Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել

Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 904 քաղաքացու հետազոտություն, որից 65-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:
12:02 - 16 հունվարի, 2022
Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:  Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:15 - 15 հունվարի, 2022
CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն պահանջել Ադրբեջանից |armenpress.am|

CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն պահանջել Ադրբեջանից |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հունվարի 13-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին ուղղված սպառնալիքների մասին։ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը տեղյակ չի եղել Վալերի Պեկրեսի՝ Լեռնային Ղարաբաղ այցելության մասին, սակայն, իմանալու դեպքում ակնհայտ է, որ թույլ չէր տա նրան լքել Լեռնային Ղարաբաղը։ CCAF-ը, մասնավորապես, կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանից բացատրություն և ներողություն պահանջել նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին այսպիսի ահաբեկող հայտարարության վերաբերյալ, և, դրանք չստանալու դեպքում, ետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին։ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն ինքը մամուլի հետ զրույցում նշել է նախագահական ընտրություններում թեկնածուի հասցեին նման սպառնալիք հնչեցնելու լրջության մասին, նշելով, որ թեկնածուն պետք է լինի ազատ՝ գնալու այնտեղ, որտեղ ցանկանում է։ Վալերի Պեկրեսը նշել է, որ այդ սպառնալիքները իրեն չեն վախեցնում, սակայն ցնցված է սպառնալիքների վերաբերյալ ֆրանսիական կառավարության լռությունից։ Պեկրեսը նշել է, որ կցանկանար, որպեսզի ֆրանսիական կառավարությունը պաշտոնապես պատասխաներ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուի հասցեին օտարերկրյա պետության նախագահի կողմից հնչեցված այսպիսի սպառնալիքին։ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան և Արցախ է այցելել 2021 թվականի դեկտեմբերի 21-23-ը։ Այցի ընթացքում նրան ուղեկցել են Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար և նախկին եվրոպական հանձնակատար Միշել Բարնիեն, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի հանրապետական խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոն։
10:52 - 15 հունվարի, 2022
Հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում

Հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել Արցախի ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում

Ի  պատասխան մի շարք հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով միջինը շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ Պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25,000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով: Տեղեկացնենք նաև, որ իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվար ամսում վճարվում են 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ փետրվար ամսում կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը:
10:37 - 15 հունվարի, 2022
ԱՀ քաղաքացին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

ԱՀ քաղաքացին մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված ԱՀ քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Այսօր ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության հարցում: Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»։
16:35 - 14 հունվարի, 2022
Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով |civilnet.am|

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը չի վերաբերում ԼՂ կարգավորմանը, դա զուտ երկկողմ հարց է․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Մենք ուզում ենք արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը։ Դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021-ի գործունեությունն ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ։ Հայկական «Վերելք» լրատվականը հարց ուղղեց Լավրովին, թե արդյոք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը որևէ կապ ունի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում հայաստանյան ստորաբաժանման մասնակցության հետ։ «Ես Բաքվում կամ Անկարայում պաշտոնյաների կողմից չեմ տեսել նյարդային արձագանք։ Պաշտոնատար անձինք բացասական մեկնաբանություններ չեն արել»,- ասաց Լավրովը։ Նա հավելեց, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ «Առաջարկում ենք մեզ որպես խորհրդատու սահմանազատման այդ հանձնաժողովում, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբն ունի ԽՍՀՄ քարտեզներ»,- ընգծեց ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ «Երեկ այդ թեմայով շփվել եմ հայ պաշտոնակցիս հետ, առկա են առաջարկներ։ Մեր դիրքորոշումն է՝ նստել ու հանձնաժողովի շրջանակում լուծել բոլոր հարցերը, որոնք համաձայնեցված չեն»,- նշեց Լավրովը։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ սահմանազատման մասին հարցին, Լավրովը հայտարարեց, որ այդ գործընթացում առաջընթացը բավարար չէ, բայց առաջարկների քննարկումները շարունակվում են։
14:50 - 14 հունվարի, 2022
Կոչ ենք անում ՄԽ համանախագահ երկրներին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման համար. Արցախի ԱԺ խմբակցություններ

Կոչ ենք անում ՄԽ համանախագահ երկրներին՝ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման համար. Արցախի ԱԺ խմբակցություններ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ:   Հայտարարության մեջ ասվում է.   «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:   Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը:   2020 թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը:   ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:   Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992 թվականից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած վերոնշյալ հեղինակավոր կառույցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ:   Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»:   Հայտարարությանը միացել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:
12:26 - 14 հունվարի, 2022
Տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Տեղի է ունեցել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին  տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած  բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին,  լավագույնները արժանացել են խրախուսանքի: «Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
22:23 - 13 հունվարի, 2022
Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Իլհամ Ալիև
 |azatutyun.am|

Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Իլհամ Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր լրատվամիոցների հարցերին պատասխանելիս պնդել է, թե Բաքուն կշարունակի «խափանել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ «Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։ «Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն», - հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ հավելելով․ - «Ես կարող եմ ասել՝ նրանք ինչով չպետք է զբաղվեն։ Նրանք չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է։ Մենք նրանց փոխարեն այն լուծել ենք»։ «Մենք այս հակամարտության կողմ ենք եղել։ Եթե ​​կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծվել է, ապա միջնորդության տեղ չկա, և մեր դիրքորոշումը փոխանցվել է նրանց։ Նրանք, հավանաբար, ստիպված կլինեն ինքնուրույն մտածել, թե ինչ անել։ Որքան գիտեմ՝ համանախագահների մեջ նախկինի պես միասնականություն չկա։ Իմ դատողություններն են դա ապացուցում։ Այս երկրների հարաբերությունները վերջին շրջանում հատկապես սրվել են, և նրանք տարբեր տեսակետներ ունեն անցյալի հակամարտության և ներկա իրավիճակի վերաբերյալ։ Չեմ կարծում, որ նրանք կարող են համաձայնության գալ»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը։ 
22:05 - 12 հունվարի, 2022
Հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարները. Արցախի նախագահ

Հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարները. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ հաստատել է Արցախի Հանրապետության կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից մեծացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը:   «Մասնավորապես, կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.   ա) հիմնական կենսաթոշակի չափը 18 000 ՀՀ դրամից դարձել է 21 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34 300 ՀՀ դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 1 150 ՀՀ դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 600 ՀՀ դրամ:   բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25 000 դրամ հավելավճար:   գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54 500 ՀՀ դրամ (40 000 ՀՀ դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39 500 ՀՀ դրամ (30 000 ՀՀ դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 ՀՀ դրամ (27 000 ՀՀ դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 ՀՀ դրամից դարձել է 36 000 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90 000 ՀՀ դրամից 107 500 ՀՀ դրամ:   դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26 500 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 34 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44 000 ՀՀ դրամ:   Պետական նպաստների մասով՝   ա) հաշմանդամ երեխաներն այսուհետ կստանան 21 600 ՀՀ դրամ նպաստ՝ 18 000 ՀՀ դրամի փոխարեն, միայնակ մոր երեխաները՝ 14 500 ՀՀ դրամ՝ 12 000 ՀՀ դրամի փոխարեն, միակողմանի ծնողազուրկ երեխաները՝ 25 200 ՀՀ դրամ՝ 21 000 ՀՀ դրամի փոխարեն, ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաները՝ 50 000 ՀՀ դրամ՝ 42 000 ՀՀ դրամի փոխարեն, ալիմենտ ստացող երեխաները՝ 9 500 ՀՀ դրամ՝ 7 800 ՀՀ դրամի փոխարեն, 1-ին խմբի հաշմանդամների երեխաները՝ 18 000 ՀՀ դրամ՝ 15 000 ՀՀ դրամի փոխարեն, ժամկետային զինծառայողների երեխաները, 2-րդ խմբի հաշմանդամների երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները՝ 10. 800 ՀՀ դրամ՝ 9 000 ՀՀ դրամի փոխարեն, 3 անչափահաս երեխաներ ունեցող այն ընտանիքների երեխաները, որոնք մինչև ավագ երեխայի 18 տարին լրանալը հանդիսանում էին նպաստառուներ՝ 7 500 ՀՀ դրամ՝ 6 000 ՀՀ դրամի փոխարեն: 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ծնված 3-րդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, կտրամադրվի 4 200 ՀՀ դրամ՝ 3 000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 4-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, 4 200 ՀՀ դրամ:   բ) 2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ և հաջորդ երեխաները, անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից, մինչև 6 տարին լրանալը, կստանան 50 000 ՀՀ դրամ նպաստ: Մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց կտրամադրվի 33 000 ՀՀ դրամ՝ նախկին 27 000 ՀՀ դրամի փոխարեն: գ) չաշխատող անձի մայրության նպաստի չափը 253 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 312 800 ՀՀ դրամ, իսկ վաղաժամ ծննդաբերած անձի, նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված անձի համար՝ 126 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 156 400 ՀՀ դրամ:   Ամենամսյա դրամական օժանդակության և օգնության ծրագերում ընդգրկված սոցիալական խմբերի համար.   ա) երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության չափը յուրաքանչյուր զոհի հաշվարկով դարձել է 50 000 ՀՀ դրամ՝ նախկին 15 000 ՀՀ դրամի փոխարեն:   բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, բռնադատվածները, Հայաստանի ազգային հերոսները, Արցախի հերոսները, Արցախի Հանրապետության շքանշանակիրները և միայնակ քաղաքացիները, որպես ամենամսյա դրամական օգնություն, կստանան 11. 500 ՀՀ դրամ՝ նախկին 9 400 ՀՀ դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամները՝ 3 700 ՀՀ դրամ՝ 3 000 ՀՀ դրամի փոխարեն, տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամները՝ 13 500 ՀՀ դրամ՝ 11 000 ՀՀ դրամի փոխարեն, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարից տուժածները՝ 8 000 ՀՀ դրամ՝ 6500 ՀՀ դրամի փոխարեն, իսկ ԽՍՀՄ շքանշանակիրները՝ 4 800 ՀՀ դրամ՝ 3 900 ՀՀ դրամի փոխարեն:   գ) Մեծ հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 120 000 ՀՀ դրամ՝ նախկին 100 000 ՀՀ դրամի փոխարեն:   դ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դպրոցում սովորող 7-12 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի համար այսուհետ տրամադրվելու է ամսական 8 000 ՀՀ դրամ՝ նախկին 4 000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 13-18 տարեկան երեխաներին՝ ամսական 10 000 ՀՀ դրամ՝ 5 000 ՀՀ դրամի փոխարեն:   ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնությունը, 64 000 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 73 200 ՀՀ դրամ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:
19:59 - 12 հունվարի, 2022