Կորոնավիրուս

Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին |armenpress.am|

Հայաստան ժամանողներին մասնագետները հորդորում են հետևել ինքնամեկուսացման ցուցումներին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված է և մեկուսացված: Այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Կոնտակտավորները մեկուսացվում են, նրանք գտնվում են 14-օրյա կարանտինի մեջ առանձին շինությունում: Սահմաններին խիստ վերահսկողությունը շարունակվում է: Արտերկրից ժամանողները սահմանային բոլոր անցման կետերում ջերմաչափվում են, խնդիրների դեպքում հոսպիտալացվում են համապատասխան բժշկական հաստատություններ: Եթե ախտանշանները բացակայում են, ապա մեկուսացվում են տան պայմաններում»,-ասաց Լիանա Թորոսյանը: Նա հորդորեց Հայաստան բոլոր վերադարձողներին ականջալուր լինել, հետամուտ լինել առողջապահական մարմինների խորհուրդներին: «Ինքնամեկուսացում ասվածը ինքնանպատակ չէ, այն նախատեսված է տվյալ անձի առողջական վիճակի վերահսկողության ապահովման, ինչպես նաև միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասաց Լիանա Թորոսյանը: Նա ընդգծեց, որ հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվում են թե՛ հնարավոր դեպքերն արագ հայտնաբերելու, թե՛ բժշկական օգնությունը պատշաճ կարգով կազմակերպելու համար:
11:22 - 13 մարտի, 2020
Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել |armenpress.am|

Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 1318 մարդ Է ապաքինվել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում նոր կորոնավիրուսից զոհերի թիվն աճել Է յոթով, վարակվածների թիվն ավելացել Է ութով, ապաքինվել Է եւս 1318 մարդ: Այդ մասին մարտի 13-ին հայտնել Է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Կոմիտեի տվյալներով՝ ախտահարվածների թիվը կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածման ողջ ժամանակաշրջանում հասել Է 80 հազար 813-ի, նրանցից ապաքինվել են 64 հազար111-ը, մահացել Է 3176 մարդ: Ինչպես նշել են պետկոմիտեում, Հուբեյի կենտրոնական նահանգում, որտեղ շարունակվում Է հիվանդության գլխավոր օջախի վերացումը, վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել Է հինգ մարդ, բոլորն Էլ Ուհանում: Նահանգում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 66 հազար 786-ի: Մահվան դեպքերը Հուբեյում անցած օրվա ընթացքում ավելացել են վեցով (բոլորն Էլ Ուհանում)՝ մինչեւ 3062: ապաքինվածների թիվն ավելացել Է 1255-ով՝ մինչեւ 51 հազար 553: Մյուս երկրներից կորոնավիրուսով վարակման բերովի դեպքերի ընդհանուր թվաքանակը Չինաստանում հասել Է 878-ի: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:19 - 13 մարտի, 2020
Վերջին երկու շաբաթներին ռիսկային երկրներից Գեղարքունիքի մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ

Վերջին երկու շաբաթներին ռիսկային երկրներից Գեղարքունիքի մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքերով պայմանավորված Գեղարքունիքի մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ստեղծվել է աշխատանքային թիմ, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2020 թվականի մարտի 12-ին, Գեղարքունիքի մարզպետարանում՝ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ, աշխատանքային թիմի ղեկավար Գնել Սանոսյանը: Մարզում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի հետ կապված իրավիճակը ներկայացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի աշխատակից Ժաննա Մակարյանը: Նա նշեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ռիսկային երկրներից մարզ են ժամանել 21 համաքաղաքացիներ, որոնցից այս պահի դրությամբ հսկողության տակ են գտնվում 4-ը: Մնացած քաղաքացիները միանգամայն առողջ վիճակում են: Հրահանգված է կրթական և նախակրթական հաստատություններն ապահովել մշտական ջրով և ախտահանիչ նյութերով, բուժաշխատակիցների միջոցով ապահովված է ամենօրյա հերթապահություն և վերահսկողություն: Ինչպես նշեց թիմի անդամ, մարզպետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Սիմոն Մանուկյանը, մարզում առանձնացված են այն չորս հյուրանոցային համալիրները, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կմեկուսացվեն և բուժում կստանան հայտնաբերված հիվանդները: Աշխատանքային թիմի մյուս անդամների առաջարկությամբ՝ նպատակահարմար գտնվեց չեղարկել նախoրոք հայտարարված մասսայական բնույթի միջոցառումները և նվազագույնի հասցնել մարդկային կուտակումները և շփումները: «Մենք առաջին հերթին պետք է ի հայտ բերենք ռիսկային բոլոր վտանգները և հստակեցնենք մեր գործողությունների պլանը: Առաջին հերթին հարկավոր է այնպես անել, որ մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չստեղծվեն: Հարկավոր է աշխատանքային ժամերից դուրս պահպանել հերթապահության ռեժիմը առաջնային առողջության պահպանման օղակում և հայտնաբերված դեպքերի մասով ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այն դպրոցներում, որտեղ բուժքույրերի կարիք է զգացվում, հարկավոր է բացը լրացնել բուժամբուլատորիաների մասնագետների հաշվին»,- նշեց Գնել Սանոսյանը, տեղեկացնում են մարզպետարանից:
10:34 - 13 մարտի, 2020
Կորոնավիրուսի ֆոնին ԱՄՆ ֆոնդային բորսաները գերազանցել են 1987թ. ի վեր խոշորագույն անկման ռեկորդը. Financial Times |tert.am|

Կորոնավիրուսի ֆոնին ԱՄՆ ֆոնդային բորսաները գերազանցել են 1987թ. ի վեր խոշորագույն անկման ռեկորդը. Financial Times |tert.am|

tert.am: ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Dow Jones  ցուցիչը նվազել է գրեթե 10%-ով:Financial Times-ի տվյալներով՝ մարտի 12-ի երեկոյի դրությամբ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում:Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա 1987թ. ի վեր անկման խոշորագույն ցուցանիշն է:Լոնդոնի FTSE-100 ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 10,87%-ով, ինչը ևս վերջին 33 տարվա համար ռեկորդ է: Փորձագետները ստեղծված իրավիճակը կապել են կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությամբ:Հայտնի է, որ եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Այս հայտարարության հետևանքով 5%-ով նվազել է նավթի գինը:
10:20 - 13 մարտի, 2020
Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է. ԱՆ

Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է. ԱՆ

Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։ Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ ու պաշտպանիչ միջոցառումներ։ Մասնավորապես, ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման։ Վերջիններիս, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ծառայողների և աշխատակիցների շրջանում պարբերական բնույթ են կրում նաև նոր վիրուսի ախտանիշների, ինչպես նաև չվարակվելու համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումների մասին իրազեկման աշխատանքները։ Բացի այդ, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայությունը հավաստիացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան, միաժամանակ, մեկ անգամ ևս ազատությունից զրկված անձանց հարազատներին հորդորում ենք զերծ մնալ քրեակատարողական հիմնարկներ այցելելուց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է հենց կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի և առողջության պահպանման կարևորությամբ։    ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
10:16 - 13 մարտի, 2020
Իրանում կորոնավիրուսից ևս 75 մարդ է մահացել. վարակվածների թիվն անցնում է 10 հազարը |armtimes.com|

Իրանում կորոնավիրուսից ևս 75 մարդ է մահացել. վարակվածների թիվն անցնում է 10 հազարը |armtimes.com|

armtimes.com: Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրի տեղեկացմամբ՝ վերջին 24 ժամում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 1,075 դեպք, որից 75-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ վարակվել է 10,075 մարդ, որից 429-ը մահացել է: Ապաքինվել է 3,276 հիվանդ: Մարտի 12-ին ԻԻՀ արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել աջակցել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Վարակի տարածումը կանխարգելելու համար պաշտոնյաները շարունակում են քաղաքացիներին հորդորել տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Իրանցիներին նաև կոչ են արել զերծ մնալ Նովրուզի օրերին միմյանց այցելելուց, հայտնում է RegionMonitor-ը: Սակայն մարտի 12-ին ԻԻՀ առողջապահության նախարարը դժգոհել է, որ, չնայած հորդորներին, հասարակությունը շարունակում է այնքան էլ լուրջ չվերաբերվել կորոնավիրուսին: Ըստ նրա՝ իրանցիները շարունակում են ճամփորդել, քաղաքներում դեռ եռուզեռ է, առևտրի կենտրոններում՝ նախկինի նման մարդաշատ, փողոցներում՝ խցանում: Միաժամանակ, ըստ Թեհրանի քաղաքապետարանի, քաղաքում երթևեկությունը նվազել է 50 տոկոսով: Կորոնավիրուսի պատճառով այս շաբաթ ևս բոլոր նահանգներում չեղարկվել են ուրբաթօրյա աղոթքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չեղարկվել է նաև հոգևոր առաջնորդի նովրուզյան ելույթը:
09:42 - 13 մարտի, 2020