ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը. Կաժոյան

ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը. Կաժոյան

Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ նշելով, որ հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնեց իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:  Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը: Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:
10:53 - 01 հունիսի, 2022
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նստաշրջանին

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նստաշրջանին

Բանգկոկում մայիսի 23-27-ը կայացել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific - ESCAP), որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Անձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնել է իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:  «Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ ազգային ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը չեն տրամադրել հիմնական մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, չկատարելով Կայուն զարգացման նպատակների հիմնական սկզբունքը, այն է «leaving no one behind»»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:
20:28 - 31 մայիսի, 2022
Լավրովը հնարավոր է համարել հացահատիկով բեռնված նավերի ելքն ուկրաինական նավահանգիստներից

Լավրովը հնարավոր է համարել հացահատիկով բեռնված նավերի ելքն ուկրաինական նավահանգիստներից

Ռուսաստանցի զինվորականները կապահովեն ուկրաինական ցորենով բեռնված նավերի ելքը նավահանգիստներից, եթե Կիևը զբաղվի իր տարածքային ջրերի ականազերծմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտը», ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա այս թեման քննարկել է Մանամայում՝ Բահրեյնի արտգործնախարարի հետ բանակացությունների ժամանակ։ Լավրովի պնդմամբ՝ Մոսկվան արդեն մեկ ամսից ավելի է՝ միջոցներ է ձեռնարկում, որոնք պետք է երաշխավորեն հացահատիկի դուրսբերումն ուկրաինական նավահանգիստներից։ Թե ինչ միջոցների մասին է խոսքը, նախարարը չի հստակեցրել։ Սերգեյ Լավրովն ասել է, որ հացահատիկի արտահանման համար անհրաժեշտ է, որ ականազերծվեն Ուկրաինայի տարածքային առափնյա ջրերը։ «Եթե ականազերծման այս խնդիրը լուծվի, իսկ մենք արդեն երկար շաբաթներ մեր արևմտյան գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս հարցին, ապա բաց ծովում Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերը կապահովեն այդ նավերի անխափան ելքը դեպի Միջերկրական ծով, այնուհետև՝ դեպի ուղևորման կետ», - վստահեցրել է նախարարը։ Ուկրաինական նավահանգիստներն արգելափակված են ռուսական ռազմանավերով, ինչպես նաև՝ տարածքային ջրերն ականապատված են Ուկրաինայի կողմից։ Գերմանիան հայտնել է, որ ուկրաինական նավահանգիստներում արգելափակված է 25 մլն տոննա հացահատիկ, ՄԱԿ-ի տվյալներով՝ 14 մլն տոննա։ Նորա Վանյան
15:31 - 31 մայիսի, 2022
ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:  «Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի անվտանգության խորհդի համապատասխան բանաձևերի լիարժեք իրականացման համար»,- ասվում է փաստաթղթում։ Կողմերն ընդգծել են, որ լուրջ և կայուն երկխոսության ճանապարհը մնում է բաց, և «խստորեն կոչ են արել ԿԺԴՀ-ին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների։ Նրանք խորը մտահոգություն» են հայտնել մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ: «Այս արձակումներից յուրաքանչյուրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,- նշել են երեք երկրները։ «Ի պատասխան ԿԺԴՀ-ի անօրինական և ապակայունացնող գործողությունների՝ մեր երկրները համակարգված զորավարժություններ անցկացրին՝ ցույց տալով մեր ընդհանուր, միանշանակ հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
13:49 - 28 մայիսի, 2022
Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրա |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը և Ռուսաստանը երեկ վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների նախաձեռնության վրա՝ կապված բալիստիկ հրթիռների արձակման վերսկսման հետ: Սա Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների հետ կապված առաջին հրապարակային պառակտումն է Անվտանգության խորհրդում 2006 թվականից ի վեր, երբ Փհենյանի նկատմամբ առաջին սահմանափակումները մտցվեցին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 13 անդամները պաշտպանել են ԱՄՆ-ի մշակած բանաձևը, որով առաջարկվում էր արգելել ծխախոտի և նավթի արտահանումը Հյուսիսային Կորեա. այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը մոլի ծխող է։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու էր Lazarus հաքերային խմբավորումը, որը, ըստ ԱՄՆ-ի, կապված է Հյուսիսային Կորեայի հետ։ Քվեարկության նախօրեին Հյուսիսային Կորեան երեք հրթիռ էր արձակել: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն այս ամիս ավելի վաղ ասել էր, որ «ժամանակն է դադարեցնել լուռ թույլտվությունը և սկսել գործել»։ Վերջին 16 տարիների ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բազմիցս խստացրել է պատժամիջոցները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորման դադարեցմանը հասնելու նպատակով: Վերջին անգամ Փհենյանի դեմ միջազգային պատժամիջոցները խստացվել են 2017 թվականին։
11:31 - 27 մայիսի, 2022
Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ընդդեմ Թուրքիայի նոր ռազմական հարձակման ծրագրերի |factor.am|

Սիրիան կոչ է անում ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ընդդեմ Թուրքիայի նոր ռազմական հարձակման ծրագրերի |factor.am|

factor.am: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի ցանկացած ռազմական ներխուժում իր տարածք կդիտարկի որպես «ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն», գրում է Reuters-ը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Անկարան շուտով անվտանգ գոտիներ կստեղծի իր հարավային սահմաններից 30 կմ այն կողմ՝ պայքարելու, իր բնորոշմամբ, ահաբեկչական սպառնալիքների դեմ՝ ակնարկելով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված խմբավորումներին։ Անկարան 2016 թվականից Սիրիայի հյուսիսում արդեն իսկ երեք գործողություն է իրականացրել՝ հիմնականում թիրախավորելով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդական YPG-ին: Դամասկոսն այս գործողությունները դիտարկում է որպես երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտում։ Մայիսի 26-ին Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ Թուրքիայի գործողությունները որակելով որպես անօրինական:
17:14 - 26 մայիսի, 2022
Հյուսիսային Կորեան 3 հրթիռային փորձարկում է իրականացրել. ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի |armtimes.com|

Հյուսիսային Կորեան 3 հրթիռային փորձարկում է իրականացրել. ՄԱԿ-ի ԱԽ նիստ կհրավիրվի |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը հանդիպում կկազմակերպի ԿԺԴՀ-ի հարցով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության՝ չորեքշաբթի օրը տարածված ծրագրում։ Հյուսիսային Կորեան մեկ օր առաջ երեք հրթիռային փորձարկում է իրականացրել։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, սպասվում է, որ քվեարկություն է լինելու Փհենյանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանող ԱՄՆ բանաձև նախագծի շուրջ։ Սեուլի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի զինվորականները հայտնել են, որ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Միաժամանակ, մեկ կարճ հեռահարության հրթիռի արձակումը, հավանաբար, անհաջող ավարտ է ունեցել։ Փհենյանի փորձարկումներին ի պատասխան՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ՝ հարավկորեական և ամերիկյան։
10:00 - 26 մայիսի, 2022
Բելառուսը ագրեսոր պետություն չէ․ Լուկաշենկո |azatutyun.am|

Բելառուսը ագրեսոր պետություն չէ․ Լուկաշենկո |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսը կոչ է անում միջազգային հանրությանը թույլ չտալ, որպեսզի Եվրոպայում ծագած տարածաշրջանային հակամարտությունը վերածվի համաշխարհային պատերազմի: Բելառուսի նախագահն այս մասին նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, որի ամբողջական տեքստը այսօր հրապարակել է պաշտոնական Belta գործակալությունը։ «Մենք ագրեսոր չենք, ինչպես մեզ փորձում են ներկայացնել որոշ պետություններ։ Բելառուսը երբեք որևէ պատերազմի կամ հակամարտության նախաձեռնող չի եղել։ Բայց մենք նաև դավաճաններ չենք։ Մեզ համար կարևոր են հարաբերություններում ցուցաբերվող հավատարմությունն ու ազնվությունը», - նշված է Լուկաշենկոյի նամակում։ «Մեր տեսակետը հետևյալն է՝ ցանկացած պետության մտահոգությունները, լինի դա աշխարհի մեկ ութերորդը զբաղեցնող երկիր, թե կղզի, պետք է հաշվի առնվեն բոլորի կողմից։ Այդ իսկ պատճառով Բելառուսը անկեղծորեն և մշտապես հանդես է գալիս շուտափույթ հաշտեցման օգտին», - ասված է Լուկաշենկոյի նամակում։
14:55 - 23 մայիսի, 2022
Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն: Ինչպես հայտնում են Միգրացիոն ծառայությունից, Արմեն Ղազարյանը նշել է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանն առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ՝ այս տարի, հաստատել է իր ազգային կամավոր զեկույցն՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ: «Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում երկու դաշնագրերով սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ՝ բարելավելով միգրացիայի կառավարումն ու տեղահանված անձանց պաշտպանությունը»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը: Հայաստանի միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է, որ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է փախստականի ձգձգված իրավիճակում հայտնված անձանց բնակարանային ապահովման խնդրին՝ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: «Միևնույն ժամանակ, մենք բախվել ենք տեղահանության ևս մեկ ալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով: Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով  անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան՝ նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո»,- նշել է Արմեն Ղազարյանը՝ հավելելով Կառավարության կողմից ձեռնարկված աջակցության միջոցառումների մասին և շեշտելով, որ այս առումով Հայաստանի ջանքերը միանգամայն համընկնում են երկու դաշնագրերին՝ ամրապնդելով փախստականների ինքնուրույնությունը ու ընդունող հասարակություններում սոցիալական համերաշխությունը: Նա հատուկ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն ու աջակցությունն այս համատեքստում: Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը Հայաստանի վրա և ձեռնարկված միջոցառումներին, մասնավորապես միգրացիայի ոլորտում, ինչպես նաև այս համատեքստում արձանագրված վերադարձի միգրացիոն հոսքին: Այնուհետև նա ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում գործընթացների թվայնացման միտումները Հայաստանում՝ անդրադառնալով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և այդ հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար գործարկված միասնական էլեկտրոնային հարթակին: Ղազարյանը շեշտել է, որ այն համահունչ է դաշնագրով սահմանած նպատակներին՝ դյուրացնել անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիությունը, ապահովել կանոնավոր միգրացիայի ուղիները և կանխարգելել թրաֆիքինգը: «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի և մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի և շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»,- եզրափակել է իր խոսքը Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Ընդհանուր քննարկման ժամանակ անդրադարձ կատարվելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արձագանքին՝ Միգրացիոն ծառայության պետը նկատել է, որ միգրացիային առնչվող ֆորումը այդ եզրույթի միտումների ու զարգացումների քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վերարտադրության վայր՝ ամբողջությամբ մերժելով նման դրսևորումները:
17:54 - 20 մայիսի, 2022
Ռուսաստանը կասկածում է, որ Ուկրաինան զենքի դիմաց ԵՄ-ին վճարում է հացահատիկով. Նեբենզյա
 |1lurer.am|

Ռուսաստանը կասկածում է, որ Ուկրաինան զենքի դիմաց ԵՄ-ին վճարում է հացահատիկով. Նեբենզյա |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի՝ Մոսկվան կասկածում է, որ ուկրաինական հացահատիկը տեղափոխում են եվրոպական երկրների պահեստարաններ։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։ «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ հացահատիկը ոչ թե գնվում է սովի մատնված համաշխարհային հարավի կարիքների համար, այլ մղվում է եվրոպական երկրների ամբարներ։ Մեզ համար պարզ է, որ Ուկրաինան վճարում է Արևմուտքին մատակարարվող զենքի համար: Նեբենզյան նաև ասել է, որ պարենային ճգնաժամն աշխարհում չի հրահրվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։ Ըստ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի՝ այն սկսվել է դեռևս 2020 թվականին, երբ մոտ 155 միլիոն մարդ 55 երկրում ենթարկվել է սպառնալիքների պարենային անվտանգության ոլորտում։ ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը քննադատել է Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ենթադրությունը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան երկրներին ցորենով է վճարում զենքի մատակարարման համար։ Եվրոպացի պաշտոնյան այս խոսքերն անվանել է ռուսական ապատեղեկատվություն։
13:45 - 20 մայիսի, 2022