Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 23 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 179 հազար 200 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 3 միլիոն 536 հազար 488-ի, մահերինը՝ 113 հազար 454-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 2 միլիոն 979 հազար 562, մահերինը՝ 55 հազար 950: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 951 հազար 897 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 4 հազար 921 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 16 հազար 310 մարդ: Հնգյակը եզրափակում է Հարավային Աֆրիկան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 603 հազար 338 է, մահերինը՝ 12 հազար 843: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 354 հազար 764 է: Վարակի հետանքով մահերի թիվը կազմում է 20 հազար 376: Թուրքիայում վարկվածների թիվը հասել է 255 հազար 723-ի: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 6 հազար 80 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1394-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանում հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 22-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 939, որից ապաքինվել է 79 հազար 851-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է շարունակում մնալ Սաուդյան Արաբիան, որտեղ 305 հազար 186 հաստատված դեպք կա: Հաջորդը Իրաքն է՝ 197 հազար 85 ընդհանուր, 6 հազար 283 մահվան դեպքով: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 116 հազար 481, մահերինը՝ 193: Եգիպտոսում առկա է 97 հազար 148 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 5 հազար 231 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 66 հազար 193 է, մահացածներինը՝ 370: Լիբանանում կա 11 հազար 580 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 116: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 2073-ի: Վարակի հետևանքով մահացել է 83 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
13:07 - 22 օգոստոսի, 2020
ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

ԱՄՆ-ը ՌԴ-ի ու Չինաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցների դեմ հանդես գալու դեպքում. ԱՄՆ պետքարտուղար |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն առանց երկմտելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցներ կիրառելու ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։ Ի պատասխան հաղորդավարի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե վերջիններս դեմ լինեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Պոմպեոն ասել է. «Երբ տեսնում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր ընթացիկ պատժամիջոցները՝ ամերիկյան պատժամիջոցները, մենք այդ երկրին պատասխանատվության կոչ ենք անում։ Նույնը կանենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների հարցում»: Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին հանձնարարել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում՝ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն»:
12:50 - 20 օգոստոսի, 2020
Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ |armenpress.am|

Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն շփման մեջ են առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջ |armenpress.am|

armenpress.am: Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ Է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն: Այդ մասին օգոստոսի 18-ին նախագահական մամուլի միավորման լրագրողներին հայտարարել Է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը: «Չկան հետաձգված բանակցություններ: Այս պահին չկան պլանավորված բանակցություններ: Լայթհայզերը շարունակում Է զրուցել չինացի պաշտոնակիցների հետ, այդ թվում (Չինաստանի կողմից ամերիկյան արտադրանքի) գնումների եւ իրենց համաձայնությունների կատարման մասին: (…) Նրանք (Չինաստանը – ծանոթ. խմբ.) կատարել են մի շարք զգալի գնումներ գյուղատնտեսության բնագավառում»,- մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը Մեդոուզի խոսքը: «Ոչ մի կարգի բանակցություններ ծրագրված չեն: Ակնհայտ Է, որ առեւտրական նեկայացուցիչները միմյանց հետ շփվում են բավականին կանոնավոր հիման վրա: Ինձ թվում Է՝ (ԱՄՆ-ի) նախագահը (Դոնալդ Թրամփը) եւ շատ ամերիկացիներ իսկական հիասթափություն են ապրում (…) այն բանի վերաբերյալ թափանցիկության պակասի պատճառով, ինչ տեղի Է ունեցել (կորոնավիրուսի հետ), ինչպես Է դա տեղի ունեցել,- հավելել Է Մեդոուզը: Մամուլի միավորման տվյալներով նա նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահը «չի ասել, թե հեռանում Է առեւտրական գործարքից»: «Նա ասել Է, որ (դրա) ամփոփում Է կատարում»,- պարզաբանել Է Սպիտակ տան աշխտակազմի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:51 - 19 օգոստոսի, 2020
Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am|

Օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակումների մեղմացումը տարբեր երկրներում |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանում արտակարգ դրության երկարաձգմանը ևս մեկ ամսով՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացվում են: Դրանցից մեկը ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստան մուտք գործելու արգելքի չեղարկումն է: Դա նշանակում է, որ օտարերկրյա քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն միայն օդային ճանապարհով. ցամաքով սահմանը հատելու արգելքը դեռևս շարունակում է գործել: Հայաստանում դեռ մարտին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշմամբ  ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկիր արգելվել էր՝ բացառությամբ որոշ առանձին դեպքերի: Նման քաղաքականություն են որդեգրել աշխարհի գրեթե բոլոր պետությունները` համավարակի պայմաններում արգելելով կամ խիստ սահմանափակելով օտարերկրացիների մուտքը երկրի տարածք և միայն սեփական քաղաքացիներին թույլատրելով վերադառնալ հայրենիք: Վերջին ամիսներին աշխարհում Covid-19-ի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ պայմանավորված, ինչպես Հայաստանը, այնպես էլ մի շարք երկրներ, մեղմացնում են իրենց տարածք օտարերկրացիների մուտքի հետ կապված սահմանափակումները: Այսպես, Եվրամիության  անդամ շատ երկրների միջև ներքին սահմաններն արդեն բաց են, և որոշումներ են ընդունվում այլ երկրների համար ԵՄ արտաքին սահմանների բացման նպատակահարմարության վերաբերյալ՝ կախված տվյալ երկրներում համաճարակաբանական իրավիճակից: Սակայն, օրինակ, Ավստրիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի և Չեխիայի դեպքում Շենգենի գոտու մեջ չմտնող և Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար մուտքը սահմանափակ է: Չինաստան մուտք գործելու համար, օրինակ, պահանջվում է COVID-19-ի ՊՇՌ-թեստ հանձնել թռիչքից 5 օր առաջ, ընդ որում՝ թեստը պետք է կատարվի երկրի միայն այն լաբորատորիաներում, որոնց հավանություն է տվել տվյալ երկրում Չինաստանի դեսպանատունը կամ հյուպատոսությունը: Օտարերկրյա քաղաքացիները պետք է նաև ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունում «առողջության վիճակի մասին ծանուցում» ստանան: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի կողմից մարտ ամսին սահմանված օտարեկրացիների մուտքի սահմանափակումները դեռևս պահպանվում են: Հուլիսի կեսին մուտքի սահմանափակումը չեղարկվել է միայն ԱՄՆ-ում կրթություն ստացող եվրոպացի ուսանողների համար: Համավարակի տարածմամբ պայմանավորված` Ռուսաստանը ևս երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտք գործելու հետ կապված խիստ սահմանափակումներ է կիրառել, որոնք առ այսօր շարունակում են գործել: Մասնավորապես, ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրության համաձայն՝ ժամանակավորապես սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Բացառությունները վերաբերում են հիմնականում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին և տարանցմամբ այլ երկրներ մեկնողներին: Մեկ այլ կարգադրությամբ թույլատրվել է ԱՊՀ անդամ երկրների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսետիայի քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք՝ իրենց քաղաքացիության երկիր վերադառնալու նպատակով: Նման տարանցումը իրականացվում է տվյալ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հետ անմիջական համագործակցությամբ և համաձայնեցմամբ: Մարտի 25-ին առանձին կարգադրությամբ սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, ում թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան: Այդ կատեգորիաներն ընդհանուր առմամբ ներառում են հետևյալ անձանց. դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ,  օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր ստացել են ՌԴ մուտքի վիզա՝ պայմանավորված մտերիմ հարազատի մահվամբ կամ այլ նպատակով ՌԴ ԱԳՆ-ի կողմից մուտքի վիզա ստացած օտարերկրացիներ, ՌԴ վերադարձող ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ հանդիսացող անձինք (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգիրներ), խնամակալներ և հոգաբարձուներ:   Շարունակությունը՝ armenpress.am-ում։
20:35 - 16 օգոստոսի, 2020
ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

ԱՀԿ չունի բավարար տեղեկատվություն ռուսական պատվաստանյութի մասին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հինգշաբթի օրը փարատել է սննդի փաթեթավորման արդյունքում կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին մտահոգությունները: Օրերս Չինաստանի երկու քաղաքներից տեղեկություն ստացվեց, որ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել ներմուծված սառեցված սննդամթերքի և փաթեթների մեջ: Դա առաջացրել է նոր բռնկման մտահոգություն: ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը կոչ է արել չվախենալ սնունդից, սննդի փաթեթավորումից կամ սննդի վերամշակումից ուառաքումից, քանի որ չկա որևէ ապացույց, որ սնունդը կամ սննդի ցանցերը կարող են փոխանցել վիրուսը: ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ աշխարհը պետք է առնվազն 100 միլիարդ դոլար ծախսի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նոր միջոցների համար: Անդրադառնալով պատվաստանյութի հարցին ԱՀԿ խորհրդական Բրյուս Աիլվարդը նշել է, որ այսօր ԱՀԿ-ն դեռևս չունի բավարար տեղեկատվություն ռուսական նոր պատվաստանյութի զանգվածային օգտագործման մասին՝ եզրակացություններ անելու համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց, որ աշխարհում առաջին երկիրն է, որը ստեղծել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ այնանվանելով «Sputnik V» ի պատիվ խորհրդային առաջին արբանյակի: Դեռևս չկա որևէ ապացույց այս պատվաստանյութի արդյունավետության ևանվտանգության մասին: Բացի այդ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան և Կանադան մեղադրել եմն Մոսկվային հաքերային հարձակումների մեջ, որի միջոցով գողացվում էր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություն:
10:34 - 15 օգոստոսի, 2020
Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

Չինաստանը վերականգնել Է կանոնավոր ավիահաղորդակցությունը 50 երկրների հետ |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ընթացիկ տարվա օգոստոսի 12-ի դրությամբ վերականգնել Է ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված կանոնավոր ավիահաղորդակցությունն աշխարհի 50 երկրների հետ: Այդ մասին Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության անվտանգության ապահովման բաժնի ղեկավար Ու Շիցզյանը հայտնել Է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ներկայում կանոնավոր մարդատար չվերթեր են կատարում 93 ավիաընկրություններ՝ 74-ն օտարերկրյա եւ 19-ը՝ չինական: Նրանք աշխատում են 187 միջազգային երթուղիներով: Ամեն շաբաթ 210 ավիաչվերթ Է կատարվում Չինաստան եւ Չինաստանից դուրս: Միեւնույն ժամանակ, պաշոնյայի խոսքով, առայժմ չի վերականգնվել համավարակից առաջ կատարվող չվերթերի քանակը: Այսպես, հուլիսին տարեկան հաշվարկով այն կրճատվել Է 34,1 տոկոսով, թեեւ հունիսին այդ ցուցանիշը հավասարվել Է 42,4 տոկոսի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:28 - 13 օգոստոսի, 2020
 ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ |armenpress.am|

ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել Է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի: Այդ մասին օգոստոսի 12-ին «Գուանչաժչժե» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը: «Ամերիկացի քաղաքական գործիչները սխալվել են ժամանակի եւ տարածության վերաբերյալ, կարծես, նրանք մոռացել են, որ աշխարհը վաղուց դուրս Է եկել սառը պատերազմից, եւ XXI դարում մարդկությունը թեւակոխել Է գլոբալացման դարաշրջանը»,- մեջբերում Է հրատարակությունը Լե Յույչենի խոսքը: Նա նշել Է, որ ամերիկացի հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքը» եւ «փորձում թաքցնել իրենց ռազմավարական մտադրությունը զսպել Չինաստանին եւ այդ նպատակի համար ձեւավորել այսպես կոչված ազատական եւ ժողովրդավարական դաշինք միջազգային մակարդակով»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չպետք Է վարի Չինաստանի հետ փոխգործակցության նախկին քաղաքականությունը, որը «սնանկացել Է»: Նա նաեւ նշել Է, որ Միացյալ Նահանգները Պեկինի նկատմամբ մոտեցման խստացման ուղեգիծը «պիտանի Է» համարում «(իր) բոլոր դաշնակիցների համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ այդ երկրները պետք Է համագործակցեն Վաշինգտոնի հետ, որը «գնահատում Է մարդու ազատությունն ու իրավունքները»: Փոմպեոն ընդգծել Է, որ խնդրո առարկան «ընտրությունն Է ազատության եւ ժողովրդավարության» մի կողմից եւ «բռնապետության եւ անձնիշխանական ռեժիմի միջեւ» մյուս կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:34 - 12 օգոստոսի, 2020
ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

ԱՄՆ պաշտոնյայի այցը Թայվան էլ ավելի կվատթարացնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը խստորեն քննադատել է Թայվան պետական պատվիրակություն գործուղելու Միացյալ Նահանգների որոշումը: Առաջիկայում ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը մեկնելու է Թայվան, որը Պեկինը համարում է Չինաստանի տարածք: «Ցանկանում, եմ ընդգծել, որ ամբողջ միջազգային համայնքը ճանաչում է «Մեկ Չինաստան» սկզբունքը, այն փոխելու, մերժելու, կասկածի տակ վերցնելու կամ անտեսելու ցանկացած փորձ կձախողվի»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վան Վենբինը: Ազարը կդառնա անցած չորս տասնամյակների ընթացքում Թայվան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան: Նրա այցը լրացուցիչ լարվածություն կհաղորդի Վաշինգտոնի և Պեկինի առանց այն էլ սրված հարաբերություններին: Այցի ընթացքում Ազարին կընդունեն Թայվանի նախագահ Ցայ Ին Վենը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:
15:28 - 05 օգոստոսի, 2020
Առաջին ձերբակալությունները Հոնկոնգում՝ վիճահարույց «Ազգային անվտանգության մասին» օրենքի շրջանակում |azatutyun.am|

Առաջին ձերբակալությունները Հոնկոնգում՝ վիճահարույց «Ազգային անվտանգության մասին» օրենքի շրջանակում |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի հատուկ վարչական շրջան համարվող Հոնկոնգում առաջին ձերբակալություններն են իրականացվել «Ազգային անվտանգության մասին» վիճահարույց օրենքի հիման վրա։ Չինաստանի իրավապահ կառույցների լիազորությունները Հոնկոնգում կտրուկ կերպով ընդլայնող այս օրինագիծն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։ «Մենք ձերբակալել ենք մի խումբ մարդկանց, որոնք խախտել են «Ազգային անվտանգության մասին» օրենքը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է չորս մարդ, բոլորն էլ ուսանողներ են։ Նրանցից ամենաավագը 21 տարեկան է, ամենակրտսերը՝ 16։ Մեզ հաջողվել է պարզել, որ այդ խումբը սոցիալական ցանցերում մի հայտարարություն է տարածել, որի համաձայն պատրաստվում է Հոնկոնգի անկախության դիրքերից հանդես եկող կուսակցություն ստեղծել», - հայտարարում էր Հոնկոնգի ոստիկանության ղեկավար Լի Կվայ-Վան։
12:29 - 30 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19 համավարակն անվանել է ամենածանր միջազգային արտակարգ իրավիճակը առողջապահության ոլորտում, քանի որ, ըստ նրա, նոր վարակակիրների թիվն ավելի ու ավելի արագ է աճում: Գեբրեյեսուսը կորոնավիրուսային պանդեմիան անվանել է կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերը և խոստացել մինչև շաբաթավերջ ԱՀԿ արտակարգ նիստ գումարել: Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 4,2 միլիոն մարդ է հիվանդացել COVID-19-ով: Վարակվել է նաև նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ավելի քան 2,4 միլիոն վարակված կա, երրորդում ՝ Հնդկաստանը՝ ավելի քան 1,4 միլիոն վարակվածներով: Չինաստանի իշխանությունները հայտնել են նոր դեպքերի ռեկորդային թվի մասին մարտի սկզբից ի վեր՝ մեկ օրում 105 նոր դեպք: Վիետնամի Դանանգ առողջարանային քաղաքից տարհանվում է 80 հազար զբոսաշրջիկ. իշխանությունները պնդում են, որ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի հեշտ փոխանցվող տեսակ:
10:13 - 28 հուլիսի, 2020
ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ աշխարհում կորոնավիրուսի համավարակը սաստկանում Է |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության համավարակն աշխարհում սաստկանում Է. վերջին վեց շաբաթում հիվանդացածների թիվը գործնականում կրկնապատկվել Է՝ մոտենալով 16 միլիոնիին, մահացածների թիվը գերազանցել Է 640 հազարը: Այդ մասին հուլիսի 27-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընթացիկ շաբաթում կգումարի արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ, նոր կորոնավիրուսի համավարակի գնահատման համար: ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ COVID-19 հիվանդության համավարակը «փոխեց աշխարհը»: Այն միաժամանակ միավորեց մարդկանց եւ հասարակությունները եւ բաժանեց նրանց՝ ցույց տալով, որ «մարդիկ ունակ են արձագանքելու ինչպես դրականորեն, այնպես Էլ բացասականորեն»: «Մենք շատ բան սովորեցինք եւ տակավին շատ բան ենք սովորում»,- արձանագրել Է Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Նա հիշեցրել Է, որ, «թեեւ աշխարհը եւ փոխվել Է», կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախկինի պես անհրաժեշտ են այնպիսի հանգուցային գործոններ, ինչպիսիք են «քաղաքական առաջատարությունն, ինչպես նաեւ համայնքների իրազեկումն ու մասնակցությունը (համավարկի դեմ պայքարին) եւ նրանց լսելու ունակությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ ներկայիս համավրակն ամենալուրջն Է այն գլոբալ արտակարգ իրավիճակներից, որոնք երբեւԷ հայտարարել Է ԱՀԿ-ն: Այն երկրների թվում, որոնց հաջողվել Է խուսափել հիվանդության խոշոր բռնկումից կամ այն վերահսկողության տակ վերցնել ձեռնարկված միջոցների շնորհիվ, նա նշել Է Ավստրալիան, Վիետնամը, Գերմանիան, Կամբոջան, Կանադան եւ Չինաստանը: Նա հիշեցրել Է, որ վարակի տարածման դեմ պայքարի հանգուցային միջոցներ են մնում վարակման դեպքերի հայտնաբերումը, հիվանդացածների եւ նրանց հետ շփվածների մեկուսացումը, թեստավորումը եւ բուժումը: «Պահպանեք սոցիալական հեռավորությունը, լվացեք ձեռքերը, խուսափեք մարդկանց կուտակումների վայրերից եւ փակ շենքերից, կրեք դիմակ, որտեղ դա հանձնարարված Է»,- հավելել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:46 - 27 հուլիսի, 2020