Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Սիրիայի և Ռուսաստանի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր. Լավրով |tert.am|

Սիրիայի և Ռուսաստանի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր. Լավրով |tert.am|

tert.am: Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Ֆայսալ Միքդադը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ ռուս-սիրիական հարաբերությունները վերջին երկու տարում առաջընթաց են ապրել, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում և ռազմավարական համագործակցության շրջանակներում և, որ երկու երկրնեի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր, հայտնում է SANA լրատվական գործակալությունը:Սիրիայի արտգործնախարարը նշել է նաև, որ առաջիկա ամիսների ընթացքում այս համագործակցությունն էլ ավելի մեծ ձեռքբերումներ է գրանցելու:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Միքդադը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին ներդրած ջանքերի համար՝ հավելելով, որ երկու երկրները պայմանավորվել են ընդլայնել հարաբերություններն այնպես, որ չեզոքացնեն արևմտյան անօրինական հարկադրանքի միջոցների հետևանքները:Միքդադը հաստատել է, որ արևմտյան պետությունների, Սիրիայում վերակառուցման գործընթացին նպաստելու մերժումը հստակ հաղորդագրություն է ուղարկում ահաբեկիչներին՝ շարունակելու իրենց հանցագործությունները:Իր հերթին, Լավրովը կրկնել է Ռուսաստանի հաստատուն դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության պահպանման վերաբերյալ` պնդելով, որ սիրիացի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:«Որոշ պետություններ խոչընդոտում են Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերին և տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Սիրիայի դեմ` խախտելով ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը» - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
10:14 - 18 դեկտեմբերի, 2020
Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական |armenpress.am|

Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան առաջվա պես կարծում Է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում ոչ կառուցողական Է: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի քաղաքականությանը Արեւելյան Միջերկրածովում, ապա մենք առաջվա պես կարծում ենք, որ այն ոչ կառուցողական Է»,-ասել Է նա խորվաթ պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Այսպես Է Լավրովը մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն սպառնում Է Միջերկրածովի կայունությանը: «Մեկ եզակի օրինակ. ԱՄՆ-ը տարածաշրջանի բոլոր երկրներին ըստ Էության արգելում Է Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ համագործակցությունը՝ լինի դա ռազմատեխնիկական փոխգործակցության բնագավառում կամ որեւԷ այլ կարեւոր բնագավառում»,-հավելել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
15:14 - 16 դեկտեմբերի, 2020
Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը: Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:
13:29 - 12 դեկտեմբերի, 2020
Լավրովի խոսքով՝ Մոսկվային մեղադրում են տարածաշրջանը կիսելու՝ Թուրքիայի հետ պայմանավորվածության համար |azatutyun.am|

Լավրովի խոսքով՝ Մոսկվային մեղադրում են տարածաշրջանը կիսելու՝ Թուրքիայի հետ պայմանավորվածության համար |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այսօր անդրադարձել է Մոսկվայի հասցեին վերջին շրջանում արևմուտքից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, որ դրանց զգալի մասը վերաբերում է հետխորհրդային տարածքում ծավալվող ճգնաժամերին։ «Վերջին շրջանում մեզ մեղադրում են, թե մենք միջամտում ենք Բելառուսի ներքին գործերին, մեղադրում են նաև, որ մենք միջամտել ենq Լեռնային Ղարաբաղում բացառապես մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար՝ ընդդեմ Արևմուտքի», - նշել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Լավրովը նաև ասել է․ - «Պնդումներ են հնչում նաև, որ մենք իբր պայմանավորվել ենք Թուրքիայի հետ [հարավկովկասյան] տարածաշրջանը բաժան-բաժան անելու մասին՝ միայն թե այնտեղ չամրապնդվեն արևմուտքի դիրքերը»։ «Այսպիսի տրամաբանություն և հոգեբանություն է այժմ տիրում ԱՄՆ-ում և Եվրոպայում գործող առաջատար վերլուծաբանների մոտ», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
13:35 - 10 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:«Հարգելի Սերգեյ Վիկտորի,Հարգելի գործընկերներ,Տիկնայք և պարոնայք,Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ջերմ ընդունելության և կառուցողական ու բովանդակալից երկխոսության համար:Հատկանշական եմ համարում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ առաջին այցը կատարում եմ հենց Մոսկվա, ինչը միանշանակ վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բացառիկ բնույթի մասին: Վստահ եմ, որ այսօրվա բանակցությունները նոր խթան կհաղորդեն մեր դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ու զարգացմանը:Ես և Սերգեյ Լավրովն արդեն մեկ անգամ հնարավորություն ունեցել ենք հանդիպել Երևանում: Մենք նաև մշտական ​​կապ ենք պահպանում տարբեր հարցերի շուրջ, և այսօրվա այցը մեր երկրների, ինչպես նաև մեր ղեկավարած գերատեսչությունների միջև հարաբերությունների՝ արդեն իսկ հաստատված ավանդույթի տրամաբանական շարունակությունն է:Այսօր մենք հանգամանորեն անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցերին: Բնականաբար, հիմնական շեշտադրումն արվել է վերջին ամիսների ընթացքում մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա՝ սույն թվականի նոյեմբերի 9-ին ընդունված համատեղ հայտարարության լույսի ներքո։Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ նոյեմբերի 9-ին հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում հրադադարի հաստատումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը:Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանային անդորրի ու կայունության վերականգնման համար և հանդիսանում է Ադրբեջանի, իր տարածաշրջանային հովանավորի՝ Թուրքիայի և վերջիններիս կողմից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների սադրանքները կանխելու երաշխիք:Ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերականգնման շուրջ քննարկումներ վերսկսելու համար:Քննարկեցինք նաև հարցերի մի մեծ փաթեթ, որը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների նպատակաուղղված հրետակոծությունների  հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին: Մենք շնորհակալ ենք Ձեզ հումանիտար խնդիրների հասցեագրման գործում օպերատիվ և արդյունավետ մասնակցության համար: Այս համատեքստում կարևոր ենք համարում տեղում հումանիտար խնդիրների լուծման նպատակով միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավումը:Հումանիտար հարցերի համատեքստում առաջնահերթ խնդիր է, ինչպես արդեն նշեց Սերգեյ Լավրովը, ռազմագերիների և պատանդների անհետաձգելի և անվերապահ փոխանակումը, ինչպես նաև աճյունների անհապաղ վերադարձը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացը խափանելու փորձեր չեն լինի:Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմից չեն դադարում  հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Մեր ռազմագերիները, իրենց բնակավայրերը լքել չհասցրած քաղաքացիական անձինք ենթարկվում են դաժան կտտանքների և կենդանի վիճակում գլխատման, ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում «Իսլամական պետությունն» էր վարվում պատանդների հետ:Աղաղակող են նաև Արցախում հայկական հուշարձանների և կրոնական վայրերի՝ եկեղեցիների և տաճարների նկատմամբ վանդալիզմի և սրբապղծության դրսևորումները: Այս ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք և միջազգային հանրությունն ականատես եղանք այն հակահայկական քաղաքականության դրսևորումների նոր ալիքի, որով տասնամյակներ շարունակ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներդրել է ադրբեջանական հասարակության մեջ:Ըստ էության՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես, Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝  առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում։Այսօրվա բանակցությունների ընթացքում ես ևս մեկ անգամ ընդգծեցի Արցախի հարյուր հիսուն հազար բնակչության՝ իր իսկ պատմական հայրենիքում բոլոր իրավունքների վերականգնման և իրացման անհրաժեշտության հրամայականը։Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Հայաստանը հանդես է եկել, հանդես է գալիս և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից:Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և ամուր կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների միջոցով՝ հակամարտության կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումների դինամիկան մեկ անգամ ևս հաստատում են մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առավել սերտ համագործակցության և միջազգային հարթակում այդ փոխգործակցության համակարգման կարևորությունը:Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտագիտությունը ջերմ ընդունելության համար. սպասում ենք Ձեզ Երևանում: Շնորհակալություն»։ Հարց. Նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը ակնհայտորեն միայն ժամանակավոր քայլ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Արդյո՞ք այս հարցի շուրջ մոտ ժամանակներս նախատեսվում են ավելի բովանդակային քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակով, և ե՞րբ կարող են տեղի ունենալ նմանատիպ հանդիպումներ։ Արա Այվազյան. Չէի ասի, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր է, այն անկյունաքարային հայտարարություն է՝ կրակի և արյունահեղության դադարեցման առումով, և դրանում առկա են փախստականների վերադարձին առնչվող և այլ հարցեր , որոնք ուրվագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական չափորոշիչները:Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները համապարփակ բանակցությունների մաս են կազմում, որոնք կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ հակամարտության գոտում կլինի իրադրության կայունացում, և եսս կիսում եմ  Սերգեյ Լավրովի այն ​​կարծիքը, որ այս իմաստով որոշակի զգուշավոր լավատեսություն կա: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինի վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած ողբերգության կրկնություն: Բնականաբար, մենք նաև ընդգծում ենք անցյալ շաբաթ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ հայտարարության ընդունման կարևորությունը, ինչը վկայում է հիմնախնդրի հետագա և վերջնական կարգավորման համար այս ձևաչափին ցուցաբերվող միջազգային աջակցության մասին: Մոտ ժամանակներս սպասվում է համանախագահների այց տարածաշրջան, ինչպես նաև արտգործնախարարների և համանախագահների միջև խորհրդակցությունների մեկնարկ, որի արդյունքում, կարծում եմ, ապագայում հնարավոր է հող նախապատրաստել բանակցային նոր գործընթացի մեկնարկի համար:Հարց. Պարո՛ն Այվազյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նպաստել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը, և հայտարարել է, որ այդ համաձայնագիրը երեք տասնամյակից անց խաղաղության հասնելու իրական հնարավորություն է: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ հայտարարությունը։Արա Այվազյան. Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը։ Ես կհիշատակեմ Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի գործողությունները՝ սկսելով հարյուրամյա վաղեմության ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից: Ցանկանում եմ հիշեցնել, որ հայերի մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այն մարդկանց ժառանգներն են, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. մենք ունենք պատմական հիշողություն։Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները անկեղծ ցանկություն հայտնեցին բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարևան Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Ի պատասխան, 1993 թ. մինչ օրս՝ այս ամբողջ երեսուն տարիների ընթացքում, մենք ականատես եղանք մինչ օրս շարունակվող շրջափակմանը, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մերժմանը և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող կտրուկ ագրեսիվ մոտեցումանը: Եթե ​​հիշում եք, 2008-2009 թթ. սկսվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, որը նախաձեռնել էր հայկական կողմը` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար, որն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք, ի վերջո, մնացին թղթի վրա, և Թուրքիան կրկին հրաժարվեց կատարել իր պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատրվակներ:Վերջերս, ապրիլի 24-ին, երբ Հայաստանը և ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք էր մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը հանդես եկավ սադրիչ հայտարարությամբ, որում, սկզբունքորեն, արդարացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը, ինչը իրապես ևս մեկ անգամ հաստատում է Անկարայի` հարաբերությունների կարգավորման պատրաստ չլինելը: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարավային սահմանին տեղի ունեցած սրումից հետո Թուրքիան նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի մակարդակներով սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ ագրեսիայով:Ես արդեն նշել եմ իմ խոսքում, որ կարծում եմ՝ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի հրահրման գործում, ուղղակիորեն սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը և չափազանց բացասական դերակատարություն է ունեցել այս ընթացքում, ներմուծել է զինյալ ահաբեկիչներ, անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններում՝ անգամ ստանձնելով մրտական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է զինադադարի պայմանավորվածությունները: Եթե հիշում եք, հոկտեմբերի 9-ին երկարատև քննարկումներից հետո համաձայնեցվեց առաջին նման փաստաթուղթը, ապա երկրորդը և երրորդը Միացյալ Նահանգներում: Ամեն անգամ այդ համաձայնությունները չեզոքացվում էին հենց Անկարայի բացասական դերի պատճառով:Մենք բոլորս ենք կիսում «նոր Հարավային Կովկասի» մասին տեսլականը. մենք ցանկանում ենք ապրել կայուն, բարիդրացիական մթնոլորտում մեր հարևան պետությունների հետ, բայց դրան հասնելու համար և հաշվի առնելով այն փոքր հատվածը, որ ես թվարկեցի, Անկարան նախևառաջ պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել էր այս ամբողջ ընթացքում: Եվ մենք կհետևեն թե ինչպիսի միջոցներ կձեռնարկի Անկարան՝ վստահության վերականգնման ուղղությամբ: Միայն դրանից հետո մենք կգնահատենք՝ որքանով անկեղծ են «Հարավային Կովկասի համար նոր դարաշրջանի» մասին նրա խոսքերը:
22:40 - 07 դեկտեմբերի, 2020
Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը |tert.am|

Լավրովը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել ԼՂ-ում մշակութային ժառանգությանը |tert.am|

tert.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։«ԼՂ-ում այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են ուշադրություն հատկացնել մշակութային, կրոնական օբյեկտների և մշակութային ժառանգության պահպանման թեմային։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել»,- հայտարարել է Լավրովն իր հայ գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են ավելի ակտիվորեն խրախուսել միջազգային կազմակերպություններին՝ այդ ուղղությամբ աշխատելու համար։
18:11 - 07 դեկտեմբերի, 2020
Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն. Արա Այվազյան

Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն. Արա Այվազյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի խոսքը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:  Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- ասել է Արա Այվազյանը:  
16:46 - 07 դեկտեմբերի, 2020
ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը |armenpress.am|

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը: Այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարարը: «Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային` Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններ և գերատեսչություններ»,- ասաց Լավրովը: ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններն անցել են ավանդական ջերմ և դաշնակցային, ռազմավարական-գործընկերային մթնոլորտում: 
16:11 - 07 դեկտեմբերի, 2020
Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար |armenpress.am|

Լավրովը պայմաններ է տեսնում Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախադրյալներ է տեսնում Հարավային Կովկասի տարածաշրջանը հակասությունների գոտուց կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածելու համար: Այս մասին Լավրովն ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ Մոսկվայում կայացած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում: «Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ուզում եմ նշել կարևորությունը այն համատեղ հայտարարության, որը ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի նախագահի միջև նոյեմբերի 9-ին և դադարեցրեց պատերազմը, ապահովեց պայմանավորվածություններ, որոնք թույլ են տալիս փախստականներին վերադառնալ իրենց օջախները, ապաշրջափակել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Մենք կարող ենք Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից վերածել կայունության և բարգավաճման տարածաշրջանի այնտեղ ապրող բոլոր ազգերի համար: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղությամբ ընթանալուն»,- ասաց Լավրովը: Նա Հայաստանի ԱԳ նախարարին իր ցավակցությունները փոխանցեց նաև Սպիտակի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ: «Այս մակարդակով իմ առաջին այցի ընտրությունն ամբողջովին համապատասխանում է հայ-ռուսական հարաբերությունների ոգուն, որը հիմնված է խորը կապերի, բազմադարյա բարեկամության և մեր եղբայրական ժողովուրդների ավանդույթների վրա: Ուզում եմ Ռուսաստանին և անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել այս տարվա սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից` Թուրքիայի և Մերձավոր Արևելքից վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում կրակի դադարեցման ձեր ջանքերի համար»,- նշեց Այվազյանը: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական կոթողների պահպանման կարևորությանը: 
15:31 - 07 դեկտեմբերի, 2020
ՌԴ-ն խաղաղապահների միջոցով ամեն կերպ նպաստելու է ռազմագերիների փոխանակման կարևորագույն խնդրի՝ հնարավորինս արագ լուծմանը. Լավրով |tert.am|

ՌԴ-ն խաղաղապահների միջոցով ամեն կերպ նպաստելու է ռազմագերիների փոխանակման կարևորագույն խնդրի՝ հնարավորինս արագ լուծմանը. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ մոսկովյան բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս փախստականներին, ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տներ, պայմանավորվածություններ են ապահովում տնտեսության վերականգնման, մարդասիրական խնդիրների լուծման և հեռահաղորդակցության միջոցների ապաարգելափակման վերաբերյալ:«Այսպիսով, մենք կարող ենք պայմաններ ստեղծել Հարավային Կովկասը հակասությունների տարածաշրջանից կայունության և բարգավաճման տարածաշրջանի վերածվելու համար, ինչն այնտեղ ապրող բոլոր ազգերի շահերից է բխում: Մենք ամեն կերպ կաջակցենք այս ուղղությանը»,-ասել է Լավրովը:Նա ընդգծել է, որ ռուս խաղաղպահները ԼՂ-ում իրենց պատասխանատվության տարածքում ակտիվ աշխատանք են տանում խաղաղ կյանքի վերականգնման համար: Առավել մանրամասն՝ tert.am-ում
14:59 - 07 դեկտեմբերի, 2020