակվում է խաղային ոլորտի թվայնացման ճանապարհային քարտեզ` միջազգային չափանիշներին համապատասխան: Հայաստանի տարածքում գործող բոլոր կազմակերպիչների խաղային սարքավորումները և ինտերակտիվ հարթակները միավորվելու են մեկ սերվերում` տեղային ցանցում և միանալու են մոնիտորինգային կենտրոնին: Եվ այդ սերվերում իրական ժամանակում գրանցվելու են կատարվող բոլոր խաղադրույքները և ստացվող շահումները: Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը: «Կենդանի խաղերի մասով վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև կենդանի խաղի սեղանների դրամական շրջանառության մասով ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով խաղատներում նախատեսում ենք ներդնել ռադիոհաճախականության RFID չիպերի համակարգ: Դա հնարավորություն կտա հսկել խաղային պրոցեսը իրական ժամանակում, մասնավորապես` չիպերի տեղաշարժը խաղատան սրահներում, խաղացողների կողմից գնված խաղանիշերի և վճարված շահումների գործընթացը»,-տեղեկացնում է ՊԵԿ շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը: Կառավարության Թվայնացման խորհրդի նիստում հավանության արժանացած մոնիտորինգային կենտրոնի գաղափարը իրականություն դառնալուց առաջ օրենսդրական ձևակերպում պետք է ստանա: Մշակվում է խաղային սարքավորումների և ծրագրային ապահովումների պարտադիր պահանջների սահմանման և իրավական ակտերի փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Գոհար Զաքարյանը վստահեցնում է, որ արդյունքում հնարավոր կլինի վերահսկել ոլորտի ֆինանսական հոսքերը և գնահատել փաստացի իրացման շրջանառությունը. «Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմամբ խաղերի կազմակերպիչների գործունեության հսկողությունը թույլ կտա նաև բացառել փողերի լվացման դեպքերը և օրենքի պահանջներին չհամապատասխանող սարքավորումների կամ ծրագրերի կիրառումը»: Խաղացողների իրավունքների պաշտպանությունը և ոլորտի թափանցիկությունն ապահովելու նպատակով նախատեսվող կարգավորումները կոմիտեն պարբերաբար քննարկում է նաև ոլորտի տնտեսվարողների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:21 - 12 հունվարի, 2021
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մաքսային ծառայողի օրվա առթիվ:   Ուղերձում մասնավորապես ասվում է.   Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի մաքսային համակարգն անցել է կայացման տարբեր փուլերով, որի ընթացքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, ներդրվել են էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ, որոնք ավելի դյուրին ու անվտանգ են դարձնում մաքսավորի աշխատանքը՝ նպաստելով ՊԵԿ-ի հանդեպ տնտեսվարողների վստահության մակարդակի բարձրացմանը: Նոր՝ 2021 թվականը մաքսային ծառայողի համար պետք է լինի հետևողական և պատասխանատու աշխատանքի տարի: Թարմ և նորարարական մտածողությունը, վերածելով գործնական քայլերի, պետք է նպաստի Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգության մակարդակի հետագա բարձրացմանը: Մեր գերխնդիրն է՝ սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ստեղծել հարմարավետ և համահավասար պայմաններ։ Միաժամանակ, մաքսային ծառայողները պետք է աչալրջորեն և ամենայն պատասխանատվությամբ շարունակեն իրավախախտումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ աշխատանքը։ Այսօր, առավել, քան երբևէ, մաքսավորը պետք է գիտակցի իր առջև դրված խնդիրների անթերի կատարման կարևորությունը և շարունակի արժանապատվորեն կրել իրեն վստահված պատասխանատվության մասնաբաժինը: Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձերքբերումներ, ուժ և կորով՝ ի նպաստ Ձեզ վստահված ոլորտի հետագա առաջընթացի և զարգացման: Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Իր ստեղծման օրվանից ի վեր Հայաստանի մաքսային համակարգն անցել է կայացման տարբեր փուլերով, որի ընթացքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, ներդրվել են էլեկտրոնային բազմաթիվ ծառայություններ, որոնք ավելի դյուրին ու անվտանգ են դարձնում մաքսավորի աշխատանքը՝ նպաստելով ՊԵԿ-ի հանդեպ տնտեսվարողների վստահության մակարդակի բարձրացմանը: Նոր՝ 2021 թվականը մաքսային ծառայողի համար պետք է լինի հետևողական և պատասխանատու աշխատանքի տարի: Թարմ և նորարարական մտածողությունը, վերածելով գործնական քայլերի, պետք է նպաստի Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգության մակարդակի հետագա բարձրացմանը: Մեր գերխնդիրն է՝ սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ստեղծել հարմարավետ և համահավասար պայմաններ։ Միաժամանակ, մաքսային ծառայողները պետք է աչալրջորեն և ամենայն պատասխանատվությամբ շարունակեն իրավախախտումների դեմ պայքարի և դրանց կանխարգելման ուղղությամբ աշխատանքը։ Այսօր, առավել, քան երբևէ, մաքսավորը պետք է գիտակցի իր առջև դրված խնդիրների անթերի կատարման կարևորությունը և շարունակի արժանապատվորեն կրել իրեն վստահված պատասխանատվության մասնաբաժինը: Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր ձերքբերումներ, ուժ և կորով՝ ի նպաստ Ձեզ վստահված ոլորտի հետագա առաջընթացի և զարգացման:
16:34 - 04 հունվարի, 2021
Պետության առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով. ՊԵԿ նախագահ

Պետության առջև ծառացած մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով. ՊԵԿ նախագահ

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ամանորյա ուղերձ է հղել: «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Անցնող տարվա մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով, խաթարեցին յուրաքանչյուրիս բնականոն կենսակերպը` լրջագույն փորձությունների առջև կանգնեցնելով նաև մեր երկրի տնտեսությունը: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում կարող ենք արձանագրել, որ հարկային և մաքսային ոլորտներում շարունակվել է բարեփոխումների գործընթացը, ակտիվ քայլեր են կատարվել տնտեսության մեջ ստվերի նվազեցման և հարկ վճարողների կարգապահության բարձրացման ուղղությամբ։ Ընդլայնվել են էլեկտրոնային հարթակում ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները։ Համավարակի պայմաններում առավել ինտենսիվ է դարձել հանրության հետ հաղորդակցությունը: Օգտվելով հաղորդակցման ժամանակակից գործիքակազմից և նորարական լուծումներից՝ ՊԵԿ-ն ակտիվորեն շարունակել է նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման աշխատանքը։ Հարգելի՛ գործընկերներ, մենք պետք է հետայսու ևս գործենք սրտացավորեն և մեր լավագույն ջանքը ներդնենք` ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Պետության առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում` տնտեսական ոլորտում, կարող ենք հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով, համահայկական շահի գիտակցմամբ։ Տնտեսությունն է այն քաշող ուժը, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամային ամեն  տեսակի  փորձություններից։ Այդ ուղղությամբ քայլերը պետք է սկսենք ինքներս մեզանից։  Նոր տարում հարկային և մաքսային ծառայողը պետք է տասնապատկված եռանդով և առավել մեծ հետևողականությամբ շարունակի մասնագիտական կարողությունների և վերլուծական ունակությունների կատարելագործման ուղղությամբ ջանքերը: Կարևոր առաջնահերթություն պետք է դառնա հանրության շրջանում օրինապահ հարկ վճարողի կերպարի հանդեպ հարգանքի ամրապնդման, նմանօրինակ վարքագծի խրախուսման ուղղությամբ աշխատանքը, ինչպես նաև՝ արատավոր երևույթների դեմ անզիջում պայքարը։ Օրենսդրության տառի ու ոգու պահպանումը մեր սուրբ պարտականությունն է, պետության առաջընթացն ապահովող կարևորագույն նախապայմանը:  Գալիք` 2021 թվականին, մեր կարևոր անելիքներից է Հայաստանի սահմանների տնտեսական անվտանգության ապահովման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։  Սիրելի՛ գործընկերներ, մաղթում եմ, որ գալիք տարին մեր Հայրենիքի համար լինի հզորացման, զարգացման, ստեղծագործ և խաղաղ աշխատանքի տարի»,- ասված է ՊԵԿ նախագահի ուղերձում:
13:09 - 30 դեկտեմբերի, 2020
Մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները տնտեսվարողները կարող են կատարել բանկային քարտի միջոցով․ գործարկվել է փորձնական ծրագիր․ ՊԵԿ

Մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները տնտեսվարողները կարող են կատարել բանկային քարտի միջոցով․ գործարկվել է փորձնական ծրագիր․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային հարթակում մատուցվող ծառայությունները: Կոմիտեն մաքսային մարմնի միասնական տեղեկատվական համակարգի «Վճարումների կենտրոնացված հաշվառում» համակարգում փորձնական գործարկել է մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարները էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակ: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները, բանկ հաճախելու փոխարեն, նոր համակարգի շնորհիվ այժմ իրենց գրասենյակներից կարող են առցանց հարթակում ֆինանսական պարտավորությունները կատարել բանկային քարտով վճարման միջոցով: Մաքսային և այլ վճարներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար տնտեսվարողները «Ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով անմիջապես մուտք են գործում «Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ» և հաշված րոպեների ընթացքում կատարում անհրաժեշտ վճարումները:Համակարգը, ինքնաշխատ եղանակով քարտային վճարում իրականացնելուց հետո, պետական վճարումների էլեկտրոնային հարթակից ստացված  հաստատումներից հետո տվյալ պարտավորությունը համարում է մարված, ինչն էլ մաքսային մարմինների կողմից գործողությունները շարունակելու հիմք է հանդիսանում: Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը:Էլեկտրոնային նոր հարթակի գործարկումը հատկապես կարևոր է համավարակի տարածման պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու առումով: Փորձնական ծրագրի հաջող ավարտից հետո նոր համակարգը կգործարկվի ամբողջությամբ:
12:49 - 30 դեկտեմբերի, 2020