Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը: Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ:2003 թվականից առ այսօր դասավանդում է Երեւանի Պետական Համալսարանում: 2014-2016 թթ. դասավանդել է նաեւ ՀՀ Արդարադատության Ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական եւ հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, արդարության ժամանակակից եւ հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ:DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություններ է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա):Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով՝ Հայաստանում եւ արտերկրում: Դրանց թվում են նաեւ երկու՝ «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) եւ «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը:Խմբագրել է նաեւ ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ եւ պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել ժամանակակից քաղաքական մտածողներ Ջ. Բաթլերի եւ Գ. Չ. Սպիվակի էսսեներ:Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է: Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ գերմաներենին:
17:35 - 12 մայիսի, 2020
50 մլն դրամ՝ փոքր բիզնեսի աջակցության 50 ծրագրերի համար

50 մլն դրամ՝ փոքր բիզնեսի աջակցության 50 ծրագրերի համար

2020 թ.-ին փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն կստանա 50 գործազուրկ մարդ: Այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 50 մլն ՀՀ դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շարքում ի սկզբանե եղել է ամենապահանջվածներից: Շահառուները աշխատաշուկայում անմրցունակ անձինք են, իսկ ծրագրի նպատակն է ապահովել ծրագրում ընդգրկվածների կայուն զբաղվածությունը և ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ծրագրի պահանջարկը գնալով մեծանում է: Եվս 10 մլն ՀՀ դրամ հատկացվել է խորհրդատու կազմակերպության ծառայություն ձեռք բերելու նպատակով: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու, միաժամանակ ծրագրերի ֆինանսավորումը չուշացնելու նպատակով` խորհրդատու կազմակերպության՝ «Աութսորս» ՍՊԸ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագրի առաջին փուլը՝ մեկամսյա խորհրդատվական դասընթացը, կազմակերպել հեռավար եղանակով: Այս պահին կազմակերպության կողմից ուսուցում է անցնում 33 մարդ: Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ իրականացվում է դասընթաց, աջակցություն է ցուցաբերվում բիզնես-պլաններ կազմելու հարցում, գնահատվում ներկայացված բիզնես-պլանները, որից հետո 1 տարի շարունակ ուղեկցվում է ֆինանսավորված բիզնեսների գործունեությունը: Սահմանված ընթացակարգի համաձայն՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից ֆինանսավորում են միայն Խորհրդատու կազմակերպության դրական գնահատականին արժանացած ծրագրերը: Խորհրդատու կազմակերպության կողմից այս պահին շարունակվում է 2019 թ.-ին ծրագրում ընդգրկված ևս 79 անձի բիզնես գործունեության ուղեկցումը: Ծրագրի տևողությունը երկու տարի է, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 24 ամիս: Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է: Նշենք, որ 2014-2019 թ.թ. ծրագրի շրջանակներում ձեռնարկատիրական գործունեություն է սկսել 340 մարդ: 2020 թ. հունվարի մեկի դրությամբ նրանց 90 %-ը շարունակում էր իր գործունեությունը:
17:58 - 11 մայիսի, 2020
Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Չգրանցված աշխատանքը վերահսկող պետական մարմին չկա․ ՊԵԿ վարչարարությունը՝ խորհրդային ժառանգություն

Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ կառավարությունը ներկայացրեց սոցիալական աջակցության փաթեթներ, որոնց քննարկման ու իրագործման ընթացքում, սակայն, ավելի ակնառու դարձավ չգրանցված աշխատողների հարցը։ Բանն այն է, որ, ինչպես Ազգային ժողովում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը ստվերում աշխատողներին նույնականացնելու խնդիր ունի, չնայած՝ պարտավոր է նաեւ նրանց աջակցել: Այդ հայտարարությունից ավելի վաղ Փաշինյանը խոսել էր նոր աշխատատեղեր ստեղծվելու կամ դրանց ստվերից դուրս գալու մասին, բայց արտակարգ դրությունը ցույց տվեց, որ խնդիրը դեռեւս խորքային լուծումներ չի ստացել։ Աշխատավորների միջազգային օրը վերոգրյալի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ իրենք շատ անելիքներ ունեն աշխատանքային պայմանների բարելավման, նոր հնարավորությունների ստեղծման գործում, որի արդյունավետությունը կախված է ինչպես արհմիությունների եւ գործատուների, այնպես էլ քաղաքացիների հետ համագործակցությունից: Infocom-ը որոշեց գնալ չգրանցված աշխատողների խնդիրների հետքերով: Առցանց հարցման եւ ընթերցողների հետ հարցազրույցների արդյունքում պարզ դարձավ, որ աշխատող-գործատու իրավահարաբերությունների կարգավորման դժվարությունները կապված են ոչ միայն հարկերից խուսափելու, այլ նաեւ տեղեկացվածության եւ ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի հետ։ Հարցման մասնակիցներից մեկը՝ Ա․ Կ․-ն, որը մասնագիտությամբ գրաֆիկ դիզայներ է, Infocom-ի հետ զրույցում նշեց, որ իր ողջ աշխատանքային գործունեության ընթացքում՝ շուրջ 5 տարվա մեջ, իրեն ընդամենը մեկ անգամ են գրանցել․ «Բայց այդ անգամ էլ իմ թղթաբանության հետ խնդիրներ կային, խնդրեցի գրանցումից հանել, մինչեւ կարգավորեմ, նորից գրանցեն։ Այս գործընթացը համընկավ կորոնավիրուսի համավարակի հետ, ու չհասցրի նորից գրանցվել։ Այս ոլորտում շատերին գիտեմ, որ գրանցված չեն, գրանցում են հիմնականում այն կազմակերպությունները, որոնք ավելի կայացած են»,- ասաց մեր զրուցակիցը։ Ա․Կ․-ն նշեց, որ գործատուներին շատ չի մեղադրում, որովհետեւ Հայաստանում, ըստ իրեն, գլոբալ խնդիր կա․ հարկերը բարձր են՝ մարդիկ խուսափում են վճարել, դրա համար էլ չեն գրանցում։  Մեր զրուցակիցը մտահոգությամբ նկատեց, որ մարդիկ, որոնք գրանցված աշխատող չեն, կառավարության աջակցության ծրագրերից չեն կարողանում օգտվել։ Մեր իրականացրած անանուն հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ 1․5 տարի աշխատել է «Արթին Էնթրփրայս» ՍՊԸ-ում, սակայն աշխատանքային որեւէ պայմանագիր չի ստորագրել, չնայած՝ ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, դիպլոմ, եւ այլն։ Քաղաքացին հետագայում պարզել է, որ որոշակի ժամանակահատվածի համար գրանցված է եղել նվազագույն աշխատավարձով, այնինչ ստացել է 205-300 հազար դրամ աշխատավարձ։ Ընկերությունն իրականացնում է բիզնեսի, անշարժ գույքի, սարքավորումների, ինտելեկտուալ սեփականության եւ հողի գնահատում։ Հարցման մեկ այլ մասնակից աշխատել է «Վալան պրոֆ» ՍՊԸ-ում, նշել է, որ մոտ 1,5 տարի գրանցված չի եղել, իսկ երբ գրանցվել է, պայմանագրում ամբողջական աշխատավարձը չի գրվել։  Մասնակիցների մի մասը գրել է, որ չգրանցված աշխատել է սպասարկման, սննդի ոլորտներում, մի քանիսը՝ լրատվամիջոցներում, սակայն ընկերությունների անունները չեն հայտնել։ Իսկ չգրանցվելու հիմնական պատճառը եղել է հարկերից խուսափելը։ Ինչպե՞ս է կարգավորվում ոլորտը եւ ի՞նչ կարգով «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում, որով հաշվառվում են գործատուների գրանցած աշխատողները (ըստ էության՝ աշխատատեղերը), որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը հաշվարկում են եկամտային հարկ՝ այն արտացոլելով եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկում։ ՊԵԿ-ից նախ տեղեկացանք, թե 2018-20 թթ․ ընթացքում քանի աշխատատեղ է ստվերից դուրս եկել։ Ըստ սույն թվականի ապրիլի 15-ին Կոմիտեից ստացած տվյալների՝ համաձայն հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների՝ 2020թ․ փետրվար ամսին 2018թ․ փետրվար ամսվա համեմատությամբ «աշխատատեղերի» քանակն աճել է շուրջ 90 հազարով։ Ինչ վերաբերում է այդ աշխատատեղերի՝ ստվերից դուրս եկած լինելու հանգամանքին, ապա ՊԵԿ-ը հայտնել է, որ գործատուների կողմից ընդունումն ու ազատումը դինամիկ գործընթաց է, եւ վերջիններիս մոտ աշխատատեղերի թվաքականը պարբերաբար փոփոխության է ենթարկվում, որի գնահատականը (արդյոք դրանք ստվերից դուրս են եկել, թե ոչ), հարկային մարմինը չի կարող տալ, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ՝ հարկ վճարողների ինքնահայտարարագրման եւ հարկային վարչարարության արդյունք։ ՊԵԿ-ն ընդգծել է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարկային վարչարարությունը չի սահմանափակվում միայն ստուգումներով կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով։ Այն իր մեջ ներառում է նաեւ ՊԵԿ-ի լիազորությունների շրջանակներում՝ հարկ վճարողներին կատարված ծանուցումները, բանավոր իրազեկումները, բացատրական աշխատանքները, եւ այլն։  Մեր այն հարցին, թե ստվերի դեմ պայքարի վարչարարությունն այս պահին ի՞նչ մեթոդներով է իրականացվում եւ ի՞նչ մեթոդներ են պատրաստվում կիրառել ապագայում, Պետեկամուտների կոմիտեից պատասխանել են, որ ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված է «հարկային վարչարարություն» հասկացությունը, որն, ըստ էության, հարկային մարմնին՝ օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը։  Հաշվի առնելով վերագրյալը՝ Կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Օրենսգրքով սահմանված գործիքակազմի հիման վրա ինչպես այս պահին իրականացնում է, այնպես էլ ապագայում իրականացնելու է միջոցառումներ։  Ինչ վերաբերում է չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված կոնկրետ մեթոդներին, ապա Օրենսգրքով նախատեսված հիմնական գործիքներն են՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումները, օպերատիվ հետախուզական միջոցառումները, համալիր հարկային ստուգումները, իրազեկման ու բացատրական աշխատանքները, կամերալ ուսումնասիրությունները, եւ այլն։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ․ սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ստվերի նկատմամբ վերահսկողությունը գնալով ուժգնանալու է՝ ստվերը պետք է լինի կառավարելի, եւ չկա որեւէ տնտեսություն, որտեղ ստվեր չկա, ուղղակի կա հաղթահարելի, կառավարելի եւ անկառավարելի:  Կոմիտեից հետաքրքրվեցինք՝ ՀՀ-ում այս պահին ստվերը հաղթահարելի՞ է, կառավարելի՞, թե՞ անկառավարելի, ինչին ի պատասխան մեզ հայտնեցին, որ նշված որակումները, այդ թվում՝ դրանց տարբերությունների իմաստով, հստակեցման անհրաժեշտություն ունեն։ Կոմիտեից նշել են, որ ստվերի կրճատումը բնութագրող հիմնական ցուցանիշներից է հանդիսանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը։ Տվյալ տարվա տնտեսության կառուցվածքի անփոփոխ լինելու եւ պետբյուջեի հարկային եկամուտների վրա ազդեցություն ունեցող օրենսդրական փոփոխությունների բացակայության պարագայում հարկեր-ՀՆԱ ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման հաշվին պետբյուջե հաշվերգրված լրացուցիչ հարկային եկամուտների մասին։ Հետեւաբար, այլ հավասար պայմաններում, նախորդ տարվա համեմատ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի աճը վկայում է ստվերի կրճատման մասին։ Ըստ հրապարակված պաշտոնական տվյալների՝ 2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22,35 տոկոս, ինչը նախորդ տարվա փաստացի ցուցանիշից ավելի է 1,40 տոկոսային կետով։  Թե ՀՀ-ում չհաշվառվող տնտեսությունը 2020թ․ դրությամբ քանի՞ տոկոս է կազմում, ՊԵԿ-ից հայտնեցին, որ, համաձայն ազգային հաշիվների ամփոփ մեթոդաբանության, ՀՆԱ-ն ներառում է նաեւ չդիտարկվող տնտեսության գնահատականը, որը վերջին տարիներին 25 տոկոսից նվազել է․ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը։ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է Չգրանցված աշխատողների խնդիրների եւ իրավունքների մասին զրուցել ենք իրավաբան Նարեկ Ներսիսյանի հետ։  Վերջինիս կարծիքով՝ ՊԵԿ վարչարարությունը խորհրդային տարիներից ստացած ժառանգություն է եւ որպես այդպիսին, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու եւ դրական տեղաշարժի համար չի եղել։ Ընդհակառակը՝ այն դրդում է կոռուպցիոն ռիսկերի, եւ չի կարող իրեն արդարացնել։ Պետությունը պետք է այլ գործիքներ ներդնի, պետք է այսօրվա իրականությունից ելնելով նոր ծրագիր մշակի։ Ներսիսյանի համոզմամբ՝ պետք է այլ որակի Աշխատանքի պետական տեսչություն ստեղծել, որը աշխատողի իրավունքը կպաշտպանի։ Ինչ վերաբերում է աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում արհմիությունների դերին՝ իրավաբանը նշեց, որ մենք արհմիությունների ստեղծման ավելի շատ փորձ ունենք, քան եվրոպական երկրները, սակայն այնտեղ արհմիությունները պատմականորեն ձեւավորված երեւույթներ են, իսկ մեզ մոտ ստեղծվել են խորհրդային ժամանակներում եւ ձեւական բնույթ ունեն։ Չկա պետական վերահսկող մարմին՝ լիարժեք գործառույթներով Աշխատանքային իրավունքի մասնագետ Հերիքնազ Տիգրանյանը եւս այն կարծիքին է, որ պետական վերահսկող մարմինը ոչ թե ՊԵԿ-ը պետք է լինի, այլ առանձին տեսչական մարմինը։ Տիգրանյանն Infocom-ի հետ զրույցում նկատեց՝ լինում են դեպքեր, երբ աշխատողը գործատուի հետ լռելյայն հմաձայնության է գնում, ու չեն կնքում պայմանագիր՝ մի դեպքում աշխատողի չիմացության պատճառով, ինչից օգտվում է գործատուն, մյուս դեպքում՝ նաեւ հարկերից խուսափելու պայմանավորվածությամբ․ «Երբ աշխատողն իր իրավունքներին ծանոթ չէ, գործատուն հաճախ ասում է՝ մի հատ հասկանամ՝ դու այդ գործը կարողանո՞ւմ ես անել, թե՞ չէ, հետո պայմանագիր կնքենք։ Աշխատողի ունակությունները ստուգելու այդ փուլը  իրավունքի լեզվով նշանակում է փորձաշրջան, բայց կա թյուրընկալում, թե փորձաշրջանի ժամանակ պայմանագիր չի կնքվում, աշխատողն էլ չի վճարվում, կամ կնքվում է փորձաշրջանի մասին պայմանագիր, ինչը գոյություն չունի։ Հետո հաճախ այդպես էլ չի կնքվում հիմնական պայմանագիր»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ օրենսդրությունը փորձաշրջանային կամ հիմնական պայմանագիր հասկացություններ չունի, ունի պահանջ՝ եթե անձին վեցնում են որպես վարձու աշխատող, այդ պահից սկսած նրա հետ պիտի կնքվի պայմանագիր, եւ եթե ուզում են ստուգել աշխատատեղին նրա համապատասխանությունը, պայմանագրի մեջ 3 ամսից ոչ ավելի ինչ-որ ժամանակահատված պետք է նշվի փորձաշրջան, որի ընթացքում աշխատողը դարձյալ պետք է ստանա վարձատրություն՝ իր աշխատանքի ծավալին համապատասխան։ Աշխատանքային իրավունքի մասնագետի խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չեն կնքում, որովհետեւ խուսափում են հարկային պարտավորությունից, բայց, լավագույն դեպքում, եթե կնքում են պայմանագիր, ապա գործատուները աշխատավարձը գրում են շատ ավելի ցածր, քան իրականում վճարում են․ «Աշխատողները սրա վրա հաճախ աչք են փակում եւ համաձայնում են գործատուի ամեն տեսակ պայմաններին՝ հիմանակնում այն պատճառով, որ աշխատաշուկայում շատ մեծ առաջարկ չունեն, հետեւաբար գտած աշխատատեղը չկորցնելու համար գնում են վատթարագույն տարբերակով կնքված աշխատանքին, դրանից էլ օգտվում են գործատուները»։  Տիգրանյանի համոզմամբ՝ այս իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ աշխատաշուկայում կա անհավասարակշիռ վիճակ, աշխատողները շատ իրավատեր ու պահանջատեր չեն եւ երրորդ՝ չկա պետական վերահսկողություն՝ իրենց կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ։ Սրա ամենամեծ բացը, ըստ մեր զրուցակցի, գուցե նրանից է, որ պետական վերահսկող մարմնի բացակայության պարագայում գործատուներն իրենց ավելի անկաշկանդ են զգում, որովհետեւ գիտեն՝ որեւէ պատասխանատվության չեն ենթարկվի․ «Ցավոք, մեզ մոտ միշտ պատասխանատվության սպառնալիքի տակ են օրինաչափ վարքագիծ դրսեւորում։ Այո, մենք շուկայում ունենք իրականում զբաղված, բայց չգրանցված աշխատողներ, որոնց բացահայտումը նախկինում  իրականացնում էին ՊԵԿ-ն ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Վերջինը, սակայն, 2003-ից որոշակի փոփոխությունների ենթարկվեց, գործառույթներն անցան Կոմիտեին։ Բայց ՊԵԿ-ը թաքնված աշխատանքի ստուգումն իրականացնում է իր մասով, այսինքն՝ հարկային օբյեկտ թաքցվե՞լ է, թե՞ ոչ, իսկ Տեսչական մարմինն ստուգում է՝ արդյոք պայմանագիր կնքվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ճի՞շտ է կազմված պայմանագիրը։ Եւ եթե չկա պայմանագիր, ապա օրենքով ունի լիազորություն՝ գործատուին տալու պարտադիր կատարման հանձնարարականներ՝ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր»,- ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս համաձայն է այն դիտարկման հետ, որ հատկապես այս պայմաններում ՊԵԿ-ի վարչարարությունը կարող է արդյունավետ չլինել, քանի որ շատ կազմակերպություններում այլեւս աշխատավայրից չեն աշխատում, ու դժվար է ֆիքսել՝ քանի անձ է աշխատում ու ըստ այդմ՝ պահանջել նրանց աշխատանքային պայմանագրերը։  Նրա խոսքով՝ եթե ֆիզիակպես աշխատանքի դեպքում այցելություններով, դիտումներով կպարզվեր, որ ընկերությունն ունի 10 ձեւակերպված, բայց փաստացի 20 աշխատող, ապա հեռավար աշխատանքի դեպքում շատ դժվար է բացահայտելը։ Այս հարցում Տիգրանյանը հատկապես կարեւորում է աշխատողների իրավագիտակցության բարձրացումը․ «Քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչու է կարեւոր գրանցված աշխատանք ունենալը․ նրա համար, որ գրանցված աշխատանքը հետո կարող է հիմք լինել որեւէ վարկային գիծ բացելու, ապառիկ ձեւակերպելու, բայց պրակտիկայում հանդիպել են դեպքեր, որ աշխատողը գրանցված չի եղել, բայց գործատուն պարբերաբար տվել է իր մոտ աշխատելու մասին տեղեկանք, որով անձը ձեւակերպել է վարկեր։ Միայն այն փաստը, որ գործատուն աշխատողին տվել է որեւէ տեղեկանք, հիմք է, որ նրանց միջեւ կա աշխատանքային հարաբերություն։ ՀՀ Սահմանադրական դատարանն ունի որոշում, որ եթե չկա աշխատանքային պայմանագիր, բայց կան աշխատանքային հարաբերությունների գրավոր ապացույցներ, օրինակ՝ լրագրողի բեյջը, նշանակում է, գոյություն ունի թաքնված աշխատանք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գուցե այսպիսի անհատական դեպքերի հետեւից գնալով պետք է բացահայտել թաքնված աշխատանքը։ Իսկ թե ինչպես պետք է մարդկանց իրազեկել իրենց աշխատանքային իրավունքների մասին՝ Տիգրանյանի կարծիքով՝ պետք է դպրոցական դասագրքային ճշմարտություն լինի, որ յուրաքանչյուր ոք ոչ միայն 18 տարեկանում ընտրական իրավունք ունի, այլ 16-ում էլ ունի ինքնուրույն աշխատանքային պայմանագիր կնքելու իրավունք․ «Եւ որոշակի հարցերում նաեւ հետեւողական պիտի լինի իր իրավունքների պահպանման հարցում։ Այս համատեքստում կարեւորում եմ նաեւ իրազեկման արշավները,հանդիպում-քննարկումները՝ թիրախ դասարանների, ուսանողական կազմի հետ։ Եւ բացի շուկայում աշխատատեղերի ավելացումը՝ մենք մարդկանց պետք է բացատրենք, որ իրավունքը պետք է պաշտպանվի ե՛ւ արտադատարանային, եւ դատական կարգով։ Քաղաքացին չգրանցված աշխատելու հարցով պետք է գնա նաեւ դատարան,ներկայացնի իր ունեցած ապացույցները՝ ապառակի համար փաստաթուղթ, բեյջ, կամ նամակագրություն, որտեղ ասված է այսինչ գործը կանես եւ այլն։ Ինստիտուտը, որին պետք դիմել ու ասել՝ ես չգրանցված եմ աշխատել, դատարանն է․ այս պահին դրանից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի»։ Մեր զրուցակիցը հատկապես խնդրահարույց է համարում ագրոբիզնեսի, գյուտնտեսության բնագավառը, որտեղ, նրա խոսքով, ընդհանրապես չի դիտարկվում, որ աշխատանքն այդտեղ աշխատանք է դասական իմաստով, քանի որ աշխատում են հիմանկանում օրավարձով, հողամասում, եւ այլն։ Այս պարագայում շատերը հիմնականում չեն գիտակցում, որ հենց այդ պահին մտնում են աշխատանքային հարաբերության մեջ․ «Այստեղ շատ անելիք ունեն նաեւ ագրոոլորտի արհմիությունները եւ աշխատնքային իրավունքի հետ առնչվող այլ կազմակերպություններ»։ Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանի եւ Նարեկ Զեյնալյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնելու է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հուլիսի 1-ից, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 28-ին, խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց փոփոխություն, որի համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում Առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կիրականացնի այդ գործառույթները՝ չսպասելով օրենքի ուժի մեջ մտնելուն։ Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ չգրանցված աշխատատեղերը ստվերից դուրս բերելու համար հարկավոր է ոչ միայն ստեղծել պետական իրավասու և վերահսկող մարմին, որը կլինի ՊԵԿ-ից անկախ, այլ նաև ապահովել քաղաքացիների լիարժեք իրազեկվածությունը՝ իրենց աշխատանքային իրավունքների իրացման հարցում։ Արփի Ավետիսյան, ՀայԱրփի Բաղդասարյան
16:37 - 11 մայիսի, 2020
Անտառների վերականգնման և անտառապատման աշխատանքներում զբաղվածները կստանան օրական 5000 դրամ

Անտառների վերականգնման և անտառապատման աշխատանքներում զբաղվածները կստանան օրական 5000 դրամ

Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով: Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2020 թ.-ին 10 մլն ծառ տնկել: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքներում ընդգրկված քաղաքացիներին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցություն կցուցաբերվի Հայաստանում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով կաապահովվեն մարզերում բնակվող գործազուրկ քաղաքացիները: Վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և կամ սահմանամերձ բնակավայրերում:  Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք:
20:00 - 08 մայիսի, 2020
Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկվել է 484 հողօգտագործող

Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում ընդգրկվել է 484 հողօգտագործող

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն արտակարգ դրության պայմաններում ևս շարունակում է իրականացնել «Աեզոնային զբաղվածության խթանման» ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումն է: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, hաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ  գրեթե չկան, ծրագրի իրականացումն ընթացել է անխափան: «Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում մայիս ամսվա դրությամբ ընդգրկվել է 484 հողօգտագործող, կնքված պայմանգրերի ընդհանուր արժեքը կազմել է 96,9 մլն դրամ: Մեկ օրվա աշխատանքի դիմաց ծրագրի շրջանակներում հողօգտագործողին և աշխատանքներում ներգրավված անձանց վճարվում է 4 հազարական դրամ: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:  Ծրագրի իրականացման համար 2020 թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված է 605,3 մլն. դրամ,  նախատեսված է ծրագրում ընդգրկել 2400 հողօգտագործողի: Հիշեցնենք, որ ծրագրում կարող են ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում: Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:36 - 08 մայիսի, 2020
Թույլատրվել է դայակների գործունեությունը. առաջիկա շաբաթներին մանկապարտեզները փակ կմնան |armtimes.com|

Թույլատրվել է դայակների գործունեությունը. առաջիկա շաբաթներին մանկապարտեզները փակ կմնան |armtimes.com|

armtimes.com: Այսօրվանից վերագործարկվեցին տնտեսության մի շարք ոլորտներ ու թույլատրվեցին գործունեության գրեթե բոլոր տեսակները, սակայն շարունակում են փակ մնալ մանկապարտեզները: Փորձեցինք ճշտել, թե ինչպես կարող են իրացնել իրենց աշխատելու եւ աշխատանքը պահելու իրավունքներն այն ծնողները, որ ունեն մանկահասակ երեխաներ: «Արդեն թույլատրված է դայակների գործունեությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Պարետատան մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Նրա խոսքով՝ մանկապարտեզների առումով այս պահին որոշված է, որ առաջիկա 2-3 շաբաթներին դեռ չեն աշխատի, սակայն կախված իրավիճակի զարգացումներից հընթացս կարող է այլ որոշում ընդունվել: «Մենք հետեւում ենք իրավիճակի զարգացումներին, անընդհատ քննարկումներ ենք ունենում՝ ըստ այդմ, որոշումներ ընդունում սահմանափակումների փոփոխությունների վերաբերյալ»,- ասաց նա: Այն հարցին, թե գործատուն կարո՞ղ է պահանջել, որ ծնողն օգտվի դայակի ծառայությունից եւ վերադառնա աշխատանքի՝ Վահան Հունանյանը պատասխանեց. «Դայակների գործունեությունը թույլատրվել է՝ որպես իրավիճակը մեղմելու հավանական լուծում, սակայն պարտադրանքի մասին խոսք չկա»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային Ժողովն ընդունել է Կառավարության կողմից առաջարկված Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է լուծարել մինչեւ 12 տարեկան երեխա ունեցող աշխատողի աշխատանքային պայմանագիրը, եթե արտակարգ դրության պայմաններում ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման հետեւանքով նա չի ներկայացել կամ ուշացել է աշխատանքից: Այսինքն՝ չնայած արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 14-ին (եթե նորից չերկարաձգվի), բայց օրենքի նշված դրույթները կգործեն մանկապարտեզները փակ մնալու այս ամբողջ ընթացքում: «Այսինքն, օրինակ՝ այս դեպքում: Մենք հորդորել ենք գործատուներին երեխա ունեցող ծնողների բացակայությունը կամ ուշացումն այս օրերին համարել հարգելի եւ չհամարել աշխատանքից ազատելու պատճառ, քանի որ նախակրթարանները եւ կրթական հաստատությունները չեն գործում, ամեն ծնող չէ, որ ունի դայակի հնարավորություն, եւ գործատուն չի կարող պարտադրել աշխատողին»,- ասաց Մարտիրոսյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:22 - 05 մայիսի, 2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, ուստի եթե աջակցություն ստանալու համար ձեր դիմումին դեռ պատասխան չեք ստացել, ապա կարող եք ևս մեկ անգամ փորձել, արդեն պարզեցված ընթացակարգով:Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:Միջոցառման շահառու են համարվում նաև մինչև 18 տարեկան երեխայի խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ֆիզարձակուրդում) գտնվող ծնողը, որի ամուսինը չի աշխատում։Շահառու չեն հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր• ընտանեկան նպաստ են ստանում,• չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում,• մինչև 2020 թ.-ի մարտի 12-ն ունեցել են հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և նախորդ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 500,000 դրամ և ավելին,• 2020 թ. Մարտի 31-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Դիմելու համար մուտք գործեք https://dimum.ssa.am/index.php?r=application%2Fcovid9 և լրացրեք դիմումը:Հետևեք դիմումի մուտքագրման ուղեցույցին»:  
15:57 - 01 մայիսի, 2020
Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շրջանակը․ շուրջ 36 հազար շահառու է ավելացել․ Բաթոյան |armtimes.com|

Կառավարությունն ընդլայնել է 8-րդ միջոցառման շրջանակը․ շուրջ 36 հազար շահառու է ավելացել․ Բաթոյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել են որոշում, որով 8-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է մոտավորապես 36 հազար շահառուով։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին խնդրեց ներկայացնել, թե ընդլայնելուց հետո ովքեր կարող են օգտվել միջոցառումից։ «Ոլորտները, որոնք ավելացրել ենք՝ հագուստի արտադրություն, կոշիկի եւ այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն, կահույքի արտադրություն, թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներից եւ քարերից զարդերի պատրաստում, ավտոմեքեննարերի տեխնիկական սպասարկում եւ նորոգում, օդային տրանսպորտի գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, լվացում, մաքրում եւ չոր մաքրում ծառայությունների մատուցում, պոլիգրաֆիկական գործունեություն՝ տպագրական ծառայություն եւ 40-ից 99 տոկոս՝ տեսակարար կշռով տուժած ոլորտներ։ Սրանք այն ոլորտներն են, որոնցով մենք ավելացնում ենք շրջանակը։ Բյուջեն կկազմի միայն 2 մլրդ դրամ այս 36 հազար անձանց դեպքում։ Նոր ընդգրկված անձինք կարող են դիմել մայիսի 4-ից»,- ասաց Բաթոյանը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ ասաց, որ այն տնտեսվարողները, որոնք նախկինում իրենց ՊԵԿ ներկայացրած հաշվարկներում գործունեության դասակարգիչը սխալ էին նշել, կարող են մինչեւ մայիսի 5-ը ճշտված հաշվարկներ ներկայացնելու միջոցով ճշտել իրենց գործունեության տեսակը եւ դառնալ այս միջոցառման շահառու։
12:57 - 30 ապրիլի, 2020
Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

data.hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմք ընդունելով մեր գրավոր հարցումը, խոստացել է ուսումնասիրել նրա հայտարարագրերը։  Զարուհի Բաթոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018 թվականին։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։ Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։ Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։ Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նախարար Բաթոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել եկամուտները։ Նախարարը եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորել է տեխնիկական պատճառով։ «Ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք, ուստի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի եկամուտները չեն հայտարարագրվել սխալմամբ և տեխնիկական խոտանի պատճառով»,- հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մենք նախարարից խնդրել էինք նաև ներկայացնել 2018 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած չորս հայտարարագրերի եկամուտները՝ նշելով դրանց ստացման աղբյուրները։ Վերջինս, սակայն, այդ հարցին չի պատասխանել։  Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնատար անձի եկամուտների հայտարարագրումը պարտադիր է։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ «Հանրային ծառայության մասին օրենքով»՝ հայտարարագրում լրացվում են անձի եկամուտները՝ նշելով դրանց տեսակներն ու ստացման աղբյուրները։  Ավելին՝ data.hetq.am-ում
09:16 - 30 ապրիլի, 2020
Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

armtimes.com: Նոր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով պայմանավորված, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում դրա կարիքն ունեցող անձանց: Սոցիալական եւ տնտեսական այդ ծրագրի մանրամասների մասին արդեն բազմիցս խոսվել է, բայց տեւական ժամանակ է, ինչ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնում են, որ չեն կարողանում օգտվել իրենց համար նախատեսված աջակցությունից եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայկական ժամանակ»-ի խմբագրութուն են դիմել մասնավորապես 7-րդ, 8-րդ եւ 9-րդ ծրագրերի շահառուներ, որոնց դիմումները մերժվել են առանց հիմնավորման: Մեզ դիմած քաղաքացի Հ. Ք.-ն սոցիալական աջակցության 7-րդ ծրագրի շահառու է, սակայն նրա դիմումը մերժել են՝ չներկայացնելով հիմնավորում: Հ. Ք.-ն 13 շաբաթական հղի է, հաշվառված «Արմենիա» ԲԿ-ում: Աջակցության դեպքում վերջինիս դրամական օժանդակության չափը 100 հազար դրամ է լինելու: Հ. Ք.-ն միայնակ մայր է, ունի եւս մեկ երեխա, որն անչափահաս է. այս դեպքում էլ կինը 9-րդ ծրագրի շահառու է, սակայն կրկին մերժում է ստացել: Երկու ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող կինը տեղյակ է, որ մեկը ստանալու դեպքում մյուսից օգտվել չի կարող, սակայն երկուսով էլ մերժվել է: «Հայկական ժամանակ»-ին են դիմել նաեւ 10 քաղաքացիներ, որոնք բոլորն աշխատում են միեւնույն վայրում: Նրանք 8-րդ ծրագրի շահառուներ են եւ ծրագրի մեկնարկից մինչեւ օրս չեն կարողանում օգտվել իրենց հասանելիք աջակցությունից: 8-րդ կետում նշված է՝ «Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք 2020 թ.-ի մարտի 13-ից մարտի 30-ը նշված ոլորտների վարձու աշխատողներ են կամ անհատ ձեռնարկատերեր»: Մեզ դիմած քաղաքացիները գեղեցկության սրահի աշխատողներ են: Սրահը փակվել է մարտի 15-ին, եւ այդ օրվանից օրավարձով աշխատող այս մարդիկ մատնված են հարկադիր պարապուրդի: Նրանք հայտնում են, որ երբ լրացնում են օնլայն դիմումները, միանգամից ստանում են մերժման պատասխան հետեւյալ  բովանդկությամբ՝ «Ձեր դիմումը մերժված է, հաղորդագրությունն ուղարկվել է անհատական վերլուծության»: Գեղեցկության սրահի աշխատակիցները վստահեցնում են՝ տնօրինությունն օրինական կերպով վճարել է հարկերը, եւ իրենք բոլորը գրանցված են: «Մերժում ստանալուց հետո զանգահարեցի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ շատ դժվարությամբ պատասխանեցին թեժ գծի համարներից մեկին: Տպավորություն էր, թե ինձ հետ խոսող աղջիկն ավելի քիչ էր տեղեկացված ծրագրից, քան ցանկացած այլ շահառու: Նա ինձ լսեց եւ հորդորեց նորից փորձել, ոչ մի կոնկրետ օգնություն: Մերժման պատճառն իմանալու համար նամակ գրեցի նաեւ իրենց պաշտոնական կայքէջին: Անցել է երկու շաբաթից ավելի, բայց այնտեղից էլ որեւէ պատասխան չեմ ստացել»,- ասաց գեղեցկության սրահի աշխատակիցներից Գ. Մ.-ն: Վերջինս նաեւ բողոքեց, որ նախարարության թեժ գիծ զանգհարելն ու միայն ավտոմատացված համակարգին միանալն արդեն իսկ բավականին շատ գումար է գանձում եւ արդեն մոռացել է, թե քանի հազար դրամներ է լիցքավորել հաշվին, որոնք զրոյացել են ընդամենը զանգ կատարելով եւ պատասխանը դեռ չլսած: «Ուղղակի զավեշտալի է՝ քաղաքացիներին հորդորում են հարցերի դեպքում թեժ գծի համարին զանգել, որը բջջային համարից զանգելն ուղղակի հանցանք է»,- ասաց Գ. Մ.-ն: Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն օրերս անդրադարձել էր աջակցման ծրագրերին: Նախարարությունը մի քանի անգամ արդեն վերանայել է ծրագրում ընդգրկվելու համար որոշակի նրբություններ ու գրանցման գործընթացը պարզեցրել է: Բաթոյանն անդրադարձել էր մասնավորապես 9-րդ ծրագրին: Նախարարը նշել էր, որ 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը: Վերացել է հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների եւ ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի եւ ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է նաեւ երեխայի եւ դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը: Սակայն նախարարի գրառման տակ էլ հարյուրներով մեկնաբանություններ են գրում մարդիկ ու բողոքում, որ աջակցության շատ կարիք ունեցողներ չեն կարողանում օգտվել դրանից: Օգտատերերից մեկը նշել էր, որ այն մարդիկ, որոնք պետք է ստանային, չեն ստացել, իսկ որոնք՝ չէ, ստացել են: Բաթոյանը պատասխանել էր. «Վճարումներն արվում են ՊԵԿ-ի տրամադրած ցուցակով: Եթե անճշտություն եք գտնում, խնդրում եմ գրեք իրենց»: Ապա քաղաքացին պատասխանել էր՝ «ՊԵԿ ից հստակ պատասխան ստացա, որ Կառավարության որոշման 507-րդ կետի 2-րդ մասով՝ որոշումը կայացնում է Սոցապ նախարարությունը»:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:38 - 29 ապրիլի, 2020
ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ընթացքում գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը

 |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ընթացքում գործատու-աշխատող հարաբերությունները հստակեցնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսում է հեռավար եղանակով աշխատելու պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն, նաև արտաժամի ավելացում: ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը: «Սահմանել ենք հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, և հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում աշխատավարձն ամբողջությամբ վճարելու հնարավորություն ենք նախատեսել: Բացի այդ նախատեսում ենք, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպումը չհամարվի աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն: Սրանով գործատուներին հնարավորություն կտանք լինել ճկուն: Հստակեցրել ենք, որ գործատուն կարող է նաև չվճարել աշխատողին հարկադիր պարապուրդի համար»,-ասաց նա: Ուդումյանը նշեց, որ այս պահին ևս կա հոդված, որ անհաղթահարելի ուժով պայմանավորված՝ գործատուն կարող է չվճարել աշխատողին, սակայն հիմա հստակեցում է արվում: «Եվ նախատեսում ենք, որ պարետի կողմից որոշակիորեն սահմանված ոլորտներում կգործի անհաղթահարելի ուժի սահմանումը»,-նշեց նա: Նախատեսվել է նաև, որ գործատուի ցանկության դեպքում հարկադիր պարապուրդի վճարը կարող է լինել ավելին, քան ներկայումս՝ միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը: Եվ այս մասով տրվել է նաև հետադարձ ուժ: Սահմանել է նաև, որ անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի համար գործատուն կարող է նաև իր ցանկությամբ վճարել: «Այսպիսով, մենք մի կողմից գործատուին հնարավորություն ենք տալիս չվճարել անհաղթահարելի ուժի ծագման պարագայում, մյուս կողմից կրկին հարցը թողնում ենք գործատու-աշխատող իրավահարաբերությունների ճշգրտմանը: Սահմանել ենք նաև, որ նախատեսվի գործատուի համար պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով աշխատողին տրամադրվի իր չօգտագործված արձակուրդը՝ անհաղթահարելի ուժի ծագման դեպքում»,-ասաց փոխնախարարը: Նախատեսվել է նաև, որ այս իրավիճակով պայմանավորված գործատուն իրավունք չունենա լուծել աշխատանքային պայմանագիրը կամ կարգապահական տույժ կիրառել այն աշխատակիցներին նկատմամբ, որոնք իրավիճակով պայմանավորված չեն կարողանում ներկայանալ աշխատանքի կամ ներակայանում են աշխատանքի ավելի ուշ: Այն ծնողների համար, որոնք նախաուսումնական, ուսումնական հաստատությունների փակման կամ արձակուրդների տեղափոխման արդյունքում ստիպված են մնալ տանը և խնամել իրենց երեխաներին, ապա 2 ժամ ուշանալու դեպքում, նրանց աշպատվարձը կվճարվի ամբողջությամբ, իսկ 2 ժամից հետո աշխատավարձը կվճարվի փաստացի կատարած աշխատանքին համարժեք կերպով: Ներկայիս կարգավորումով արտաժամյա աշխատանքը չի կարող լինել 4 ժամից ավելի՝ իրար հաջորդող երկու օրերի ընթացքում: Նոր կարգավորմամբ, նաև հաշվի առնելով, որ արտակարգ դրությամբ պայմանավորված որոշակի ոլորտներում գործատուները պահանջ ունեն աշխատուժի, արտաժամը ավելացվել է և հասցվել մինչև 8 ժամ՝ իրար հաջորդող 2 օրերի ընթացքում:
20:35 - 28 ապրիլի, 2020
Պարզեցվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը

Պարզեցվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը: Ընդ որում, փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճեններ (երեխայի ծննդյան վկայական` անկախ երեխայի ծննդյան տարեթվից, ամուսնության վկայական, հայրություն ճանաչելու վկայական, երեխաների նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ) կցվում են, ինչպես նաև ծննդյան վկայականի տվյալներ լրացվում են միայն այն դեպքերում, եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, դիմում է երեխայի խնամակալը կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների հիման վրա Հայաստանում ծնված երեխան և դիմող ծնողը չեն նույնականացվել և այդ հիմքով մերժվել է նախկինում ներկայացված դիմումը: Վերացել է նաև հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների և ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու՝ նախկինում սահմանված պահանջը: Բացի այդ՝ վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի և ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու՝ նախկինում սահմանված պահանջը: Այսուհետ՝ միջոցառման իմաստով ընտանիքը կարող է շահառու դառնալ, եթե 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխան գտնվել են Հայաստանի վարչական տարածքում: Վերացվել է նաև երեխայի և դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը: Դիմումների պարզեցված համակարգի միջոցով կիրականացվի միայն դիմող ծնողի կամ խնամակալի՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների նույնականացում: Հիշեցնենք, որ Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ ընդլայնվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառուների ցանկը. Այսուհետ, միջոցառման շահառու են նաև խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք ունեցող և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը, ում ամուսինը չի աշխատում, կամ այն ծնողը, ում  գործատուն լուծարվել է՝ առկա է լուծարման պետական գրանցում: Նշենք նաև, որ եթե նախկինում ներկայացված դիմումը մերժվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների հիման վրա ՀՀ-ում ծնված և գրանցված երեխայի և դիմող ծնողի տվյալների չնույնականացման հիմքով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նոր դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները՝ (երեխայի ծննդյան վկայական` անկախ երեխայի ծննդյան տարեթվից, ամուսնության վկայական, հայրություն ճանաչելու վկայական, երեխաների նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթուղթ): Եթե նախկինում ներկայացված դիմումը հաստատվել է, սակայն շահառուն վճարման ցուցակ է ընդգրվել ընտանիքում առկա մինչև 18 տարեկան ոչ բոլոր երեխաների համար, ապա հարկավոր է նոր դիմում լրացնել, քանի որ երեխաների վերաբերյալ տվյանելրի բազան թարմացվել է: Եթե դիմումը մերժվում է ծնողի՝ աշխատելու փաստով պայմանավորված, ապա հարկային մարմնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ծնողը (ծնողները) գրանցված աշխատող է կամ ունի անհատ ձեռնարկատիրոջ գործող կարգավիճակ: Տվյալ դեպքում անձը չի կարող համարվել միջոցառման շահառու, բացառությամբ այն դեպքի, երբ ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Բոլոր դեպքերում բանկին վճարման ցուցակը և վճարման գումարը փոխանցելու օրը online.ssa.am կայքում հրապարակվում են վճարման ցուցակներում ներառված  շահառուները: Բոլոր դեպքերում, երբ ներկայացված դիմումը չի մերժվում, տվյալների մշակումն կիրականացվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Չմերժված դիմումի գրանցումից հետո կրկին դիմում մուտքագրելու կամ այլ եղանակով (այլ հարթակներով դիմում-հարցումի միջոցով) տեղեկատվություն ստանալու անհրաժետություն չկա:
16:29 - 27 ապրիլի, 2020
Քաղաքացին կշարունակի նպաստ եւ թոշակ ստանալ, եթե նրա վերահաշվարկի ժամկետը լրացել է արտակարգ դրություն հայտարարվելուց հետո

Քաղաքացին կշարունակի նպաստ եւ թոշակ ստանալ, եթե նրա վերահաշվարկի ժամկետը լրացել է արտակարգ դրություն հայտարարվելուց հետո

Մինչեւ մայիսի 27-ը մտահոգվելու առիթ չեն ունենա ՀՀ նպաստառու եւ կենսաթոշակառու այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժակետը լրացել է սույն թվականի փետրվար ամսից հետո: Այսինքն այն քաղաքացիները, որոնց վերահաշվարկի ժամկետը լրացել է կամ կլրանա արտակարգ դրության ժամանակահատվածում, կշարունակեն անխափան ստանալ նույն այն գումարը, որը մինչեւ այդ ստացել են: Նրանք առայժմ ստիպված չեն լինի փաստաթղթային քաշքշուկների մեջ ընկնել՝ դրանք հասցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն կամ մոտակա տարածքային բաժին: Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ հավելելով. «Եթե քաղաքացու նպաստի կամ թոշակի վերահաշվարկի, վերականգնման, կամ տեսակի փոփոխման ժամկետը լրացել է մինչեւ երկրում ատակարգ դրություն մտցնելը, նրանց վերը նշված արտոնությունը չի վերաբերում: Մեզ նպաստի համար դիմել է քաղաքացի, որ նպաստի ժամկետը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերին, նրա պահանջն այս դեպքում արդարացված չէ»,- ասաց Մարտիրոսյանը: Իսկ ինչ վերաբերում է մայիսի 27 -ից հետո առաջարկվող տարբերակներին, ապա Սոնա Մարտիրոսյանը նշեց. «Եթե իրավիճակն ավելի վերահսկելի դառնա եւ արտակարգ դրության ռեժիմը չեղարկվի՝ կանցնենք բնականոն կյանքին: Մարդիկ կգան, կվերահաշվարկեն, տեսակը կփոխեն կամ դիմում կգրեն»:
20:10 - 23 ապրիլի, 2020
Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար

Զբաղվածության պետական գործակալությունը իրականացնում է երկշաբաթյա դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունն իրականացնում է երկշաբաթյա առցանց դասընթաց՝ աշխատանք փնտրողների համար: Դասընթացը բաղկացած է 5 մոդուլներից՝ ինքնաճանաչում, աշխատանքի որոնում, ինչպես դիմել գործատուին, հարցազրույց, աշխատանքի առաջարկ և ամփոփում: Դասընթացի նպատակն է աջակցել մարդկանց՝ ձեռք բերել աշխատանք փնտրելու հմտություններ, որոնք կօգնեն սեփական նախասիրություններին և հմտություններին համապատասխան աշխատանք գտնելու հարցում: Դասընթացի մասնակցության հայտը պետք է լրացնել մինչև ս.թ. ապրիլի 23-ը: Դասընթացը կիրականացվի ապրիլի 27-ից մինչև մայիսի 11-ը: Դասընթացին մասնակցությունն անվճար է: Դասընթացին մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը՝ այս հղմամբ՝ shorturl.at/epCFO
15:29 - 22 ապրիլի, 2020
Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարող եք ուղղել նաև կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին

Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարող եք ուղղել նաև կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նման ցանկության դեպքում քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով) և էլեկտրաէներգիայի դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեով)՝ նամակին կցելով համապատասխան դիմում՝ ստորագրված, լուսանկարված կամ լուսապատճենված, ինչպես նաև՝ անձը հաստատող փաստաթղթի պատճեն: Դիմումի օրինակելի ձև չկա, այն կարող է գրված լինել ազատ ոճով: Պարտադիր պահանջ է միայն ստորագրված լինելը: Դիմումի առկայության դեպքում՝ բաժանորդի աջակցության գումարը՝ ամբողջապես կամ մասնակիորեն, կփոխանցվի գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարին:
19:23 - 21 ապրիլի, 2020