ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը |factor.am|

ՌԴ ՊՆ-ը հաստատել է ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը |factor.am|

factor.am: ՌԴ ՊՆ-ը հաստատել է երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։ «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։
20:59 - 10 հոկտեմբերի, 2021
Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

Ռուբեն Ռուբինյանը և Սերգեյ Կոպիրկինը կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: ԱԺ-ն հայտնում է, որ զրուցակիցները կարեւորել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումից: Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը դրական է համարել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս ՌԴ կատարած այցի ընթացքում միջխորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքի վերաբերյալ պայմանավորվածությունը: Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում եւ վստահություն հայտնել, որ երկու կողմերն էլ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ եւ սերտացմամբ: Դրա վառ վկայությունն է նաեւ այն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ այցելեց հենց Ռուսաստանի Դաշնություն: Մտքեր են փոխանակվել տնտեսության, ատոմային էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:
16:54 - 08 հոկտեմբերի, 2021
Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում: Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ: «Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան։  
20:42 - 07 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Ռուսաստանը վճռական միջոցներ կձեռնարկի տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակի վատթարացման դեպքում. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է տաջիկա-աֆղանական սահմանին ստեղծված իրավիճակին և լարվածության սրման դեպքում պատրաստ է ընդունել ամենավճռական միջոցառումները: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Եթե պահանջվի, կձեռնարկվեն ամենավճռական միջոցառումները՝ ռուս-տաջիկական դաշնակցային և ռազմավարական գործընկերության սկզբունքների համաձայն: Այս մասին բազմիս հայտարարել է ՌԴ ղեկավարությունը»,- ասել է Զախարովան:Հիշեցնենք, որ Տաջիկստանի և Աֆղանստանի միջև իրավիճակը սրվել է, երբ Աֆղանստանում իշխանության են եկել «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները, որոնց զինյալները տեղակայվել են երկրի սահմաններին:
19:18 - 07 հոկտեմբերի, 2021
Ակնկալում եմ ռուսական կողմի աջակցությունը գործարանների վերագործարկման հարցերում. ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

Ակնկալում եմ ռուսական կողմի աջակցությունը գործարանների վերագործարկման հարցերում. ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը: Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։  Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում: Դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև  շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով  World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակները: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերին:
13:32 - 07 հոկտեմբերի, 2021
Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին |armenpress.am|

Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը եւ Հայաստանը պետք Է համատեղ դիրքորոշում մշակեն իրենց վերաբերող հարցերի շուրջը միջազգային հարթակներում քննակման ընթացքում: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպմանը, որն այցով գտնվում Է Մոսկվայում: «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն առանձնահատուկ են, կրում են ռազմավարական բնույթ»,- ասել Է Վոլոդինը, որի խոսքը բերված Է Պետդումայի կայքում: Հաղորդագրության համաձայն՝ այդ առնչությամբ խոսնակն առաջարկել Է Հայաստանին կամ Ռուսաստանին վերաբերող հարցերը քննարկելիս շարունակել մշակել երկու երկրների ընդհանուր դիրքորոշում միջազգային հարթակներում: «Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ Է, որովհետեւ մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք Է իրականացվի կոնկրետ քայլերով: Մենք հուսով ենք, որ, կառուցելով աշխատանքը խորհրդանական չափման շրջանակներում, մենք այդ ուղղությունն առանձնացրել ենք որպես հանգուցայիններից մեկը,- ընդգել Է Վոլոդինը: Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են շատ հարթակներում, ներառյալ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովները, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը եւ Միջխորհրդարանական միությունը: Այդ բոոր կառույցները, նրա կարծիքով՝ պահանջում են համատեղ որոշումների մշակում: Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել Է, որ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար խորհրդարանական չափման շրջանակներում: Ըստ որում նա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել: «Դա անպայման պետք Է օգուտ բերի մեր քաղաքացիների համար: Մենք հանուն դրա ենք աշխատում՝ նրա համար, որ մեր երկրները լինեն ուժեղ, իսկ մարդիկ ապրեն խաղաղության եւ բարեկամության պայմաններում: Դա Է մեր խնդիրը»,- շեշել Է նա: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հանդիպումը լինի քայլ առաջ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք թույլ կտան լուծել կոնկրետ հարցեր ի շահ մեր քաղաքացների»,- հավաստիացրել Է Վոլոդինը: Պետդումայի խոսնակը հիշեցրել Է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում Է Հավաքական անվտանգության պայմանագիրը: Հանդիպման արդյունքներով Սիմոնյաը հայտարարել Է, որ կողմերը «քննարկել են մեծ սպեկտրի հարցեր», եւ շնորհակալություն Է հայտնել Պետդումայի գործընկերներին: Վոլոդինը զրույցը համարել Է բաց եւ վստահալից, շնորհակալություն Է հայտնել պաշտոնակցին, որ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել Է Մոսկվա: «Մեզ համար դա կարեւոր Է: Դա, նախ, ընդգծում Է հարաբերությունների մակարդակը եւ հաղորդակցություններ կաուցելու, ինչպես նաեւ այն հարցերը հասկանալու ցանկությունը, որոնք հուզում են ուսական կողմին»,- ասել Է խոսնակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:44 - 06 հոկտեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցի

Ալեն Սիմոնյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցի

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի եզրափակիչ օրը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն օրհնության խոսք է հղել ՀՀ ԱԺ նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից՝ նշելով, որ Խորհրդարանի ղեկավարը թեմի առաջնորդի հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել ՌԴ պաշտոնական այցից: Զրույց է ծավալվել Հայրենիք-Սփյուռք կապի եւ դրա շրջանակում հայ եկեղեցու դերի ու կարեւորության շուրջ: Քննարկվել են նաեւ թեմին առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահն առանձնազրույց է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:
17:00 - 06 հոկտեմբերի, 2021
Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան. այդ համատեքստում քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծումը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայում Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ 3+3 ձևաչափի ստեղծման գաղափարը․ «Այդ նույն համատեղ հայտարարությունը (խմբ․ նոյեմբերի 9-ի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմի դադարեցման) սկզբունքներ է պարունակում, որոնցով որոշվում են կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, որից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան: Այդ համատեքստում այսօր քննարկել ենք 3+3 ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը, որը կներառի երեք կովկասյան երկիրը և 3 խոշոր հարևան երկիրը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը»,- նշել է նա հանդիպումից հետո։Վերջինս շեշտել է, որ իրանական կողմը դրական է վերաբերվում այդ նախաձեռնությանը: «Դրական են արձագանքել նաև Ադրբեջանում, Թուրքիայում, աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը ևս հետաքրքրություն կտեսնի նման ձևաչափին միանալու համար»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
15:56 - 06 հոկտեմբերի, 2021
Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

Այսօրվա բանակցությունները շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար. Աբդոլլահիան |tert.am|

tert.am: Թեհրանի երկխոսությունը Մոսկվայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության նոր կառավարության բարիդրացիական հարևանության քաղաքականության առաջնահերթություններից է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը:Նախարարն ընդգծել է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաև անձամբ իր ներկայությունը Մոսկվայում ցույց է տալիս, որ երկու երկրի հարաբերությունները «շատ սերտ են և առաջնահերթ»: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի լուրջ առանջընթացի հասնենք մեր երկկողմ հարաբերություններում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է իրանցի պաշտոնյան:Վերջինս մատնանշել է միջազգային և տարածաշրջանային օրակարգում համագործակցության լավ փորձը: Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները «շատ լավ հնարավորություն են ստեղծում տարածաշրջանային օրակարգին անդրադառնալու համար»: 
14:16 - 06 հոկտեմբերի, 2021
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հիմարություն է անվանել Իրանի պնդումները Ադրբեջանի հետ սահմանին իսրայելական ներկայության մասին |armtimes.com|

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հիմարություն է անվանել Իրանի պնդումները Ադրբեջանի հետ սահմանին իսրայելական ներկայության մասին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հիմարություն է անվանել ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտությունից հետո Իսրայելի ներկայության մասին հայտարարությունները: «Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, քանի որ եթե խոսքը Ղարաբաղի տարածաշրջանի մասին է, կան և՛ ռուս, և՛ թուրք զինծառայողներ: Ես հավատում եմ, որ երբ նրանք [Իրանը] ինչ-որ երևակայություններ ունեն, կարող են ասել, որ այնտեղ ներկա են նաև մարսեցիները»: Այս մասին լրագրողներին ասել է դիվանագետը Ռուսաստանի հրեական կոնգրեսի ամենամյա բարեգործական ընդունելության շրջանակում, փոխանցում է TACC-ը: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ընթացքում մի շարք ահաբեկչական շարժումներ ներթափանցել են տարածաշրջան, իսկ Իսրայելը փորձում է օգտվել առկա լարվածությունից ու ներկա է սահմանի մոտ »: Նախարարի խոսքով՝ «Ղարաբաղում բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ»:
13:58 - 06 հոկտեմբերի, 2021