Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախն իրավական երկիր է. այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է. Արայիկ Հարությունյան

Արցախն իրավական երկիր է. այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը նշել է հիմնական առաջնահերթությունները, որոնք գտնվում են կառավարության օրակարգում: Նա ընդգծել է, որ գալիք տարվա պետական բյուջեի միջոցների ավելացմամբ պայմանավորված կավելանան նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունները: Անդրադառնալով պետական կառավարման համակարգի՝ պատերազմի օրերին իրենց ծառայողական պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած աշխատակիցներին աշխատանքից ազատելու և դատական կարգով հետագայում վերականգնվելու դեպքերին առնչվող դժգոհություններին՝ նախագահը նշել է, որ խնդիրն ունի իրավական և բարոյական կողմեր: «Արցախն իրավական երկիր է։ Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետ քայլ անելու իրավունք չունենք: Մենք համատեղ ջանքերով պետք է պահպանենք մեր պետական բոլոր ինստիտուտների անխոչընդոտ աշխատանքը՝ որպես մեր նորանկախ պետականության գոյության ու հարատևության համոզիչ փաստեր: Ուստի, մեր որդեգրած քաղաքականության համաձայն, մենք որևէ ձևով չենք միջամտելու դատարանի կողմից կայացվող վճիռներին։ Հասկանում և ընդունում ենք նաև խնդրի բարոյական կողմը, կա ձևավորված հանրային պահանջ, պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության գործին մասնակցության չափի ու պաշտոնեական պարտականությունների կատարման պատշաճության վերաբերյալ հանրային օբյեկտիվ գնահատականներ ու ընկալումներ, սոցիալական արդարության վերականգնման նեղ համայնքային, հաճախ զգացմունքային, բայց նաև բարոյական, սովորութային նորմերով խիստ փաստարկված օբյեկտիվ պահանջներ, որոնք պետք է հաշվի առնել, և հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքական իշխանություններն այս ուղղությամբ օրենքի շրջանակում փորձելու են այլ լուծումներ գտնել»,- ասել է նախագահը: Արայիկ Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: Հանդիպման վերջում նախագահն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել ազատամարտիկ, Մարտունու պատվավոր քաղաքացի և բնակիչ Վարդան Խաչատրյանին` նրան նվիրելով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս, լինելով Արցախյան առաջին պատերազմի զինհաշմանդամ, 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մշտապես եղել է առաջնագծում, հերոսաբար կատարել իրեն վստահված պարտականությունները: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մասնակցել է շրջանի յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Նա անգնահատելի է համարել հայրենիքի հերոս զավակների նվիրումն ու սխրանքը` նրանց հետմահու շնորհելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան։ Շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը եղել է նաև Մարտունի քաղաքում կառուցվող բազմաբնակարան թաղամասում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
17:53 - 07 դեկտեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է. «Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ «Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։ Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։ «Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։ Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։ Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։ «Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ: «Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ: Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։  Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։ Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։ Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։ «Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։
17:12 - 07 դեկտեմբերի, 2021
Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիրքից կրակահերթ արձակելու քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի տներից մեկի ուղղությամբ ադրբեջանական դիրքից կրակահերթ արձակելու քրգործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների/ կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն տվյալ պահին վերջինս և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում գտնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու և գույքային վնաս պատճառելու  դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդում է Արցախի Քննչական կոմիտեն: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:14 - 07 դեկտեմբերի, 2021
Վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքից Մխիթարաշենի տներից մեկի ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Վարույթ է ընդունվել ադրբեջանական դիրքից Մխիթարաշենի տներից մեկի ուղղությամբ կրակահերթեր արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործը

Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների/ կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ.Ա.-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն տվյալ պահին վերջինս և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում գտնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:19 - 07 դեկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսով վարակված 18 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. 4 մահ է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակված 18 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. 4 մահ է գրանցվել

Դեկտեմբերի 6-ին կատարվել է 371 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 88 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 50-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25 596 քաղաքացու հետազոտություն, որից 4266-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 4 մահվան դեպք։ 74-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 3-րդ աստիճանի զարկերակայի հիպերտենզիա, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 70-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 85-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: 87-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:18 - 07 դեկտեմբերի, 2021
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դրական է գնահատել հայ գերիների ու ականապատ քարտեզների փոխանակումը

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը դրական է գնահատել հայ գերիների ու ականապատ քարտեզների փոխանակումը

Դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակի շուրջ։ Ադրբեջանի կողմից Հայաստանին 10 հայ զինծառայողների հանձնումը, ինչպես նաև Հայաստանի՝ Ադրբեջանին ականապատ քարտեզներ փոխանցումը Դոնֆրիդը որակել է որպես հարաբերությունների կարգավորման առաջընթաց ու դրական զարգացում։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
10:21 - 07 դեկտեմբերի, 2021
Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

2021  թվականի  նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը: «Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք ներկայացրած անձի գրավոր համաձայնությամբ, որոշում է ընդունվել բողոքն այլ մարմնի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին: Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
16:58 - 06 դեկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր:   Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25 225 քաղաքացու հետազոտություն, որից 4204-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   «Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է Արցախի  առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:  
14:40 - 05 դեկտեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով |armenpress.am|

armenpress.am: Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ «Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև, բռնությամբ հասցնելով ադրբեջանական հենակետ, սպանել նրան: Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա բնակչի դին ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը։ Արցախի դատախազությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:
09:41 - 05 դեկտեմբերի, 2021
Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։  «Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներնայս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն»։
21:25 - 04 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին

Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին

Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։  Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան:
21:19 - 04 դեկտեմբերի, 2021
Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է  ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասնելով, որ ելույթում նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ՝ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։Խորհրդաժողովի ընթացքում ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների՝ արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին։
17:25 - 04 դեկտեմբերի, 2021
Բաքուն հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայացման պատճառը |hetq.am|

Բաքուն հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայացման պատճառը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։  «Ինչպես հայտնի է, Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպման շրջանակներում առաջարկել էին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, և մեր երկիրը մշտապես հանդես է գալիս երկխոսության օգտին։ <...> Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ հայկական կողմից իրականացված սադրանքի մասին՝ Ադրբեջանի տարածք Հայաստանի խորհրդարանի պատգամավորների խմբի անօրինական այցը։ Ի պատասխան այդ գործողությունների ադրբեջանական կողմը ոչ նպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպումը»,- նշվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմը հավելել է, որ նման գործողությունները վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։  Շարունակությունը՝ hetq.am կայքում  
16:55 - 04 դեկտեմբերի, 2021
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն

Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն

Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել ,,Կոհակ,, կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան: Այս մասին հայտնում են Արցախի  Հանրապետության  դատախազությունից։ 03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:  Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել: 
15:41 - 04 դեկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է

Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է

Դեկտեմբերի 3-ին Արցախում կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է  24.899 քաղաքացու հետազոտություն, որից 4.173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:12 - 04 դեկտեմբերի, 2021