Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ |armenpress.am|

ԵՄ-ի բյուջեն 5 մլրդ եվրո է ներառում Brexit-ից տուժած երկրների համար. Իռլանդիայի վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության (ԵՄ) նոր յոթնամյա բյուջետային պլանը ներառում Է 5 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծում այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց (Brexit): Հուլիսի 21-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինն՝ ամփոփելով գագաթնաժողովի արդյունքները: «Brexit-ը շատ ծանր մարտահրավեր դարձավ մեզ բոլորիս համար: Ես հատկապես ողջունում եմ մինչեւ 5 միլիարդ եվրո ծավալով պահուստային հիմնադրամի ստեղծման որոշումն այն երկրների համար, որոնք առավել շատ են տուժել Brexit-ից»,- ասել Է նա: Իռլանդիան այն երկրներից մեկն Է, որն իր աշխարհագրական դիրքի պատճառով վտանգի Է ենթարկվում կրելու ամենամեծ տնտեսական վնասը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց: Միացյալ Թագավորությունը ԵՄ-ից դուրս Է եկել 2020 թվականի փետրվարի 1-ից, սակայն մինչեւ 2020 թվականի վերջը շարունակում Է գործել անցումային շրջանը, որի շրջանակներում երկիրը շարունակում Է մնալ միասնական շուկայի մի մասը: 2021 թվականից Մեծ Բրիտանիան դադարեցնում Է իր բոլոր վճարումները Եվրամիության բյուջե, որը դրա հետեւանքով կորցնում Է տարեկան ավելի քան 11 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:10 - 21 հուլիսի, 2020
Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին

 |armenpress.am|

Բարոնուհի Քերոլայն Քոքսն Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել է ՄԹ արտաքին գործերի նախարարին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ նամակ է հղել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին: Քոքսն ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հաստատակամ դիրքորոշում հայտնելու կոչ է արել: «Ես գրում եմ, որպեսզի իմ խորը մտահոգությունն արտահայտեմ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման լուրջ սպառնալիքի՝ համավարակի ընթացքում հատուկ մտահոգություն առաջացնող հարցի կապակցությամբ։ Վերջին օրերին Ադրբեջանը հրետանային մարտկոցներ է տեղակայել Տավուշի, Հայաստանի հյուսիս- արևելյան հատվածի քաղաքացիական բնակչության մոտ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից դեպի հյուսիս։ Հուլիսի 14-ին սպանվել են չորս հայ սերժանտներ և սպաներ։ Տասը զինծառայող բուժօգնություն է ստանում, նրանցից մեկը մնում է ծայրահեղ ծանր վիճակում»,- գրել է Քոքսը: Բարոնուհին նշել է, որ խորապես մտահոգված է այն հանգամանքով, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել կորոնավիրուսի դեմ պայքարում կարևոր դերակատարում ունեցող բժշկական դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ: «Մտահոգված եմ Տավուշի մարզի Այգեպար գյուղի մանկապարտեզի վրա կատարված հարձակմամբ, ինչպես նաև հաղորդագրություններով այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կոչ է արել զանգվածային ոչնչացման ենթարկել հայ բնակչությանը և սպառնացել է թիրախավորել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը»,- նշել է Քերոլայն Քոքսը: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամն իր նամակում անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Բաքվում անցկացվել է մեծ ցույց, որի ընթացքում հնչել են հակահայկական «Մահ հայերին» վանկարկումներ: «Հաշվի առնելով Միացյալ Թագավորության վաղեմի հավատարմությունը Հայաստանի կառավարության և միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում անվտանգության ապահովման աշխատանքին, ես կոչ եմ անում ձեզ հաստատակամ դիրքորոշում որդեգրել խաղաղության հանդեպ այդ սպառնալիքը դատապարտելու հարցում, անհապաղ քայլեր ձեռնարկել հակամարտության ապաէսկալացմանը նպաստելու և Հայաստանին աջակցելու իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ձգտման հարցում»,- գրել է Քոքսը:
17:20 - 19 հուլիսի, 2020
Մեծ Բրիտանիան առժամանակ կդադարեցնի կորոնավիրուսից մահվան վիճակագրության hրապարակումը |tert.am|

Մեծ Բրիտանիան առժամանակ կդադարեցնի կորոնավիրուսից մահվան վիճակագրության hրապարակումը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առժամանակ կդադարեցնի Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թվի մասին տեղեկատվության ամենօրյա թարմացումը, հաղորդում է Reuters գործակալությունը: Գործակալության համաձայն՝ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ կառավարությունը հրահանգել է վերանայել մահացածների թվի վերաբերյալ տվյալների հաշվարկման մեթոդները՝ կապված այն մտավախությունների հետ, որ մահացածների թվում ներառվում են նաև այլ հիվանդություններից մահացած մարդիկ։ Ինչպես նշում է գործակալությունը, մի խումբ գիտնականներ կարծում են, որ մեթոդը, որով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությանն առընթեր գործակալությունը կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության հաշվարկ է կատարում, ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահացել են այլ հիվանդություններից, նույնպես ներառվում են կորոնավիրուսի հետևանքով մահացածների ցուցակում։ Գիտնականների կարծիքով՝ հենց այդ է պատճառը, որ Մեծ Բրիտանիայում մահացության ցուցանիշներն օրեցօր զգալիորեն փոխվում են։ Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսի 293 239 դեպք, որոնցից 45 233-ը՝ մահվան ելքով։
19:42 - 18 հուլիսի, 2020
British Airways ընկերությունը հրաժարվեց Boeing 747 օդանավերից |azatutyun.am|

British Airways ընկերությունը հրաժարվեց Boeing 747 օդանավերից |azatutyun.am|

azatutyun.am: British Airways ավիաընկերությունը որոշել է այլևս չշահագործել Boeing 747 տեսակի օդանավերը: Որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ և պայմանավորված է միջազգային ավիափոխադրումների վրա կորոնավիրուսի համավարակի աննախադեպ բացասական ազդեցությամբ: Դեռ համավարակից առաջ ընկերությունը, որն ունի ամենամեծ թվով Boeing 747 օդանավեր, արդեն հայտնել էր առաջիկա տարիներին այդ չորս շարժիչներով օդանավերից հրաժարվելու մտադրության մասին, քանի որ միջազգային ավիաշուկայում առավել մրցունակ են դարձել երկու շարժիչներով ավելի փոքր ինքնաթիռները, որոնք ավելի քիչ վառելիք են ծախսում: Boeing 747-ն անվանել են «Երկնքի թագուհի»: Այդ օդանավերը շահագործվում են 1970-ականներից են: Boeing ընկերությունը դեռ անցյալ տարի է հայտնել, որ ավարտում է այդ տեսակի օդանավի պահեստամասերի արտադրությունը: Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ավիափոխադրումների թիվն աշխարհում աննախադեպ անկում է գրանցել, մեծ թվով խոշոր, միջին և փոքր ավիաընկերություններ հայտնվել են ճգնաժամի վիճակում, քանի որ ուղևորահոսքը հասել է նվազագույնի: British Airways ընկերությունը հայտնել է, որ մտադիր է ընդհուպ մինչև 12 հազար աշխատատեղ կրճատել:
14:17 - 17 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,8 միլիոնը, բուժվածներինը՝ 7,7 միլիոնը, մահացել է մոտ 590 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում անցել է 13,8 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 590 հազարին, բուժվել է ավելի քան 7,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Վարակի հաստատված դեպքերի քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում Ռուսաստանն է Եվրոպան կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է դիմագրավում: Ընդհանուր առմամբ աշխարհամասում COVID-19-ից մահացել է ավելի քան 200 հազար մարդ, վարակվել՝ գրեթե 3 միլիոն բնակիչ: Մոտ 200 հազար իսպանացիներ կրկին խիստ կարանտինի տակ են հայտնվել` այս օրերին երկրում վարակի տարածման կտրուկ աճ է նկատվում: Ռումինիայում մեկ օրում ավելի քան 640 նոր դեպք է արձանագրվել, կառավարությունը որոշել է երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի կարողանա ավելի արդյունավետորեն պայքարել համավարակի դեմ: Պետության ղեկավար Կլաուս Յոհաննիսը դիմել է հայրենակիցներին՝ հորդորելով դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և կանխանգելիչ այլ միջոցներ կիրառել: Փարիզի Դիսնեյլենդը, որը փակ էր երեք ամիս, բացել է դռները, բայց ստիպված կտրուկ նվազեցրել է այցելուների թիվը: Ռուսաստանին կրկին մեղադրում են, հնարավոր են նոր պատժամիջոցներ Միացյալ Նահանգները, Կանադան և Միացյալ Թագավորությունը մեղադրել են Ռուսաստանի հետախուզական գործակալությունների հետ կապված հաքերներին Covid-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներ գողանալու փորձի մեջ: Սա կարող է դառնալ Ռուսաստանի դեմ նոր միջազգային պատժամիջոցների պատճառ: Միացյալ Թագավորության կիբերանվտանգության ազգային կենտրոնը երեկ մի փաստաթուղթ է հրապակել, որում ասվում է, որ երեք պետությունների հատուկ ծառայությունները մեղադրում են APT29 խմբին՝ պնդելով, որ այն «գրեթե վստահաբար Ռուսաստանի հետախուզության մաս է»: Կրեմլը մեղադրանքներն անհիմն է անվանել: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «տեղեկություններ չունի, թե ով կարող էր ներխուժել Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերություններ և հետազոտական կենտրոններ»: «Ռուսաստանը որևէ կապ չունի այդ փորձերի հետ», - հավելել է նա:
12:16 - 17 հուլիսի, 2020
Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հրադադարի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորությունը կոչ է անում դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները: Այս մասին Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարության խոսնակի հայտարարությունը հրապարակված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում: «Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումներով և խորապես ցավում է մարդկանց զոհվելու համար: Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և երկխոսության մեջ մտնել ՝ իրավիճակը դեէսկալացնելու և հետագա զոհերից խուսափելու համար»,- ասել է խոսնակը: ԱԳՆ-ն երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը բանակցային գործընթացին ' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը: Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը և ընդգծում է պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է նախարարության խոսնակը:
09:58 - 15 հուլիսի, 2020
Բրիտանական Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրենը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի |hetq.am|

Բրիտանական Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրենը կոչ է արել նախապատրաստվել նոր կարանտինի |hetq.am|

hetq.am: Ավիացիոն արդյունաբերությունը պետք է պատրաստվի այն իրավիճակին, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհի տարբեր երկրներում ժամանակ առ ժամանակ ներդրվելու են կարանտինային սահմանափակումներ։ Այդ մասին «Financial Times»-ին հայտարարել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի գլխավոր տնօրեն Ջոն Հոլանդ Քեյը։ Նրա խոսքերով՝ ներկայումս Հիթրոուն դիտարկում է հիվանդության նոր բռնկումների նկատմամբ արձագանքի տարբերակներ, որոնք կարող են առաջանալ սահմանափակումների վերացումից հետո։  Հոլանդ Քեյն ընդգծել է, որ COVID-19-ի պատվաստանյութի մշակումը կարող է տևել մի քանի տարի։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ կառավարությունը և ավիացիոն արդյունաբերության ներկայացուցիչները մշակեն գործողությունների պլան, որը հիվանդության նոր ալիքի պարագայում հնարավորություն կտա խուսափել թռիչքների ամբողջական արգելքից։ «Քանի որ ամբողջ աշխարհում ի հայտ են գալիս պարբերական բռնկումներ, մենք պետք է մտածենք ամբողջական կարանտինի վերադարձի այլ տարբերակի մասին։ Պետք է լինի այլընտրանք, որն ուղղակիորեն կդառնա մեր կենսակերպի մի մասը, իսկ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսենք հենց հիմա»,- նշել է Հոլանդ Քեյը։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:18 - 12 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հասավ 11,8 միլիոնի, մահացել է 544 հազար, բուժվել՝ 6,5 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է: Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատված վարակի դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 60 հազար 200: Covid-19 է ախտորոշվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ: Օտարերկրյա ուսանողներին արգելվելու է մնալ Միացյալ Նահանգներում, եթե 2020 թվականի աշնանը նրանց դասընթացներն անցկացվեն բացառապես առցանց ձևաչափով: Ավստրալիայի իշխանությունները 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուռն քաղաքում առաջիկա վեց շաբաթվա համար նորից խստագույն սահմանափակումներ են մտցրել՝ տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու և հարազատներին օգնելու նպատակով: Իսրայելում կրկին փակվել են ֆիթնես ակումբները, հյուրանոցները, լողավազանները և տուրիստական վայրերը: Անգլիայում փաբերի բացվելուց ընդամենը մի քանի օր հետո իշխանությունները փակել են առնվազն երեք նման հաստատություն, որոնց այցելուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ղազախստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվն աճում է: Ղրղըզստանում շտապ կերպով տեղեր են պատրաստվում հիվանդների ցերեկային խնամքի համար: ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին Երեկ ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին: Վաշինգտոնը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակին արձագանքը ուշացնելու մեջ: Այսպիսով, ընթացակարգի համաձայն, ամենամեծ դոնորի՝ ԱՀԿ-ից դուրս գալը տեղի է ունենալու մեկ տարին լրանալուց հետո, այսինքն` հաջորդ տարվա հուլիսի 6-ին: Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ դրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը: Թրամփը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին՝ ասելով, թե կազմակերպությունը հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության տակ: ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
12:16 - 08 հուլիսի, 2020
COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը 11 միլիոն 770 հազարից ավելի է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 772 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 541 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 767 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 041 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 999 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 626 հազար 071-ի, մահերինը՝ 65 հազար 556-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 723 հազար 185 է, մահերինը՝ 20 հազար 198:  Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 694 հազար 230 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 368 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 494 մարդ:  Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որը շրջանցել է Իսպանիային: Պերուն առանձնանում է 305 հազար 703 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 772 մարդ:  Իսպանիայում վարկվածների թիվը 298 հազար 869 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 388: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298 հազար 557-ի, մահերինը՝ 6 հազար 384-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 285 հազար 768 է, մահերինը՝ 44 հազար 236: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 261 հազար 750 է, մահերինը՝ 31 հազար 119: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  245 հազար 688 հաստատված դեպք, 11 հազար 931 մահ:  Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 8-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 565, որից ապաքինվել է 78 հազար 528-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 213 հազար 716 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 100 հազար 945, մահերինը՝ 134: Եգիպտոսում առկա է 76 հազար 222 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 422 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 600 է, մահացածներինը՝ 326: Լիբանանում կա 1885 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
18:33 - 07 հուլիսի, 2020
Ֆրանսիայում կհետաքննեն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները, իսկ Մեծ Բրիտանիան դուրս կգա խիստ սահմանափակումների ռեժիմից |hetq.am|

Ֆրանսիայում կհետաքննեն կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործողությունները, իսկ Մեծ Բրիտանիան դուրս կգա խիստ սահմանափակումների ռեժիմից |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի իշխանությունները կհետաքննեն վարչապետ Էդուար Ֆիլիպի կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Վերջինս հրաժարական է տվել ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին։ Հետաքննության ընթացքում նախատեսվում է ստուգել իրականացված գործողությունների և միջոցառումների արդյունավետությունը, որոնք ձեռնարկել է կառավարությունը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ընթացքում։ Բացի այդ, հետաքննիչները կստուգեն Ֆիլիպի կառավարության երկու անդամների՝ առողջապահության նախկին նախարար Անյեզ Բուզինի (նախարարի պաշտոնից ազատվել է 2020 թվականի փետրվարին) և Օլիվիե Վերանի գործողությունները։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆրանսիական կառավարությունը բազմիցս ենթարկվել է քննադատությունների։ Մասնավորապես, նշվում էր երկրում բժշկական սարքավորումների պակասը։ Էդուար Ֆիլիպի կառավարության հրաժարականը դեռ վաղուց էր ակնկալվում։ Նախորդ կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Ֆիլիպը հաղթել է Գավր քաղաքի քաղաքապետի ընտրություններում և ենթադրվում է, որ հրաժարականից հետո, նա կզբաղեցնի այդ պաշտոնը։ Վերջին տվյալներով Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ավելի քան 202 000, մահավել է գրեթե 30 000 մարդ։ Զուգահեռաբար, Մեծ Բրիտանիայում վերջին երեք ամիսների մեջ առաջին անգամ սկսել են աշխատել փաբերն ու վարսավիրանոցները։ Մեծ Բրիտանիայում հուլիսի 4-ից ուժի մեջ կմտնի կարանտինային միջոցառումների թուլացման ռեժիմը։ Անգլիայի տարածքում, սանիտարական նորմերի պահպանմամբ, կգործեն ռեստորանները, փաբերը, սրճարանները, հյուրանոցները, հյուրատները, քեմփինգի համար նախատեսված տարածքները, գեղեցկության սրահները, գրադարանները, թանգարանները և հանրային այլ հաստատություններ։ Բրիտանացի լրագրողները նշում են, որ այսուհետ փաբերը չեն ունենա նախկին տեսքը, իսկ հաճախորդներին կխնդրեն լրացնել կոնտակտների լրացման հատուկ թերթիկ, որպեսզի վարակի հայտնաբերման դեպքում հնարավոր լինի հետևել հիվանդի շփման շրջանակը։  Նախօրեին կարանտինային ռեժիմի փոփոխության վերաբերյալ Դաունինգ սթրիթում մամուլի ասուլիս էր տվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսը որևէ տեղ չի անհետացել։ Նա նշել է, որ երկիրը կկանգնի կյանքի նորմալացման ճանապարհին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հուսախաբ չանել այն ոլորտների աշխատակիցներին, որոնք արել են հնարավորը։ Ռուսաստանում էլ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 632 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասնելով 674 515-ի։ Կորոնավիրուսի համաճարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում մահացության ցուցանիշը հուլիսի 4-ին գերազանցել է 10 000-ը։ Միայն վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 168 մարդ։ Օրական կտրվածքով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մոսկվայում (680 նոր դեպք), որը 10 %-ով ավելին է, քան մեկ շաբաթ առաջ։    Շարունակությունը՝ hetq.am-ում։
19:29 - 04 հուլիսի, 2020
COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 220 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 529 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 364 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 891 հազար 267 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 132 հազար 112 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 545 հազար 458-ի, մահերինը՝ 63 հազար 295-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 674 հազար 515 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 632 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 027 մարդ: 4-րդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 651 հազար 065-ի, մահերինը՝ 18 հազար 695-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իսպանիան է, որտեղ վարկվածների թիվը 297 հազար 625 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 385: Հաջորդում է Պերուն, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 599 է: Մահացության ցուցանիշը կազմում է 10 հազար 226: Հաջորդող երկիրը Չիլին է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288 հազար 089-ի, մահերինը՝ 6 հազար 051-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 284 հազար 276 է, մահերինը՝ 44 հազար 131: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 245 հազար 251 է, մահերինը՝ 29 հազար 843: Տասնյակը եզրափակում է Իտալիան, որտեղ առկա է 241 հազար 184 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 833: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 3-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 545, որից ապաքինվել է 78 հազար 509-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 946-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 201 հազար 801 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 99 հազար 183, մահերինը՝ 123: Եգիպտոսում առկա է 72 հազար 711 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 201 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 50 հազար 857 է, մահացածներինը՝ 321: Լիբանանում կա 1830 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 35: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 328-ի: Մահացել է 10 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
17:03 - 04 հուլիսի, 2020
Եվրոպոլն իրականացրել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատմության ամենախոշոր գործողությունը |hetq.am|

Եվրոպոլն իրականացրել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատմության ամենախոշոր գործողությունը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի, Նիդերլանդների և Անգլիայի ոստիկանություններն իրականացրել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատմության ամենախոշոր գործողությունը։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ, առգրավվել է զինամթերք, միլիոնավոր ֆունտեր և եվրոներ, տոննաներով թմրանյութ։ Գործողության իրականացումը հնարավոր է եղել այն բանի շնորհիվ, որ ոստիկանությունը կարողացել է գաղտնազերծել մի զրուցարան (չաթ), որտեղ շփվել են կասկածյալները։ «Venetic» գործողության մասին (վենետիկերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեռած լեզու է, որը չի կիրառվում 11-րդ դարից) միանգամից հայտարարել են երեք երկրների ուժային մարմինները։ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է 746 մարդ, Նիդերլանդներում՝ 100-ից ավելին, իսկ Ֆրանսիան չի հայտնել ձերբակալվածների իրական թիվը, սակայն նշել է, որ խոսքը մի քանի հարյուր մարդու մասին է, որոնք, ոստիկանության կարծիքով, ներգրավված են եղել անօրինական գործարքների և գործողությունների մեջ։ Ոստիկանությունը չի բացահայտում նաև նրանց անունները ու դերը հանցագործությունների իրականացման գործում։ Հայտնի է միայն, որ բոլոր երեք երկրներում ձերբակալվել են նաև ոստիկաններ, որոնք ներկայումս մեղադրվում են քրեական տարրերի հետ համագործակցության մեջ։ Իշխանությունները նշում են, որ ձերբակալվածների շրջանում բարձրաստիճան պաշտոնյաներ չկան։ Հուլիսի 3-ի առավոտյան դրությամբ մանրամասն զեկույց է ներկայացրել Անգլիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը։ Գերատեսչությունում նշել են, որ համատեղ գործողությունը ձգվում է 2016 թվականից և համակարգվել է Եվրոպոլի միջոցով։ Միայն Միացյալ Թագավորությունում գործողությանը մասնակցել է ավելի քան 500 մարդ։  Ձերբակալվածների մոտից հայտնաբերվել են կանխիկ 54 միլիոն ֆունտ (փողի տրցակները պահվել են, օրինակ, մահճակալին հարակից փոքր պահարաններում կամ էլ հագուստի պահարաններում՝ «Tesco» սուպերմարկետների ցանցի տոպրակներում), ավելի քան երկու տոննա թմրանյութ (մեկ ու կես տոննան եղել է կոկաին), էթիզոլամի 28 միլիոն հաբ, 77 միավոր զենք (այդ թվում Կալաշնիկովի ինքնաձիգ), ինչպես նաև պրեմիում դասի 55 ավտոմեքենա։ Նիդերլանդներում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է մոտ 20 միլիոն եվրո, 8 տոննա կոկաին և 1,2 տոննա մետամֆետամին։ Ֆրանսիան հայտարարել է, որ գործողության արդյունքների մասին կհայտնի ավելի ուշ։ Երկրի ազգային ժանդարմերիան հայտարարել է, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Ձերբակալվածներին մեղադրանք կառաջադրվի սպանությունների, հարձակումների, թմրավաճառության, կողոպուտի և փողոցային հարձակումների հոդվածներով։ Գործողության իրականացումը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ ոստիկանները կարողացել են կոտրել «EncroChat» հեռախոսային հավելվածը։ Հավելվածի արտադրությամբ զբաղվել է հոլանդական ընկերություններից մեկը։ Վերջինս մեսենջերը վաճառելիս նշել է, որ այն անվտանգ է արտաքին ցանկացած միջամտությունից։ Հավելվածը հասանելի է եղել միայն «Android» օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսների և «Blackberry» սարքավորումների համար։ Կես տարվա համար ծառայության արժեքը կազմել է մոտ 1500 եվրո։ Ընդ որում, կազմակերպությունը հենց ինքն է տեղադրել հավելվածը նոր հեռախոսների մեջ և վաճառել դրանք, քանի որ հենց այնպես հավելվածի ներբեռնումն անհնարին է։ Հավելվածը թաքնված է եղել։ Եթե մեկ անգամ սեղմենք հեռախոսի միացման կոճակի վրա, ապա բեռնվում է սովորական օպերացիոն համակարգը, իսկ երկու անգամ սեղմելու դեպքում սարքավորումը վերագործարկվում էր և օգտատերը հասանելիություն էր ունենում հեռախոսին։  Շարունակությունը՝ hetq.am-ում
11:30 - 04 հուլիսի, 2020
Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացել է մոտ 521 հազար, բուժվել՝ 5,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Աշխարհում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացել է մոտ 521 հազար, բուժվել՝ 5,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10,8 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 521 հազարի, բուժվել է ավելի քան 5,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Միացյալ Նահանգներում նոր դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է մոտ 55 հազարով՝ գրեթե կրկնակի ավելի, քան երկու շաբաթ առաջ էր: Աշխարհի որևէ այլ երկրում օրվա կտրվածքով նման թիվ դեռ չի գրանցել: ԱՄՆ-ում համաճարակաբաններն իշխանություններին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար: Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգել է միջազգային թռիչքների սահմանափակումները մինչև օգոստոսի սկիզբ: Նախկինում գործակալությունն առաջարկում էր դրանք վերսկսել հուլիսի 15-ից: Սահմանափակումները պայմանավորված են կորոնավիրուսային համավարակով: Մինչև օգոստոս արտասահմանցիների մեծ մասի մուտքը երկիր չի թույլատրվի, սահմանված է նաև ռուսաստանցիների արտասահմանյան երկրներ ճամփորդելու արգելք: ՄԱԿ-ը խնդրում է առնվազն երեք ամսով սառեցնել աշխարհում ռազմական բախումները: Ֆրանսիան պատրաստվում է համաճարակի երկրորդ ալիքին և դիմակների պաշար հավաքում: Բրիտանիայի իշխանություններն էլ պաշտոնապես հայտարարել են, որ հուլիսի 10-ից պատրաստվում են վերացնել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար, հիմնականում՝ եվրոպական: 14-օրյա կարանտինի կանոնակարգը երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի համար՝ հազվադեպ բացառություններով, ուժի մեջ է մտել հունիսի սկզբին `կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով: Դա հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների բուռն քննադատությունը հարուցեց: Նրանք կոչ էին անում իշխանություններին վերացնել սահմանափակումները, որպեսզի ավելի մեծ վնաս չհասցվի տնտեսությանը:
10:57 - 03 հուլիսի, 2020
Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է անհատական պաշտպանիչ միջոցներ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ: Աջակցությունը տրամադրվել է զինված ուժերում համավարակի տարածման կանխարգելմանն աջակցելու նպատակով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը և ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը: Դեսպան Դեյվիդ Մորանը ողջունել է կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված գլոբալ ջանքերին Հայաստանի մասնակցությունը և հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումներով Միացյալ Թագավորության դեսպանությունը կարողանում է իր նպաստը բերել համավարակի տարածման ռիսկի նվազեցմանը:
17:39 - 01 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,5 միլիոնին, մահացել է շուրջ 510 հազար, բուժվել՝ 5,3 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,5 միլիոնին, մահացել է շուրջ 510 հազար, բուժվել՝ 5,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 10,5 միլիոնին, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 510 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 5,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Սպիտակ տան թիմի անդամ, Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին Սենատում լսումների ժամանակ ասել է, որ չի զարմանա, եթե վարակի նոր դեպքերի թվի աճը օրվա կտվածքով հասնի 100 հազարի՝ այժմ այդ ցուցանիշը երկրում տատանվում է 40-ից 47 հազարի սահմաններում: ԱՄՆ-ում դաշնային մակարդակում սահմանափակումներ չկան: Եվրամիությունն այսօրվանից բացում է արտաքին սահմանները 14 երկրների քաղաքացիների համար: Այդ երկրների մեջ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չկան: Հետխորհրդային երկրներից ցուցակում միայն Վրաստանն է: Ուկրաինայում նոր դեպքերի ամենօրյա ցուցանիշները չեն նվազում, հատկապես ծանր է իրավիճակը հանգստի գոտիներում, Ուզբեկստանում այսօրվանից խստացվում են սահմանափակումները, Ղրղըզստանում էլ 11 տարվա ազատազրկման դատապարտված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել է, կորոնավիրուս է հայտնաբերվել նրա փաստաբանի մոտ: Բրիտանիայի քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել Եվրամիության տարածք, բայց երկրի ներսում փակում են Լեսթեր քաղաքը՝ այնտեղ անբացատրելի բարձր է նոր վարակակիրների թիվը: Ֆրանսիայում էլ «Երեկ` հերոսներ, այսօր՝ մոռացված» կարգախոսով բողոքի են դուրս եկել բուժաշխատողները:
10:06 - 01 հուլիսի, 2020