Բելառուս

Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ |azatutyun.am|

Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում գործող նախագահի, նրա ավագ որդու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ներքին գործերի նախարարի դեմ: «Սև ցուցակում» տեղ են գտել ընդհանուր առմամբ 30 պաշտոնատար անձանց անուններ, որոնց մուտքը Բալթյան երկրներ կարգելվի: Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում: Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
16:26 - 31 օգոստոսի, 2020
Բալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների դեմ |azatutyun.am|

Բալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիան, Լիտվան և Էստոնիան այսօր կհայտարարեն մի խումբ բելառուսցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին, որոնք առնչություն ունեն Բելառուսի նախագահական ընտրությունների կեղծմանը և բողոքի խաղաղ ցույցերը ճնշելուն: Պատժամիջոցների ցանկում կընդգրկվի նաև Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, նրան կարգելվի մուտք գործել Բալթյան երկրներ, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Լուկաշենկոյի անունը: Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում: Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
15:12 - 31 օգոստոսի, 2020
Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում և ԵԽԽՎ նիստում |shantnews.am|

Տիխանովսկայան ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստում և ԵԽԽՎ նիստում |shantnews.am|

shantnews.am: Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, ով այժմ գտնվում է Լիտվայում, առաջիկա օրերին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերում։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը։ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդդիմադիր գործիչը ելույթ կունենա սեպտեմբերի 4-ին, իսկ ԵԽԽՎ նիստում՝ սեպտեմբերի 8-ին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալու հրավեր ստանալու համար հարկավոր է ԱԽ-ի բոլոր անդամների համաձայնությունը։«Այն հարցին, թե ինչ օգնություն են նա և Բելառուսը ակնկալում միջազգային հանրությունից, Սվետլանան ասում է, որ մենք բոլորին խնդրում ենք հարգել Բելառուսի ինքնիշխանությունը, հանդես գալ որպես Բելառուսի ինքնիշխանության երաշխավորներ և հարգել Բելառուսի ժողովրդի կամքը», – հաղորդել է գործչի մամուլի ծառայությունը։ Ըստ մամուլի ծառայության՝ միջազգային հանդիպումների ժամանակ Տիխանովսկայան ընդգծում է, որ Բելառուսի ժողովրդի ընտրությունը պաշտպանելուն ուղղված ցույցերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, իսկ ճգնաժամից դուրս գալու լավագույն տարբերակը բանակցություններն են։«Իշխանության ներկայացուցիչների և ժողովրդի միջև իշխանության փոխանցման մասին բանակցությունների հասնելը հենց բելառուսցիների պատասխանատվությունն է, սակայն դրանք սկսելու համար մենք չենք հրաժարվում միջազգային աջակցությունից։ Սա աշխարհաքաղաքական հեղափոխություն չէ, սա քաղաքական ճգնաժամ է երկրի ներսում։ Բելառուսի ժողովուրդը ցանկանում է ընտրել երկրի նոր ղեկավարի։ Եվ նրանք իրավունք ունեն անել դա ինքնուրույն», – նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով նախկին թեկնածուի խոսքերը։ Հաղորդագրությունում նաև նշվում է, որ բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական օժանդակություն ցույցաբերել Բելառուսի տնտեսության վերականգնման և զարգացման համար, նպաստել ներդրումներին և նոր տեխնոլոգիաներին այն բանից հետո, երբ երկրում ազատ ընտրություններ կայանան։
15:05 - 31 օգոստոսի, 2020
Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

Մինսկում արևմտյան երկրների դեսպանատները դատապարտել են ոստիկանության գործողություններն ընդդիմության դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Մինսկում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի և Եվրամիության (ԵՄ) դեսպանատները համատեղ հայտարարություն են տարածել` դատապարտելով ոստիկանության անհամաչափ գործողությունները ընդդիմության դեմ, ինչպես նաև հորդորել «անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել անարդար ձերբակալված բոլոր ցուցարարներին»: Արևմտյան գերտերություններն ընդգծում են, որ Բելառուսում ստեղծված քաղաքական ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել միայն ներազգային երկխոսության ճանապարհով, ինչը «հնարավոր կդառնա, երբ իշխանությունները կհետաքննեն չարաշահման բոլոր դեպքերն ու պատասխանատվության կենթարկեն դրանց համար մեղավոր անձանց»: «Անմարդկային» որակելով ոստիկանության գործողությունները ցուցարարների դեմ` արևմտյան երկրները իրենց համերաշխությունն են հայտնում կտտանքների ու բիրտ վերաբերմունքի զոհերին և ցավակցում զոհվածների հարազատներին: Եվրամիությունն ավելի վաղ հայտարարել էր, թե չի ճանաչում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ քվեարկությունը ազատ և արդար չի եղել: Դաշինքը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի մոտ երկու տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են ընտրակեղծիքներին ու ընդդիմության դեմ բռնություններին:
19:57 - 30 օգոստոսի, 2020
Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը |tert.am|

Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը |tert.am|

tert.am: Մինսկի կենտրոնում այսօր տեղի ունեցող ցույցի 125 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ-ին: «Չարտոնագրված բողոքի ակցիաներին մասնակցելու համար կիրակի Մինսկում 125 մարդ է ձերբակալվել 16:00-ի դրությամբ (երևանյան 17:00): Նրանց նկատմամբ վարչական գործընթաց է սկսվել», -ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը մայրաքաղաքի կենտրոնում, ուր ուղղվում է ցուցարարների բազմահազարանոց շարասյունը, խստացված վերահսկողության տակ է առնվել ՕՄՕՆ-ակականների և ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից: Հաղթողների պողոտան, որով շարժվում են ցուցարարները, ամբողջությամբ արգելափակվել է հատուկ տեխնիկայով: Բողոքի երթն Անկախության պողոտայից տեղափոխվել է Հաղթանակի այգու և «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի  տարածք: Ցուցարարները կոչ են անում առաջ գնալ և հասնել Լուկաշենկոյի նստավայրին:  
19:30 - 30 օգոստոսի, 2020
Մինսկի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև. ՕՄՕՆ-ականներն արգելափակել են ցուցարարների մի մասին |tert.am|

Մինսկի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև. ՕՄՕՆ-ականներն արգելափակել են ցուցարարների մի մասին |tert.am|

tert.am: Բելառուս ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները կիրակի կրկին ցույցի են դուրս եկել Մինսկում՝ հավաքվելով Անկախության պողոտայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ուժայիններին հրահանգվել է շարժվել դեպի ցուցարարների կողմը: Իրավապահները նաև տեխնիկա են մոտեցրել քաղաքի կենտրոնին, ցուցարարների ուղղությամբ ջրցան մեքենաներ են տեղակայվել: Ուժայինները շրջապատում են հավաքված մարդկանց, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, և ձերբակալություններ կատարում: Ոստիկանները բերման են ենթարկում նաև ասֆալտին պառկող ցուցարարներին:   Հաղորդվում է, որ Մինսկի կենտրոնում կարճատև բախում է տեղի ունեցել ցուցարարների և քաղաքացիական հագուստով ուժայինների միջև, որոնք փորձել են ձերբակալել մարդկանց: Ցուցարարներին հաջողվել է հետ բերել ձերբակալվածներից մի քանիսին, որից հետո քաղաքացիական հագուստով իրավապահները մեքենաներով հեռացել են: Բացի այդ, ՕՄՕՆ-ականներին հաջողվել է ցուցարարների մի մասին արգելափակել Անկախության պողոտայում. ո՛չ ուժայինները, ո՛չ ցուցարարները չեն փորձում առաջ գնալ: Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
19:07 - 30 օգոստոսի, 2020
Բելառուսի կառավարությունը հավատարմագրերից զրկել է մի խումբ լրագրողների |azatutyun.am|

Բելառուսի կառավարությունը հավատարմագրերից զրկել է մի խումբ լրագրողների |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի կառավարությունը հավատարմագրերից զրկել է մի խումբ լրագրողների, որոնք լուսաբանել են վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերն ու ոստիկանության բռնությունները ընդդիմության դեմ: Որոշումը կայացրել է Ահաբեկչության և ծայրահեղականության կանխարգելման միջգերատեսչական կոմիտեն: «Սև ցուցակում» են «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության չորս լրագրողներ, «Ազատության» «Current Time» հեռուստածրագրի մեկ թղթակից, երկու լրագրող բրիտանական BBC-ից, ինչպես նաև արևմտյան այլ գործակալություններից, այդ թվում` AFP-ից ու Reuters-ից: Թե ինչո՞ւ են հենց այս լրագրողները զրկվել հավատարմագրերից` կառավարությունը որևէ կերպ չի պարզաբանել: «Իշխանությունները գնալով ավելի ու ավելի են մեծացնում ճնշումը անկախ լրատվամիջոցների նկատմամբ», - հայտարարել է տեղական «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպությունը: Իշխանությունները սպառնում են նաև մեղադրանք առաջադրել լրագրողներին, որոնք չեն ենթարկվում ոստիկանության պահանջին ու հրաժարվում են նրանց հանձնել իրենց լուսանկարներն ու տեսանյութերը: «Սա բացահայտ վրեժխնդրություն է, նորմերի ու կանոնների աղաղակող խախտում», - հայտարարել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը:
15:31 - 29 օգոստոսի, 2020
Մինսկում առևանգել են ընդդիմության Համակարգող խորհրդի անդամի, նրան տարել են անհայտ ուղղությամբ. Tut.by |tert.am|

Մինսկում առևանգել են ընդդիմության Համակարգող խորհրդի անդամի, նրան տարել են անհայտ ուղղությամբ. Tut.by |tert.am|

tert.am: Մինսկում անհայտ անձինք առևանգել և անհայտ ուղղությամբ են տարել ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ, Վիկտոր Բաբարիկոյի շտաբի համակարգող Վիտալիյ Կրիվկոյին, այդ մասին հայտնում է Tut.by կայքը՝ ընդդիմության շտաբին հղումով:  Նշվում է, որ փողոցով ընթացող մեքենան վնասել է Կրիվկոյին տեղափոխող մեքենան, ինչի պատճառով ստիպված են եղել կանգ առնել: Այդ պահին նրանց է մոտեցել միկրոավտոբուս, որից անհայտ անձինք են դուրս եկել: Նրանք բռնել են Կրիվկոյին և տարել անհայտ ուղղությամբ: Թե որտեղ է գտնվում ընդդիմադիրը՝ փորձում է պարզել նրա փաստաբանը: Օրերս էլ հաղորդվել էր, որ Մինսկում ձերբակալել են Համակարգող խորհրդի անդամներ Սերգեյ Դիլևսկուն և Օլգա Կովալկովային: Նրանց մեղադրում են չարտոնված հանրահավաքի կազմակերպման համար:
12:45 - 29 օգոստոսի, 2020
Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

Պուտինը Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները կայացած է անվանել |tert.am|

tert.am: Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի անոնսը ցուցադրվել է լույս շաբաթ օրը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:   «Մենք ելնում ենք նրանից, որ Բելառուսում ընտրությունները կայացել են»,- ասել է ՌԴ նախագահը հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից ի վեր: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն արդեն 6-րդ անգամ հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80,1 տոկոսը: Ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում՝ անվտանգության նկատառումներով:  Բողոքի ցույցերի առաջին օրերին իրավապահները բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ, եղել են հազարավոր ձերբակալվածներ, հարյուրավոր տուժածներ, անգամ՝ զոհեր: Արևմտյան երկրները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, իսկ ընդդիմությունը խոստացել է շարունակել ցույցերն այնքան ժամանակ, մինչև երկրում նոր ընտրություններ նշանակվեն:
10:18 - 29 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին |tert.am|

Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին |tert.am|

tert.am: Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին, ինչպես հայտնում է belta.by-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել իր և ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի միջև:  Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին, քանի որ ՌԴ նախագահն «այն փորձարկել է իր ընտանիքի վրա»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտնել էր, որ պատվաստվել է իր դուստրը: «Նրանք շատ լրջորեն են փորձարկումների փուլերն անցել: Շատ հայտնի օլիգարխներ են այդ պատվաստանյութով պատվաստվել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե ինչ օլիգարխների մասին է խոսքը: Ավելի վաղ Պուտինը հաստատել էր, որ Բելառուսը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա ռուսական պատվաստանյութը:
16:52 - 28 օգոստոսի, 2020
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ |azatutyun.am|

Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը համաձայնել է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի 20 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրելու համար, հաղորդում է Associated Press գործակալությունը։ «Մենք, ընդհանուր առմամբ, արդեն իսկ համաձայնության ենք եկել՝ ինչպես է կազմվելու և ով է լինելու ցուցակում», - ասել է Չեխիայի արտգործնախարար Թոմաս Պետրիչեկը։ Հարցին՝ արդյո՞ք այդ ցուցակում լինելու է նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը, դիվանագետը պատասխանել է․ - «Իմ համոզմամբ՝ այո, սակայն գուցե ոչ թե առաջին փուլում, այլ՝ ավելի ուշ, եթե մենք չտեսնենք որևէ առաջընթաց այս հարցում»։ Եվրամիությունը հայտարարել էր, որ չի ճանաչում օգոստոսի 9-ի ընտրությունները, որոնց արդյունքներով՝ Լուկաշենկոն վեցերորդ անգամ անընդմեջ հռչակվել է նախագահ։ «Դրանք ոչ արդար էին, ոչ՝ ազատ»,-հայտարարել էր պաշտոնական Բրյուսելը։
15:36 - 28 օգոստոսի, 2020
«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

«Անթույլատրելի ենք համարում Ռուսաստանում զինված խմբավորման ստեղծումը Բելառուսի տարածքում օգտագործման համար». Բելառուսի ընդդիմությունը պատասխանել է Պուտինին |tert.am|

tert.am: Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհուրդն անթույլատրելի է համարել այն, որ Ռուսաստանում զինված խմբավորում է ստեղծվել «Բելառուսի տարածքում օգտագործման համար», գրում է meduza.io-ն: Ըստ խորհրդի՝ Ռուսաստանում կամ որևիցե այլ երկրում նման խմբավորումների կազմավորումը «հակասում է միջազգային իրավունքին և բելառուսական հասարակության համախմբված դիրքորոշմանը»: Կառույցից հայտնել են, որ Բելառուսում անցկացվում են «բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ, որոնց աջակցում է բելառուսների մեծ մասը»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով երկրում իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ձևավորվել։ Հարցազրույցի ընթացքում ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսական ուժերը չեն օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Բելառուսում քաղաքական կարգախոսներով քողարկված ծայրահեղական տարրերը չեն անցել սահմանները, ցուցարարները չեն անցել ուղղակի ավազակության, չեն սկսել հրկիզել մեքենաները, տները, բանկերը, փորձել գրավել վարչական շենքերը և այլն։
11:44 - 28 օգոստոսի, 2020