Ինֆոքոմ

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․04․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 03․04․20 (թարմացվող)

20:24- Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մարտի 26-ից ի վեր առաջին անգամ նվազել է։ Զոհերի թվի նվազում գրանցվել է ուրբաթ օրը․ զոհվածների թիվը նախորդ օրվա համեմատությամբ 950 զոհերից հասնել է 932-ի, հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։ Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով վարակակիրների թիվը հասել է 117 710-ի, մահացել է 10 935 մարդ, ապաքինվել՝ 30 513-ը։ |Reuters||tert.am|19:45- Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է, հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: |armenpress.am|18:40- Կանխիկ գումարը ձեռքից ձեռք փոխանցելու ժամանակ պետք է զգուշություն ցուցաբերել, ձեռքից ձեռք անցած ցանկացած իր կարող է վարակ փոխանցել:Վրաստանի ազգային բանկն ու բանկերը վաղուց ախտահանվում են: Այս դեպքում խոսքը մեծամասամբ ոչ թե բանկոմատներից ստացած գումարի մասին է, այլ այն թղթադրամների, որոնք մարդիկ իրար են փոխանցում: Առանձին դեպքերում կարելի է ախտահանող լուծույթներից բացի տաք արդուկ օգտագործել, սա նույնպես արդյունավետ կլինի։ [Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձե] |aliq.ge|18:20- Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Թաիլանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչանը լրջորեն դիտարկում է երկրում 24 ժամյա պարետային ժամ մտցնելու հարցը: Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, երկրում ներկայում պարետային ժամ է սահմանվել երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 4:00-ը: Թաիլանդում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 1978 դեպք: Մահացության ցուցանիշը 19-ն է: |ria.ru|17։50- Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 138-ով և հասել 942-ի, վարակվածներից 23-ը մահացել են: Հաղորդվում է 19 ապաքինվածի մասին: |aysor.am|   15։12- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնամեկուսացման ժամկետն ավարտվել է և նա սկսել է նստավայրից աշխատանքը մի քանի անգամ թեստի բացասական արդյունք ունենալուց հետո: Անգելա Մերկելը ինքնամեկուսացվել էր և անցել էր տնային պայմաններում աշխատանքի այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրան պատվաստած բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: |armenpress.am|   14։56- Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 443 դեպք, որից 43-ի մասին հայտնի է դարձել վերջին մեկ օրվա ընթացքում:  Մինչ այսօր 32 մարդ ապաքինվել է, մահացել է 5 հոգի, իսկ 406-ը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում բուժում է ստանում։ |tert.am|   14։34- Իրանում ապրիլի 3-ի տվյալներով նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 715-ով: Վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 134-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 3 հազար 294: |armenpress.am|   13։26- ԱՄՆ Ռազմական նավատորմի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից ազատել «Թեոդոր Ռուզվելտ» ռազմական ավիանավի կապիտան Բրետ Կրոզյեին, որը լրատվամիջոցներում ռազմանավի վրա կոնորավիրուսի վարակի բռնկման մասին նամակ էր տարածում։ Կրոզյեն իր նամակում նշել էր, որ վարակն արագորեն տարածվում է նավի անձնակազմի շրջանում, քանի որ մարդիկ ապրում են փակ տարածքներում ու իրար շատ մոտ, և կոչ էր անում ղեկավարությանը թույլ չտալ, որ մարդիկ մահանան խաղաղ պայմաններում: Ըստ Կրոզյեի՝ մոտ նավի վրա մոտ 100 վարակված կա։ ԱՄՆ Ռազմական նավատորմի գործող քարտուղար Թոմաս Մոդլիի խոսքով՝ Կրոզյեի նամակը ստեղծել է տպավորություն, որ ռազմածովային իշխանությունները չեն արձագանքում առկա խնդիրներին, բայց դա այդպես չէ։ |bbc.com|   12։39- ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Վրաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում արգելափակել են Ռուսաստանի առաջարկած բանաձևի ընդունումը: Բանաձևն առաջարկում էր չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ |tert.am|   14։10-  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով, վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 017 հազար 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 հազարից: Ապաքինվել է ավելի քան 213 հազար 217 մարդ: ԱՀԿ-ի տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։ |armenpress.am|   11։48-  Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ պայքարելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում երկրի տարբեր շրջաններում շարունավկվում է կարանտին հայտարարվել։ Ավելի վաղ  արևելյան Կարս նահանգի Դաղփընարի շրջանում, Թյուրքմեշեն գյուղում, Էրդաղը և Քարաբաղ գյուղերում կարանտինային ռեժիմ էր սահմանվել։ Ապրիլի 2-ին կարանտին է հայտարարվել նաև նահանգի Բենլիահմեթ գյուղում։ Արգելվել է բնակիչների ելումուտը։ Ոստիկանական մեքենաները փակել են այդ շրջաների մուտքի և ելքի ճանապարհները։ |ermenihaber.am|   11։32- Եվրոպական միությունը նախատեսում է շուրջ 100 միլիարդ եվրոյի չափի գումար հատկացնել, որը  կուղղվի կորոնովիրուսի տարածման պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխատատեղերի պահպանմանը։ |wsj.com|   11։29- ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձև։ Նշելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աննախադեպ հետևանքների մասին՝ կազմակերպությունը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը։ Բանաձևով ՄԱԿ-ը վերահաստատում է միջազգային համագործակցության շրջանակներնում իր վրա վերցրած պարտավորվածություններն ու ՄԱԿ կառույցների առանցքային դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարում։    11։19-  Ղրղզստանում գրանցվել է COVID-19  կորոնավիրուսով վարակի հետևանքով առաջին մահը: Այս մասին հաղորդվել է վիրուսի դեմ պայքարի հանրապետական շտաբում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղրղզստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 116-ի: |aysor․am|   10։47- Վրաստանում ապրիլի 3-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 14-ով, հասնելով՝ 148-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:Երկրում աճել է նաև ապաքինվածների թիվը, որոնք այս պահի դրությամբ 27-ն են: Կարանտինային գոտում այս պահին գտնվում է 5392 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 319 պացիենտ: |aliq.ge|   10։36- Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է 6000-ի շեմը՝ հասնելով 6095-ի: Ըստ worldometers.info կայքի` այժմ երկրում գրանցվել է վարակման 245 373 հաստատված դեպք: Հիվանդությունից ապաքինվել է 10 403 մարդ: ԱՄՆ-ում մահացության թվով առաջատար է Նյու Յորք նահանգը, որտեղ գրանցվել է մահվան 1562 դեպք: |tert.am|   10։32- Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին: Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն: Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ  կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները: |armenpress.am|   10։00- Թուրքիայում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է ևս 79 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 4 ժամվա ընթացքում իրականացված 18.757 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․456 նոր դեպք։ Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 18․135 հաստատված դեպք և մահվան 356 դեպք։ |ermenihaber.am|   09։14- Նախագահը ԱՄՆ-ում առկա 30 միլիոն փոքր բիզնեսները դրել է արձագանքնման ծրագրերի կենտրոնում։ Մենք ադմինիստրացիայի հետ միասին ենք աշխատում, որպեսզի  համոզված լինենք, որ փոքր բիզնեսներն ու նրանց աշխատակիցներն ամբողջ երկրով մեկ կառավարության առաջնային թիրախն են։ Այս իշխանությունը հավատում է, որ եթե դուք փոքր բիզնես եք, դուք այս երկրի տնտեսական գործարանի կարևորագույն մաս եք և ձեր կենսունակությունն ունի կարևորագույն նշանակություն։ Մենք պայքարում ենք, որ փոքր բիզնեսը շարոնակի աշխատել ու շարունակի վճարել իր աշխատակիցների աշխատավարձը։ [ԱՄՆ կառավարության Փոքր բիզնեսի կառավարման գործակալության ղեկավար Խովիտա Կարանցա]   09։04- Վրաստանում կորոնավարակակիրների թիվը  հասավ 134-ի, հաղորդում է stopcov.ge-ն: Առողջացել է 26 մարդ, կարանտինում 5550 մարդ է, ստացիոնարում՝ 281: |aliq.ge|   08։59- Անգլիայի կառավարության նպատակն է մինչև ապրիլի վերջ օրական անցկացնել կորոնավիրուսի 100 000 թեստ։ Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության քարտուղար Մետ Հենքոկը։ Սա արձագանք է հնչող քննադատության, թե կառավարությունն ավելի արագ չի ավելացնում անցկացվող թեստավորումների քանակը։ Այժմ օրական մոտավորապես 10 000 թեստ է իրականացվում։ |bbc.com|   08։56-  4 միլիոն ռեսպիրատոր, 1,8 միլիոն բժշկական դիմակ, 460 000 դեմքի պաշտպանիչ վահան, 1,4 միլիոն ձեռնոց ու 4 400 թոքերի արհեստական շնչառության սարք է ուղարկվել Նյու Յորք։ Այս մասին երեկ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 02․04․20
21:35 - 03 ապրիլի, 2020
Արման Սաղաթելյանի պնդումները «Յանդեքս»-ի կողմից հաշվարկվող ինքնամեկուսացման ինդեքսի մասին մանիպուլյատիվ են

Արման Սաղաթելյանի պնդումները «Յանդեքս»-ի կողմից հաշվարկվող ինքնամեկուսացման ինդեքսի մասին մանիպուլյատիվ են

Երեկ նախկին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր «Յանդեքս» համակարգի կողմից հաշվարկված ինքնամեկուսացման ինդեքսին և նշել, որ մեր ցուցանիշը անկում է ապրում և եզրակացրել էր, որ «դրված խնդիրները չեն լուծվում` հակառակ ՀՀ պարետի անհիմն լավատեսական SMS պնդումների»։ Նախ նշենք, որ «Յանդեքս» համակարգն ինքնամեկուսացման ինդեքսը հաշվարկել է Ռուսաստանի առանձին  քաղաքների, ինչպես նաև Երևանի, Մինսկի և Նուրսուլթանի համար։ Ինդեքսն ընդգրկում է երեք միջակայք և դրանց համապատասխան մեկնաբանություն։ 0-2,4 բալ - փողոցում շատ մարդի կան 2,5-3,9 բալ- մարդկանց մեծ մասը տանն է 4-5 բալ - փողոցում մարդիկ չկան Ցուցանիշը հաշվարկվել է` կարանտինի օրերին մարդկանց տեղաշարժը համեմատելով սովորական օրերին մարդկանց տեղաշարժի հետ։ Որպես սովորական օրերին մարդկանց տեղաշարժի ցուցանիշ վերցվել է մարտի 2-5-ի (երկուշաբթիից ուրբաթ) տեղաշարժերի միջինը։ Հիմա անդրադառնանք Երևան քաղաքի բնակիչների ինքնամեկուսացման ցուցանիշին՝ ըստ «Յանդեքս»-ի։ Դիտարկվող ժամանակաշրջանը մարտի 4-ից ապրիլի 2-ն է։ Մինչ ՀՀ-ի ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների կիրառումը՝ մարտի 24-ը,  մարտի 15-ին, 21-ին, 22-ին ինքնամեկուսացման ինդեքսները եղել են 2,5-3,9 միջակայքում, ինչը նշանակում է, որ մարդկանց մեծ մասը տանն է եղել։ Սահմանափակումների կիրառումից հետո՝ մարտի 25-ից մինչ ապրիլի 2-ը եղել է կայուն, գտնվել է 3,1-3,2-ի միջակայքում, այսինքն՝ մարդկանց մեծ մասը տանն է եղել։ Մարտի 28-ին և 29-ին ինքնամեկուսացման ինդեքսները եղել են համապատասխանաբար 3,6 և 4 բալ։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի 28-29-ը եղել են շաբաթ և կիրակի և մարդիկ, բնականաբար, հիմնականում տանն են եղել այդ օրերին, իսկ «Յանդեքս»-ը կարանտինի օրերի ակտիվությունը համեմատում է սովորական աշխատանքային օրերի շարժի միջինի հետ(մարտի 2-5-ը)։  «Յանդեքս»-ն իր ուսումնասիրության վերջում նշում է, որ ինդեքսը հաշվարկվում է միայն «Յանդեքս» հավելվածից և ծառայություններից օգտվողների համար, կարող է օգտագործվել իրավիճակի մոտավոր գնահատման համար, այլ ոչ՝ ճշգրիտ հաշվարկների։ Վերոնշյալ երկու գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք նշել, որ ինդեքսը չի արտացոլում Երևանի բնակիչների ինքնամեկուսացման իրական պատկերը։ Միաժամանակ, եթե դիտարկենք այն հանգամանքը, որ «Յանդեքս» հավելվածից լայնորեն օգտվում են տաքսու վարորդները, ովքեր այս օրերին աշխատում են, ապա այս ցուցանիշը կարող է պայմանանավորված լինել հենց տաքսու վարորդների շարժով։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանի եզրակացություններն ու գնահատականները,  տրված իրականացվող աշխատանքներին, հիմնված են ոչ ճշգրիտ ցուցանիշի վրա, որը չի կարող դառնալ միանշանակ պնդման հիմք։ Արփի Ավետիսյան
15:12 - 03 ապրիլի, 2020
Google-ը հրապարակել է կորոնավիրուսի հետ կապված երկրների բնակչության շարժունակության փոփոխության ցուցանիշները

Google-ը հրապարակել է կորոնավիրուսի հետ կապված երկրների բնակչության շարժունակության փոփոխության ցուցանիշները

Google-ը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Այն ժամանակ, երբ համաշխարհային համայնքն արձագանքում է կորոնավիրուսի համավարակին, հանրային առաղջապահության կազմակերպությունների ներկայացուցիչներից լսել ենք, որ Google Maps-ի պես պրոդուկտների համար օգտագործվող ագրեգացված ու անանուն տեղեկատվությունը կարող է իրենց համար օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։  Համայնքների տեղաշարժերի հաշվետվությունները  տեղեկություններ են տրամադրում, թե տեղաշարժերի տեսանկյունից ինչ փոփոխություններ են տեղի ունեցել կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջացառումների հայտարարումից հետո։ Հաշվետվությունները ցույց են տալիս, թե ինչպես է փոփոխվել տեղաշարժերի աշխարհագրությունն՝ ըստ տարբեր վայրերի, ինչպիսին են մեծածախ առևտրի կետերն ու ժամանցային վայրերը, մթերային խանութներն ու դեղատները, կանգառները, աշխատավայրերն ու բնակավայերը»։ Հաշվարկների ու համեմատության համար որպես հիմք ընտրվել են 2020թ․ հունվարի 3-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։ Ստորև ներկայացնում ենք մի քանի երկրների տվյալներ։   Հայաստանի մասին տեղեկություններ հաշվետվության մեջ չկային։   Աղյուրը՝ google.com։ Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:28 - 03 ապրիլի, 2020
ՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը

ՄԱԿ-ը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը

Երեկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է բանաձև։ Նշելով կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված աննախադեպ հետևանքների մասին՝ կազմակերպությունը կոչ է անում ուժեղացնել միջազգային համագործակցությունը՝ թուլացնելու ու հաղթահարելու կոնորավիրուսը։  Բանաձևով ՄԱԿ-ը վերահաստատում է միջազգային համագործակցության շրջանակներնում իր վրա վերցրած պարտավորվածություններն ու ՄԱԿ կառույցների առանցքային դերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ տարվող պայքարում։  Առաջարկվում է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն առաջնորդի և համակարգի անցկացվելիք համաշխարհային միջացառումները։  Բանաձևը նշում է այն հսկայական վնասները, որոնք կորոնավիրուսի պատճառով կրում են աշխարհի բոլոր երկրների հասարակություններն ու տնտեսությունները, տուրիզմն ու առևտուրը, այն ավերիչ վնասները, որոնք վարակը հասցրել է մարդկանց կենսակերպին, առավել ևս երբ խոսքը գնում է ամենաաղքատ ու խոցելի խմբերի մասին, որոնց կյանքը շատ ավելի մեծ վնասներ է կրել։  Բանաձևը նաև ընդգծում է, որ պանդեմիայի պայքարի ժամանակ պետք է պահպանվեն մարդու իրավունքներն, ու բացառվի խտրականության, ռասիզմի ու քսենոֆոբիայի որևէ դրսևորում։ Աղբյուրը՝ usnews.com: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:27 - 03 ապրիլի, 2020
Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ․ Հայաստանի առցանց շուկան

Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ․ Հայաստանի առցանց շուկան

Ժամանակակից աշխարհում սինթետիկ եւ բուսական ծանր թմրանյութեր վաճառելու համար սոցիալական ցանցերն «ամենահարմար» եւ անվերահսկելի հարթակն են։ ՀՀ ոստիկանությունը եւս վկայում է, որ վերը նշված եղանակով սինթետիկ թմրանյութերի բացահայտման աշխատանքները բավականին բարդ են, քանի որ հանցագործության կատարման տիրույթը (սոցիալական կայք, հեռահաղորդակցման համակարգ, վճարային միջոց) հիմնականում ֆիզիկապես եւ իրավաբանորեն որեւէ առնչություն չեն ունենում Հայաստանի հետ, ուստի օտարերկրյա համացանցային տիրույթում գտնվող թվային ապացույցների հավաքագրման համար անհրաժեշտ է լինում քրեական գործի առկայություն: Ի՞նչ են սինթետիկ եւ բուսական ծանր թմրանյութերը եւ ինչպե՞ս են դրանք իրացվում առցանց տիրույթում Բուսական են խաշխաշը (ափիոնը եւ դրա ածանցյալները), կոկան (կոկաին), հատուկ սնկեր, որոնք պարունակում են պսիլոցին, կակտուսներ, որոնք պարունակում են մեսկալին, էֆեդրա։  Սինթետիկ կամ օրգանական թմիամիջոցներն են հերոինը, մեթադոնը, բուպրենորֆինը, ամֆետամինը, մետամֆետամինը, էֆեդրոնը, ֆենտանիլը, պերվիտինը, ԼՍԴ-ն, ՄԴԱ-ն, էքստազին եւ այլն։ Սինթետիկ թմրամիջոցների շարքին են դասվում մի շարք հոգեմետ նյութեր՝ կետամին, տրամադոլ եւ այլն։ Ըստ կախվածություն առաջացնելու արագության՝ թմրամիջոցները պայմանականորեն բաժանվում են 2 խմբի՝ «թեթեւ» եւ «ծանր»։ Ըստ առաջացրած ազդեցության՝ լինում են հանգստացնող (սեդատիվ), խթանող (ստիմուլյատոր) եւ ցնորածին (հալյուցինոգեն)։ Սինթետիկ թմրամիջոցներ վաճառող անձինք սովորաբար օգտագործում են “Telegram” սոցիալական տիրույթը։ Հայաստանում եւս ապօրինի այս գործունեությունն իրականացնողները քիչ չեն։ “Telegram”-ի տիրույթում տասնյակի հասնող խմբեր կան, որտեղ վերջիններս մատուցում են իրենց «ծառայությունները»։ Ընդ որում՝ այդ խմբերին հետեւում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ դեռահասներ։ Սինթետիկ թմրանյութեր վաճառող օնլայն այս խանութներն ունեն հատուկ կանոններ՝ նամակագրության, գումարի փոխանցման, գումարի հետվերադարձի, «ապրանքի» հանձնման հետ կապված․ գնորդը չի տեսնում վաճառողին ու փոխանցողին, եւ հակառակը։ Օնլայն խանութները ղեկավարողները հստակ պահանջներ են ներկայացնում գնորդներին՝ մինչեւ գործարքի ավարտը չեկը պահել, նամակագրությունը չջնջել՝ մինչեւ «ապրանքը» ստանալը, առհասարակ չջնջելն առավել «նախընտրելի» է, վաճառողի հաշիվը լիցքավորելիս անպայման նկարել վճարման սարքի էկրանը եւ այլն։ Միայն “Telegram” հավելվածը չէ, որ օգտագործվում է սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցների վաճառքի համար։ Ռուսական “Hydra” տիրույթը եւս հնարավորություն է տալիս առանց անձի նույնականացման՝ գնել թմրանյութեր։ “Hydra” տիրույթ մուտք գործելու համար հղումները տպվում են Երեւան քաղաքի տարբեր փողոցների, բակերի պատերին։ Սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցներ օգտագործողները սովորաբար զոհն են իրենց իսկ անտեղյակությանը՝ այդ թմրանյութերի բաղադրության մասին։ Ըստ Թմրամիջոցների չարաշահման ամերիկյան ազգային ինստիտուտի՝ հերոինը, կոկաինը, ամֆետամինը, մետամֆետամինը, ԼՍԴ-ն եւ այլ բարձր վտանգավորություն ունեցող թմրանյութեր կարճաժամկետում օգտագործողի մոտ առաջացնում են սրտխառնոց, մկանային թուլության զգացողություններ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, խաթարվում է  արյունատար անոթների աշխատանքը։ Ավելի երկար ժամանակային հատվածում նշված թմրամիջոցները վնասում են կենսական նշանակության օրգանները։ Այս ամենին զուգընթաց՝ խաթարվում է անձի հոգեկան առողջությունը։ Անձը ձեռք է բերում հակասոցիալական վարք։ Այս ամենի հետեւանքով խեղվում են մարդկային ճակատակագրեր, երբեմն՝ անվերադարձ։ Ստորեւ ներկայացնում ենք Infocom-ի երկու զրուցակիցների անանուն հարցազրույցները, որոնց որդիները ինչ-որ պահի օգտագործել են սինթետիկ ու բուսական ծանր թմրամիջոցներ՝ դրանք ձեռք բերելով ոչ միայն առցանց եղանակով, այլեւ՝ առձեռն։ «Հայաստանում գոյություն ունի ընդամենը մեկ նարկոլոգիական կլինիկա, որտեղ այնքան հին եւ ոչ արդյունավետ միջոցներով են բուժում, որ ավելի շատ վնասում են»: (Մ․Ն․) Մեր զրուցակից Մ․ Ն․-ի որդին ինքն է ծնողին ասել, որ օգտագործում է թմրանյութեր։  «Խոստովանելուց 2 շաբաթ հետո տարօրինակ հոգեկան վիճակի մեջ էր: Գիտեի, որ տղաս մի քանի տարի մարիխուանա է օգտագործում։ Ոչ մի կերպ հնարավոր չեղավ նրան համոզել կամ պարտադրել դադարեցնել՝ նամանավանդ հաշվի առնելով կանաբիսի օգտակարության մասին համատարած կարծիքը: Ցավոք, նրա մոտ, ինչպես եւ շատերի, մարիխուանան դարձավ «տրամպլին»՝ դեպի սինթետիկ թմրամիջոցներ, որոնք սարսափելի վտանգավոր են»,- նշեց մեր զրուցակիցը։ Որդուն տեղափոխել են արտերկիր, որովհետեւ, ինչպես նշում է Մ․Ն․-ն՝ մեր երկրի բժշկական համակարգը ոչ մի միջոց չունի կանխելու եւ առավել եւս բուժելու թմրանյութային կախվածությունը: Հայաստանում կա ընդամենը 1 նարկոլոգիական կլինիկա, որտեղ, Մ․ Ն․-ի պնդմամբ,  այնքան հին եւ ոչ արդյունավետ միջոցներով են բուժում, որ ավելի շատ վնասում են: «Չկա ոչ մի ռեաբիլիտացիոն կլինիկա, որտեղ ժամանակակից աշխարհում օգտագործվող վերականգնվելու եւ լիովին բուժվելու միջոցներ են կիրառվում: Իրավապահ մարմիններին չեմ դիմել, որովհետեւ թմրանյությային կախվածությունը, իմ կարծիքով, հիվանդություն է, ոչ թե հանցանգործություն․ նրանց պետք է բուժել: Երբ տղաս մեկնեց արտերկիր՝ բուժվելու, նրանցից (սինթետիկաներ վաճառողներ, օգտագործողներ,- հեղ․) ոմանք ինձ հարցնում էին նրա մասին, բայց լուրջ անհանգստություն չեն պատճառել», - մեր զրույցում ասաց Մ․Ն․-ն: «Երբ երեխադ դառնում է թմրանյութ օգտագործող, դու դառնում ես կախյալ․․․»։ (Ռ․ Ե․) Մեր մյուս զրուցակիցը՝ Ռ․ Ե․-ն, պատահաբար է հասկացել, որ 18-ամյա որդին թմրանյութեր է օգտագործում։ «Մտքովս չէր էլ անցնում, շատ պատահական հասկացա, աչքերը տեսա, բիբերը, աչքերի գույնը, հասկացա, որ լուրջ խնդիր է, սկսեցի հետեւել սինդրոմներին, իսկ դրանք կհասկանան միայն այն ծնողները, ում երեխաներն արդեն հայտնվել են այս իրավիճակում։ Փորձեցի հանել այդ վիճակից, բայց հետո հասկացա, որ երբ թմրամիջոց են օգտագործում, դա վերածվում է հիվանդության, որը պետք է բուժել»,- մեր զրույցում ասաց Ռ․ Ե․-ն՝ հավելելով, որ հայաստանյան բժշկության մեջ այսօր այդ բուժումը չկա, չկան կենտրոններ, որոնք կզբաղվեն առողջության վերականգնմամբ, մարդկանց հասարակություն վերադարձնելով․ «Մի կանխարգելման կենտրոն ունենք՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը, որը, ցավոք, չի կարող լուծել այդ խնդիրը, որովհետեւ, երբ ուսումնասիրում ենք աշխարհի փորձը, հասկանում ենք, որ այդ կլինիկայով ընդամենը ծածկադմփոց կանենք»։ Ռ․ Ե․-ի խոսքով՝ երբ երեխան դառնում է թմրանյութ օգտագործող, ծնողը դառնում է կախյալ․ «Դիմեցի հոգեբանի, որը ահագին բաներ բացատրեց, ճշգրտումներ արեցի իմ վարքում։ Հիմա չեմ կարող ասել, որ որդուս 100 տոկոսով հանել եմ այդ վիճակից․ թմրանյութ օգտագործողը նախկին չի լինում, բոլոր ծնողները պետք է գիտակցեն, որ դա մի օրվա գործ չէ, դա ողջ կյանքի գործ է։ Քաղցկեղ ունեցողին չեն սպանում, որ ինքը քաղցկեղ ունի, դա հիվանդություն է, պետք է բուժվի, նույնն էլ այս դեպքն է»։ Ռ․ Ե․-ի որդին “Telegram”-ի միջոցով է ձեռք բերել թմրանյութերը։ Ընտանեկան ու հոգեբանական աջակցության շնորհիվ՝ նա համաձայնել է նաեւ իրավապահներին հայտնել իր ունեցած տվյալները՝ առցանց տիրույթում թմրանյութերի առուվաճառքով զբաղվող անձանց հայտնաբերելու համար։ Ռ․ Ե․-ն դիմել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչություն, ԱԱԾ, բայց գործուն քայլեր որեւէ մեկից չի տեսել, որովհետեւ, իր պնդմամբ, ոստիկանությունն աշխատում է 20 տարի առաջվա մեթոդներով․ «Իրավապահները պիտի հասկանան, որ այսօր թմրամիջոց վաճառողը փողոցում կանգնած «բառիգը» չէ, այսօրվա վաճառողն օգտագործում է ահռելի ռեսուրսներ, իրավապահները գուցե չեն պատկերացնում ինչի հետ գործ ունեն։ Ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում չկա համակարգչային մասնագետ, չկան պրոֆեսիոնալներ։ Մենք եղել ենք 6-րդ վարչությունում, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի բաժնի պետը խնդրում է լրիվ այլ գործառույթներ ունեցող կիբերհանցագործությունների բաժնի պետին, որ գա ինչ-որ բան նայի»,- պատմեց մեր զրուցակիցը։ Նա ասաց, որ երբ գնացել են 6-րդ վարչություն, այնտեղ որդու ներկայությամբ ասել են, թե՝ «տղադ հիվանդ է, չի բուժվի․․․»․  «Մեր երկրում սա տաբու թեմա է, ոստիկանների համար թմրանյութերից կախվածություն ունեցողները մարդիկ չեն, հիվանդ չեն, որոնք կարող են բուժվել, իրենք համապատասխան գիտելիքներ, հոգեբանական կրթություն չունեն»։ Ռ․ Ե․-ի որդին իրավապահներին տվել է իր ունեցած բոլոր տեղեկությունները, դրանից անցել են ամիսներ, բայց որեւէ նորություն չկա։ Մեր զրույցում նա նկատեց՝ ոստիկանությունը խոսում է մարիխուաննայի առուվաճառքի մասին, բայց վտանգավոր սինթետիկ թմրամիջոցների մասին՝ ոչ երբեք նույն ինտենսիվությամբ։ Մեր զրուցակիցը 2019 թվականի նոյեմբերին դիմում է ուղարկել նաեւ ԱԱԾ։ Գրավոր պատասխան չի ստացել։ Միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի միջամտության շնորհիվ են պատասխանել։ «Թմրանյութերի բիզնեսը հարատեւ է, քանի իրավապահները չեն կանխարգելում, քանի երկրում չկան վերակագնողական կենտրոններ, որովհետեւ բիզնես անողը գիտի, որ հաճախորդը վեց ամիս կարող է դիմանալ, հետո, միեւնույն է, էլի գալու է։ Հիմա չեմ ուզում պնդել, թե որդիս լիարժեք վերականգնվել է։ Բայց վստահ եմ՝ հնարավոր է դուրս գալ այդ ամենից, եթե կա կուռ ընտանիք, հոգեբանի միջամտություն ու կամքի ուժ։ Կարծում եմ՝ իմ որդին ուզում է բուժվել»,- եզրափակեց Ռ․ Ե․-ն։ 2018-2020թթ. ՀՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 50 կգ տարբեր տեսակի սինթետիկ թմրամիջոցներ: ՀՀ ոստիկանությունից 18․03․2020 թվականին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ  ոստիկանության համապատասխան աշխատակիցների կողմից մշտապես իրականացվում են ուսումնասիրություններ, ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ համացանցային տիրույթում թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տեղադրած անհատական էջերն ի հայտ բերելու ուղղությամբ:  Նշել են, որ թմրամիջոցների վաճառքի հանգամանքները հաստատող փաստական տվյալներ ստացվելուն պես միջոցներ են ձեռնարկվում գործի հետագա ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-182 հոդվածների կարգով լուծելու համար: Հաստատելով, որ ներկայումս առցանց եղանակով թմրամիջոցների վաճառքը դրանց ապօրինի շրջանառության ամենատարածված եղանակներից է, ընդ որում՝ այդ եղանակով վաճառքն իրականացվում է ինչպես «բաց» համացանցում (սոցիալական կայքեր, հեռահաղորդակցության համակարգեր, առանձին վեբ կայքեր), այնպես էլ, այսպես կոչված՝ «սեւ ինտերնետում» (Darknet)՝ ոստիկանությունից հավելում են, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ համացանցում թմրամիջոցների վաճառքին զուգահեռ ավելանում են նաեւ խարդախության դեպքերը, երբ թմրամիջոց վաճառելու պատրվակով ստեղծվում են անհատական էջեր: Ստորեւ ներկայացնում ենք 2018 եւ 2019 թվականներին ոտիկանության կողմից առգրավված սինթետիկ եւ ամենավտանգավոր թմրամիջոցները՝ ըստ տեսակարար կշռի։ Վերոնշյալ վիճակագրությունից երեւում է, որ 2018 եւ 2019 թվականներին սինթետիկ թմրամիջոցներից հիմնականում առգրավվել են հերոին եւ մետամֆետամին, իսկ բուսական ծանր թմրամիջոցներից՝ ափիոն։ Մնացած բարձր վտանգավորություն ունեցող թմրամիջոցների առգրավվման ծավալները դրանց օնլայն տարածվածության համեմատ՝ բավականին ցածր տոկոս են կազմում։  Սա կարող է պայմանավորված լինել ե՛ւ ոստիկանության կողմից նշված՝ թվային տվյալների անհասանելիության, ե՛ւ ոստիկանության՝ առավել ծանր վնասակարություն ունեցող թմրամիջոցների առուվաճառքը հատկապես օնլայն տիրույթում վերահսկելու լծակների բացակայության հետ։ Ընդ որում, ինչպես արդեն նշել ենք, ոստիկանությունն ինքը փաստում է, որ օնլայն եղանակով թմրանյութերի ապօրինի առուվաճառքի բացահայտման աշխատանքները բավական բարդ են։ Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված թմրամիջոցներ իրացնելու եւ պահելու համար Հայաստանի օրենսդրությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար սահմանված է քրեական պատասխանատվություն՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, իսկ մանր չափերով թմրանյութեր պահելու համար՝ վարչական պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ (ՎԻՎ) օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ կոնկրետ դեպքերի համար։ Մասնավորապես, ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով: Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: ՔՕ 275-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում են ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: ՎԻՎ  օրենսգրքի հոդված 441-ի 1-ին մասի համաձայն՝ առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Իսկ նույն արարքները 1 տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով: Եզրակացություն Այպիսով, կարող ենք փաստել, որ այս խնդրի լուծման համար նախեւառաջ կարեւոր է քաղաքացիների իրազեկվածությունը հոդվածում նշված էջերի բուն գործունեության, իրացվող ապրանքների վտանգավորության, իրացնելու եւ պահելու համար նախատեսվող պատիժների մասին։ Միեւնույն ժամանակ պետք է կատարելագործվեն նաեւ իրավապահ համակարգի աշխատակիցների հմտություններն ու հոգեբանական կրթությունը, իսկ պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի՝ վերականգնողական կենտրոնների վիճակը բարելավելու կամ նոր, ժամանակակից հագեցվածությամբ կենտրոններ հիմնելու համար։  Հայարփի Բաղդասարյան, Արփի Ավետիսյան
20:27 - 02 ապրիլի, 2020
Առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք․նրանցից մեկը երիտասարդ է․ Արսեն Թորոսյան

Առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք․նրանցից մեկը երիտասարդ է․ Արսեն Թորոսյան

Քիչ առաջ տեղի ունեցավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը, որի ընթացքում նախարարը ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի շուրջ զարգացումները։ Արսեն Թորոսյան նշեց, որ  թռիչքաձև աճ չէր անվանի այսօրվա թեստերի արդյունքները, այլ կանվաներ՝ ավելի շատ դեպքեր, քան երեկ։ «Դա պայմանավորված է երկու գործոնով՝ առաջինը` կա վարակի տարածում և նոր բերովի դեպքեր և երկրորդը՝ մեր կողմից իրականացվող ամենօրյա թեստավորումները։ Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, այն կարող է լինել ամեն պահի։ Այդ օրը կանխատեսել չենք կարող»,- մասնավորապես նշեց առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանն տեղեկացրեց, որ վարակվածների շարքերում երեխաներ քիչ կան, հղիներ կան՝ նորից քիչ թվով, կան իհարկե տարեցներ և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք, ովքեր ռիսկի խմբում են։ Պացիենտների մոտ 80 տոկոսը ասիմպտոմ է, չունեն սիմպտոմներ՝ ջերմություն և այլն։ «Դա չի նշանակում, որ իրենք լիարժեք առողջ են և վտանգ չեն ներկայացնում ուրիշների համար։ Նրանք նույնպես պետք է մնան հսկողության տակ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար»,- հավելեց նախարարը։ Առողջապահության նախարարը նշեց, որ առավոտվա տվյալներով ծայրահեղ ծանր 5 անձ ունենք , որոնք միացված են արհեստական շնչառական համակարգի, որից 4-ը տարեց են և ունեն խրոնիկ հիվանդություններ, միայն մեկն է, որ երիտասարդ է, նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է, քանի որ շատ ատիպիկ թոքաբորբ է տանում և վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են բոլորի կյանքի համար։  Արսեն Թորոսյանն անդրադարձով նաև թոքերի արհեստական շնչառական սարքերի ներմուծմանը, նա տեղեկացրեց, որ այս պահին ունենք 55 թոքերի արհեստական շնչառական սարքեր, ևս 20-ը կլինի պատրաստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, 100 սարք մոտակա օրերին  Չինաստանից կներմուծվի, ևս 50-ը պատվիրել ենք, որոնք կլինեն ապրիլի կեսից մայիսի կես ժամանակահատվածում։ Անդրադառնալով մարզահամերգային համալիրում տեղադրված մահճակալներին՝ նախարարն ասաց, որ ոչ միայն այնտեղ են տեղադրել մահճակալներ։ Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝  միջին և միգուցե նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ համար։ 
13:49 - 02 ապրիլի, 2020
Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ․ Արսեն Թորոսյան

Ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք։ Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  նշեց, որ հաստատված դեպքերի մեծ մասը եղել են մեկուսացման մեջ կամ ի սկզբանե եղել են կասկածելի, քանի որ անմիջական շփում են ունեցել հաստատաված դեպքերի հետ։ «Կան նաև նոր դեպքեր, բայց դրանք մեծամասամբ բերովի դեպքեր են՝ թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Կազմակերպվում է նաև նրանց շփման շրջանակի հայտնաբերման և մեկուսացման գործընթացները»,- ասաց նախարարը ։ Թորոսյանը տեղեկացրեց, որ կա 16 հաստատություն, որտեղ պահվում են  այն պացիենտները, որոնց թեստի արդյունքները դրական են, բայց թեթև վիճակում են գտնվում և այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։ «Այս պահի դրությամբ Հայաստանում 9 բժշկական հաստատություն զբաղվում են միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ։Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը այսօր կդատարկվի և կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց։Այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հիվանդանոցներ, ինչը դեռ երկար ժամանակ թույլ կտա, որ մենք ունենանք բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի  բոլոր պացիենտները հոսպիտալացվեն։ Թեթև սիմպտոմներ ունեցող պացիենտները կտեղափոխվեն մեկուսացման այլ վայրեր , հյուրանոցներ և այլն»,- եզրափակեց նախարարը։ 
11:34 - 02 ապրիլի, 2020
ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները

ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի բացման խոսքը COVID-19-ի վերաբերյալ լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Մենք մտնում ենք կորոնավիրուսի պանդեմիայի 4-րդ ամիս, ու ես շատ մտահոգված եմ վարակի նոր դեպքերի ավելի ու ավելի արագ աճող  թվերով և համաշխարհային տարածվածությամբ։ Վերջին 5 շաբաթվա ընթացքում մենք ականատեսը եղանք, թե ինչքան կտրուկ է աճել նոր դեպքերի թիվն ու ինչպես վարակը ներթափանցեց աշխարհի գրեթե բոլոր երկրներ։ Անցած շաբաթվա ընթացքում մահացածների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Մոտակա օրերին մենք կունենանք մեկ միլիոն հաստատված դեպք ու 50 000 մահ։ Շատ երկրներում իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տանը ու նվազեցնում են մարդկանց տեղաշարժը, ինչը կարող է օգնել կանխել վիրուսի տարածումը, սակայն կարող է ունենալ նաև հետևանքներ ամենաաղքատ ու խոցելի մարդկանց կյանքի վրա։ Կոչ ենք անում կառավարություններին ձեռնարկել սոցիալական միջոցներ, որոնք կերաշխավորեն, որ ճգնաժամի ժամանակ մարդկանց խոցելի խմբերն ապահովված են սննդով և կենսական անհրաժեշտության այլ իրերով։ Շատ զարգացող երկրների համար այս սոցիալական փաթեթների իրականացումը դժվար կլինի։ Ու այս երկրների համար պարտքերի մեղմացումն ունի կենսական նշանակություն, որպեսզի նրանք կարողանան իրականացնել այս ծրագրերը։ Ուստի ԱՀԿ-ն, Համաշխարհային բանկն ու Արտարժույթի միջազգային հիմնադրամը կոչ են անում մեղմացնել զարգացող երկրների ֆինանսկան պարտավորությունները։ 3 ամիս առաջ մենք գրեթե ոչինչ չգիտեինք վիրուսի մասին։ Համատեղ ջանքերով մենք հավաքեցինք գիտելիքների մեծ պաշար, ու ամեն օր մենք իմանում ենք ավելին։ ԱՀԿ-ն մշակում է իր ուղեցույցները՝ հիմնվելով ամբողջ աշխարհից ամեն օր ստացվող տեղեկատվության վրա։ Ամեն օր մեր աշխատակիցները զրուցում են աշխարհի փորձագետների ու մասնագետների հետ՝ հավաքելու ու մշակելու նոր տեղեկություններ ու փաստեր։  Մենք նաև հավաքում ենք տեղեկություններ, թե որ բուժումը, որ դեղամիջոցներն են արդյունավետ կորոնավիրուսի բուժման համար։ Աշխարհի մասնագետներն աննախադեպ արձագանքեցին մեր՝ Միասնական փորձարկումների կոչին, որի նպատակն է համեմատել 4 դեղամիջոցների ու դեղամիջոցների համակցության ազդեցությունը։ Այս պահի դրությամբ ավելի քան 200 հիվանդ մասնակցում է այս ծրագրին։ Յուրաքանչյուր նոր հիվանդ, ով միանում է այս փորձարկումներին, մեկ քայլով մեզ մոտեցնում է այն հարցի պատասխանին, թե որ դեղամիջոցն է արդյունավետ։Պանդեմիայի ի հայտ գալուն զուգահեռ ի հայտ են գալիս նաև նոր փաստեր»։ Թարգմանությունը Լիլիթ Հարությունյանի
09:46 - 02 ապրիլի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․04․20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 01․04․20 (թարմացվող)

21:00- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում: Կառավարությունը կկարողանա կոորդինացնել արտակարգ դրության ժամանակ կանխարգելման և արձագանքման միասնական համակարգի աշխատանքը:Նաև, նախարարների կաբինետն իրավունք կստանա սահմանափակել բժշկական սարքավորումների առևտուրը, ներմուծել հատուկ ընթացակարգ`պատերազմական պայմաններում օգտագործման համար նախատեսված բժշկական սարքավորումների հաշվառման և շրջանառության համար: |ria.ru||armenpress.am|20:41- Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում  ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին: «Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին: |armenpress.am|20:38- Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչ Լաուն-թենիսի եւ կրոկետի համաանգլիական ակումբը հայտարարել է այս տարի մրցաշարը չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ 1945 թվականից հետո սա Ուիմբլդոնի մրցաշարի առաջին չեղարկումն է։ Ակումբը նշում է, որ Ուիմբլդոնի 134-րդ մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 28-ից հուլիսի 11-ը։ Այս տարի մրցաշարի մեկնարկը նախատեսված էր հունիսի 29-ին։ |news.am|20:30- Սերբիայում կորոնավիրուսից կառավարության անդամ է մահացել։ Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության պետական քարտուղար, 63-ամյա Բրանիսլավ Բլաժիչը մի քանի օր առաջ հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտանշաններով, հայտնել է Հանրային առողջապահության ինստիուտի փոխտնօրեն Դարյա Կիշիչ Տեպավչևիչը։ |usenews.com|19:57- «Slayer»-ի կիթառահար Գերի Հոլթի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: «Slayer»-ի և «Exodus»-ի կիթարահարն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է կորոնավիրուսի թեստ հանձնել, իսկ ավելի ուշ նշել, որ պատասխանը դրական է: Նրա կնոջ՝ Լիզայի թեստը բացասական էր: Երաժիշտը բժշկական թեստի մասին գրառումը հեռացրել է սոցցանցից: Նա նաև գրել է, որ իրեն հիանալի է զգում և պատրաստվում է տանը շարունակել փորձերը: Վարակվելուց առաջ Գերի Հոլթը հյուրախաղերի էր մեկնել Եվրոպա: |nme.com||aysor.am|18:33- Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102 136-ի: Մեկ օրում արձանագրվել է հիվանդությունից մահացության ամենամեծ ցուցանիշը:Ըստ չորեքշաբթի հրապարակված տվյալների՝ վերջին 24 ժամում 864 մարդ է մահացել Իսպանիայում՝ մահվան ընդհանուր դեպքերը հասցնելով 9053-ի: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 70 436 մարդ: |CNN|15։30- Երգիչուհի Ռիհաննայի Clara Lionel  ու ռեփ-կատարող  Jay-Z-ի Shawn Carter հիմնադրամները 2 միլիոն դոլարի նվիրատվություն են կատարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ |claralionelfoundation.org|   15։27- Վրաստանում կորոնավիրուսով վարակված 23 մարդ բուժվել է: Տեղեկությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge: Կարանտինում կա 5783 անձ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 301 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի 115 հաստատված դեպք կա: |aliq.ge|   15։22- Կորոնավիրուսի վարակի բռնկումը աշխարհի համար ամենամեծ մարտահրավերն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը։ Նրա խոսքերով՝ վիրուսի դեմ իրականացվող միջոցառումների պատճառով ի հայտ եկած տնտեսական հետևանքները կարող են հանգեցնել աննախադեպ հետընթացի։ |bbc.com|   14։51- ԵՏՀ կոլեգիայի նիստի ժամանակ, որոշում է ընդնունվել ներդրնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիիրառվող միջոցառումների «երկրորդ փաթեթը», որը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկներից արտահանվող սննդամթերքի առանձին տեսակների վրա արգելք կիրառել։ Այդ ցանկում են սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, կոպիտ աղացած ալյուրը, հացահատիկային հատիկները, կեղևավորված հնդկացորենի հատիկները, հնդկաձավարից ստացած այլ պատրաստի սննդամթերք, մանրացված և չմանրացված սոյայի և արևածաղկի սերմերը։ Այս սննդամթերքի արտահանումն արգելվում է մինչև հունիսի 30-ը։ |hetq.am|   14։40- Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ է մահացել։ Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 440 նոր դեպք: Այսպիսով` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 2777-ի, (1880-ը` Մոսկվայում), 24 մարդ մահացել է, 190-ը` բուժվել: |tert.am|   11։43- Մարտի վերջին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում չեղարկվել է երկու ամիս առաջ հայտարարված կարանտինային ռեժիմը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ այստեղ վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Քաղաքում արդեն աշխատանքն են վերսկսել ձեռնարկությունների մեծ մասն ու քաղաքային տրանսպորտը: Ապրիլի 8-ից ամբողջովին կչեղարկվեն այլ բնակավայրերի հետ հաղորդակցության արգելքները: |tert.am|   11:26- Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն երեկ հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով ազատ է արձակվել 900 բանտարկյալ։ |thehill.com|   11:19- Ես ուզում եմ, որ ամերիկացիները պատրաստ լինեն առաջիկայում սպասվող ծանր օրերին։ Մենք առջևում ունենք շատ ծանր 2 շաբաթ, և ես հույս ունեմ, որ, ինչպես փորձագետներն ու մեզնից շատերն են կանխատեսում, երկար ուսումնասիրություններից հետո վերջապես թունելի վերջում լույս է լինելու։ Սակայն այս 2 շաբաթը կլինի շատ ցավալի։ [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ] |bloomberg.com|   11:12- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսից մահացել է Պետդեպարտամենտի պաշտոնյա։ Խոսքը Նյու Ջերսիի Ազգային գվարդիայի ներկայացուցչի մասին է, որը հոսպիտալացվել էր մարտի 21-ին։ Նա մահացել է շաբաթ օրը՝ մարտի 28-ին։ |cnbc.com|   11:04-  Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարության նախարար Մայքլ Գովը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ երկրում կորոնավիրուսից մահացությունների թվի աճը, որը կազմում է 27%, խիստ շոկային է և անհանգստացնող՝ ավելացնեոլվ, որ անհնար է կանխատեսել, թե մահացությունների թիվը երբ կհասնի գագաթնակետին։ Ըստ կառավարության տվյալների՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացել է 1 789 մարդ։ |uk.reuters.com|   10:58- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի: |armenpress.am|   10։19- Թուրքիայում մարտի 31-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է ևս 46 մարդ։ Այս տեղեկությունը Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ 24 ժամվա ընթացքում իրականացված 15․422 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․704 նոր դեպք։ 847 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Համավարակից ապաքինվել է 243 հիվանդ։ Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 13․ 531 հաստատված դեպք և մահվան 214 դեպք: |ermenihaber.am|   09:55- ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի։ Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։ Վարակի հաստատված դեպքերի թիվը կազմում է 188 578, ապաքինվածներինը՝ 7 251։ ԱՄՆ-ն այս ցուցանիշով առաջինն է աշխարհում, մինչդեռ մահերի թվով նրանց գերազանցում են Իտալիան և Իսպանիան: |tert.am|   09:18- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեկ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում փախստականների, գաղթականների ու տարհանված անձնաց անվտանգության ու առողջության համար անհամաատասխան պայմանների մասին, քանի որ վերջիններս, ապրելով սանիտարական նորմերի ու բժշկական օգնության բացակայության պայմաններում, առավել խոցելի են հիվանդության համար։ |who.int|   09:02- Մարդիկ, որոնք չունեն մշտական եկամուտ կամ որևէ ֆինանսկան բարձիկ, կարիք ունեն այնպիսի սոցիալական քաղաքականության, որը կապահովի նրանց արժանապատվությունն ու հնարավորություն կտա պայքարելու կորոնավիրուսի դեմ։ Ես մեծացել եմ աղքատության մեջ և հասկանում եմ այս իրականությունը։ Կոչ եմ անում երկրներին մշակել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի տնտեսական պաշտպանություն այն անձանց համար, որոնք չեն կարող գումար վաստակել կամ աշխատել կորոնավիրուսի պայմաններում։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․03․20
23:40 - 01 ապրիլի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 (թարմացվող)

23:27- Սոցիալական ապահովության պետական ծառայության առցանց դիմումների համակարգով ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ online.ssa.am կայքում հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]22:50- Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռևս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի ունեցել: Ուստի հորդորում եմ խուճապի չմատնվել, պահպահել հանգստություն: Խնդրում եմ խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն ռեժիմով պայմանավորված ՀՀ Պարետի 31 մարտի 2020 N27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների պահանջները: [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան]20:06- Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնելու են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության։ [ՀՀ ոստիկանություն]20:00- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]19:40- Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի կարողանան վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնել: Նիստի մասնակիցները քննարկել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանման ու հակահամաճարակային գործողություններին և այլ առաջիկա քայլերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]19:16- Պարետի որոշման համաձայն՝ վեց ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) Ա/Ձ «Նաիրա Բարսեղյան»՝ ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/5, 2) Ա/Ձ «Էլմիրա Ավթանդիլյան» ք. Կապան, Ռ․ Մինասյան 16/35, 3) Ա/Ձ «Արշալույս Սարգսյան»՝ ք. Կապան, Լեռնագործների 17 4) «Արթուր Գալստյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 3. 5) «Արմեն Սեդրակյան» ԱՁ՝ ք․ Ծաղկաձոր, Մագիստրոսի 2 6) «Տիտան 93» ՍՊԸ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 9/44 և  ք. Երևան, Գարեգին Նժդեհ 3/26:19:00- Առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Արցախի բուժհիմնարկներում Հայաստանի Հանրապետությունից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացված են և հետազոտության նպատակով նմուշառումներ են իրականացվել: 18:20- ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվի մուտքերը, ապրիլի 1-ի դրությամբ, կազմել են 822 մլն 549 հազ. 779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3128:17:58- ՔԿՀ-ներում կան թեստ հանձնողներ, բոլորի դեպքում բացասական է արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվել են տվյալ դեպքերին արագ արջագանքելու համար։ Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների։  [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]17:10- Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները:Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի։  [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]17:00- Երբ վարակակրի մասին տվյալները պարզ կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն՝ շփումների քանակ, տեղակայման և զանգերի համընկնում, պարբերականություն և այլն։ Թե ինչպես են բանաձևերը գրված, ես չեմ կարող ասել։ Դրա վրա աշխատել են տվյալագետներ, վիճակագրության մասնագետներ, ծրագրավորողներ, որոնք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշակի բանաձևեր են մշակել։ Դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է լինելու, բայց բավական մեծ է ճշտության աստիճանը։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:40- Մեր նպատակն է, ինչպես փոխվարչապետը երեկ նշեց ԱԺ-ում, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդ վարակի։ Երբ որ մենք հասցնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ մենք ունենում ենք վերահսկելի իրավիճակ և չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ միաժամանակ առողջապահության համակարգի վրա մեծ բեռ է կենտրոնանում, և լուրջ խնդիր ենք ունենում քաղաքացիների հանրային առողջության կամ կյանքի պաշտպանության ոլորտներում։ Նախագիծն ամբողջությամբ համաչափ է, միջամտություններն անհրաժեշտ տարրական միջամտություններ են, միանշանակ իրավաչափ նպատակներ են հետապնդում, արդարացված են և այն վերջին միջոցն են, որ գործող սահմանափակումների հետ պետք է բերեն մեր նշած ցանկալի արդյունքին։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]16:22- 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների համար ախտահանիչ և պաշտպանիչ միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ապրիլի սոցիալական աջակցության հոդվածով նախատեսված գումարները համալրելու նպատակին։ [Շիրակի մարզպետարան] 15։48- Հաշվի առնելով ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ի ժամը 23.59-ի ժամանակահատվածը, քանի որ դրանից հետո անձանց տեղաշարժը ՀՀ ոստիկանության կողմից կսահմանափակվի: Նշված սահմանափակումից բացառություն են կազմում ՀՀ Պարետի որոշմամբ սահմանված՝ բեռնափոխադրումներ իրականացնող անձինք, ովքեր կարող են սահմանված կարգով «Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք» և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ՀՀ տարածքում տեղաշարժվել (ինչպես նաև սահմանային հսկիչ կետերով անցնել) նաև ապրիլի 2-ից հետո: [Արցախի տեղեկատվական շտաբ]   15։35- Հայկական ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանի խոսքով, կարանտինի ժամանակահատվածում ներդրվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկողություն։ Հայկական ԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները, իրականցվում է յուրաքանչյուր աշխատակցի առողջության վերահսկում, չեղարկվել են բոլոր գործուղումները և զանգվածային միջոցառուները: |24news.am|   15։20- որոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին: մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.✅ ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),✅ լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,✅ռեանիմատոլոգներ,✅բուժքույրեր,✅մայրապետեր: Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով: [Արսեն Թորոսյան]   15։18- Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։ Առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։   15։15- ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը փոփոխություններ է առաջարկում ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքում: Պատգամավորն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու դեպքում ԱԺ հատուկ նիստ գումարել նաև ոչ աշխատանքային օրերին: Նույնը վերաբերում է նաև ռազմական դրության դեպքում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ առավել քան երբևէ անհրաժեշտ է թույլ չտալ օրենսդիր, գործադիր և դատական մարմնինների ոչ կանոնակարգված գործունեություն: |hetq.am|   14։24- Համապետական ընտրությունների անցկացման օրը Հանրապետության բոլոր 282 ընտրական տեղամասերում կատարվել է վերահսկողություն՝ սանիտարական վիճակի պահպանման և ախտահանիչ աշխատանքների իրականացման նկատմամբ: Քվեարկությունից հետո՝ ապիլի 1-ին, բոլոր ընտրատարածքներում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: [Արցախի տեղեկատվական շտաբ]   14։16- Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը (տոմսերն արագ սպառվում են)։ Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե՛ ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե՛ բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքը։ [Ուկրաինայում ՀՀ դեսպան]   14։03-  ՇՄ նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]   12։50- Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   11։57- ԱԱՏՄ կենտրոնական եւ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։ Պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։ Պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը։ Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր։ [ԱԱՏՄ]   11։50- Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: [Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյան]   11։46- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններցի դեպի Երևան չեղարկվել են։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ և նոր տեղեկություններ ստանալուն պես կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի մասին։ |panarmenian.net|   10:59-  01.04.2020թ․, ժամը 11։00-ի դրությամբ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -571Բուժվածներ - 31Փաստացի բուժվողներ - 537Բացասական թեստեր - 2704Մահվան ելքեր - 3 [ԱՆ]   10:47- Մեր կայքում հատուկ բաժին է ստեղծվել, որտեղ կարող եք կարդալ մանրամասներ Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի մասին։ [Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]   10։28- Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը, որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս պահպանել արտակարգ դրության կանոնները։ [Երևանի քաղաքապետարան]   10։25-  ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին: |amerikayidzayn.com|   09:51- Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԺ-ի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները։ Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները Կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում: [ՀՀ նախագահի աշխատակազմ]   Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 01․04․20 Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․03․20
23:35 - 01 ապրիլի, 2020
Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Քաշաթաղում տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել․ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը պնդում է՝ Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում երեկ տեղի ունեցած միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի, կենցաղային բնույթի քաշքշուք է եղել։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ քաղաքացի Հարություն Կարապետյանի հրապարակած տեսանյութում, որտեղ, ըստ վերջինիս մեկնաբանության, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա, քաղաքական գեթ մեկ խոսք անգամ չի հնչում։ «Մուշ համայնքի մեր կուսակցական ակտիվիստներից ճշտել եմ, պարզվում է՝ երեկ իսկապես տեղի է ունեցել քաշքշուք, բայց բոլորովին ոչ քաղաքական իրավիճակով պայմանավորված։ Մարդիկ իրար քաշքշել են կենցաղային հողի վրա, գյուղապետը միջամտել է, որպեսզի ծեծկռտուք տեղի չունենա, այդ սովորական կենցաղային միջադեպը այսօր որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել»,- մեր զրույցում ասաց Պողոսյանը՝ այս դեպքում նկատի ունենալով Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ խիստ մտահոգիչ են Քաշաթաղից ստացվող լուրերը։ Այդ լուրերի համաձայն, ինչպես գրել է Իոաննիսյանը, Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանը քվեարկության օրվա ցերեկը շրջել է գյուղով՝ գոռալով՝ «տենց մեկը չի ծնվել, որ ինձ դեմ գնա, առավել ևս՝ Արայիկին, տենց մեկը լինի՝ ոտերը կջարդենք»: Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը վրդովված է այս գրառումից․  «Չի կարելի է պարզապես ճշտված տեղեկությունների հիման վրա մեղադրնքներ հնչեցնել քաղքական որեւէ կուսակցության կամ որեւէ թեկնածուի հասցեին։ Դա հասարակությանն ապակողմնորոշելու եւ սխալ կարծիք ձեւավորելու մեթոդ է, վրդովեցուցիչ է մեզ համար։ Մենք էլ կարող ենք ամեն օր ինչ-որ մեկի վերաբերյալ հայտարարություն անել։ Պարոն Իոաննիսյանի արարքը մեզ համար ըդնունելի չէ, նա փորձում է իր դիրքն օգտագործելով սխալ կարծիք ձեւավորել»։ Մեր ճշտող հարցին՝ թեեւ պնդում են, որ կենցաղային հողի վրա է եղել միջադեպքը, այնուամենայնիվ գյուղապետը  Հարությունյանի աջակի՞ցն է, Վահրամ Պողոսյանն այնպես պատասխանեց․ «Մենք այս պահին ունենք 173 համայնքի ղեկավարներ, որոնք մեր համակիրներն են, բայց կրկնում եմ՝ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի։ Ի՞նչ կապ ունի գյուղապետը մեր աջակիցն է, թե ոչ։ Ցանկացած կենցաղային միջադեպի ժամանակ կարող են հայտնվել ե՛ւ մեր, ե՛ւ մյուսների աջակիցները։ Բայց չի կարելի կենցաղային մակարդակի քաշքշուկը կապել «Ազատ հայրենիք» կուսակցության, կամ մեկ այլ կուսակցության հետ»,- եզրափակեց Արցախի նախագահի թեկնածուԱրայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  Հիշեցնենք, քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Արցախի ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ հանցագործության մասին քաղաքացու հաղորդումն ընդունել են, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հայարփի Բաղդասարյան
22:52 - 01 ապրիլի, 2020
Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Tert.am-ի վերլուծական հոդվածում մանիպուլյացիայի է ենթարկվում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը

Երեկ tert.am կայքում հրապարակվել է «ԱԳՆ-ն Ադրբեջանի «ջրաղացին ջո՞ւր է լցնում»» վերնագրով վերլուծական հոդված։ Հոդվածում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ Արտաքին գործերիի նախարարության (ԱԳՆ) հայտարարությունում որոշ ձևակերպումներ բավական հակասական են ստացվել։ Հոդվածի հեղինակը՝  «որևէ կերպ չհրահրված խախտում» ատահայտությունը կտրելով ԱԳՆ հայտարարության համատեքստից, ձևակերպում է հռետորական հարցեր նշված արտահայտության վերաբերյալ՝ ասելով, թե արդյոք ձևակերպումից բխո՞ւմ է, որ բացառությամբ այս մեկի՝ մնացսծ նախորդ բոլոր ագրեսիաները կամ թեկուզ դրանց մի մասը հայկական ԶՈւ կողմից ինչ-որ կերպ հրահրված են եղել: Նախ նշենք, որ հոդվածը հրապարակվել է երեկ՝ մարտի 31-ին՝ ժամը 17։57-ին, իսկ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  ժամը 16։21-ին արդեն իսկ  մեկնաբանել էր ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը։   ԱԳՆ մամուլի խոսնակը նշել էր, որ «որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով, և որ այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:  Հետևաբար, հասկանալի չէ, թե ինչ նպատակով է tert.am-ի կողմից այս վերլուծության ժամանակավրեպ հրապարակումը։ Բացի այդ, հեղինակը հենց ինքն է հոդվածում հանդես եկել հակասական մտքերով. մի կողմից եզրակացնում է, որ ԱԳՆ-ի կողմից վերանշյալ ձևակերպումը նշանակում է, որ  եթե ադրբեջանական կողմի պարբերական կրակոցների ստիմուլի դերում հանդես են գալիս հայկական կողմի ոչ խաղաղասիրական գործողություններից, ապա ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե ագրեսիա է իրականցնում, այլ ընդամենն ինքնապաշտպանվում է: Մյուս կողմից հոդվածագիրը նշում է, որ Ալիևն արհամարհել է միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ այս բարդ ժամանակներում չսրելու հակամարտություններն ու առավելագույն պացիֆիզմ (խաղաղասիրությու) դրսևորելու: Այսինքն, մի ձևակերպմամբ հեղինակը կասկած տակ է դնում հայկական կողմի խաղաղասիրությունը, իսկ մյուսով փաստում, որ սա Ալիևի հերթական արհամարհանքն էր միջազգային հանրության կողմից խաղաղասիրություն դրսևորելու կոչերին։ «Որևէ ձևով չհրահրված» արտահայտության օգտագործմամբ հայկական կողմի խաղաղասիրությունը կասկածի տակ դնելը ամենևին հիմնավոր չէ, քանի որ ինչպես արդեն մեկնաբանվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի կողմից, ձևակերպումը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում։ Բացի այս, օրինակ՝ ԱԳՆ 2019 թվականի նոյեմբերի 30-ի հայտարարությունում էլ նշվում էր, որ  «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում», սա իհարկե չի նշանակում, որ ադրբեջանական մնացած այլ սադրիչ գործողություններից առաջ հայկական կողմը որևէ լարվածություն է մտցրել։  Հետևաբար, կարող ենք փաստել, որ ԱԳՆ-ն առաջին անգամ չէ, որ հիշեցնում է հայկական կողմից որևէ լարում չմտցնելու, չհրահրելու մասին, և սա ամենևին չի նշանակում, որ մնացած բոլոր դեպքերում, երբ ԱԳՆ-ն չի նշել միտում չունենալու մասին, ուրեմն հայկական կողմը սադրել է։ Հայտարարության մեջ նմանատիպ ձևակերպումներն ընդամենը ավելի են ընդգծում Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով և միակողմանի հրադադարի ռեժիմը չպահպանելու փաստը։ Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ tert.am-ի հոդվածում ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը մեկնաբանվել է մանիպուլյատիվ,  և հաշվի չի առնվել ԱԳՆ նախորդ հայտարարությունների նույնանման ոճը։   Արփի Ավետիսյան
22:07 - 01 ապրիլի, 2020
Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի նախագահի թեկնածուների կողմնակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։ Քիչ առաջ քաղաքացի Հարություն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութեր, որտեղ ծեծկռտուքի տեսարաններ էին։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում քաղաքացին գրել է, որ հենց այս պահին ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա:  Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործության մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։ Ոստիկանապետի տեղակալը բերման ենթարկվածների եւ այլնի մասին տեղեկություններ չհայտնեց։
21:49 - 01 ապրիլի, 2020
ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր այս պահին չունենք․ Ռուստամ Բադասյան

ՔԿՀ-ներում ոչ մի վարակակիր այս պահին չունենք․ Ռուստամ Բադասյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին, թե ինչ պատիժ է նախատեսված այն դեպքերի համար, երբ քաղաքացիների հեռախոսազանգերի մասին ստացված տեղեկությունները հրապարակվեն, նշեց․ «Առանց օրինական հիմքերի անձնական տվյալները հրապարակելու, մասնավոր ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքում Քրեական օրենսգրքի համապատասխան օրենքներով նախատեսվում է քրեկաական պատասխանատվություն»։ Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներին, նախարարը նշեց, որ ՔԿՀ-ներում եղել են թեստ հանձնողներ, բայց բոլորի դեպքում բացասական է եղել արդյունքը, ոչ մի վարակակիր այս պահին չունենք։ «Երկար ժամանակ շահարկվում է այն հարցը, որ  ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է։ Ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասկիրել՝ 120, 150, որոշ երկրներում՝ 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43-44 տոկոսի շրջակայքում է, մենք չունենք այնպիսի կրիտիկական իրավիճակ, որ դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»,- ասաց նա։
18:10 - 01 ապրիլի, 2020