Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը: Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»: «Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»: Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել. «Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»: Ավելին՝ tert.am-ում
11:01 - 14 փետրվարի, 2020
Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա |armtimes.com|

Նոր նախագիծ. փոփոխել «ԱԺ կանոնակարգը», որ ՍԴ դատավորի հրաժարականի դեպքում նրա տեղը երկար ժամանակ թափուր չմնա |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նոր նախագիծը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Նախագիծը վերաբերում է ՍԴ դատավորների ընտրության կարգին: Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է դատավորի հրաժարականի դեպքում նոր դատավոր նշանակելու գործընթացը չձգձգել: Նախագիծը ուղարկվել է ԱԺ նախագահին՝ շրջանառության մեջ դնելու առաջարկով: Այն բաղկացած է ընդամենը երկու հոդվածից: Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 141-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «հերթական» բառը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախատեսված կարգավորումներն այնպիսին են, որ դրանք արհեստականորեն ձգձգում են գործընթացը: Մասնավորապես, դատավորի հրաժարականի դեպքում, եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կկատարի իր պարտավորությունը, միեւնույն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս: «Այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Այսպիսով, դատավորի թափուր տեղի համալրման գործընթացը չի ձգձգվի՝ զուտ ձեւական կարգավորումներով պայմանավորված»,- ասվում է հիմնավորման մեջ:
15:45 - 13 փետրվարի, 2020
ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին |tert.am|

ՆԳ նախարարին ներկայացվող պարտադիր պահանջ չէ համակարգից լինելը, պաշտոնը քաղաքացիական է․ Արմեն Խաչատրյանը՝ ՆԳՆ ստեղծելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Այսօրվա Ոստիկանությունը համարժեք չէ երկրում տիրող իրավիճակին, հանցավորությանը, որովհետև Ոստիկանությունը չունի այն գործիքակազմը, լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ստեղծման նախագծին:«Նախկինում, երբ Ներքին գործերի նախարարությունը դարձավ Կառավարությանն առընթեր Ոստիկանություն, որևէ էական փոփոխություն չունեցավ Ոստիկանության կազմում և գործելաոճում ընդհանրապես: Ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար: Այն ներառելու է ոչ միայն ոստիկանական ծառայությունը, այլև մի շարք այլ՝ ոչ ոստիկանական ծառայություններ»,- ասաց Խաչատրյանը՝ կարծիք հայտնելով, թե մշակված ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է:«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Ոստիկանությունը պետք է ունենա լիազորություն գործերն ամբողջությամբ քննելու, ուղարկելու դատարան և պատասխանատվություն կրելու այդ գործերի ամբողջ ընթացքի համար:Պատգամավորի խոսքով՝ նախատեսված է, որ ոստիկանության պետին կնշանակի ՀՀ վարչապետը՝ նախարարի ներկայացմամբ, սակայն ոստիկանության պետը կունենա որոշակի ինքնուրույնություն: «Նախարարին ներկայացվող պահանջների մեջ չկա պայման, որ նա պարտադիր պետք է լինի համակարգից, պաշտոնը քաղաքացիական է, կարող է լինել այն անձը, որը բավարարում է պատգամավոր դառնալու պահանջներին»,-նշեց նա:Հարցին՝ մեկ տարվա ընթացքում իրատեսակա՞ն է այդ փոփոխություններին հասնելը, Խաչատրյանը պատասխանեց, որ կազմված փաստաթուղթը շատ լուրջ վերլուծությունների հիման վրա է կազմվել՝ 1-1.5 տարվա ընթացքում: «Նախատեսված է ամբողջ ծավալով իրականացնել 2020-2020 թթ. ընթացքում: Կարճ ժամանակահատվածը ստիպելու է, որ քայլերը լինեն շատ գործուն: Բայց վստահ եմ, որ կառավարությունը ռեսուրսները հաշվի է առել, և ռազմավարական խնդիրներն ամբողջությամբ կլուծի»,-ասաց նա:Վերջինիս խոսքով՝ կլինեն որոշակի պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի դառնալ աշխատակից: «Կընդունվեն բուհեր ավարտած նոր կադրեր, կապ չունի, թե ինչ կրթություն են ունեցել, կարևորը՝ բարձրագույն կրթություն ունենան, որից հետո ոստիկանության կրթահամալիրում կանցնեն համապատասխան կուրսեր: Կարևոր են նաև լեզուների իմացությունը, բարետես արտաքինը, ֆիզիկական կարողությունները, առողջությունը, ՀՀ ԶՈւ-ում ծառայած լինելը»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, թե ստեղծվելու է հանձնաժողով, որում ներառված կլինեն նաև հոգեբաններ, որոնք թեստերի, հարցազրույցների միջոցով վեր կհանեն խնդիրներն ու կառանձնացնեն այն մարդկանց, որոնք բավարարում են պահանջներին:Պատգամավորի խոսքով՝ կավելանան նաև սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձերը:
15:09 - 13 փետրվարի, 2020
Քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա |aysor.am|

Քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա |aysor.am|

aysor.am: Բանակում զոհերի թվի աճ դեռևս չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը: «Դեռևս թվի աճ չկա: Որքանով ես տեղյակ եմ՝ թիվը գրեթե բոլոր տարիներին նույն կերպ պահպանվում է, սակայն մեկ զոհն անգամ անընդունելի է և պետք է ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի այդ մեկ զոհն անգամ չլինի բանակում», - ասաց նա: Խաչատրյանն ընդգծեց, որ քրեական ենթամշակույթների տարրերի առկայությունը բանակում ազդում է բանակի վրա: Պատգամավորը նաև նկատեց, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կքննարկի այս հարցը՝ ընդգծելով, որ, առհասարակ, բանակում տիրող իրավիճակի մասին քննարկումները մշտապես հանձնաժողովի ուշադրության տակ են: «Բանակում տիրող իրավիճակը Պաշտպանության հանձնաժողովի քննարկման առարկան է հանդիսանում: Բավականին լուրջ, խորը ուսումնասիրություններ են կատարվելու և հանձնաժողովն իր դիրքորոշումը կհայտնի», - ասաց նա:
14:19 - 13 փետրվարի, 2020
Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց  |armenpress.am|

Երևանում գովազդի տեղադրման համար նախատեսված վայրերը օրենքով սահմանելու նախագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը: Օրենքի նախագծով արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:  Օրինագիծն ընդունվեց՝ ստանալով 107 կողմ, 1 դեմ և 6 ձեռնպահ ձայներ: 
11:01 - 13 փետրվարի, 2020
Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում իրենք խոստացել էին հայտնի «ԿամԱԶ-ների» գործով նախագիծ ներկայացնել և փարատել հանրության կասկածները և մտահոգությունները: «Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ այդ նվերները գաղտնի են պահվում և կարող է կոռուպցիա դիտարկվել, ապա այս նախագծով արձանագրում են այն փաստը, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավորվում են մեկ շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում։ Իսկ եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք դեռևս կայք չունեն, ապա պետք է փակցնեն համապատասխան ցուցանակներում, որպեսզի նվեր տվող կազմակերպությունն այլևս համայնքից արտոնություն ստանալը անբարո համարի»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ զարմացած է այն տեսակետից, որ սա շատ լավ օրենք է: «Սա շատ վատ օրենք  է, վատ հետևանքներով, փաթեթավորմամբ, վատ տրամաբանությամբ, և ընդհանրապես փիլիսոփայության տրամաբանությունը սխալ ուղղությամբ է գնում: Մենք իրավունք չունենք սահմանափակել նվիրաբերողի գաղտնի մնալու իրավունքը, մենք պետք է բացառենք, որ այդ նվիրատվությունն այլ նպատակների ծառայի»,-ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Գևորգ Պապոյանը նշեց, որ համայնքներին նվիրատվություններ անելու տեղեկացվածության ապահովման հարցն օրերս հաստատած օրինագծերով լուծել են։ «Ավելին ասեմ՝ կարող է լինել իրավիճակ, որ մեկը կուզենա 2 մլն դրամ նվիրատվություն անել, կկապվի ապագանու հետ, իսկ ավագանին ու համայնքի ղեկավարը կլինեն հակասության մեջ, ավագանին դեմ կքվեարկի, ու այդ 2 մլն նվիրաբերությունից համայնքը կզրկվի»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։
14:46 - 12 փետրվարի, 2020
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: Վարչապետի որոշման մեջ նշվում է.  1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
12:15 - 12 փետրվարի, 2020
ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

ՍԴ 9 դատավորից 7-ը, ըստ էության, անձնական շահագրգռվածություն ունեն այս խնդիրը լուծելու պարագայում |lragir.am|

lragir.am: Հարցազրույց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ։ Պարոն Վարդանյան, «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ իրենք հանրաքվեի գործընթացին չեն մասնակցում, «ոչ»-ի ճամբար չեն ձևավորելու, մյուս ընդդիմադիր ուժերից դեռ արձագանք չկա։ Ի՞նչ կարող է լինել, եթե այդպես էլ «ոչ»-ի շտաբ չձևավորվի։ «Հանրաքվեի մասին» օրենքը նախատեսում է որոշակի լուծումներ այս հարցի վերաբերյալ։ Այդ ժամկետը բավական սեղմ է, բայց չենք կարող բացառել, որ դեռ նախաձեռնություն կլինի և «ոչ»-ի շտաբը կձևավորվի։ Այս պահին վաղ է խոսել դրա մասին։ Ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի չմասնակցությունը գործընթացին և «ոչ»-ի նախաձեռնությանը չմիանալը նշանակում է, որ շատերը կողմ են, փաստորեն, հանրաքվեի անցկացմանը և հանրաքվեով առաջարկվող լուծումներին։ «Լուսավոր Հայաստանն» ուներ իր հիմնավորումները, որ գործընթացում եղել են ընթացակարգային կոպիտ խախտումներ, որ չէր կարելի ամբողջ ժողովրդին այս գործընթացի մեջ ներքաշել։ Նաև նշվում է, որ «ոչ»-ի շտաբի ձևավորումը ձեռնտու է իշխանություններին, որի համար դա թիրախ կդառնա։ Ես զարմանում եմ և շարունակում եմ զարմանալ բոլոր այն անձանց վրա, որոնք այս գործընթացը ընկալում են որպես ժողովրդին պրոցեսի մեջ ներքաշում։ Իշխանության կրողը ժողովուրդն է, հարկատուն ժողովուրդն է։ Ըստ էության, մեզ լիազորողը ժողովուրդն է, վերջնական արբիտրը ցանկացած վեճի պարագայում էլի ժողովուրդն է։ Այս պարագայում խոսել այն մասին, որ միջոցներ են վատնվում, որ պատասխանատվությունը գցում են ժողովրդի վրա, սա առնվազն վիրավորական պետք է հնչի հենց ժողովրդի համար։ Այն ժողովրդի, որն այսքան տարիներ  պայքարել է մի բանի համար, որ իր ձայնը լսելի լինի։ Հիմա մենք  փորձում ենք ժողովրդի ձայնը լսելի դարձնել, մեզ քննադատում են։ Ժողովրդին ինչպե՞ս է հնարավոր համոզել, որ գնա ու կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, որովհետև այնքան էլ ընկալելի չէ, թե ինչի համար է քվեարկելու։ Պետք է երևի կոնկրետ նշվի, թե ընտրությունն ինչի միջև է։ Ինչպե՞ս եք քարոզարշավն իրականացնելու։ Հավատացնում եմ ձեզ, որ անկախության հանրաքվեից ի վեր, իսկ այդ ժամանակ հստակ հարց էր դրված և ժողովրդի ճնշող մեծամասնության համար այն հասկանալի էր, մնացած բոլոր հանրաքվեները, որոնք վերաբերել են սահմանադրական փոփոխություններին, դրանք իրոք, լուրջ մասնագիտական ընկալման կարիք ունեին, բայց այդուհանդերձ, ժողովորդն իր որոշումը կայացրել է։ Տվյալ պարագայում շատ ավելի հստակ հարց է դրված՝ պահպանել այն իրավիճակը, որն առկա է գործող Սահմանադրության մեջ, թե թույլ տալ, որ հնարավորինս շուտ կյանքի կոչվեն Սահմանադրության 7-րդ գլխում ամրագրված իրավական կանոնակարգումները։ Կարծում եք, եթե հանրությանը շատ հստակ չբացատրվի, գնալու է և կո՞ղմ է քվեարկելու հանրաքվեին։ Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պարզ չի բացատրվելու կամ հանրությունը չի ընկալում ստեղծված իրավիճակը։ Որովհետև կարծեք թե հանրությունն իր օրակարգում սահմանադրական դատարանի ձեւավորման հարց չէր դրել։ Հանրությունը գուցե իր օրակարգում չի դրել սոսկ ՍԴ-ի ձևավորման հարցը, բայց այդ հարցն անմիջականորեն փոխկապակցված է խորհրդարանական կառավարման ձևի անցումային փուլն արագ անցնելու և բնականոն սահմանադրաիրավական հուն տեղափոխվելու հետ։ Իմ կարծիքով, հանրությանը պետք չի թերագնահատել, հանրությունը շատ լավ հասկանում և ընկալում է, թե ինչի մասին է խոսքը։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:31 - 12 փետրվարի, 2020
Այս նախագիծը կարելի է դիտարկել որպես խորհրդարանական համերաշխության նախագիծ. Սոնա Ղազարյանը՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին |tert.am|

Այս նախագիծը կարելի է դիտարկել որպես խորհրդարանական համերաշխության նախագիծ. Սոնա Ղազարյանը՝ ՏԻՄ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին |tert.am|

tert.am: Իմ համեստ դիտարկմամբ այս նախագիծը կարելի է դիտարկել խորհրդարանական համերաշխության նախագիծ: Այս մասին այսօր, Ազգային ժողովում ներկայացնելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, որի հեղինակը նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են: Նա նշեց, որ նախագծի հեղինակներն առաջարկում են նվազագույն ամսական աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվությունների կամ նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը հանրայնացնել: «Հանրային եթերում  է ստեղծվել նախագծի գաղափարը: Այս փոփոխություններով փորձում ենք ապահովել համայնքների նվիրատվությունների թափանցիկությունը: Համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում նվազագույն ամսական աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը դարձնի հրապարակային քաղաքացիների համար: Այդ տեղեկությունը պետք զետեղվի համայնքի կայքում կամ փակցվի համատիրության պատին»,-ասաց նա: Սոնա Ղազարյանը տեղեկացրեց, որ հաջորդ քննակվող նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է, որը կարծես՝ այս նախագծի տրամաբանական շարունակությունն է: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ նախագծում չկա համայնքի օրինախախտ ղեկավարի վերաբերյալ դրույթ: «Ինչ է լինելու այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն այլ քաղաքական թիմից է, և որևէ առնչություն չունի քաղաքական մեծամասնության հետ»,-հարցրեց նաև և առաջարկեց, որ նախագծում լինի դրույթ, որը կնախատեսի պատասխանտվություն այս հոդվածի չկատարման համար, օրինակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50-ից 100-ապատիկի չափով տուգանք: Սոնա Ղազարյանն արձագանքեց, որ պատրաստ են առաջինից երկրորդ ընթերցում քննարկել առաջարկները:
17:38 - 11 փետրվարի, 2020
Հողի մասին օրենքի նոր նախագծով առաջարկվում է հողն օտարելուց առաջ կատարվեն հողի հարկի վճարումները |tert.am|

Հողի մասին օրենքի նոր նախագծով առաջարկվում է հողն օտարելուց առաջ կատարվեն հողի հարկի վճարումները |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Հողի հարկի» մասին որոշման նախագիծը: Նա նշեց, որ առաջարկվում է հողը օտարելուց առաջ պարտադիր կատարվեն հողի հարկի վճարումները:«Օրենքով, եթե այն չի կատարվել, փոխանցվում է սեփականատիրոջը և սեփականության իրավունքի փոխանցումից հետո նոր պարզվում է, որ փոխանցվել են հարկերը»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը բացառելուն է ուղղված այս օրենսդրական նախաձեռնությունը:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորեց, որ նոտարում գործարք անելու օրվանից է սկսվում հարկերը հաշվարկվել նոր սեփականատիրոջ վրա: Նա հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կադաստրի կողմից օրինական է պահանջել զրոյական տեղեկանք: «Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, առավելևս 2021 թվականից նոր Հարկային օրենսգրքի դրույթը մտնելու է ուժի մեջ: Երբ Կադաստրը պարտադրում է, որ բերեք զրոյական տեղեկանք, օրինակա՞ն է այդ պահանջը, թե ստեղծագործում է այդ պահանջը»,-ասաց նա:Արտաշես Պետրոսյանը պատասխանեց, որ Ազգային ժողովն է որոշելու Կադաստրի պահանջը օրինական է, թե ոչ:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարևորեց օրենքը, սակայն նկատեց, որ մի շարք հարցեր բաց են մնում, օրինակ՝ ժառանգության, նվիրատվության դեպքերում, ինչո՞ւ պետք է նվիրողը վճարի հարկերը:«Եթե մահվան հետևանքով ժառանգություն է ստացել, ո՞վ պետք վճարի պարտքը, այս խնդիրները չեն կարգավորվում: Կառավարությունն ինչո՞ւ է այս հատվածական օրենքն ընդունում, կրկնակի աշխատանք անելու խնդիր է առաջանում: Եթե ընդդիմությունը ներկայացներ նման նախագիծ, կասեիք, որ Կառավարությունը լիարժեք նախագիծ ունի, հետ տարեք: Կարծում եմ, որ սա արդյունավետ ճանապարհ չէ»,- ասաց նա և նշեց, որ ամբողջական կարգավորվող օրենքի նախագիծը հունվարի 1-ից ունենալու ենք:Ավելին՝ tert.am-ում
16:35 - 11 փետրվարի, 2020
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից: «Ս.թ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա  ԿԸՀ նիստ: Նիստի օրակարգում  ներառված է 3 հարց․ 1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին 2.Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում 3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։  
17:34 - 10 փետրվարի, 2020