Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Որոտան, Դավիթ Բեկ գյուղերի կողմից ճանապարհները շարունակում են երկկողմանի փակ մնալ, իսկ այլընտրանքային ճանապարհի համար ամենագնաց մեքենաներ են պետք, անմխիթար վիճակում է. Բարձրավանի գյուղապետ |tert.am|

Որոտան, Դավիթ Բեկ գյուղերի կողմից ճանապարհները շարունակում են երկկողմանի փակ մնալ, իսկ այլընտրանքային ճանապարհի համար ամենագնաց մեքենաներ են պետք, անմխիթար վիճակում է. Բարձրավանի գյուղապետ |tert.am|

tert.am: Ճանապարհը փակ է Շուռնուխից քիչ այնկողմ  գտնվող Չայզամի գյուղի, ինչպես նաև Որոտան և Դավիթ Բեկ գյուղերի  կողմից։ Գորիսից Կապան և Կապանից Գորիս գնալ այս պահին հնարավոր չէ, երկկողմանի փակ է։ Այս մասին ասաց Բարձրավան գյուղի գյուղապետ Օնիկ Ավագյանը։ Վերջինս նշեց, որ այս պահին միակ այլընտրանքային ճանապարհը Աղվանի գյուղով տանող ճանապարհն է, որը, սակայն, այս պահին անմխիթար վիճակում է։ «Սովորական մեքենայով հնարավոր չէ երթևեկել այս ճանապարհով, երեւի ամենագնացներ են պետք այդ ճանապարհով անցնելու համար։ Մեր գյուղում խուճապ չկա, բայց անհանգստություն, բնականաբար, կա»։ Ավագյանը նշեց, որ երեկ արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, որից հետո կրկին փակել։ «Ադրբեջանցիների հետ այս պահին բանակցում են մեր սահմանապահները և ռուսները»։ Հարցին՝ տեղյա՞կ է` Ռուստամ Մուրադովը նույնպե՞ս այնտեղ է, Ավագյանը նշեց, որ տեղեկություն չունի այդ մասին։ Մենք զրուցեցինք նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, ով ևս նշեց, որ ճանապարհը շարունակվում է երկկողմանի փակ մնալ։
16:19 - 26 օգոստոսի, 2021
Թագուհի Թովմասյանն Ադրբեջանի քայլերի հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Թագուհի Թովմասյանն Ադրբեջանի քայլերի հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ադրբեջանի գործողությունների հետևանքով Սյունիքում մարդու իրավունքների խախտումների հարցով դիմել է միջազգային կառույցներին: «Սիրելի' հայրենակիցներ, ինչպես գիտեք, ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ և հրաժարվում են բացել: Այսօր նաև տեղեկացանք, որ ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Ադրբեջանի այս անթույլատրելի վարքագծի, մեր քաղաքացիական բնակչության, այդ թվում նաև կանանց, երեխաների և ծերերի իրավունքների խախտումների վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցների մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների գրասենյակներ: Ադրբեջանի այս գործողությունները սահմանափակում են մարդու՝ միջազգայնորեն ճանաչված հիմնարար իրավունքները և պետք է միջազգային կառույցների կողմից դիտարկվեն որպես թշնամական գործողություն և դաժանություն ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը:
15:20 - 26 օգոստոսի, 2021
Երկու ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են․ Սյունիքի փոխմարզպետ |azatutyun.am|

Երկու ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են․ Սյունիքի փոխմարզպետ |azatutyun.am|

azatutyun.am: Կարմրաքար-Շուռնուխ, Գորիս-Որոտան ճանապարհահատվածների բացման շուրջ բանակցությունները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։ «Գորիսից Որոտան ճանապարհի մի հատվածն էլ է փակ այս պահին՝ առավոտվանից։ Իմ ունեցած տեղեկություններով՝ հիմա բանակցություններ են ու չեմ կարող ասել, թե ինչի շուրջ են բանակցությունները», - ասաց փոխմարզպետը։ Այսօր առավոտյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Ավելի ուշ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ ադրբեջանական զինծառայողներն այսօր փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, պարզաբանեց՝ ադրբեջանցիները փակել են ճանապարհը՝ բատճառաբանությամբ, թե «նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել․ հայկական կողմից մարդիկ են մտել և դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին»։ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց՝ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում՝ շեշտելով՝ ճանապարհների փակումը հակասում է Պաշտպանության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև։
14:40 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝  երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ են հայտնվել մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում»։
01:25 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՄԻՊ-ը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՄԻՊ-ը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք: Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ: Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։ Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»:
12:02 - 23 օգոստոսի, 2021
Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ |azatutyun.am|

Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա. Դե Վաալ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ճնշում գործադրելով Հայաստանի վրա, խրախուսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա, և այդ ռազմավարությունը, Դե Վաալի կարծիքով, Ալիևին թերևս հաջողվում է։ Թոմաս դե Վաալի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն»․ - Այժմ Ալիևը ցանկանում է, որ Փաշինյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչից հետո, ըստ նրա, Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ։ Բայց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի տարածքի մի մաս, ինչը Փաշինյանը չի կարողանա։ Նա Փաշինյանից պահանջում է մի բան՝ իմանալով, որ դա հնարավոր չէ։ Ո՞րն է այստեղ վերջնանպատակը, ի՞նչի է փորձում հասնել Ալիևը։ Թոմաս դե Վաալ․ - Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմը փորձում է կամաց-կամաց թուլացնել հայկական ազդեցությունը Ղարաբաղի վրա և, ճնշում գործադրելով հենց Հայաստանի վրա, նա խրախուսում է պարոն Փաշինյանին՝ կենտրոնանալ Հայաստանի վրա և ավելի քիչ՝ Ղարաբաղի վրա։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունը թերևս նրան հաջողվում է։ Քանի դեռ Սյունիքի և Գեղարքունիքի հետ կապված խնդիրներ կան, պարոն Փաշինյանն իրականում այնքան էլ չի մտածում Ղարաբաղի մասին։ Չեմ կարծում, որ նա ակնկալում է, որ Հայաստանը կհրաժարվի Ղարաբաղի նկատմամբ պահանջներից, բայց գուցե Հայաստանն ավելի թույլ հավակնություններ ունենա ու սկսի ավելի քիչ խոսել Ղարաբաղի անկախության մասին ու միգուցե ավելի շատ խոսի նրա ինքնավարության և ինքնորոշման մասին։ Միգուցե սա է ռազմավարությունը։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում
10:34 - 23 օգոստոսի, 2021
Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի |armenpress.am|

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:    «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի  համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Լին Թրեյսին: Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ  հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշեց Լին Թրեյսին: Դեսպանը ընդգծեց, որ այս խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ  քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:
10:08 - 23 օգոստոսի, 2021
Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, ոստիկանները եղել են դիմակավորված ու զինված. ձերբակալվածները մանրամասներ են ներկայացրել ՄԻՊ-ին

Գորիսի համայնքապետարանից ձերբակալված անձանց տեսա և լուսանկարահանել են իրենց կամքին հակառակ, ոստիկանները եղել են դիմակավորված ու զինված. ձերբակալվածները մանրամասներ են ներկայացրել ՄԻՊ-ին

Այսօր վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Երևանի Ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու երեկ ձերբակալված Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին, Սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ և Ֆինանսական բաժնի մասնագետ երկու կանանց: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ, ստուգվել է իրավունքների պաշտպանության վիճակը: Այցի, առանձնազրույցների, ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մարդու միջազգայնորեն երաշխավորված իրավունքների մի շարք  խնդիրներ՝ · Գորիս համայնքի ղեկավարի 2 տեղակալների, համայնքապետարանի 2 աշխատակցի ձերբակալելու նպատակով բերման ենթարկելու համար Ոստիկանության ծառայողները սկզբում փակել են համայնքապետարանի շենքի բոլոր մուտքերը. ·   Այնուհետև, Ոստիկանության, ըստ առանձնազրույցների, 20 դիմակավորված և ինքնաձիգներով զինված ծառայող համայնքապետարանի շենքում իրականացրել է համայնքային ծառայողների ձերբակալումը և տեղափոխել Երևան քաղաք: Ոստիկանության նշված ծառայողներից բացի, 1 հոգի եղել է քաղաքացիական հագուստով, որն էլ աչքի է ընկել ձերբակալվողների նկատմամբ ագրեսիվ պահվածքով: Ոստիկանության ծառայողները բոլոր բերման ենթարկվածներին, այդ թվում՝ 3 կանանց, մեքենայով տեղափոխելու ողջ ընթացքում եղել են դիմակներով ու ինքնաձիգներով զինված: Ձերբակալման որոշումն իրագործելիս և բերման ենթարկելու ողջ ընթացքում ձերբակալվածներին չեն ներկայացել: ·  Բերման ենթարկելիս, մասնավորապես՝ համայնքապետարանի շենքից դուրս բերելիս ու մեքենա նստեցնելիս, իրականացրել են լուսանկարահանում և տեսանկարահանում: Ընդ որում, դա տեղի է ունեցել ձերբակալվողների, այդ թվում՝ կանանց կամքին հակառակ: Կանանցից մեկն էլ պահանջել է դադարեցնել նկարահանումը, քանի որ դա արվել է իր արժանապատվությունը ոտնահարող եղանակով, սակայն նրանք չեն դադարեցրել տեսա և լուսանկարահանումը: Ի պատասխան այս պահանջի, ոստիկանները նշել, որ եթե այդ կերպ պահանջկոտ է, ուրեմն առաջինն իրեն են նկարահանելու: Բոլոր ձերբակալվածները, այդ թվում՝ 3 կանայք, նշել են, որ իրենց բերման ենթարկելը տեղի է ունեցել արժանապատվությունը նվաստացնող եղանակով, ցուցադրաբար, հատուկ արվել է այնպես, որ դա տեսնեն համայնքապետարանի շենքում գտնվողներն ու քաղաքի բնակիչները: · Ձերբակալման և բերման ենթարկելու գործընթացը կազմակերպվել է այնպես, որ ազատությունից զրկված անձինք հնարավորություն չունենան հրավիրելու փաստաբան: Ոտիկանության ծառայողները թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից (միայն կանանցից մեկի խնդրանքով նրան թույլ են տվել ընտանիքի անդամներից մեկին ուղարկել կարճ հաղորդագրություն, երբ գտնվել են մեքենայի մեջ)՝ առանց պատճառաբանության կամ որևէ պատճառ նշելու: Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ահազանգեր է ստացել նաև նրանցից մի քանիսի ազգականներից, որ տեղյակ չեն, թե որտեղ են գտնվում: · Մենուա Հովսեփյանը տեղեկացրել է, որ շենքից դուրս բերելիս և մեքենա նստեցնելիս իր նկատմամբ կիրառվել են ձեռնաշղթաներ, նրա պնդմամբ, միայն լուսանկարելու և տեսանկարելու համար: · Ձերբակալվածներից երեքն ունեն անչափահաս երեխաներ: Բոլոր ձերբակալվածները չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները: Նշել են, որ իրեց նկատմամբ հետապնդումները, այդ թվում՝ ազատությունից զրկելն անօրինական են՝ հիմքեր չունեն և կատարվել են իրենց իրավունքների խախտումներով: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ բերման ենթարկելու և ձերբակալելու կապակցությամբ Ոստիկանության ծառայողների նշված գործողությունները ուղղակիորեն խախտում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի և միջազգային այլ կառույցների պահանջները: Մասնավորապես, միջազգային նշված իրավաբանության ուղիղ պահանջներով՝ դիմակով և ինքնաձիգերով զինված լինելը թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, երբ, օրինակ, բերման ենթարկվողներն իրական վտանգ են սպառնում Ոստիկանության ծառայողների կյանքին: Ընդ որում, դիմակների, ձեռնաշղթաների կիրառումը և առավել ևս ինքնաձիգերով 20 ոստիկանի զինված լինելը պետք է լինի բարձր չափանիշներով հիմնավորված: Իրավապահ մարմինը պետք է ցույց տա, թե ինչ հանգամանքներով էր պայմանավորված այդ քանակի ինքնաձիգերով զինված, դիմակավորված ոստիկանների կողմից բերման ենթարկելն ու ձերբակալումն իրականացնելը, ովքեր նաև կիրառել են ձեռնաշղթաներ,  ինչպես նաև չեն ներկայացել բերման ենթարկելու ողջ ընթացքում: Միջազգային նշված պահանջներն ունեն կանխարգելիչ նշանակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել իրավապահ մարմինների հաշվետվողականությունն ու թույլ չտալ վատ վերաբերմունքի որևէ դրսևորում: Իսկ կոնկրետ դեպքում խոսքը գնում է 1 տղամարդու և 3 կնոջ մասին: Ընդ որում, կանանցից մեկն էլ 65 տարեկանից բարձր է: Միջազգային նշված պահանջներին հակասում է նաև այն, որ ոստիկանության ծառայողները բերման ենթարկելու ողջ ընթացքում, այդ թվում՝ Երևան տեղափոխման ընթացքում, չեն ներկայացել: Ազատությունից զրկված ցանկացած անձի համար փաստաբանի, զանգի իրավունքները, վատ վերաբերմունքի բացառման պահանջները միջազգայնորեն ուղիղ երաշխավորված նվազագույն երաշխիքներ են: Դրանք նպատակ ունեն քրեական վարույթի սկզբնական՝ ամենառիսկային փուլում պաշտպանել մարդուն ոչ օրինական հետապնդումներից ու ազատությունից ոչ օրինական զրկելուց, երաշխավորել նրա արդարացի պաշտպանությունը պետության գործադրած քրեական հետապնդման մեխանիզմից: Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավապահ մարմիններին:
17:47 - 18 օգոստոսի, 2021
ՊՆ-ն գաղտնիք է համարում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվն ու նրանց գտնվելու կոնկրետ վայրերի մասին տեղեկությունները

ՊՆ-ն գաղտնիք է համարում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվն ու նրանց գտնվելու կոնկրետ վայրերի մասին տեղեկությունները

Տեւական ժամանակ է, ինչ պաշտոնական որեւէ աղբյուր տեղեկություն չի հայտնում մայիսին ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների թվի ու նրանց գտնվելու վայրի մասին։ Կցկտուր տեղեկություններ են հաղորդում Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի որոշ ղեկավարներ միայն, իսկ Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել։ Ուստի հուլիսի 22-ից օգոստոսի 12-ը ամեն օր գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցի քանի՞ զինծառայող կա, ապա թե մասնավորապես որ տարածքներում է տեղակայված ադրբեջանական զորքը, ամեն հատվածում մոտ քանի՞ զինծառայող կա, մինչեւ ո՞ր հատվածներ են խորացել ադրբեջանցի զինծառայողները, կոնկրետ օրվա դրությամբ որքա՞ն է կազմում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման առավելագույն խորությունը՝ կիլոմետրով եւ ըստ տարածքների։  Պաշտպանության նախարարությունից, սակայն, մինչ օրս տեղեկություն չենք ստացել որեւէ օրվա դրությամբ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թվի, նրանց գտնվելու վայրերի եւ այլնի մասին։ Հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետից հետո մի քանի գրության համար ՊՆ-ն 30-օրյա ժամկետ է խնդրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա։  Իսկ հուլիսի 22-ին, 23-ին եւ 30-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված մեր հարցումներն ուսումնասիրելուց հետո նախարարությունը որոշել է մերժել տեղեկության տրամադրումը՝ դարձյալ օրենքով սահմանված ժամկետների խախտումով, քանի որ եթե տեղեկության տրամադրումը պետք է մերժվի, ապա դրա մասին պետք է ծանուցվի հնգօրյա ժամկետում, իսկ 30-օրյա լրացուցիչ ժամկետը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ տեղեկությունը տրամադրվելու է, սակայն դրա համար հավելյալ աշխատանք է պետք կատարել։ Պաշտպանական գերատեսչությունը մերժել է տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, [․․․] գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 12-րդ հոդվածների (պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ Կառավարության 13.03.1998թ. N173 որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 9-րդ ենթակետերի (զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկությունները, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, ՀՀ պաշտպանությունը եւ անվտանգությունն ապահովելու նպատակով նրա ենթակառուցվածքն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. N 9-Ն հրամանով հաստատված գերատեսչական ցանկի 3-րդ գլխի պահանջները։ Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Սակայն, եթե առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ, ապա հակառակորդը վստահաբար տիրապետում է իր այն զինծառայողների թվին, որոնք այս պահին ՀՀ տարածքում են, ըստ ամենայնի՝ տիրապետում է նաեւ նրանց տեղակայման վայրերի մասին տեղեկություններին, ուստի խնդրահարույց է, որ ՊՆ-ն այդ տեղեկությունները հանրության համար չի բացահայտում՝ հղվելով իրավական ակտերի այնպիսի հոդվածների, որոնք վերաբերում են մեր զորքերի կիրառման ծրագրերին, մարտական կառավարման փաստաթղթերին, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկություններին, եւ այլն։ Ընդ որում՝ սա այն պարագայում, երբ մայիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսին՝ ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել են ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների որոշակի թիվ՝ նախ 250, ապա մոտ 600, ապա՝ 1000-ից ավելի։ Հայարփի Բաղդասարյան
13:04 - 18 օգոստոսի, 2021
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան |tert.am|

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է, նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան |tert.am|

tert.am: Երեկ ժամը 22։00-ին դատարանը պետք է քններ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոց կալանավորման միջնորդությունը, սակայն նիստ հետաձգվեց մինչև վաղը ժամը 13։00-ն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ անթույլատրելի էր խափնման միջոցի հապճեպ քննությունը։ Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։ «Մենք ժամը 21։10 նոր Քննչական կոմիտեից դուրս ենք եկել և հինգ րոպե անց ստացել եմ դատարանի զանգը: Դատարանը սկզբից մեզ ասաց, որ դատական նիստը վաղը ժամը 13։00-ին է լինելու, հետո տասը րոպե հետո զանգեցին, թե այսօր ժամը 22։00-ին է լինելու: Ավելին, մյուս պաշտպանը՝ էրիկ Ալեքսանյանը, առհասարակ չէր ծանուցվել։ 780 էջանոց գործը հիսուն րոպեում ինչպե՞ս պետք է կարդայինք, կարող ենք մրցույթ հայտարարել, տեսնել, թե ով տրամադրված 780 էջանոց գործը կհացնի սեղմ ժամկետներում կարդալ, ավելին` պաշտպանություն իրականացնել»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ Մենուա Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Ինչ վերաբերում է Գորիսի համայնքապետարանի՝ այսօր կալանավորված աշխատակիցների խափանման միջոցի հարցի քննությանը, ապա այս պահին դեռ տեղեկություններ չունեն՝ թե՛ փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի, և թե՛ մյուսների պաշտպանությունը կրկին իրենք են ստանձնել։ Արմեն Մելքոնյանը կարծում է, որ այս ձերբակալություններն արվել են, որպեսզի կարողանան Գորիսում քաղաքապետի ԺՊ նշանակեն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Պաշտպանն ասաց, որ չի ցանկանա անուններ տալ, բայց միլիոնավոր դոլարներ մեր երկրից հափշտակած, տարիներ շարունակ փախուստի մեջ գտնվող անձանց նկատմամբ գրավ են կիրառում, իսկ այս դեպքում ակնհայտ շահագրգռված են կալանքով։ Շարունակությունը՝ tert.am-ում։
09:08 - 18 օգոստոսի, 2021