Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի զարգացման հարցերը

Քննարկվել են ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի զարգացման հարցերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին: Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների ներպետական և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու մասին հարցադրումները, ոլորտի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Նախարար Պապիկյանն առաջարկել է ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգելու և այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով անհրաժեշտ բանակցություններ վարել արտասահմանյան կազմակերպությունների հետ, հասկանալ նրանց՝ Հայաստանում գործունեություն ծավալելու նկատմամբ ունեցած հետաքրքրությունների շրջանակը, համագործակցության հնարավորությունները: Նախարարի խոսքով թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտի բնագավառում նախատեսվող առողջացման միջոցառումներն իրականացնելիս անհրաժեշտ է որպես ելակետ չընդունել առկա իրողությունները և ներկայացնել հավակնոտ գաղափարներ: Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ տրանսպորտի ոլորտի զարգացմանը միտված ռազմավարության մշակման և իրականացման քայլերը շարունակական բնույթ են կրելու և վերջնարդյունքում հանգեցնելու են ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծմանը:
12:51 - 09 հոկտեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ

Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ: Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ։ Քննարկվել է էներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» ծրագրի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների հետագա իրականացմանը։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման ու տեխնիկական այլ լուծումները վերջնականացնելու նպատակով ինտենսիվացնել քննարկումները մասնագիտական մակարդակում՝ ներգրավելով նախաձեռնությանը մասնակից մյուս գործընկերներին։ Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման ընթացքի շուրջ։ Հանդիպման ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության և միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Արձանագրության ստորագրումը պայմանավորված է համաձայնագրում անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ։  
12:47 - 04 հոկտեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին։Ջերմորեն ողջունելով հյուրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ որպես երկու երկրների համագործակցության հիմնական փաթեթը ներառող գերատեսչության ղեկավար՝ անձամբ շահագրգռված է խորացնել հայ-իրանական դարավոր բարեկամական կապն ու տարբեր ոլորտներում հաստատված հարաբերությունների դրական ավանդույթները։ «Հայաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են էներգետիկ ենթակառուցվածքների և մի շարք այլ ուղղություններով զարգացման ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ, մենք խնդիր ենք դրել երկկողմ տնտեսական շփումների մակարդակը համահունչ դարձնել պետությունների միջև առկա բարձ քաղաքական երկխոսության նշաձողին»,- ասել է նախարար Պապիկյանը և հավելել, որ իր պարտքն է համարում սեփական նպաստը բերել հարաբերությունների սերտացման և տեսանելի ապագայի ձևավորման այդ կարևորագույն գործում։ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նկատել է, որ իր համար պատիվ է ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և գործընկերոջ հետ քննարկել փոխգործակցության հեռանկարները։ «ՏԿԵ նախարարությունն իր մեջ է ամփոփում հայ-իրանական ռազմավարական համագործակցության կարևորագույն ոլորտներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել առկա հարաբերություններն ու դրանք տեղափոխել որակական նոր մակարդակ»,- ընդգծել է նախարար Արդաքանիանը։   Նախարար Պապիկյանն իր հերթին լրացրել է․ «Հայաստանի համար պատիվ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարևան և վերջինիս հետ համատեղ ներգրավված լինել տարածաշրջանային զարգացման ծրագրերում։ Մենք հավակնում ենք կապող օղակ հանդիսանալ մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից՝ ԵԱՏՄ գործընկերների և, իհարկե, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ամփոփել է նախարարը և արձանագրել, որ Հայաստանը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա և դեռևս չիրացված համագործակցության ներուժը։Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգային այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությունը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը։
09:35 - 30 սեպտեմբերի, 2019
Համայնքների խոշորացումը շարունակվելու է. հիմա մեխանիզմներն ենք սահմանում Սուրեն Պապիկյան |news.am|

Համայնքների խոշորացումը շարունակվելու է. հիմա մեխանիզմներն ենք սահմանում Սուրեն Պապիկյան |news.am|

news.am։ Այն կարողությունը, որ այսօր ունի խոշորացված համայնքը, չունեն փոքր համայնքները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:Նա առաջարկեց համայնքների խոշորացում արտահայտության փոխարեն այն անվանել «միավորում»:Պապիկյանը տեղեկացրեց, որ խոշորացումը շարունակվելու է. «Այո, նման նպատակադրում կա: Մենք ուղղակի հիմա մեխանիզմներն ենք սահմանում, որ ոչ թե դա լինի հրամայական, ստիպողաբար, այլ լինի գիտակցված իսկ հետագա ընթացքը պետք է պատկերացնելի լինի: Այս հարցը հիմա քննարկվում է ԱԺ հանձնաժողովներից մեկում: Շուտով լինելու են հանրային քննարկումներ, խորհրդարանական լսումներ»:Անդրադառնալով տեղական հանրաքվեներին, նա ընդգծեց. «Հանրաքվե անելու հնարավորություն է լինելու: Այսինքն եթե համայնքում ձեւավորվում է նախաձեռնող խումբ, որ ստորագրահավաք է անում հանրաքվե անցկացնելու համար եւ հանրաքվեում այդ գաղափարը հաղթանակում է, բնականաբար, համայնքը գնում է այն ճանապարհով, որը ընտրել է: Այսօր փոքր համայնքների մեծ մասը կախված են կառավարությունից եւ համայնքների ապակենտրոնացման, համահարթ զարգացման գաղափարը չի բխում մեր իրականությունից, որովհետեւ մեր համայնքները մեծապես կախված են կառավարության տված դոտացիայից: Այսինքն եթե կառավարությունը դոտացիա չտա, այսօրվա համայնքը չի կարող անգամ իր աշխատակազմին աշխատավարձ վճարելու իր հարցերը լուծել: Սա նորմալ չի»,-ասաց նախարարը:Նա նկատեց, որ խոշոր համայնքները կարողանում են իրենց հարցերը լուծել. «Խոշոր եւ խոշորացված ծրագրերն այս տարի կարողացել են 23 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասնակցել, որոնց կեսը, մոտ 10 մլրդը, եղել են այդ համայնքներում, բայց դուրս չեն եկել ու չեն արտացոլվել համայնքի ենթակառուցվածքներում»:Նշենք, որ այսօր երեւանում մեկնարկել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը:Ըստ այդմ, Շվեյցարիայի կառավարությունը կընդլայնի իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բնակչությանը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով մատուցելու համար։Ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ ծառայությունների մատուցման համար։
07:32 - 26 սեպտեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար |armenpress.am|

Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար |armenpress.am|

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Արփա-Սևան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին:Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգիսի շինարարական բազայից և նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտևի 6-7 ժամ:18-րդ կիլոմետրի վրա իրականացված շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ: Քայլեր են կատարվում նաև կոմունիկացիան ապահովելու համար. կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 20-ին:Արփա-Սևան թունելի գործարկումն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից և շարունակվում մինչև սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:
11:16 - 24 սեպտեմբերի, 2019
Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը |24news.am|

Քննարկվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը |24news.am|

24news.am: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։ Համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների եւ նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին եւ մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։ Նիստի արդյունքում Կառավարման խորհուրդը հավանության է արժանացրել ծրագրի շրջանակներում համակարգի անվտանգության ապահովման նպատակով սարքավորումների արդիականացման եւ մատակարարման ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության արդյունքները, կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների հայտահրավերները, ինչպես նաեւ լրացուցիչ համաձայնագրերի նախագծերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
11:46 - 13 սեպտեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանը էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

Սուրեն Պապիկյանը էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ է անցկացրել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստը։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարների և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումներին և մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։Նիստի արդյունքում Կառավարման խորհուրդը հավանության է արժանացրել ծրագրի շրջանակներում համակարգի անվտանգության ապահովման նպատակով սարքավորումների արդիականացման և մատակարարման ծառայություն իրականացնող կազմակերպությունների ընտրության արդյունքները, կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների հայտահրավերները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնագրերի նախագծերը։Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
09:29 - 13 սեպտեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ

Սուրեն Պապիկյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները:Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին հրավիրել է Հայաստան:ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես՝ նախարարին ներկայացվել են փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները` հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։
06:52 - 10 սեպտեմբերի, 2019
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ: Սուրեն Պապիկյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Արձակուրդից վերադառնալուց հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրի մարզպետների հետ:Հետաքրքրվեցի ներմարզային երթուղային ցանցի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով` հանձնարարելով կարճ ժամակահատվածում ուսումնասիրել կանոնավոր երթուղային ցանց չունեցող համայնքներում ուղևորահոսքերի ծավալները , ինչպես նաև դիտարկել խոշորացված համայնքներում ուղևորափոխադրումները կազմակերպելու հնարավորությունն ու առկա ռեսուրսներըԱրձանագրվեց, որ այս տարի նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 14,8 տոկոս աճ:Ամփոփվել են սուբվենցիայի հաստատված հայտերի արդյունքները: 2019թ հավանության է արժանացել ընդհանուր 23,76 մրդ դրամ արժողությամբ 483 ծրագրային հայտ, որոնց մեջ աննախադեպ մեծ թիվ են կազմում ներհամայնքային ասֆալտապատման ծրագրերը:Սեպտեմբերի 21-ին Գյումրիում նախատեսվող տոնական միջոցառումներին ընդառաջ հանձնարարեցի ապահովել մարզերի պատշաճ ներկայացվածությունը: Այդ օրը Հայաստանի մարզերը կներկայանան իրենց հարուստ պատմամշակութային ավանդույթներով ու կոլորիտով, և որպես տարբերվող ատրիբուտ յուրաքանչյուր մարզ կցուցադրի իր տարածաշրջանին բնորոշ ազգային տարազը»,- գրել է Պապիկյանը:
06:24 - 28 օգոստոսի, 2019
Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիար Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել այս ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընթացիկ հարցերը և լուծման տարբերակները համատեղ քննարկելու առումով: «Մենք շահագրգռված ենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ և մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը», նշել է նախարարը, վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցությունը դրական երաշխիքներ են տալիս ընթացիկ հարցերն արդյունավետ և արագ լուծելու համար: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին և համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր: Չինաստանի դեսպան Թիար Էրլունին իր հերթին կարևորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները և տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը ևս խթան կհանդիսանա աշխատանքներին նոր տեմպ հաղորդելու համար:
14:08 - 26 հուլիսի, 2019
100 ընտանիք նվիրատվությամբ կստանա բնակելի տարածքներ․ Սուրեն Պապիկյան |factor.am|

100 ընտանիք նվիրատվությամբ կստանա բնակելի տարածքներ․ Սուրեն Պապիկյան |factor.am|

factor.am։ Կառավարության հուլիսի 23-ի նիստում գործադիրն ընդունեց որոշման նախագիծ, որով մեկ տարվա ընթացքում պետության կողմից 231 անձ ունեցող 100 ընտանիքի նվիրատվությամբ կտրվի 106 բնակելի տարածք։ Կառավարության համաձայնությանը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչներն իրենց զբաղեցրած տարածքները սեփականության իրավունքով կստանան տվյալ հասցեներում հաշվառված և մինչև 2017 թվականը տվյալ տարածքում փաստացի բնակվող այն ՀՀ քաղաքացիները, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան ձեռք չեն բերել, չեն ստացել նաև ֆինանսական աջակցություն, սեփականության իրավունքով իրենց պատկանող այլ անշարժ գույք չունեն։Ավելին՝ factor.am-ում  
08:16 - 25 հուլիսի, 2019
Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհահատվածը

Շահագործման է հանձնվել Մ1-Կարմրաշեն-Ոսկեթաս-Զովասար ճանապարհահատվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարար Բագրատ Բադալյանի և Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ Արագածոտնի մարզում ծանոթացել է շահագործման հանձնված Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս – Զովասար ավտոճանապարհի 11.32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների որակին: Ճանապարհատվածի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2018 թ. մարտին, շահագործման է հանձնվել այս տարվա հուլիսին` 1 տարի երաշխիքով: Աշխատանքներն իրականացվել են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում: Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում գտնվող շուրջ 11.4 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածն անցնում է Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար համայնքներով՝ դրանք կապելով Մ1 միջպետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ: Վերականգնված ճանապարհից կօգտվեն նաև Ակունք և Գառնահովիտ համայնքները: Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է վերանորոգված ճանապարհատվածներում, տեղում ծանոթացել շինաշխատանքների որակին և պատասխանատուների հետ քննարկել վերականգման աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախարարը կարևորել է շահագործումից հետո ճանապարհին խնամքով վերաբերվելու և այն պահպանելու անհրաժեշտությունը: Նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև Ոսկեթաս համայնքում, որտեղ նույնպես ծանոթացել է ավարտված աշխատանքներին: Փոխնախարար Բագրատ Բադալյանի տեղեկացմամբ՝ Ոսկեթասի դպրոցի մոտով անցնող ճանապարհահատվածի վրա ձեռնարկվել են երթևեկության անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ: Դպրոցի ղեկավարությունն իր գոհունակությունն է արտահայտել ճանապարհի որակի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, Մ1 – Կարմրաշեն – Ոսկեթաս – Զովասար վերականգնված ճանապարհատվածում իրականացվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, իջատեղերի և մուտքերի, կողնակների կառուցման աշխատանքներ, ճանապարհային նշանների և անվտանգության էլեմենտների տեղադրում, գծանշում, գյուղտեխնիկայի անցումների կառուցում 4 տեղում: Կարմրաշեն և Ոսկեթաս համայնքներում փոխարինվել են գոյություն ունեցող քայքայված խմելու ջրագծերը:   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
09:40 - 24 հուլիսի, 2019
Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին |armtimes.com|

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ջրամատակարարման ոլորտում կատարողական ցուցանիշներին, համակարգի արդյունավետության բարձրացմանն ու կորուստների նվազեցման ուղղությամբ համատեղ ներդրումային ծրագրերին,սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Սուրեն Պապիկյանը կարևորել է ոլորտի արդիականացմանն ուղղված ընդհանուր քաղաքականության մշակումը և նշել, որ նախորդ հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու նպատակով ձեռնարկված համատեղ քայլերը գործուն ազդեցություն են թողել այդ գործընթացի վրա։ «Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ մեր կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ», - ասել է նախարարը և հույս հայտնել, որ «Վեոլիա» ընկերությունն ակտիվ ներգրավվածություն կդրսևորի այս հարցում։ Իր հերթին Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել, որ ձեռքբերված նոր պայմանավորվածությունները և մոտեցումների հստակեցումը կվերականգնեն փոխվստահության մթնոլորտը և երկկողմ համագործակցության նոր ձևաչափի մեկնարկ կհանդիսանան, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը։ Զրուցակիցները անդրադարձել են նաև Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանի վերագործակման հնարավորություններին։ Ընդգծելով խնդրի լուծման հրատապությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Երևանի Աերացիա կեղտաջրերի մաքրման կայանը կդառնա խոշոր մաքրման կայանների առաջնեկը, և նրա գործարկման ու շահագործման հաջող փորձը լավ հնարավորություններ կստեղծի հանրապետության այլ տարածքներում ևս մաքրման կայաններ կառուցելու համար։
06:12 - 24 հուլիսի, 2019