ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի/ համայնքապետարանի կողմիցՊատասխանատուի կոնտակտային տվյալներ՝Արագածոտն-Հարություն Գուլյան, հեռ․՝ (093) 59 55 13Արարատ-Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07Արմավիր-Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095) 09 98 89Գեղարքունիք-Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01Լոռի-Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56Կոտայք-Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44Շիրակ-Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84Սյունիք-Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝ (094) 34 68 34Վայոց ձոր-Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36Տավուշ-Արման Գևորգյան, հեռ․՝ (094) 50 50 02»
00:59 - 06 հոկտեմբերի, 2020
ՏԿԵ փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՏԿԵ փոխնախարարը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը նամակով դիմել է Ադրբեջանում ներդրումներ անող ընկերություններին ներկայացուցիչներին` առաջարկելով վերանայել ներդրումային որոշումները տարբեր նախագծերում: Շուշանյանը նշել է, որ նամակը հղել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին: «Նամակ եմ հղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային Խորհրդին և, հատկապես, միջազգային Խորհրդում ներգրավված արդյունահանող համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչներին, որոնց մի մասը ներդրումներ ունի Ադրբեջանում: Նամակում առաջ եմ քաշել պատասխանատու ներդրումների սկզբունքը և առաջարկել եմ վերանայել նրանց ներդրումային որոշումները տարբեր նախագծերում՝ ընդգծելով, որ ԱՃԹՆ-ի միջազգային ստանդարտի որդեգրած սկզբունքները պետք է ունենան իրական ազդեցություն»,- գրել է Ստեփանյանը: Շուշանյանը նամակում ներկայացրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա, որն ամբողջ ծավալով իրականացվում է Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ և վերջինիս կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ ադրբեջանական կողմից կռվելու նպատակով, ինչը ծայրահեղ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդներին, տնտեսությանը և կայունությանը: «Օգտակար հանածոների լավ կառավարումը պետք է նպաստի տվյալ երկրների ժողովուրդների բարեկեցության ավելացմանը, այնինչ՝ բնական պաշարների ոչ թափանցիկ կառավարումը հանգեցնում է ապօրինի տնտեսական գործողությունների, ինչպիսիք են՝ փողերի լվացումը, ահաբեկչության ֆինանսավորումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը, որը հանգեցնում է խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական գործողությունների, միջազգային կոռուպցիայի աճի: Հիշեցրել եմ, որ Ադրբեջանի ԱՃԹՆ-ի անդամակցությունը կասեցվել է հենց ժողովրդավարական արժեքներից բխող ԱՃԹՆ-ի պահանջներին չհամապատասխանելու համար»,- նշել է փոխնախարարը: Շուշանյանն ընկերությունների ուշադրությունն է հրավիրել ոչ միայն նմանատիպ երկրներում ներդրումների իրականացման դեպքում գործարար համբավի կրած ռիսկի, այլև այն հիմնարար փաստի վրա, որ բնական ռեսուրսների ոլորտում ներդրումները եկամուտ են գեներացնում ոչ թափանցիկ կառավարության համար: «Ստացվող եկամուտն Ադրբեջանի ժողովրդի բարեկեցությանն ուղղվելու փոխարեն գնում է ապօրինի տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը,միջազգային կոռուպցիային, ահաբեկչության ֆինանսավորմանը, արդյունքում, Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է իրականացնում մի երկրի նկատմամբ, որը, միանալով ԱՃԹՆ-ին, ցուցաբերել է առաջնորդություն և վճռականություն՝ ուղղված արագ և հիմնարար բարեփոխումների իրականացմանը՝ արժանանալով ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին և առաջին իսկ Վալիդացիայի արդյունքում ստացավ ամենաբարձր գնահատականը՝ նույն խորհրդի անդամների հաստատմամբ»,- եզրափակել է Լիլիա Շուշանյանը:
00:37 - 05 հոկտեմբերի, 2020
ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներին

ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներին

ՀՀ մարզերի համայնքներում բնակվող քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերը, որոնք կապված են ռազմական դրության հետ, կարող են ուղղել համայնքների և/կամ վարչական ղեկավարներին։ Վերջիններս այդ հարցերի պարզաբանումն ստանալու նպատակով կդիմեն մարզպետարանների պատասխանատու անձանց (ցանկը կցվում է) ովքեր էլ, անհրաժեշտության դեպքում, գործադիր մարմինների հետ համագործակցելով անհրաժեշտ տեղեկատվությունը կտրամադրեն քաղաքացիներին։ Այս մասին Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռազմական դրության հետ կապված հարցերով մարզային պատասխանատուներն են.   Հ/Հ Մարզի անվանում Անուն, ազգանուն Պատասխանատու անձի պաշտոն 1 Արագածոտն Հարություն Գուլյան ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ 2 Արարատ Նազարեթյան Արտավազդ ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ 3 Արմավիր Կարեն Գրիգորյան ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ 4 Գեղարքունիք Նարեկ Գրիգորյան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ 5 Լոռի Գայանե Մարկոսյան ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ   6 Կոտայք Առնակ Ավետիսյան     ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ   7 Շիրակ Վարդան Գրիգորյան ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ   8 Սյունիք Նարեկ Բաբայան ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ   9 Վայոց ձոր Նանե Ասատրյան ՀՀ Վայոց ձորի  մարզպետի տեղակալ   10 Տավուշ Ստեփանյան Թաթուլ ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ  
23:38 - 01 հոկտեմբերի, 2020
Հայաստանի օդային շրջաձակումից  խուսափելու համար վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները

Հայաստանի օդային շրջաձակումից խուսափելու համար վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները

Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Վարչապետ, Գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին Մեծարգո պարոն վարչապետ, մեծարգո պարոնայք նախարարներ Մենք՝ ՀՀ գործող և նախորդ պատերազմի վետերան օդաչուներս և ավիացիոն մասնագետներս, դիմում ենք ձեզ անկանխատեսելի տևողությամբ պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության կապն արտաքին աշխարհի հետ հաստատուն պահելու, ամեն կողմից շրջափակված Հայաստանի օդային շրջաձակումից ևս խուսափելու, ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, մեր երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու համար, անհապաղ իրագործել հետևյալ գործողությունները՝ 1․ Վերականգնել վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր պատճառներով փակված հայկական ավիաընկերությունների Օդանավ Շահագործողի Վկայականները և ՀՀ պետական գրանցումից դուրս բերված օդանավերի վերագրանցումը․ թվով 7 օդանավ՝ 4 Բոինգ-737։ Վերականգնել 3 А-320 օդանավերի շահագործման իրավունքը։ Ծանուցում՝ "Տարոն Ավիա" ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը միացել է մեր դիմումին, և պատրաստ է Հայաստանի Հանրապետությանն անշահախնդիր տրամադրել իր ընկերությանը պատկանող բոլոր 4 Բոինգ-737 օդանավերն իրենց անձնակազմերով, 2․ Վերականգնել COVID-19 սահմանափակումների պատճառով ավիասիմուլյատորի վրա հերթական պլանային վարժանքները բաց թողնելու պատճառով թռիչքների իրավունքը կորցրած բոլոր օդաչուների թռիչքային թույլտվություննները։ Դա մեր ավիացիոն իշխանությունների իրավասության մեջ է։ 3․ Հիմնվելով նախորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ դեպի ՀՀ արտասհմանյան ընկերությունների կողմից թռիչքների զգալի մասը դադարեցնելու տրամաբանության վրա, արտաքին աշխարհի հետ ՀՀ կապը անխափան պահպանելու համար, առաջին երկու քայլերը կատարելուն՝ օդանավերը շարժակազմերով ապահովելուն զուգընթաց արագորեն նախապատրաստել և պլանավորել պահանջվող ուղղություններով թռիչքների ապահովման և թույտվությունների նոր, արագացված մեխանիզմների կիրառում ընդունող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ։ 4․ Արտակարգ իրավիճակում ՀՀ գործունեությունն ապահովող մարմիններում ներգրավել վերը նշված գործառույթները կազմակերպելու փորձ և հմտություն ունեցող մասնագետներ։ Ստեփան ՆիկողոսյանՄի-8 ուղղաթիռի հրամանատար, ՀՀ և ԱՀ Մարտական Խաչ շքանշանների ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ ՉիլինգարյանԱ-320 օդանավի հրամանատար, ՀՀ Մարտական Խաչի ասպետ, Արցախյան պատերազմի մասնակից Ավագ Ալեքսանյան,Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ալբերտ ԿարապետյանԲոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Էդուարդ ԿարապետյանԲոինգ-737 օդանավի հրամանատար․ Արցախյան պատերազմի մասնակից Արթուր ԴովլաթյանԱ-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ռաֆայել ԳևորգյանԲոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Բալդրյան,Բոինգ-737 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Հակոբ Ճաղարյան,ավիացիայի փորձագետ, Իլ-76 հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Ավետիք ՍուքիասյանԱ-320 օդանավի հրամանատար, Արցախյան պատերազմի մասնակից Արման ԱսլանյանԱ-320 օդանավի հրամանատար Հովհաննես ԽաչատրյանԲոինգ-737 օդանավի հրամանատար Մարտին ՀարությունյանԲոինգ-3-737 օդանավի հրամանատար Ռուբեն ՀայրապետյանԲոինգ-737 օդաչու Սերգեյ ԱվագյանԲոինգ-737 օդաչու Սերգեյ ԳաբրիելյանԲոինգ-737 օդաչու Կարեն ՍարգսյանԱ-320 օդաչու Արա ՃաղարյանԲոինգ-737 օդաչու Նավասարդ Խաչատրյանթռիչքների կազմակերպման մասնագետ Արման ԱմիրխանյանԹռիչքների կազմակերպման մասնագետ Նատալիա ՊողոսյանԱվիացիոն անվտանգության և որակի կառավարման մասնագետ ՀԱմոզված ենք, որ մեր ցուցակին առանց բացառության կմիանան բոլոր օդաչուներն ու ավիացիայի ոլորտի բոլոր մասնագետները, ում հետ չենք հասցրել կապ հաստատել։ Բոլոր մասնագետներն իրենց ծառայություններն առաջարկում են անշահախնդիր, ի շահ Հայրենիքի»։
18:42 - 27 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը և ԱԷՄԳ-ի փոխտնօրենն անդրադարձել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը

Սուրեն Պապիկյանը և ԱԷՄԳ-ի փոխտնօրենն անդրադարձել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացմանը

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին: Այս մասին հայտնում են նախարարության լրատվության բաժնից։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության մակարդակի բարձրացմանը: Կողմերը գոհունակություն են հայտնել ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից: Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի միջոցով Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտական ներուժի զարգացման, կադրերի վերապատրաստման հետ կապված հարցերին։
18:40 - 22 սեպտեմբերի, 2020
Լիցենզավորված վարորդներ և կառավարիչներ․ ինչ փոփոխություններ կբերի փոխադրողների որակավորումը  |hetq.am|

Լիցենզավորված վարորդներ և կառավարիչներ․ ինչ փոփոխություններ կբերի փոխադրողների որակավորումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նոր պահանջներ են նախատեսվում փոխադրում իրականացնող կազմակերպությունների համար։ Առաջինով խստացվում է միջպետական ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնելու իրավունք ստանալու համար կազմակերպություններին ներկայացվող պահանջները։ Երկրորդով էլ առաջարկվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող վարորդներին վերապատրաստում անցնել և մասնագիտական որակավորման վկայական ստանալ։ Լիցենզավորված վարորդներ. ինչ է առաջարկում նախարարությունը Ըստ նախարարության ներկայացրած նախագծի՝ Հայաստանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող C, D, CE, DE, C1E և D1E կարգ ունեցող վարորդները պարբերական մասնագիտական վերապատրաստում պետք է անցնեն։ Դա իրականացնելու համար Կառավարությունն ու Ազգային ժողովը դեռևս պետք է հավանության արժանացնեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու այս նախագիծը: Նշված կարգ ունեցող վարորդները պետք է հանձնեն նախնական մասնագիտական որակավորման տեսական քննություն և ստանան մասնագիտական որակավորման վկայագիր (ՄՈՎ): ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի վարորդի մասնագիտական որակավորման քարտի վրա:  Սա վերաբերում է առևտրային նպատակներով թե՛ ներքին, թե՛ միջպետական փոխադրում իրականացնող վարորդներին: Նախագծի հեղինակները նշում են, որ այս խստացումները մշակվել են՝ նպատակ ունենալով վարորդների որակավորման գիտելիքները, երթևեկության անվտանգությունը և ուղևորների սպասարկման որակը բարձրացնել։ Որակավորված կառավարիչ, բարի համբավ, ֆինանսական կայունություն. նոր պահանջ կազմակերպություններին Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ՝ ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) և թույլատրելի առավելագույն 3.5 տոննա քաշը գերազանցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան գործարար բարի համբավ, ֆինանսական անհրաժեշտ միջոցներ և մասնագիտական որակավորում։ Այս փոփոխությամբ էլ նախարարությունը մտադրություն ունի դյուրացնել հայ վարորդների մուտքը եվրոպական շուկաներ։ Օրենսդրական այս փաթեթը մշակվել է Եվրամիության հետ Արևելյան գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզի միջոցառումները ապահովելու նպատակով։  Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Այվազյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ սահմանվելու են չափանիշներ, ըստ որոնց՝ կգնահատվի ընկերությունները համապատասխանու՞մ են այս պահանջներին, թե՞ ոչ։ Օրինակ՝ բարի համբավի գնահատման հիմքում ընկած է լինելու կազմակերպության գործունեությունը, մասնավորապես՝ արդյոք օրենքների շրջանկաներում, առանց լուրջ խախտումների, օրենսդրության պահանջների ապահովմամբ է իր աշխատանքները իրականացնում, թե՞ ոչ։ Համբավը գնահատելու չափորոշիչները կսահմանի  կառավարությունը։ Բարի համբարի վրա բացասական ազդեցություն կունենան ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված  խախտումները, որոնք հանգեցնում են  լուրջ հետևանքների,  արգելված փոխադրումների իրականացումը, սնանկությունը և այլն։     «Այս փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի օրենսդրության ներդաշնակեցումն է Եվրամիության օրենսդրության պահանջներին, ինչը կդյուրացնի մեր փոխադրումների իրականացումը, մեր փոխադրողների մուտքը եվրոպական շուկաներ, մեր փոխադրողները կդառնան առավել մրցունակ միջազգային փոխադրումների ոլորտում»,- ասում է Ռուզաննա Այվազյանը: Լիազոր մարմինը միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու բոլոր տեսակի իրավունքները տրամադրելու է միայն այն կազմակերպություններին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տվյալներն առկա են լիազոր մարմնի միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների էլեկտրոնային գրանցամատյանում: Գրանցամատյանում հաշվառվելու համար կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնելու են բանկային տեղեկանք առնվազն 9 հազար եվրոյին համարժեք դրամ մեկ տրանսպորտային միջոցի դեպքում և առնվազն 5 հազար եվրոյին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ տրանսպորտային միջոցի համար, կամ բանկային երաշխիք սահմանված գումարի չափով, ինչպես նաև փոխադրումների կառավարչի մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն։ Ֆինանսական այս երաշխիքները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սահմանել է ֆինանսական կայունությունը ստուգելու համար:  Նախարարությունը նաև մշակել է մասնագիտական չափորոշիչներ բեռնափոխադրումներ իրականացնողների համար։ Մասնավորապես՝ կազմակերպությունը պետք է ունենա մասնագիտական որակավորման վկայական ունեցող փոխադրումների կառավարիչ: Մասնագիտական որակավորման քննություններ ընդունելու և մասնագիտական որակավորման վկայական տալու կարգը, մասնագիտական որակավորման վկայականի նկարագիրը հաստատելու է կառավարությունը: «Փոխադրումների կառավարիչը պետք է հանձնի որոշակի քննություն, տարբեր ոլորտների գիտելիքների իմացություն պետք է ունենա, որը կհստակեցվի ուսումնական ծրագրերով։ Իսկ գիտելիքները նա ձեռք է բերելու վերապատրաստման կենտրոնում, որն ունենալու է տեխնիկական հնարավարություն, թեստերն է անկացնելու։ Դա արդեն կլինի որևէ գիտական կամ ուսումնական հաստատություն, որը կկարողանա ապահովել թեստավորման գործընթացը»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուզաննա Այվազյանը:  Ի դեպ, տարարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս փոփոխությունները մշակելիս փոխադրողների հետ չի հանդիպել և քննարկումներ չի ունեցել, ինչը հաստատեց նաև Ռուզաննա Այվազյանը։ «Նախագծի որոշ դրույթներ անհասկանալի են» «Սպիննակեր գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը  Հայաստանում գրանցված միջազգային բեռնափոխադրում և ուղևորափոխադրում կատարող տնտեսվարողների լիցենզավորման նախագծում որոշ դեպքերում անհասկանալի, որոշ դեպքերում դժվար իրագործելի դրույթներ է տեսնում:  Ինչպես նշեցինք, Հայաստանում գրանցված բոլոր բեռնափոխադրող ընկերությունները կամ ԱՁ-ները պետք է համապատասխանեն Եվրոպական խորհրդարանի կանոնակարգով սահմանված կետերին, օրինակ՝ ունենան գործարար բարի համբար: Սակայն, նշված չէ, թե ինչ չափորոշիչներով է որոշվելու բարի համբավը:  «Իհարկե, տրամաբանորեն կարելի է հասկանալ, թե ինչպես է դա որոշվելու, օրինակ՝ օրինախախտումները հաշվի առնելով, սակայն բոլոր դեպքերում սուբյեկտիվ որոշումներից խուսափելու համար պետք են հստակ չափորոշիչներ, որոնք  արտացոլելու են իրական պատկերը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Նորայր Գևորգյանը:    Հաջորդ խնդրահարույց կետն, ըստ նրա, վերաբերում է լիցենզավորված կառավարիչ ունենալու  պահանջին. «Խնդիրն այն է, որ ներկայում Հայաստանում չկան ինստիտուտներ, հաստատություններ, որոնք կպատրաստեն նման մասնագետներ, որտեղ արդեն իսկ գործող մասնագետները վերապատրաստում կանցնեն: Պետք է այս հարցը ևս մանրամասն ուսումնասիրել, քննարկել, հետո նոր միայն ընդունել»: Կարդալ ավելին՝ hetq.am-ում։
17:01 - 19 սեպտեմբերի, 2020
Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես ուզում էի հասկանայի կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ  Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք: «Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ուեննա: «Մի բան հստակ է, որ այն, որ նոր հիվանդանոց է կառուցվում, դա խոսում է նրա մասին, որ ոչ թե Վարդենիս քաղաքը աչքաթող է արված, այլ ընդհակառակը, այդտեղ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում և նոր հնարավորություններ կլինեն: Այդ միջանկյալ հատվածը կարգավորելու և վարդեսցիների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար, աշխատանքներ կտանենք»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:40 - 16 սեպտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանն  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ մարզպետների հետ անցկացվող խորհրդակցությունները վերստին պարբերական կլինեն, քանզի այդ մասով վերացված են երկրում համաճարակային իրադրությամբ պայմանավորված խոչընդոտները։ Խորհրդակցության ընթացքում մարզպետների կողմից նախարար Սուրեն Պապիկյանին են ներկայացվել ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Հաստատված շուրջ 700 սուբվենցիոն ծրագրից 65-ն արդեն իսկ ավարտված են, մյուսները իրականացման փուլում են։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքները, բարձրաձայնվել են աշխատանքային գործընթացում ծագող խնդիրները և նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Հանդիպման օրակարգի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել մարզպետների գնահատման նոր կարգի մշակման գործընթացին, ինչպես նաև մարզպետարանների կառուցվածքում և կանոնադրություններում սպասվող փոփոխություններին։ Նախարարը հորդորել է մարզպետներին սպասվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացում առաջնորդվել մարզպետարանների գործունեությունը հնարավորինս լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու հրամայականով։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալներին, համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, կրթական հաստատություններում աշխատակազմերի թեստավորմանն առնչվող հարցերին, ինչպես նաև երկրում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ հսկողությանն առնչվող մի շարք հարցերի։
09:49 - 16 սեպտեմբերի, 2020
Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք,  դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․Սուրեն Պապիկյան

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։ «Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։ Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր հերթին հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։ Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ձևաչափին, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։
19:24 - 15 սեպտեմբերի, 2020
Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը

 |armenpress.am|

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում միասնական երթուղային ցանցը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին: «Միասնական երթուղային ցանցը մշակված է, երթուղիները գծված են, ծրագրային ապահովումը կա: Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցութային կարգը: Որոշակի պայմաններ ենք սահմանում: Այդ կարգը ներկայում գտնվում է կառավարությունում, հենց նոր կարգը ընդունվի, մրցույթները կհայտարարվեն»,-ասաց Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կարգը կընդունվի: Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ: Փոխնախարարի խոսքով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները:
16:27 - 15 սեպտեմբերի, 2020