Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել երկու երկրների միջև դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ապա՝ անդրադարձել Իրանի հետ նախարարության ունեցած ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարը կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարարաբերությունները և նշել, որ այժմ  անհրաժեշտություն կա հստակեցնելու անելիքները և ներդրում ունենալ, որպեսզի գործարար շրջանակները երկուստեք կարողանան առավել ակտիվ համագործակցել։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների և ծրագրերի իրականացման համար սահմանված ժամկետների հստակեցումը: Համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով՝ Աբբաս Բադախշան Զոհուրի նաև առաջարկել է մասնակցություն ունենալ անցկացվող ոլորտային ցուցահանդեսներին, փոխադարձ աշխատանքային այցելություններ կազմակերպել ոլորտի մասնագետների, պատվիրակությունների, միջբուհական և գիտական կառույցների միջև։ Անդրադարձ է եղել հոկտեմբերի  վերջին Երևանում նախատեսվող  DigiWeek-2021 միջոցառմանը, որի շրջանակներում տեղի կունենա նաև  Digitec ցուցահանդեսը։  Նշվել է, որ իրանական կողմին արդեն իսկ մասնակցության հրավեր է հղվել և  իրանական ներկայացուցչական պատվիրակության մասնակցությունն այդ միջոցառմանը ողջունելի կլինի։
13:14 - 12 հոկտեմբերի, 2021
Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։    Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ներկայումս ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելը: Հաշվի առնելով շվեդական արդյունաբերության աննախադեպ հաջողությունները, որոնք տեղի են ունեցել բավական կարճ ժամանակահատվածում՝ նախարարը բարձր է գնահատել Շվեդիայի հետ սերտ գործակցությունն ու փորձի փոխանակումը:   Անդրադառնալով թվայնացման հարցում Շվեդիայի կառավարության կողմից մշակված և իրականացվող հաջող ռազմավարությանը՝ նախարարն այս ուղղությամբ ևս կարևորել է համագործակցության հեռանկարները: «Հայաստանը կարող է գրավիչ լինել միջազգային ներդրողների համար, եթե մենք թվայնացված հանրություն ունենաք: Ներկայումս բանակցություններ ենք վարում միջազգային կառույցների, ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրի թվայանցման գործընթացի զարգացումներով», - նշել է Վահագն Խաչատուրյանը:   Խոսելով օրակարգային առաջնահերթությունների մասին՝ դեսպան Սվենսոնը ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության առկա հնարավորությունները և հավելել, որ Հայաստանն ու Շվեդիան իրարից շատ տարբեր լինելով՝ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Դեսպանը նշել է, որ Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զգալի առաջընթաց է նկատվում և այս առումով ողջունելի է համարել կառավարության մոտեցումն ու ոլորտին ցուցաբերած աջակցությունը: Սվենսոնն ընդգծել է, որ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության բարձր մակարդակը Հայաստանում շատ տպավորիչ է:   Դեսպանը նշել է նաև, որ իրենք հետաքրքրված են տաղանդների ներգրավմամբ և այդ նպատակով արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում կրթական համակարգում բազմաթիվ կրթաթոշակներ են տրամադրվում:   Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ մասնագիտական փորձի փոխանակման, էկոհամարգի զարգացման, երկու երկրների ստարտափների համագործակցության, կրթական ծրագրերի շրջանակներում։   Նախարարը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ հայ-շվեդական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:
22:55 - 11 հոկտեմբերի, 2021
Ակնկալում եմ ռուսական կողմի աջակցությունը գործարանների վերագործարկման հարցերում. ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

Ակնկալում եմ ռուսական կողմի աջակցությունը գործարանների վերագործարկման հարցերում. ԲՏԱ նախարարը հանդիպել է ՌԴ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը: Ողջունելով հյուրերին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք միտված են Հայաստանը կրկին բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելուն։  Անդրադառնալով Հայաստանի տնտեսությունը նորագույն տեխնոլոգիաներով վերազինելու անհրաժեշտությանը՝ նախարարը կարևորել է ռուսական ընկերությունների, գիտական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը: Խաչատուրյանը նշել է նաև, որ ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գործարանների վերագործարկման, նորարարական տեխնոլոգիաներով վերազինման, արտադրության խթանման, թվայնացման, ինտերնետ կապի գործարկման հետ կապված հարցերում: Դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդյունավետ է գնահատել երկու երկրների միջև  շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադառնալով  World Expo-2030 համաշխարհային ցուցահանդեսը Մոսկվայում անցկացնելու Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացրած հայտին՝ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, իբրև ռազմավարական գործընկեր, իր մասնակցությունն ու աջակցությունը կցուցաբերի ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման գործում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակները: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Միխայիլ Կոռոլյովը նշել է, որ համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, տեխնիկապես բարդ սարքավորումների բաղադրիչների մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով հայ ինժեներների և տեխնիկական մասնագետների համապարփակ գնահատում է կատարվում և համոզմունք է հայտնել, որ ոլորտում փոխգործակցության խորացման մեծ ներուժ կա: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերին:
13:32 - 07 հոկտեմբերի, 2021
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:   Բարձր գնահատելով ԵՄ կառույցների հետ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ նախարար Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ այն առաջիկայում ևս արդյունավետ և նպատակաուղղված ընթացք կունենա: Այնուհետև նախարարը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմնական գործառույթները՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերությունը, թվայնացման խնդիրները, էկոհամակարգի ձևավորումը և նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը։    ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ, նշել, որ մեծապես կարևորում է ոլորտը և համոզմունք է հայտնել, որ Հայաստանն այս ոլորտում մեծ ներուժ ունի: Դեսպանն անդրադարձել է ԲՏԱ ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխգործակցության կարևորությանը և նշել, որ ռազմավարական հաղորդակցության տեսանկյունից կարևոր է նաև իրականացված աշխատանքը հանրությանը ներկայացնելը:   Խոսելով վերջին տարիներին ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրված աջակցության մասին՝ Անդրեա Վիկտորինը հատուկ անդրադարձ է կատարել մի շարք ծրագրերի, որոնք միտված են եղել էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրմանը, էլեկտրոնային փաստաթղթավորմանը, ինչպես նաև նորարարություններին, ստարտափների խթանմանը, համավարակի հաղթահարմանը։ ԵՄ դեսպանը խոսել է ներկայում ընթացքի մեջ գտնվող նախագծի մասին, որի շրջանակում մշակվում է կառավարության կողմից մատուցվող ծառայությունների փոխգործունակության միասնական հարթակ և ստեղծում է մեկ պատուհան՝ պետության բոլոր սահմանային անցակետերի համար: Անդրեա Վիկտորինի հավաստմամբ՝ ԵՄ աջակցությունը շարունակական կլինի:   Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախարարության ծրագրերին աջակցելու, ինչպես նաև Եվրամիության ջանքերի համար՝ Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման հարցում։ Նախարարը հավելել է նաև, որ նախարարությունը բաց է ԵՄ գործընկերների կողմից և՛ խորհուրդներ, և՛ քննադատություն լսելու առումով, և դեսպանի կողմից արված դիտարկումը ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ իր կողմից ընկալվում է որպես ուղենիշ:   Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը երկարատև համատեղ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ հասարակության և հայկական տեխնոլոգիական զարգացման։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը քննարկել Արևելյան գործընկերության տարածաշրջանային ռոումինգ համաձայնագրի նախագծի լրամշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։    Քննարկվել են նաև Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ուղենշային ծրագրերը։
20:09 - 16 սեպտեմբերի, 2021
Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատուրյան |azatutyun.am|

Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատուրյան |azatutyun.am|

azatutyun.am: Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Մենք տեսնում ենք, որ արտագաղթ է սկսվել, ես չգիտեմ՝ վիճակագրությունը որքանով է ստույգ, բայց դրանք վկայում են, որ արտագաղթը նորից սկսվել է, աշխատող ձեռքը նորից գնում է, դա կարող է այլ գործոններով էլ պայմանավորված լինել, ոչ միայն պատերազմով: Բայց ինչը կարող է լինել այն խթանը, այն մեկնարկը, որը կարող է տեղից շարժել տնտեսությունը առաջ, այդ աշխատող ձեռքի պակասն ինչպե՞ս ենք լրացնելու: Վահագն Խաչատուրյան. - Շատ ճիշտ դիտարկում եք անում, միջազգային գործակալությունները, մեր գործընկերները մեզ վստահում են, ընդամենը երեք օր առաջ կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մանրամասն ներկայացրեց, որ իրենք չեն փոխել իրենց գնահատականը, վերաբերմունքը հիմնականում նաև ներդրումային դաշտի հետ կապված, որ ըստ էության իրենք գնահատում են, որ Հայաստանն այդ առումով բավականին լավ վիճակում է գտնվում, բայց երբ որ գալիս ենք մեր տեղական միջավայրին, չգիտես ինչի խնդիրներ են առաջանում, և արտագաղթի խնդիրը դրանցից մեկն է կամ ներդրումային խնդիրը դրանիցից երկրորդն է: Ես կարծում եմ, որ ինչ-որ առումով անորոշությունն իր ազդեցությունը թողնում է մեր առօրիայում, մեր կյանքում, ես այդպես եմ գնահատում: Նույնիսկ ոչ թե վստահությունը, այլ անորոշությունը: Մենք որպես կառավարություն պետք է կարողանանք ավելի հստակ մեր մոտեցումները հանրությանը ներկայացնենք՝ գործարարներին, քաղաքացիներին, բոլորին: Պետք է միգուցե ավելի շատ ուղղակի մարդկանց հասկանալի լեզվով ասել՝ ինչ է նշանակում Հայաստանը մեզ համար 22 թվականին, 23-ին, 24-ին, 25-ին, որովհետև ի վերջո կառավարության ծրագիրը հենց էդպես է, այս անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում դուրս գալու դեպի Ռուսաստան կամ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այսինքն՝ լավ կյանքի ձգտումը, ավելի քիչ դժվարություններ ունեցող կյանքը մարդկանց տանում է դեպի դուրս: Սա ոչ ոք չի էլ կարող արգելել, և ես էլ այն մարդկանցից չեմ, որ հայրենասիրական ավելորդ պատճառաբանություններով մարդկանց փորձեմ կանգնեցնել: Ուրեմն մեր մոտ ինչ-որ մի բան այն չէ, որ մարդիկ գնում են, ես այս հարցադրումն ինձ համար այսպես եմ անում: Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
10:40 - 06 սեպտեմբերի, 2021
ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը

ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 3-ին Բենինի Կոտոնու քաղաքում տեղի է ունեցել Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի (Réseau Francophone des Ministres en charge de l'Économie Numérique (RFMEN)) 2-րդ հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը: Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է դեռևս 2018 թ․ հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ: Ցանցի հիմնական առաքելությունն է՝ խթանել ֆրանսախոս տարածքում թվային տնտեսության ցուցանիշների աճի ուղղությամբ ջանքերի համատեղումը։ Հանդիպման առանցքային թեման թվայնացման ոլորտում ֆրանսալեզու երկրների միջև մարտահրավերներին ուղղված համագործակցությունն էր և արդի թեմաների վերհանումը, որոնք կներկայացվեն առաջիկա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների դիտարկմանը: Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը, Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի նախագահը, Բենինի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարը և ՖՄԿ անդամ պետությունների թվայնացման հարցերով գերատեսչությունների ղեկավարները: Անդրադարձ է կատարվել Նախարարական ցանցի գործողությունների ճկուն ձևաչափին, ինչպես նաև 2022-2026 թթ. Ֆրանկոֆոնիայի ռազմավարությանն առնչվող հարցերին: Վերջինս վավերացման նպատակով Թունիսի Ջերբա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի ընթացքում կներկայացվի անդամ պետությունների ղեկավարների դիտարկմանը։    
14:19 - 04 սեպտեմբերի, 2021