Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանը չընդունեց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» երեք անդամներին. մասնակիցները պատռեցին նամակը՝ ի նշան արհամարհանքի |pastinfo.am|

ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանը չընդունեց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» երեք անդամներին. մասնակիցները պատռեցին նամակը՝ ի նշան արհամարհանքի |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանում Գերմանայի դեսպանատան դիմաց ավարտվեց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» այսօրվա ակցիան: Դեսպանատնից ակցիայի մասնակիցներից հայտնեցին, որ փոխդեսպանը պատրաստ է ընդունել նրանցից միայն մեկին և ծանոթանալ նրանց նամակին:Նախաձեռնության համակարգողներից Լիանա Ադամյանն էլ պնդեց, որ փոխդեսպանը ընդունի ակիցիան համակարգող երեք անդամներին էլ, սակայն դեսպանատանից հայտնեցին, որ,համավարակով պայմանավորված, չեն կարող ընդունել երեքին էլ: Ակցիայի մասնակիցներն էլ պատռեցին նամակը, որը պետք է հանձնվեր փոխդեսպանին՝ ի նշան արհամարհանքի: «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամները արդեն տևական ժամանակ է ակցիաներ են իրականացնում Հայաստանում գործող տարբեր դեսպանատների և միջազգային կառույցների դիմաց՝ պահանջելով համարժեք պատասխան տալ թուրքադրբեջանական տանդեմի ագրեսիան ընդդեմ Արցախի խաղաղ բնակիչների, կիրառել պատժամիջոցներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև հետագա ահաբեկչությունները կանխելու համար՝ ճանաչել Արցախի անկախոթյունը:
13:43 - 05 նոյեմբերի, 2020
Արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ |pastinfo.am|

Արցախցի կանայք հանդիպում են պահանջում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ |pastinfo.am|

pastinfo.am: Արցախցի կանայք և երեխաները ՀՀ-ում՝ Գերմանիայի դեսպանատան դիմաց  հանդիպում են  պահանջում դեսպանի հետ։ Լիանա Ադամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պարոն դեսպանը տեղում չէ, բայց իրենց պատրաստ է ընդունել փոխդեսպանը՝ մեկ հոգու։  «Նախաձեռնող խումբը երեք հոգի է, հիմա այդ բանակցություններն են ընթանում, որ անձամբ հանձնենք մեր նամակ-պահանջը»,- նշեց Ադամյանը։ Ինչ վերաբերում է միջազգային այլ կառույցներին փոխանցված նամակներին, Ադամյանը հայտնեց, որ ԱՄՆ դեսպանատան հետ կապված նամակագրության ընթացակարգը պահպանվում է, ընտրություններից հետո կա պայմանավորվածություն, որ կասեն օր և ժամ հանդիպման համար։ կանայք պահանջում են անձամբ տիկին Թրեյսիին հանդիպումը, իսկ նամակի առումով դեռևս պատասխան են սպասում։ Ինչ վերաբերում է ԵՄ-ին, Ադամյանը տեղեկացրեց, որ իրենց ընդունել են, քննարկումներ է եղել, որոնք չեն հանրայնացվի այս պահին։ Սիրանուշ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակները ևս մեկ միջոց է բարձրացված հարցերի մասին տեղեկացնելու և, թեև վստահ են, որ այն ամենն ինչ իրենք խոսում են, ներկայացվում է, բայց նամակն ամրագրում է ցույցների արդյունքները։ Ռազմական գործողություններն ընթանում են արդեն 40 օր։ 
11:47 - 05 նոյեմբերի, 2020
Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո |armenpress.am|

Գերմանիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի դաշնային ոստիկնությունն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները Վիեննայում կատարված ահաբեկչությունից հետո. շեշտը դրվում Է սահմանին, երկաթուղային տրանսպորտում հսկողության եւ հետախուզական միջոցառումների վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են մամուլի ծառայությունից:«Ավստրիայում տեղի ունեցածի կապակցությամբ դաշնային ոստիկանությունը, իրադրության պահանջներին համապատասխան, ուժեղացրել Է միջոցառումներն իր խնդիրների ոլորտում: Դրան, առաջին հերթին, վերաբերում Է հետախուզական միջոցառումների ակտիվացումը ներքին սահմաններին (Շենգենյան գոտու երկրների հետ սահմաններին), ինչպես նաեւ երկաթուղային տրանսպորտում ոստիկանական աշխատանքի ոլորտում»,-հայտնել Է գործակալության զրուցակիցը:Անցկացվող գործողությունների տակտիկական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը չի բացահայտում ձեռնարկվող միջոցների մանրամասները, հավելել Է նա:Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր:Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք: Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ:Իշխանությունները քաղաքացիներին խնդրում են ըստ հնարավորինս տանից դուրս չգալ:Չեղարկվել են Ազգային խորհրդի եւ խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցների պարապմունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:53 - 03 նոյեմբերի, 2020
Ադրբեջանն ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով․ ԵԽ պատգամավոր |factor.am|

Ադրբեջանն ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով․ ԵԽ պատգամավոր |factor.am|

factor.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը Facebook-ի իր էջում գրել է, որ Լեռնային Ղարաբաղում թուրքական մարդասպան ԱԹՍ-ների ապօրինի կիրառումը փաստաթղթավորված է, ինչպես Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում։ «Առանց գերմանական արդյունաբերության ակտիվ աջակցության՝ այդ ԱԹՍ-ների արտադրությունը հնարավոր չէր լինի։ Բավարական ընկերությունները մատակարարում են մարտագլխիկներ, ապահովում են ծրագրային աշխատանքով ու դիզելային շարժիչներով», – գրել է նա։ Իսկ Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրախորհրդարանի նիստի ժամանակ պատգամավորը հայտարարել է․ «Երբ դեմոկրատական հանրությունը գրոհում է կասետային ռումբերով, ավելի լուրջ ճգնաժամ է, քան կորոնավիրուսը։ Դա այն է, ինչ երկու խելագարներ՝ Բոսֆորն (նեղուց Թուրքիայում) ու Բաքուն, անում են Լեռնային Ղարաբաղում։Ես չէի ցանկանա շատ ժամանակ տրամադրել Ադրբեջանին։ Սա ամոթալի պետություն է, որը եվրոպական արժեքների հետ կապված է միայն իր նավթամուղով: Որպես անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ՝ ես ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։
15:06 - 30 հոկտեմբերի, 2020
Հայերը մենակ են, իսկ իրեն բարեկիրթ անվանող աշխարհը հայացքը շրջում է․ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի․ Բունդեսթագի իշխող խմբակցության պատգամավոր

Հայերը մենակ են, իսկ իրեն բարեկիրթ անվանող աշխարհը հայացքը շրջում է․ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի․ Բունդեսթագի իշխող խմբակցության պատգամավոր

Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության պատգամավոր Մանֆրեդ Գրունդը երեկ տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ իր ելույթը սկսել է Բունդեսթագի անունից Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության մաղթանքով եւ հույս հայտնել, որ նրանք կփորձեն ավելի լավ հարեւանություն անել, քան վերջին 100 տարիների ընթացքում։ «Կան պատմություններ, որոնք կրկնվում են, կան ժողովուրդներ եւ ազգեր, որոնց համար պատմությունները կրկնվում են աղետալի կերպով։ Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի հայերի համար կրկնվում է սարսափելի պատմությունը։ Հայերն իրենց բնօրրանից հալածվել եւ քշվել են, իսկ ով ժամանակին չի հասցրել փախչել՝ մորթվել եւ գնդակահարվել է, ԱԹՍ-ների, կասետային ռումբերի զոհ դարձել, անգամ գլխատվել են, վիրավորներին չեն կարողացել բժշկական օգնություն ցուցաբերել։ Երեխաները եւ կանայք կազմում են տուժածների ամենամեծ խումբը։ Եվ, ինչպես միշտ, իրենց պատմության ընթացքում հայերը մենակ են, իսկ իրեն բարեկիրթ անվանող աշխարհը հայացքը շրջում է, ինչպես Օսմանյան կայսրության տիրապետության օրոք 1915 թվականին հայերի կոտորածի, այնպես էլ դրան նախորդող եւ հաջորդող անթիվ անհամար ջարդերի ժամանակ»,- իր ելույթում ասել է գերմանացի պատգամավորը։ Նա շեշտել է, որ այսօր խոսում են Լեռնային Ղարաբաղի կռվի եւ հայերի վտարման մասին մի տարածաշրջանից, որտեղ փաստացի 2000 տարվա հայկական քաղաքակրթություն եւ մշակույթ կարելի է գտնել․ «Լեռնային Ղարաբաղը Կովկասում կանաչ օազիս է, որն իր լանդշաֆտով հիշեցնում է Իտալիայի միջին հատվածին։ Մենք այս երկարաժամկետ հակամարտությունում ո՛չ կողմ ենք, ո՛չ դատավոր, այն մեզանից հեռու է, ցավոք նաեւ էմոցիոնալ առումով։ Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, կա հեռու տառապանք, բայց չկա օտարի տառապանք։ Մենք ապրումակցում ենք Ղարաբաղում ապրող մարդկանց, զինվորական եւ քաղաքացիական զոհերին, ինչպես նաեւ 30 տարի առաջ իրենց հայրենիքից փախած կամ վտարված ադրբեջանցիներին, դա մեզ անհանգստացնում եւ տխրեցնում է»,- ասել է Բունդեսթագի իշխող խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ իրենք դատապարտում են երկու կողմերին՝ քաղաքացիական անձնանց նկատմամբ ուժի կիրառման պատճառով։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատմությունը չկրկնվի»։ Շահանե Խաչատրյան
13:56 - 30 հոկտեմբերի, 2020
Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Բունդեսթագի Ձախերի խմբակցության պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերով խմբակցության խոսնակ Գրեգոր Գիզիի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը մարդկության պատմության ամենահին հակամարտություններից մեկն է։ Երեկ Բունդեսթագում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Գիզին համառոտ ներկայացրել է դրա նախապատմությունը՝ շեշտելով, որ Խորհրդային Միության ժամանակ Ստալինի ղեկավարությամբ ձեւավորված կոմիտեի որոշման համաձայն է Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար միավոր, տրվել Ադրբեջանին, որը պահպանվել է մինչեւ Խորհրդային Միության փլուզումը։ Գերմանացի պատգամավորը նշել է, որ ինչպես Կոսովոյի եւ Ղրիմի, այնպես էլ Ղարաբաղի պարագայում տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Սակայն, ըստ նրա, միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է քաղաքական լուծման միջոցով ուղղվեն։ Գիզին նշել է, որ 1994 թվականի զինադադարը երկու կողմերը հետագայում ժամանակ առ ժամանակ խախտել են, սակայն այս անգամ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ամբողջությամբ խախտել է զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը․ «Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ այս պատերազմը տանելու են մինչեւ վերջ։ Այսինքն՝ նա ուզում է ուժի միջոցով ողջ տարածքը հետ վերադարձնել՝ դեմ գնալով մադրիդյան սկզբունքներին։ Թուրքիան Ադրբեջանին է ուղարկում ոչ միայն զենքեր, այլ նաեւ զինվորականներ՝ այդ թվում՝ Սիրիայից։ Սա աղետալի է, եւ Գերմանիայի կառավարությունն ու ՆԱՏՕ-ն սա պիտի վերջապես խիստ դատապարտեն»։ Գերմանիայի պատգամավորն ասել է, որ Ադրբեջանն արդեն քիչ է մնում գրավի Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, եւ եթե դա տեղի ունենա, ըստ Գիզիի՝ Ղարաբաղի բնակչությունը կկանգնի հումանիտար աղետի շեմին։ Նա հիշատակել է նաեւ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը՝ շեշտելով, որ Գերմանիան նույնպես ունի մեղքի իր բաժինը․ «Թուրքիայի նման երկիրը, որն այդպիսի ցեղասպանություն է կատարել, պետք է էթիկայից ելնելով՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ առնվազն իրեն հեռու պահի եւ այլեւս երբեք հայերին չսպանի»,- ասել է պատգամավորը, ինչին հաջորդել են դահլիճում ներկաների ծափահարությունները։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Գիզին ընդգծել է, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական գործողություններից առաջ չի տեղեկացրել ո՛չ դաշինքի մարմիններին, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։ Պատագամավորը շեշտել է, որ եթե ՆԱՏՕ-ն դրա դեմ վճռորոշ քայլեր չձեռնարկի, ապա ավելորդ է դառնում նրա դերը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի անգամ արդեն ասել է, որ դաշինքի «ուղեղը մահացած է»,- ասել է Գիզին՝ հիշատակելով նաեւ տեսանյութը, որտեղ երկու հայ գերիներ շղթայակապ վիճակում գնդակահարվում են՝ որակելով այն պատերազմական ծանր հանցագործություն։ Գիզին ընդգծել է, որ անկախ կազմակերպությունները հաստատել են տեսանյութի իսկությունը։ Այդ հանցագործությունները, նրա պնդմամբ, պետք է հետաքննվեն եւ կանգնեցվեն։ Այս խոսքերից հետո դարձյալ ծափահարություններ են հնչել։ Դիմելով Գերմանիայի կառավարության՝ դահլիճում ներկա ներկայացուցիչ, արտգործնախարար Հայկո Մաասին՝ պատգամավորն ասել է․ «Ո՛չ Կիպրոսի, ո՛չ Հունաստանի, ոչ էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ընդդեմ Հայաստանի հակամարտության դեպքում չեք կարող չեզոք մնալ։ Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք, անհապաղ դադարեցրե՛ք նաեւ Գերմանիայից դեպի Թուրքիա զենքի մատակարարումը»։ Գիզին նաեւ կոչ է արել Թուրքիային հանել Մինսկի խմբից՝ շեշտելով, որ այդ պետությունն այնտեղ անելիք չունի։  Շահանե Խաչատրյան
13:29 - 30 հոկտեմբերի, 2020
Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում․ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան․ Գերմանիայի արտգործնախարար

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում․ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան․ Գերմանիայի արտգործնախարար

«Այս պատերազմում տառապում է հատկապես քաղաքացիական բնակչությունը։ Հարյուրից ավելի քաղաքացիական անձինք սպանվել են՝ անգամ հակամարտության գոտուց հեռու հատվածներում»,- Բունդեսթագում երեկ տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ այս մասին խոսել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ անդրադառնալով արցախա-ադրբեջանական ընթացող պատերազմին։ Գերմանիայի ԱԳ նախարարն իր խոսքում նկատել է, որ մարտական գործողությունների արդյունքում ավերվում են կամուրջներ, գյուղեր, ճանապարհներ, հազարավոր մարդիկ փախուստի են դիմել։ Մաասը նշել է, որ իրենք երկու նպատակ ունեն՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց շտապ օգնության ցուցաբերում ու հումանիտար հրադադարի անհապաղ հաստատում․ «Կարմիր խաչը ներկայումս միակ կազմակերպություն է, որ կարող է հակամարտության գոտիներում օգնություն ցուցաբերել։ Հոկտեմբերի կեսերին միջազգային հանրությունից 9 միլիոն եվրո շտապ օգնություն էր խնդրել։ Գերմանիան, որպես առաջին քայլ, դրանից 2 միլիոն եվրո պատրաստ է տրամադրել, որպեսզի աջակցենք նրանց, որոնք իրենց տները, գույքը եւ ապրուստի միջոցները ամբողջությամբ կորցրել են։ Մենք պատրաստ ենք նաեւ հետագայում ավելին անել, եթե դրա կարիքը լինի»։ Ինչ վերաբերում է հումանիտար հրադադարի հաստատմանը՝ արտգործնախարարն ասել է․ «Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է իսկույն առանց նախապայմանների դադարեցնեն ռազմական գործողությունները։ Այս մասին ես եւ կանցլեր Անգելա Մերկելը երկու երկրներին, նաեւ մյուս մասնակիցներին՝ մասնավորապես Թուրքիային, մշտապես շատ հստակ ասել ենք»։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն իր ելույթում եւս մեկ անգամ շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ ասելով, որ դա պետք է հաշվի առնի նաեւ Թուրքիան։ Շահանե Խաչատրյան
12:37 - 30 հոկտեմբերի, 2020
Բունդեսթագի պատգամավորը Թուրքիային. «Մեր համբերությունը սպառվել է» |mediamax.am|

Բունդեսթագի պատգամավորը Թուրքիային. «Մեր համբերությունը սպառվել է» |mediamax.am|

mediamax.am: Գերմանիայի Բունդեսթագում CDU/CSU կառավարող կուսակցությունների խմբակցության պատգամավոր Յոհան Վադեփհուլն ասել է. «Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն այստեղ արդեն վերջացել է»: Այդ մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ: «Թուրքիային պետք է հստակ ուղերձ հղել: Մենք տեսնում ենք նրա մեծ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Կան զեկույցներ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկում այնտեղ: Հասկանալի է, որ Թուրքիան բարեկամական կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց մեր ՆԱՏՕ-ի անդամ գործընկերոջից ակնկալում ենք, որ այդ բարեկամությունը հակամարտությունը խաղաղ լուծելուն ծառայեցնի եւ ոչ թե ամեն օր կրակի վրա յուղ ավելացնի: Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն արդեն սպառվել է», - ասել է Յոհան Վադեփհուլը: Պատգամավորը քննադատության է ենթարկել նաեւ Ադրբեջանին. «Մենք պետք է Ադրբեջանին շատ հստակ ուղերձ հղենք, քանի որ կասկած չկա, որ ագրեսիան նա է սկսել: Նախագահ Ալիեւը ակնհայտ դարձրեց, որ պատրաստ չէ ագրեսիան ավարտել: Մենք պահանջում ենք Ադրբեջանից անմիջապես հրադադարի պատրաստակամություն ցուցաբերել եւ վերադառնալ բանակցային սեղան: Այն, որ Ադրբեջանը հիմա ռազմական կարողության առումով ավելի բարենպաստ վիճակում է, չի նշանակում, որ պետք է չարաշահի դա: Ադրբեջանը պիտի իմանա, որ կկորցնի ԵՄ-ի ցանկացած աջակցություն, եթե չվերադառնա բանակցային սեղան»: Պատգամավորը պասիվության համար քննադատել է նաեւ Եվրոպական հանձնաժողովին եւ վերջինիս նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արել արտաքին գործերի եւ հատուկ հանձնակատարների միջոցով ակտիվ գործել եւ չբավարարվել հանդիսատեսի դերով:
11:25 - 30 հոկտեմբերի, 2020
Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

Գերմանիան պաշտպանում է Մակրոնին` Էրդողանի արտահայտությունները համարելով անընդունելի |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունները համարելով բացարձակապես անընդունելի։ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասն այսօր Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է․ - «Մենք համերաշխ ենք Ֆրանսիայի հետ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վրա անձնական հարձակումների հարցում։ Դա, իմ կարծիքով, իհարկե բացարձակապես անընդունելի է»: Հեյկո Մասսը նաև նշել է, որ Գերմանիան աջակցում է Ֆրանսիային իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարում, հատկապես վերջին գարշելի ահաբեկչությունից հետո: Ռուսաստանից Ֆրանսիա տեղափոխված 18-ամյա իսլամիստը հոկտեմբերի 16-ին գլխատել էր ֆրանսիացի մի ուսուցչի։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ծայրահեղ իսլամիզմի դեմ պայքարի նոր նախաձեռնության մասին, որից հետո Էրդողանը անձնապես վիրավորել էր նրան։
18:14 - 26 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը

Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ շուրջ տասնյակի հասնող, որոնցից մեկը՝ երեկ։  Սրանք ոչ թե հարվածային-կամիկաձե ԱԹՍ-ներ են, այլ մեծ հեռավորությունից ռումբերով խոցող հարվածային անօդաչուներ։ Թուրքիայի արտադրանք համարվող այս սարքերի կարեւոր մասերի՝ գերճշգրիտ ռումբերի մարտագլխիկները, սակայն, թուրքական չեն։ 2000-ականներին «Baykar Makina» ընկերությունն է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին:  Ըստ «Բայրաքթար ՏԲ2»-ի մարտավարատեխնիկական բնութագրի՝ սարքի գործողության շառավիղը 150կմ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650կգ, օգտակար բեռնատարողությունը՝ 55կգ, առավելագույն արագությունը՝ 222կմ/ժ, թռիչքի տեւողությունը՝ առավելագույնը 24ժ, թեւերի բացվածքը՝ 12 մ, երկարությունը 6,5մ։ Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել:  Այս տեսակի ԱԹՍ-ն իր վրա կարող է ունենալ կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր, մասնավորապես՝ UMTAS հակատանկային հրթիռներ, կամ Roketsan MAM-C օդ-ցամաք հրթիռներ, MAM-L գերճշգրիտ ռումբեր։  UMTAS-ը (թուրքերեն՝ Uzun Menzilli Tanksavar Sistemi - մեծ հեռահարության հակատանկային համակարգ), թուրքական պաշտպանական արդյունաբերության Roketsan ընկերության արտադրության հակատանկային հրթիռային կոմպլեքս է։  MAM-C-ը (թուրքերեն՝ Mini Akıllı Mühimmat) եւս Roketsan-ի լազերային ուղղորդմամբ ռազմական համակարգ է։ Այն մշակվել է անօդաչու թռչող սարքերի, թեթեւ գրոհային ինքնաթիռների եւ օդ-ցամաքային մարտական առաքելությունների համար։  MAM-L-ը նույնպես Roketsan-ինն է։ Սա էլ կառավարվող թեթեւ ռումբ է՝ հագեցած լազերային նշանառության բարձր ճշգրտության համակարգով, ինչը թույլ է տալիս թիրախից շեղվել մեկ մետրից ոչ ավելի։ Այս ռումբերը նախատեսված են մինչեւ 8կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Դրանց զանգվածը 22,5 կգ է, որից մարտագլխիկը՝ 10 կգ։ MAM-L գերճշգրիտ ռումբը «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկներն արտադրում է գերմանական TDW ընկերությունը «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է Գերմանիան։ Այս մասին հրապարակումներ կան նաեւ հենց գերմանալեզու աղբյուրներում։  Մասնավորապես, այս տարվա օգոստոսին գերմանացի լրագրողներ Յոխեն Թասլերը, Նիկոլաուս Շթայները եւ Օթֆրիդ Նասաուերը Westdeutscher Rundfunk հեռուստառադիոընկերության Monitor հարթակի իրենց հետազոտության մեջ ներկայացրել են, թե գերմանական սպառազինության արտահանումն ինչ դեր ունի Թուրքիայի՝ որպես «ԱԹՍ-ների գերտերություն» վերելքի մեջ։ Նրանք նկատել են նաեւ, որ հեռակառավարվող նշանառու այս ԱԹՍ-ներն այնքան կարեւոր են Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որ նա նույնիսկ իր ստորագրությունն է թողել անօդաչուի վրա։ Էրդողանը ստորագրում է ԱԹՍ-ի վրա Հետազոտության մեջ ասված է, որ, ըստ Բունդեսթագի գիտահետազոտական ծառայության, չնայած որոշ դեպքերում միջազգային իրավունքի նորմերին հակասությանը՝ Գերմանիայի կառավարությունը տարիներ շարունակ թույլ է տվել, որ թուրքական ԱԹՍ-ների եւ ուղղաթիռների արկերի համար տեխնոլոգիա արտահանվի, առանց որի Թուրքիան իր պատերազմները հավանաբար այդքան լավ չէր հաջողի։  Հետազոտության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան հաճույքով ընգծում է՝ հրթիռները եւ ռազմամթերքը արտադրվում են սեփական երկրում, սակայն Monitor-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Roketsan-ն իր արտադրանքը ստեղծելիս Գերմանիայից օգնություն է ստացել։  Սա պարզ է դառնում նաեւ գերմանական Կանաչների խմբակցության՝ տեղի կառավարությանն ուղղված հարցման պատասխանից, որում նշված է, որ թույլատրվել է LRAT եւ MRAT հակատանկային կառավարվող հրթիռների համար բաղադրիչ մասերի, մարտական գլխիկների եւ տեխնոլոգիայի մատակարարումը Թուրքիային։ Թուրքիայում դրանք արտադրվում են OMTAS եւ UMTAS անուններով, UMTAS-ի հիմքի վրա ստեղծվում է MAM-L-ը։  Ռազմական փորձագետ, «Ամնեսթի Ինթերնեշնըլ» (Amnesty International) կազմակերպության ներկայացուցիչ Բրայան Քասթները Monitor-ի հետազոտության ժամանակ ընդգծել է, որ մատակարարված մարտագլխիկների թիվը Թուրքիայի ինժեներներին կարող է հնարավորություն տալ՝ հասկանալու դրանց ստեղծման մեխանիզմը եւ ստեղծել սեփական արտադրանքը։ Թուրքիայի անօդաչուների համար մարտագլխիկներ է արտադրում գերմանական TDW ընկերությունը։ Հետազոտության մեջ ասված է, որ հիշյալ Roketsan ընկերությունը Monitor-ի հարցումներն անպատասխան է թողել, TDW-ն էլ հստակ պատասխան չի տվել՝ նշելով միայն, որ անվերապահորեն հետեւում է արտահանման վերաբերյալ սահմանված կարգավորումներին։  Ի դեպ, վերջին տարիներին Գերմանիայի Դաշնային կառավարությունը մի քանի անգամ պարտավորվել է զենքի եւ սպառազինության արտահանումը արգելել, եթե կանխատեսելի է, որ դրանք կարող են կիրառվել մարդու իրավունքները ոտնահարող հակամարտություններում։  Սա, ըստ հետազոտողների, ամրագրված է նաեւ զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրում․ «Այն, որ Թուրքիան միջազգային իրավունքը խախտում է, այլեւս անվիճելի է»,- շեշտվում է նյութում՝ շարունակությամբ,- «թե ինչու է Գերմանիայի կառավարությունն, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում մատակարարումներն արտոնել, մեր հարցմանն ի պատասխան՝ իր դիրքորոշումը չհայտնեց՝ հավելելով միայն, որ հստակ ուսումնասիրում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, եւ որ 2016 թվականից սկսած սպառազինության արտահանումներում յուրաքանչյուր դեպք խոր քննվում է։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱԹՍ-ների արկերի մատակարարման համար փաստացի արգելք չի եղել։ Այն շարունակել է գործել։ Կանաչների խմբակցության անդամ, սպառազինության փորձագետ Քաթյա Քոյլի համար սա լիովին անըմբռնելի է»։ Ադրբեջանն Արցախի դեմ կիրառում է գերմանական արտադրության մարտագլխիկներով «Բայրաքթարներ» Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երեկ հայտնեց եւս մեկ խոցված «Բայրաքթարի» մասին՝ հրապարակելով նաեւ դրա լուսանկարները։ Դրանցում հստակորեն երեւում է, որ խոցված «Բայրաքթարը» համալրված է եղել հենց MAM-L տեսակի ռումբով։ Արցախում խոցված «Բայրաքթարի» MAM-L ռումբը Փաստորեն, Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմում կիրառում է «Բայրաքթարներ», որոնք տրամադրում է Թուրքիան, իսկ դրանց ռումբերի մարտագլխիկները Թուրքիային՝ Գերմանիան։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ այս սարքերն օգտագործում են ոչ միայն մարտի դաշտում, ինչպես, օրինակ, Սիրիայում, Լիբիայում, այլեւ դրանցով թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ այժմ արդեն Արցախում։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած ԱԹՍ-ն Թուրքական դրոններում կան նաեւ ամերիկյան արտադրության սարքեր Երեկ խոցված ԱԹՍ-ի կադրերից մեկում էլ երեւում նաեւ ամերիկյան MilesTek խոշոր ընկերության արտադրած սարքավորում։ Սա էլեկտրական սխեմաներում կիրառվող հինգկոճականի կցորդիչ է։  ՊԲ-ի հրապարակած լուսանկարներից Այս օրերին հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ամերիկյան Viasat ընկերության արտադրանքը եւս օգտագործվել է «Բայրաքթարների» համար: Viasat-ի ներկայացուցիչ Քեն Պետերմանը ամերիկահայ ակտիվիստների հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Սակայն ընկերությունից դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել։ Թրյուդոն հայտարարել է դրոններում օգտագործվող կանադական տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանումը դադարեցնելու մասին Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որը կանադական մեկ այլ՝ WESCAM ընկերության՝ այս տարվա հունիսի արտադրանքն է, իսկ ԱԹՍ-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ըստ ամենայնի՝ հենց այս առնչությամբ էլ հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, այդ մասին առաջինը հաղորդել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares֊ը։ Այս խմբի փորձագետներն ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը եւ եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման եւ նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: Թրյուդոյի հայտարարությունից երկու օր անց՝ հոկտեմբերի 5-ին, Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտնեց, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ եւ կիրառվում ԼՂ հակամարտության ընթացքում: «Բայրաքթար ՏԲ2»-ի ներքին այրման շարժիչն էլ կանադական Bombardier ընկերության ավստրիական BRP Rotax դուստր ձեռնարկության արտադրանքն է՝ Rotax 912։  Լուսանկարը՝ արտադրողի պաշտոնական կայքից Երեկ խոցված «Բայրաքթարի»՝ ՊԲ-ի հրապարակած լուսանկարներից մեկում երեւում է, որ ԱԹՍ-ի շարժիչը Rotax-ի արտադրանքն է։ ՊԲ-ի հրապարակած լուսանկարը Եւ, չնայած Թրյուդոն WESCAM ընկերության արտադրած տեսախցիկների արտահանման դադարեցման մասին հայտարարեց, նման որեւէ հայտարարություն դեռեւս չի եղել Ավստրիայի կամ կանադական ընկերության Rotax դուստր ձեռնարկության ներկայացուցիչներից։ Ի լրումն` հոկտեմբերի 24-ին՝ այս հրապարակման հաջորդ օրը, հայտնի դարձավ, որ կանադական Bombardier-ը եւս ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը՝ «անհստակ գործածությամբ երկրներ»: Ընկերությունը հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում: BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: Հայարփի Բաղդասարյան, Շահանե Խաչատրյան
15:11 - 23 հոկտեմբերի, 2020
«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». քաղաքացիները խաղաղ ցույց են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց

 |armenpress.am|

«Կանգնեցրեք երկրորդ Հիտլերին». քաղաքացիները խաղաղ ցույց են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց |armenpress.am|

armenpress.am: Քաղաքացիները խաղաղ ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահում էին պաստառներ, որոնց վրա անգլերեն և գերմաներեն գրված էր. «Կանգնեցրեք Էրդողանին, կանգնեցրեք երկրորդ Հիտլերին», «Ճանաչեք Արցախը», «Մի լռեք», «Գերմանիա, ձեր լռությունը սպանում է մարդկանց» և այլն: Նրանց պահանջներից մեկը նաև այն էր, որ Գերմանիան ճանաչի Արցախը: Մասնակիցները վանկարկում էին. «Մենք Արցախ ենք», «Էրդողանը ահաբեկիչ է», «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Դադարեցրեք ցեղասպանությունը», «Բացեք ձեր աչքերը» և այլն: «Մենք դեսպանի հետ հանդիպում ենք պահանջում, որպեսզի երես առ երես խոսենք նրա հետ, հասկանանք իրենց դիրքորոշումը, թե որքանով են իրազեկված: Պետք է նաև հասկանանք, թե որքանով են պատրաստ քայեր ձեռնարկելու, այս ամենը դադարեցնելու համար»,- նշեց մասնակիցներից մեկը: Խաղաղ ակցիայի ժամանակ հայերին միացավ ազգությամբ էստոնացի մի տղամարդ: Նա հայերեն կոչ արեց չդադարեցնել պայքարը: «Ես էստոնացի եմ, հայ ժողովրդի հետ եմ: Այսօր ես էլ պետք է գնայի սահման, սակայն տարիքից ելնելով՝ մոտ 10 օրից եմ գնալու: Իմ ազգի անունից ասում եմ, որ Էստոնիան Հայաստանի հետ է: Պինդ եղեք, հայեր»,- ասաց էստոնացի տղամարդը: Ակցիայի մասնակիցներին սատարում էին նաև բազմաթիվ վարորդներ, ովքեր ի աջակցություն ձայնային ազդանշաններ էի հնչեցնում, այնուհետև մասնակիցները փակեցին ճանապարհի մի հատվածը:
12:05 - 21 հոկտեմբերի, 2020
Վերջին ամիսներին ադրբեջանական ավիաընկերության՝ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան աճել է

Վերջին ամիսներին ադրբեջանական ավիաընկերության՝ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան աճել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ծառայության տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք եւ վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով։ Այս մասին են վկայում Բաքվի օդանավակայանից ադրբեջանական «Սիլկ ուեյ» (Silk Way) բեռնափոխադրող ավիաընկերության «Բոինգ-747» եւ «ԻԼ-76» ինքնաթիռներով դեպի տարբեր երկրների ռազմական օդանավակայաններ կատարվող եւ հետադարձ ուղղությամբ իրականացվող չվերթները։ Վերջին ամիսներին աճել է նաեւ Գերմանիայից ու Լյուքսեմբուրգից կատարած չվերթների դինամիկան Վերջին ամիսներին, երբ Ադրբեջանն, ըստ էության, պատրաստվել է Արցախի դեմ պատերազմական լայնածավալ գործողությունների, ադրբեջանական այս ընկերությունը առավել ինտենսիվ է դարձրել նաեւ Գերմանիայից եւ Լյուքսեմբուրգից դեպի Բաքու կատարած թռիչքները։ Մասնավորապես, այս տարվա հոկտեմբերին ութ թռիչք է իրականացվել Ֆրանկֆուրտից Բաքու՝ 3-ին, 4-ին, 10-ին, 11-ին՝ երկու անգամ, 17-ին դարձյալ երկու անգամ, եւ 18-ին։ Եւս երկու թռիչք էլ նախատեսվում է 24-ին եւ 25-ին։ Իսկ Լյուքսեմբուգից Բաքու երեք թռիչք է իրականացվել, մեկն էլ նախատեսվում է հոկտեմբերի 25-ին։ Անցյալ ամիս՝ սեպտեմբերին, երբ սկսեցին արցախա-ադրբեջանական սահմանի լայնածավալ պատերազմական գործողությունները, Silk Way Airlines-ը Ֆրանկֆուրտ-Բաքու չորս թռիչք է իրականցրել, որոնցից մեկը՝ 26-ին, մեկն էլ՝ 27-ին: Լյուքսեմբուրգ-Բաքու չվերթները հինգն են եղել, երկուսը՝ դարձյալ 26-ին ու 27-ին՝ պատերազմական գործողությունների նախորդ եւ առաջին օրերին։ Ֆրանկֆուրտ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների Օգոստոսին Ֆրանկֆուրտ-Բաքու հինգ թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ եւս հինգը։ Հուլիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ երկու թռիչք է եղել, Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Հունիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու՝ դարձյալ երկու թռիչք, իսկ Լյուքսեմբուրգ-Բաքու՝ չորս։ Մայիսին՝ Ֆրանկֆուրտ-Բաքու երկու՝ երկու թռիչք, ապրիլին՝ հինգ, մարտին թռիչքներ չեն եղել, ֆետրվարին՝ երեք, հունվարին՝ մեկ, արդեն 2019-ի դեկտեմբերին՝ երեք, նոյեմբերին՝ հինգ։ Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներն՝ ըստ ամիսների Լյուքսեմբուրգ-Բաքու թռիչքներ ապրիլին եւ մայիսին չեն եղել, մարտին չորսն են եղել, ֆետրվարին՝ դարձյալ չորսը, հունվարին՝ երեք, 2019-ի դեկտեմբերին ու նոյեմբերին՝ էլի չորսական։ Իսկ ահա օգոստոսին եւ սեպտեմբերին թռիչքները եղել են 5-ական, հոկտեմբերին՝ դեռեւս չորս։ Գերմանիայի տարածքում, նկատենք, ՆԱՏՕ-ի երկու բազաներ են տեղակայված՝ Շպանգդալեմի ավիաբազան եւ Ռամշթայնի բազան, որոնք Ֆրանկֆուրտից եւ Լյուքսեմբուրգից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա են։ Ընդ որում՝ Silk Way ավիաընկերության հաճախորդների թվում են նաեւ գերմանական զինված ուժերը՝ Bundeswehr-ը։  Ի դեպ, հոկտեմբերի 2-ին՝ ռազմական գործողությունների հինգերորդ օրը, Արցախի ՊԲ-ն հրապարակեց մեր խոցած ԱԹՍ-ների բեկորների լուսանկարներ։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրեց, որ Ադրբեջանին արցախցի խաղաղ բնակչության դեմ, փաստորեն, կիրառում է նաեւ գերմանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Գերմանական Hawker եւ Varta ընկերությունների ԱԹՍ-ների բեկորները Սակայն դեռեւս հայտնի չէ՝ Ադրբեջանն այս սարքերը երբ է ձեռք բերել եւ արդյոք Գերմանիայի՞ց, թե՞ զենքի սեւ շուկայից։ 2018 թվականի հունիսին Գերմանական Stern շաբաթաթերթը հայտնել էր գերմանական Rheinmetall-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցելու ծրագրերի մասին։ Այնուհետ նաեւ Reuters գործակալությունը հրապարակում արեց սրա վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները; Հավելենք, որ դեռեւս 2017 թվականին բուլղարական Trud պարբերականի աղմկահարույց հետաքննությամբ հայտնի դարձավ, որ Silk Way ընկերությունը դիվանագիտական բեռների անվան տակ զենքի անօրինական եւ լայնամասշտաբ արտահանում ու վաճառք է իրականացրել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան եւ Կոնգո։ Բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել էր Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Պարզվել էր, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաների զենք եւ զինամթերք ուղարկելու համար։ Ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին եւ Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։ Հեղինակավոր Trud-ի հոդվածագիրը նշել է նաեւ, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ 
17:17 - 20 հոկտեմբերի, 2020
Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը
 |tert.am|

Արցախի նախագահն ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը. քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին սեփական նախաձեռնությամբ Արցախ այցելելու և պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին և իշխանությանը: Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն նախագահին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:  
12:37 - 19 հոկտեմբերի, 2020
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բունդեսթագի պատգամավորներին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բունդեսթագի պատգամավորներին

Արցախի ԱԺ նախագահն այսօր ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության կողմից Գերմանիայի Բունդեսթագում ներկայացված պատգամավորներին։ «Գերմանացի գործընկերներիս ներկայացնելով սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական միավորման կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը՝ նշել եմ, որ լինելով Արցախում, նրանք հնարավորություն ունեն ականատեսը դառնալու խաղաղ ժողովրդի նկատմամբ իրականացվող դաժան գործողություններին, հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր կիրառելուն, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային կոթողների ու եկեղեցիների թիրախավորմանը՝ այդ մասին սեփական դիրքորոշում ունենալու և այն աշխարհին ներկայացնելու համար։ Ուրախությամբ և երախտագիտությամբ եմ նշում, որ գերմանացի պատգամավորներն արդեն իսկ եզրահանգում են արել՝ հրապարակավ այդ մասին հայտնելով»,- նշված է հաղորդագրության մեջ։
00:20 - 19 հոկտեմբերի, 2020
ԱՀ ԱԺ հանձնաժողովի անդմաները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հետ

ԱՀ ԱԺ հանձնաժողովի անդմաները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 18-ին հանդիպել են Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ: Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ:
23:15 - 18 հոկտեմբերի, 2020