Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակչի տունը. հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակչի տունը. հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:Արձակված կրակոցներից վնասվել են գյուղի տներից մեկի ննջասենյակի պատուհանը և միջնապատը։Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:
16:46 - 14 մայիսի, 2020
80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով |armenpress.am|

80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը շուտով բարեկարգված ճանապարհ կունենա: 1980-ական թվականներից գյուղում ճանապարահաշինարարական աշխատանք չկատարելու «ավանդույթը» կոտրվեց, այժմ համայնքի կարևոր նշանակության ճանապարհի ասֆալտապատման ծրագրի ակտիվ փուլն է: Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանը նշեց, որ սա գյուղում շատ սպասված ծրագիր էր:  «Եթե 1980-ական թվականներից այս կողմ մեր համայնքում որևէ ճանապարհ չի վերանարոգվել, դե պատկերացրեք, թե ինչ անբարեկարգ վիճակում են: Այժմ գյուղի համար կարևոր նշանակության 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը պետք է ասֆալտապատվի: Երկու կմ հատվածը մինչև գյուղն է, երկու կմ հատվածն էլ գյուղի մեջ է՝ մինչև դպրոց»,-ասաց Վահե Ալիխանյանը: Նա նշեց, որ հողային աշխատանքները հիմնականում ավարտվել են, մոտավորապես 20 օրից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Օգոստոսի վերջին այդքան երկար սպասված նոր ճանապարհը պատրաստ կլինի: Համայնքի ղեկավարը նշում է, որ մեծ ակնկալիքներ ունեն այս ծրագրի հետ կապված: Գյուղի գլխավոր ենթակառուցվածքը վերականգնելուց, բարեկարգելուց հետո սպասվում է համայնքային կյանքի աշխուժացում: «Մի քանի օրինակ ներկայացնեմ, որպեսզի պարզ լինի, թե անբարեկարգ ճանապարհն ինչ հնարավորություններից էր զրկում: Իջևանից, եթե մարդիկ տաքսիով գալիս էին մեր գյուղ, վարորդները ստացված գումարից 1000 դրամ ավելին էին վերցնում անբարեկարգ ճանապարհի պատճառով: Հասարակական տրանսպորտ չունենք, տրանսպորտ չի աշխատում մեր համայնքում, որովհետև ոչ ոքի ձեռնտու չէ այս քարքարոտ ճանապարհով երթևեկելը: Դրանից բացի, շատ առաքիչներ հրաժարվում էին չեն գալիս մեր համայնք»,-ասաց Վահե Ալիխանյանը:  Ճանապարհը լուրջ խնդիր է նաև համայնքում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Տուրիստականները, զբոսաշրջիկները չեն գալիս միայն նրա համար, որ ճանապարհները վատն են:  «Նախորդ տարի փոքր թվով այցելություններ եղել են, բոլորը միաբերան նշում են՝ գլխավոր խնդիրը ձեր ճանապարհն է: Այսինքն, մարդիկ ուզում են գան, մանավանդ, որ մեր համայնքն աչքի է ընկնում գեղատեսիլ, տեսարժան վայրերով: Եթե ճանապարհը բարեկարգվի, ապա մենք էլ կկարողանանք օգտվել զբոսաշրջային հոսքից»,-ասաց համայնքի ղեկավարը: Վահե Ալիխանյանը նկատեց, որ բնակիչները պատրաստ են արձագանքել զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը: Արդեն համայնքում մի քանի հյուրատներ կան, ճանապարհի բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո նոր հյուրատներ կբացվեն: Վահե Ալիխանյանի խոսքով, կորոնավիրուսը ծրագրերը հետ գցեց, սակայն առաջարկում է ստեղծված իրավիճակից դրականը քաղել: Այս տարի շատ հայաստանցիներ իրենց հանգստը կազմակերպելու են այստեղ: Բերքաբերցիները հույս ունեն, որ շատերը կընտրեն Տավուշն ու Բերքաբերը:  Գյուղում գործում է մեկ մանկապարտեզ, որտեղ ներկայում հաճախում է 20 երեխա:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:58 - 13 մայիսի, 2020
Բերդավանում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են
 |hetq.am|

Բերդավանում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են |hetq.am|

hetq.am: Այսօր առավոտից Նոյեմբերյան համայնքում լուրեր էին պտտվում, որ Բերդավան գյուղ եկած եւ մայիսի 9-ին թաղման արարողությանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Կինը Երեւանից Բերդավան չի եկել։ Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ է։ Մինչ այժմ Նոյեմբերյան համայնքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գյուղում մեկուսացված անձ չկա, վարակակրի ամուսնու մոտ կորոնավիրուսի սիմպտոմներ չկան։  Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը տեղեկացրեց, որ տղամարդը եւ նրա դուստրը թեստավորվել են, պատասխանները դեռեւս հայտնի չեն։ «Հարկ է նշել, որ հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Նրա աղջիկն ինքնամեկուսացված է Նոյեմբերյանում, իսկ տղամարդը Երեւան է տեղափոխվել։ Նրանք նմուշառվել են, որ իմանանք վտանգ կա, թե չէ», - նշեց Արմեն Նազինյանը՝ հավելելով, որ հիվանդի աղջիկը մոր հետ վերջին անգամ շփվել է ամսի 5-ին։ Ըստ նրա՝ ինքնամեկուսացված գյուղացիներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։ «Էդ մարդը ոչ մի գանգատ չունի, բայց կանխարգելելու համար հետազոտում ենք», - հավելեց Ա. Նազինյանը։
20:54 - 11 մայիսի, 2020
Տավուշում սուտ տեղեկատվություն է տարածվում․ ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ

Տավուշում սուտ տեղեկատվություն է տարածվում․ ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ

Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հարկ է համարում իր համակողմանի և փաստարկված պատասխանը տարածել, կապված վերջին օրեին և այսօր՝ մայիսի 10-ին Ընկերությանը պատկանող և  Տավուշի մարզում գործող ՓՀԷԿ-ի գործունեության դեմ անհիմն բողոքներ և ակցիաներ կազմակերպած Հեքիաթ ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ակնհայտ կեղծ տեղեկությունների վերաբերյալ: Ընկերության հաղորդագրությունը ստորև․ ԿՈԿ ՍԻՍՏԵՄ ՍՊԸ ՊԱՏԱՍԽԱՆԸ Արդեն տևական ժամանակ է, որ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող Հեքիաթ համալիրի սեփականատեր Սամվել Մատինյանի կողմից ակնհայտ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է տարածվում ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող և Տավուշի մարզում գործող ԿՈԿ ՓՀԷԿ-ի գործունեության մասին: Նշյալ անձը սույն թվականի մայիսի 7-ին և նաև այսօր՝ մայիսի 10-ին տարբեր լրատվամիջոցներով փորձում է տարածել ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտության, ինչպես նաև  անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման հատկանիշներ: Մասնավորապես Մատինյանը, այն բանից հետո երբ Աղստև գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, և անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել է  ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաև ԱԻՆ հաղորդագրությունը, փորձ է անում բնական աղետը կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ստեղծելով անընդունելի լարվածություն և ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձում է ապակողմնորոշելով եղելությանն ու իրականությանն անծանոթ մարդկանց: Եվս մեկ ավելորդ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ Մատինյանի բողոքները և լրատվամիջոցների ուշադրությունն իր կողմը հրավիրելու քայլերը միտումնավոր իրականացվել է ճիշտ այն ժամանակ, երբ երկարատև և հորդառատ տեղումներից հետո Աղստև գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ վերջինիս կողմից արվող պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են և ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ  անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով: «Գործարարի» կողմից ներկայացվող այն տվյալները, թե ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի նիշի բարձրությունը չի համապատասխանում նախագծով և թույտվությամբ նախատեսված չափերին չի համապատասխանում րականությանը, ակնհայտ կեղծ տեղեկատվություն է նաև այն, որ ՓՀԷԿ-ը թույլատրելիից ավել էլեկտրաէներգիա է ստանում, բացի այդ վերջինիս կողմից արվել են Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք հայտարարություններ, ուստի հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստական հիմքերը, Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր հաայնքի 13 փողոց 2 հասցեում(նշված հասցեում գտնվում է Կոկ ՓՀԷԿ-ի շենքը) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.04 հա հողամսից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Տեղեկացնենք նաև, որ նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.02.2014թ.-ին, իսկ կառուցապատման իրավունքը գրանցվել է 07.06.2013թ.: Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում (նշված տարածքի վրա կառուցված է Կոկ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը/պատվար/) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.042 հա հողամասից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 13.06.2013թ.-ին: Դեռևս 25.04.2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմտեն ՀՀ Տավուշի մարզպետի գրությանն ի պատասխան տեղեկացրել է, որ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ջրային հողերից հողհատկացում կատարելու վերաբերյալ առարկություններ չունի: Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ջրօգտագործման թույլտվություն ստացել է 28.12.2015թ-ին, այնուհետև' համապատասխան կարգով' 09.2017թ ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն ՀԷԿ-ի շահագործման համար, որից անգամ մեկ քայլ շեղում չի իրականացրել շահագործման օրվանից առ այսօր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացված 16.03.2016թ, լիցենզիայի համաձայն Ընկերությունն ունի 973 կՎտ հաշվարկային հզորություն, սակայն դեռևս երկու տարի առաջ ընդառաջելով վերոնշյալ համալիրի սեփականատիրոջ խնդրանքներին կատարվել է լիցենզիայով հատկացված հզորության 25 տոկոսի իջեցում, ինչի արդյունքում Ընկերությունը կրել է տնտեսական էական վնասներ: Անգամ քաջատեղյակ լինելով այս հանգամանքին համալիրի սեփականատերը շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր ՓՀԷԿ-ը նախատեսվածից շատ էլեկտրաէներգիա է արտադրում: Ինչ վերաբերում է Մատինյանի կողմից արվող պնդումներին, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «ճարտարապետանախագծային կոպիտ խախտումներով» հարկ ենք համարում նշել, որ Կոկ Սիստեմ Ընկերությունը 05.04.2016թ. ստացել է շինթույտվություն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում գտնվող 420 քմ հողատաևածքի վրա գլխամասային հանգույց կառուցելու համար: 2017թ-ին արդեն հաստատվել է ավարտական ակտը, համաձայն որի ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում ավարտվել է ԿՈԿ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի շինարարությունը և պատրաստ է շահագործման և համապատասխանում է 05.04.2016թ. շինթույտվության: Վերոնշյալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն էլ իրականացվել է օրենքի տառին համապատասխան, և ցավում ենք, որ ներկայացվող չհիմնավորված պնդումներով նաև անուղղակի կերպով մեղադրանք է ներկայացվում  ՀՀ պետական այն մարմիններին, որոնք տվել են շինթույլտվություն և հետագայում նաև գրանցել անշարժ գույքը: 2019թ. թվականի ապրիլ ամսին Հեքիաթ համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն- չափագրում Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ևս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ Կոկ Սիստեմ ընկերությանը պատկամող ՀԷԿ-ի ջրամբար(տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին, ճարտարապետանախագծային որևէ շեղում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետին: Նկատենք, որ ի տարբերություն Կոկ Սիստեմ Ընկերության, որն իր ողջ գործունեությունն իրականացրել և իրականացնում է օրենքի տառին համապատասխան, Հեքիաթ համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության և փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Ավելին՝ նշյալ կառուցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, հաշվի առնված չէ այն պարզ հանգամանքը, որ Աղստև գետը բնական վարարումների ժամանակ ըստ Հիդրոմետ ծառայության տվյալների ունենում է մակարդակի առնվազն 2 և ավելի մետր բարձրացում, ինչը պարտավոր է հաշվի առնել գետափնյա ցանկացած կառույց: Իսկ տվյալ ինքնակամ կառույցի դեպքում անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերջինիս բարձրությունը գետի մակարդակից և բնական հոսքից 1 մետրից էլ ցածր է: Կոկ Սիստեմ Ընկերությունը պատրաստակամ է վերը նշված տեղեկատվության վերաբերյալ ներկայացնել բոլոր փաստական հիմքերը, այն դեպքում, երբ իքնակամ կառույցի սեփականատերն իրեն թույլ է տալիս չփաստագրված և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ տարածել, որոնք ակնհայտորեն արատավորում են Ընկերության գործարար համբավը: Բացի այդ նմանատիպ շանտաժային մեթոդներով, տարբեր միջնորդություններով տվյալ անձի կողմից ՓՀԷԿ-ի սեփականատերերին առաջարկվել է տարածքը վաճառել շուկայականից տասնապատիկ բարձր գնով: Ցավում ենք, որ անգամ այն բանից հետո, երբ սեփական տնտեսական կորուստների հաշվին ԿՈԿ Սիստեմ ՍՊ Ընկերությունը գնացել է որոշակի զիջումների, որից հետո ձեռք է բերվել նաև փոխադարձ համաձայնություն, Հեքիաթ համալիրի սեփականատերը շարունակում է անհիմն բողոքը, որում մենք տեսնում ենք ակնհայտ դիտավորություն և խոչընդտում Ընկերության տնտեսական բնականոն գործունեությանը: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Սամվել Մատինյանի կողմից լրատվամիջոցներով տարածվող և վերջինիս կողմից  նկարագրվող իրավիճակն ակնհայտ սուտ է և ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերոնշյալ խնդրի հետ կապված այժմ ընթանում է դատական պրոցես, և ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած Հեքիաթ համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաև փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար և օրինական քննությանը:
10:51 - 11 մայիսի, 2020
Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն․ Տավուշի մարզպետարան

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն․ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան  Խաշթառակ գյուղի բնակիչների այսօրվա բողոքի ակցիայի։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ տավուշցիներ, Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝ Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ Դատախազությունում ընթանում է նախաքննություն։Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։Առողջություն ենք մաղթում բոլորին։ Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։
20:32 - 10 մայիսի, 2020
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի
 |shamshyan.com|

Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի |shamshyan.com|

shamshyan.com: Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները: Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»: Խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները:***** 17:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները, հանդիպելով մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Կ. Ցուցուլյանի և Իջևանի բաժնի պետ Կ. Հակոբյանի հետ, եկան հայտարարի և դադարեցրեցին բողոքի ակցիան ու ճանապարհը բացեցին: Երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է, սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Վստահելով ու հավատալով մարզի ոստիկանության պաշտոնյաներին, դադարեցնում ենք բողոքի ակցիան, հավատալով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օբյեկտիվ կուսումնասիրի խնդիրը: Հակառակ դեպքում՝ պատրաստ ենք այս անգամ նույնիսկ գիշերը մնալ այստեղ՝ փակելով ճանապարհը»: 
17:30 - 10 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020
ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

ԵՄ-ն օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 ընտանիքների

Եվրոպական միությունն աջակցում է կորոնավիրուսային համավարակի ճգնաժամի հետևանքով տուժած կարիքավոր ընտանիքներին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության ֆեյսբուքյան էջից։ «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հետևում էր մարդասիրական օգնության փաթեթների կազմակերպմանը, որոնք պարունակում են սնունդ, հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, և տրամադրվելու են Լոռու մարզի 1000 բազմազավակ ընտանիքների: Այս նախաձեռնության գործընկերն է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը: Առաջիկա օրերին մարդասիրական օգնություն կտրամադրվի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի ավելի քան 3000 կարիքավոր ընտանիքների՝ սերտորեն համագործակցելով տեղական և մարզային իշխանությունների հետ»,-նշված է հայտարարությունում։
09:23 - 30 ապրիլի, 2020
Տավուշի մարզն ունի սեփական հեռուստաընկերություն. «ԺԱՆՄԵԳԱԼ»–ը հաղթել է

Տավուշի մարզն ունի սեփական հեռուստաընկերություն. «ԺԱՆՄԵԳԱԼ»–ը հաղթել է

Ապրիլի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրի հեռարձակման լիցենզավորման արտահերթ մրցույթի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության ՀՀ Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի  30-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Օրակարգային առաջին հարցը քննարկելով Հանձնաժողովի անդամները նշել են, որ  մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել «ԺԱՆՄԵԳԱԼ» ընկերությունը և ցանկալի է, որ Տավուշի մարզը որպես սահմանամերձ գոտի ունենա հեռուստաընկերություն: Լիցենզավորման արտահերթ մրցույթին ներկայացված փաստաթղթերի մանրամասն քննարկումից հետո Հանձնաժողովի անդամները կատարել են քվեարկություն, արդյունքում՝ «ԺԱՆՄԵԳԱԼ» ընկերությունը ճանաչվել է հաղթող և ստացել լիցենզիա: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը բարի երթ մաղթելով նշել է, որ անհրաժեշտ է կարևորել տեղական բովանդակության նյութերը, որը նաև սոցիալիզացիայի խնդրի լուծման հիմնական ճանապարհն է: Ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով նշել են, որ հեռուստաընկերության մշակած քաղաքականությամբ հստակ բաժանված են ուղղությունները՝ ճանաչողական, կրթական, մշակութային, գյուղական, երիտասարդական, հայրենասիրական և այլն: Հանձնաժողովը բավարարել է նաև «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ընկերության դիմումը՝ ՀՀ Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ և փոփոխություն և լրացում կատարել Հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի N42-Ա որոշման մեջ:
09:09 - 23 ապրիլի, 2020
Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նախաձեռնության շրջանակներում Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզի ավելի քան 100 բնակավայրերի խոցելի խմբերի կարիքավորներին տրամադրվում է առաջնային օգնություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքաբնակ կամավորների հետ համագործակցությամբ 65 տարեկանից բարձր միայնակ ապրող շուրջ 1600 ծերերի ապահովում են պարենային և պաշտպանիչ նյութերի փաթեթով՝ սնունդ, դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոցներ։ Նախարարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը և ՄԱԿ-ի մարդկային անվտանգության հիմնադրամին, որոնք ՄԱԶԾ-ի, ինչպես նաև UNICEF-ի, UNIDO-ի, IOM-ի, FAO-ի և WFP-ի հետ համատեղ ծրագրերի միջոցով ֆինանսապես աջակցեցին այս նախաձեռնությանը։
15:50 - 14 ապրիլի, 2020
Տավուշում ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում․ Հայկ Չոբանյան

Տավուշում ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում․ Հայկ Չոբանյան

Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որոնք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ «Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում սննդի փաթեթների տրամադրմամբ։ Այսօրվա դրությամբ բնամթերային օգնություն է տրամադրվել 2000-ից ավելի ընտանիքների և ևս 1200 երեխաների։ Սա ամենօրյա շարունակական գործընթաց է։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին։Զուգահեռաբար մեր բնակիչները սկսել են գրանցվել պետական սոցիալական աջակցության ծրագրերի համար։ Խնդրում եմ ակտիվ եղեք այս ուղղությամբ, և եթե խնդիրներ ունեք, կապվեք մարզպետարանի թեժ գծին, կամ ուղղակի գրեք մեզ ցանկացած եղանակով։Այս օրերին մեր դպրոցականներին բաժանել ենք 100-ից ավելի համակարգիչներ և պլանշետներ։ Առաջիկա օրերին կտրամադրվեն այդքան ևս։Հաջորդ կարևորագույն ուղղությունը Տավուշի տնտեսական զարգացման տեմպերի ապահովումն է, այդ թվում Կառավարության կողմից հայտարարված տնտեսական խթանման ծրագրերին մասնակցությանն աջակցելը։ Խնդրում եմ բոլորին ավելի ակտիվ լինել և դիմել Կառավարության աջակցության ծրագրերին, կամ դիմել մարզպետարան՝ ցանկացած եղանակով։Եվ վերջապես, շնորհակալություն բոլորիդ կարգապահության և համբերատարության համար։ Փոխադարձ վստահությամբ մենք անպայման հաղթահարելու ենք այս փորձությունը։ Հատուկ երախտագիտություն մեր առողջությունն ու անվտանգությունն ապահովող բոլոր կազմակերպություններին և անձանց, շնորհակալ եմ։ Առողջ եղեք»,- գրել է մարզպետը։
22:17 - 09 ապրիլի, 2020
Տավուշի մարզում 2 վարակակիր կա, մեկը՝ ազգությամբ ուզբեկ․ մարզպետ
 |24news.am|

Տավուշի մարզում 2 վարակակիր կա, մեկը՝ ազգությամբ ուզբեկ․ մարզպետ |24news.am|

24news.am: Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է։ Այս մասին Հ1 հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետի խոսքով՝ Տավուշի մարզի առանձնահատկությունը՝ Հայաստանի դարպաս հանդիսանալն է վիրուսի թափանցման պատճառ դարձել: «Օրական 100-ից ավել ավտոմեքենաներ հատում են Վրաստանի սահմանը։ Մեր պարտականությունների մեջ է մտնում վերահսկել այդ տեղաշարժը, բայց կարող են լինել նաև այսպիսի դեպքեր»,- պարզաբանել է Չոբանյանը։ Նրա փոխանցմամբ՝ մարզում կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։ «Մարզում ունենք 7 սանիտարական անցակետեր, որոնց նպատակը ոչ միայն հիվանդ կամ ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերումն է, այլև ներքին միգրացիոն շարժերի կանոնակարգումը»,- նշել է մարզպետը։
16:17 - 05 ապրիլի, 2020