Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Պառավաքար համայնքի ղեկավարը, 2002թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող, 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ գույքի մասին, նշված անշարժ գույքի շուկայական արժեքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով 2015թ. ապրիլի 18-ին համապատասխան հարցում է կատարել ՀՀ տարածքում անշարժ գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված ՍՊ ընկերությանը, որի տնօրենը 2015թ. ապրիլի 20-ին կազմել է 10.358.821 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ, փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը, այնուհետև համայնքի ղեկավարին տրամադրել գնահատման հաշվետվությանն ի լրումն գրությունն այն մասին, որ նշված անշարժ գույքի շուկայական արժեքը, 20.04.2015թ. դրությամբ, կարող է կազմել 1.150.000 ՀՀ դրամ: Այնուհետև, 2017թ. հոկտեմբերի 23-ին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համայնքի ղեկավարը կազմակերպել և անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի աճուրդով վաճառք՝ լոտի մեկնարկային գին սահմանելով էականորեն նվազ՝ 1.150.000 ՀՀ դրամ: Արդյունքում աճուրդով հաղթող է ճանաչվել վերջինիս եղբորորդին, որը 2017թ. հոկտեմբերի 23-ի դրությամբ փաստացի 8.720.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը ձեռք է բերել 1.265.000 ՀՀ դրամով,  որի արդյունքում համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Պառավաքար համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:16 - 02 հուլիսի, 2020
Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր, որի առաջին բաղադրիչով  իրականացվում են համայնքների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված միկրոծրագրեր համայնքների կողմից ներկայացրած հայտերի և առաջարկների հիման վրա: ՍՆՏԶ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացման տարբեր փուլերում են գտնվում  11 միկրոծրագրեր` Արարատի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում` 1.598.573.964 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իրականացվող աշխատանքներն ընդգրկում են Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրի և խմելու ջրագծի վերակառուցումը՝ 16.052.238 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը՝ մանկապարտեզի տեղակայումով` 116.611.065 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Բերդ խոշորացված համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու բաշխիչ ցանցի վերակառուցումը՝ 155.812.702 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցումը՝ 126.733.914 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Այգավան համայնքի մանկապարտեզի վերակառուցումը՝ 129.132.352 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցումը` 171.178.976 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Վանաձոր համայնքի 11-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը` 184.631.766 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Իրականացվում են նաև նախագծման աշխատանքներ.մասնավորապես՝ Տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում՝ 136.593.972 ՀՀ դրամ նախնական արժողությամբ,  Փանիկ համայնքի մանկապարտեզի վերակառուցում՝ 162.174.659 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Հոռոմ համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչով  ևս իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնց վերաբերյալ կիրազեկենք առաջիկայում:
17:29 - 13 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և որոշ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝10։00-16։00 Ներսիսյան փ. 6 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17։00 Թոթովենցի փ. 11/1 շենքը, Գյուլիքևխյան փ. 11 շենքը, Գայի պող. 26 շենքը և Ավան-Առինջ 2-րդ միկրո. 1/15 շենքը, Սվաճյան փ. 12 շենքը, Օհանովի փ. 38 շենքը, Մարգարյան 2-րդ. նրբ. 15 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շահինյան փ. 1-23 սեփական տները, Չարենցի փ. 68-113 սեփական տները, Չարենցի 1-ին նրբ. 11-103 սեփական տները, Այգեստան 6-րդ փող. 36, 38 սեփական տներ, Չարենցի 1-ին. նրբ. 1-19 սեփական տները, Չարենցի փ. 56-91 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 35/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝10:00–15:00 Գեղանիստ գյուղը մասնակի, Տավուշի մարզում՝10:00–10:30 և 14:30-15:00 Դիլիջան քաղաքի Շամախյան, Անդրանիկի թաղամասերը, Գորկի փողոցը մասնակի:
09:33 - 21 մայիսի, 2020
Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին |armenpress.am|

Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո. Փաշինյանը՝ սահմանային իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ հակառակորդի հետ սահմանը, ինչպես տասնյակ տարիներ առաջ, այնպես էլ հիմա լարված է, սակայն հիմա ի տարբերություն նախորդող շրջանի, շատ ավելի հանգիստ է: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց առցանց ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին: Լրագրողը մասնավորապես նշել էր, որ վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանը լարված է, մի քանի օր առաջ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել էր Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, վնասել բնակելի տներ: Նա հետաքրքրվել էր, թե ինչպես է պետությունը պատրաստվում հակազդել այդ գործողություններին: Փաշինյանը նկատեց՝ հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է: «Եվ այդ իրավիճակը կառավարելի պահելու գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ զինված ուժերի մարտունակությունը և մեր համախմբվածությունը, ուժեղությունը, քաղաքական- բանակցային-դիվանագիտական եղանակները: Մենք մի բան ենք ասել՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո: Եվ մենք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժային լուծում չունի: Սահմանը լարված է, և եթե ուզում եք համեմատենք, ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա սահմանը շատ-շատ ավելի հանգիստ է՝ բոլոր առումներով»,- ասաց վարչապետը:
16:46 - 16 մայիսի, 2020
Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակչի տունը. հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել է Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակչի տունը. հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:Արձակված կրակոցներից վնասվել են գյուղի տներից մեկի ննջասենյակի պատուհանը և միջնապատը։Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:
16:46 - 14 մայիսի, 2020
80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով |armenpress.am|

80-ականներից սպասելով. Բերքաբերում շուտով կերթևեկեն ասֆալտապատ ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր համայնքը շուտով բարեկարգված ճանապարհ կունենա: 1980-ական թվականներից գյուղում ճանապարահաշինարարական աշխատանք չկատարելու «ավանդույթը» կոտրվեց, այժմ համայնքի կարևոր նշանակության ճանապարհի ասֆալտապատման ծրագրի ակտիվ փուլն է: Բերքաբեր համայնքի ղեկավար Վահե Ալիխանյանը նշեց, որ սա գյուղում շատ սպասված ծրագիր էր:  «Եթե 1980-ական թվականներից այս կողմ մեր համայնքում որևէ ճանապարհ չի վերանարոգվել, դե պատկերացրեք, թե ինչ անբարեկարգ վիճակում են: Այժմ գյուղի համար կարևոր նշանակության 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհը պետք է ասֆալտապատվի: Երկու կմ հատվածը մինչև գյուղն է, երկու կմ հատվածն էլ գյուղի մեջ է՝ մինչև դպրոց»,-ասաց Վահե Ալիխանյանը: Նա նշեց, որ հողային աշխատանքները հիմնականում ավարտվել են, մոտավորապես 20 օրից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները: Օգոստոսի վերջին այդքան երկար սպասված նոր ճանապարհը պատրաստ կլինի: Համայնքի ղեկավարը նշում է, որ մեծ ակնկալիքներ ունեն այս ծրագրի հետ կապված: Գյուղի գլխավոր ենթակառուցվածքը վերականգնելուց, բարեկարգելուց հետո սպասվում է համայնքային կյանքի աշխուժացում: «Մի քանի օրինակ ներկայացնեմ, որպեսզի պարզ լինի, թե անբարեկարգ ճանապարհն ինչ հնարավորություններից էր զրկում: Իջևանից, եթե մարդիկ տաքսիով գալիս էին մեր գյուղ, վարորդները ստացված գումարից 1000 դրամ ավելին էին վերցնում անբարեկարգ ճանապարհի պատճառով: Հասարակական տրանսպորտ չունենք, տրանսպորտ չի աշխատում մեր համայնքում, որովհետև ոչ ոքի ձեռնտու չէ այս քարքարոտ ճանապարհով երթևեկելը: Դրանից բացի, շատ առաքիչներ հրաժարվում էին չեն գալիս մեր համայնք»,-ասաց Վահե Ալիխանյանը:  Ճանապարհը լուրջ խնդիր է նաև համայնքում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Տուրիստականները, զբոսաշրջիկները չեն գալիս միայն նրա համար, որ ճանապարհները վատն են:  «Նախորդ տարի փոքր թվով այցելություններ եղել են, բոլորը միաբերան նշում են՝ գլխավոր խնդիրը ձեր ճանապարհն է: Այսինքն, մարդիկ ուզում են գան, մանավանդ, որ մեր համայնքն աչքի է ընկնում գեղատեսիլ, տեսարժան վայրերով: Եթե ճանապարհը բարեկարգվի, ապա մենք էլ կկարողանանք օգտվել զբոսաշրջային հոսքից»,-ասաց համայնքի ղեկավարը: Վահե Ալիխանյանը նկատեց, որ բնակիչները պատրաստ են արձագանքել զբոսաշրջային հոսքի ակտիվացմանը: Արդեն համայնքում մի քանի հյուրատներ կան, ճանապարհի բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո նոր հյուրատներ կբացվեն: Վահե Ալիխանյանի խոսքով, կորոնավիրուսը ծրագրերը հետ գցեց, սակայն առաջարկում է ստեղծված իրավիճակից դրականը քաղել: Այս տարի շատ հայաստանցիներ իրենց հանգստը կազմակերպելու են այստեղ: Բերքաբերցիները հույս ունեն, որ շատերը կընտրեն Տավուշն ու Բերքաբերը:  Գյուղում գործում է մեկ մանկապարտեզ, որտեղ ներկայում հաճախում է 20 երեխա:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:58 - 13 մայիսի, 2020
Բերդավանում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են
 |hetq.am|

Բերդավանում թաղմանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. տղամարդը եւ նրա աղջիկը թեստավորվել են |hetq.am|

hetq.am: Այսօր առավոտից Նոյեմբերյան համայնքում լուրեր էին պտտվում, որ Բերդավան գյուղ եկած եւ մայիսի 9-ին թաղման արարողությանը մասնակցած տղամարդու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Կինը Երեւանից Բերդավան չի եկել։ Հիշեցնենք, որ Բերդավան գյուղը Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմի մեջ է։ Մինչ այժմ Նոյեմբերյան համայնքում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գյուղում մեկուսացված անձ չկա, վարակակրի ամուսնու մոտ կորոնավիրուսի սիմպտոմներ չկան։  Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազինյանը տեղեկացրեց, որ տղամարդը եւ նրա դուստրը թեստավորվել են, պատասխանները դեռեւս հայտնի չեն։ «Հարկ է նշել, որ հիվանդը չի մասնակցել թաղման արարողությանը, իսկ ամուսինը առողջ է, հնարավոր է՝ հետագայում հիվանդանա։ Նրա աղջիկն ինքնամեկուսացված է Նոյեմբերյանում, իսկ տղամարդը Երեւան է տեղափոխվել։ Նրանք նմուշառվել են, որ իմանանք վտանգ կա, թե չէ», - նշեց Արմեն Նազինյանը՝ հավելելով, որ հիվանդի աղջիկը մոր հետ վերջին անգամ շփվել է ամսի 5-ին։ Ըստ նրա՝ ինքնամեկուսացված գյուղացիներ չկան, սակայն հավաքագրվել է այն մարդկանց ցանկը, որոնք սերտ շփում են ունեցել թաղման մասնակցած տղամարդու հետ։ Այդ թիվը մոտ 20 է։ «Էդ մարդը ոչ մի գանգատ չունի, բայց կանխարգելելու համար հետազոտում ենք», - հավելեց Ա. Նազինյանը։
20:54 - 11 մայիսի, 2020
Տավուշում սուտ տեղեկատվություն է տարածվում․ ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ

Տավուշում սուտ տեղեկատվություն է տարածվում․ ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ

Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի, հարկ է համարում իր համակողմանի և փաստարկված պատասխանը տարածել, կապված վերջին օրեին և այսօր՝ մայիսի 10-ին Ընկերությանը պատկանող և  Տավուշի մարզում գործող ՓՀԷԿ-ի գործունեության դեմ անհիմն բողոքներ և ակցիաներ կազմակերպած Հեքիաթ ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ակնհայտ կեղծ տեղեկությունների վերաբերյալ: Ընկերության հաղորդագրությունը ստորև․ ԿՈԿ ՍԻՍՏԵՄ ՍՊԸ ՊԱՏԱՍԽԱՆԸ Արդեն տևական ժամանակ է, որ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գտնվող Հեքիաթ համալիրի սեփականատեր Սամվել Մատինյանի կողմից ակնհայտ դիտավորությամբ սուտ տեղեկատվություն է տարածվում ԿՈԿ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող և Տավուշի մարզում գործող ԿՈԿ ՓՀԷԿ-ի գործունեության մասին: Նշյալ անձը սույն թվականի մայիսի 7-ին և նաև այսօր՝ մայիսի 10-ին տարբեր լրատվամիջոցներով փորձում է տարածել ակնհայտ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են զրպարտության, ինչպես նաև  անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման հատկանիշներ: Մասնավորապես Մատինյանը, այն բանից հետո երբ Աղստև գետը հորդառատ անձրևների պատճառով վարարել է, և անգամ Դիլիջանի վարչական շրջանում ողողել է  ճանապարհը, քշել տարել մերձակայքում կայանված ավտոմեքենան, ինչի մասին կա նաև ԱԻՆ հաղորդագրությունը, փորձ է անում բնական աղետը կապել ՓՀԷԿ-ի գործունեության հետ՝ ստեղծելով անընդունելի լարվածություն և ներկայացնելով ակնհայտ սուտ տեղեկատվություն փորձում է ապակողմնորոշելով եղելությանն ու իրականությանն անծանոթ մարդկանց: Եվս մեկ ավելորդ անգամ հարկ ենք համարում շեշտել, որ Մատինյանի բողոքները և լրատվամիջոցների ուշադրությունն իր կողմը հրավիրելու քայլերը միտումնավոր իրականացվել է ճիշտ այն ժամանակ, երբ երկարատև և հորդառատ տեղումներից հետո Աղստև գետը վարարել է, տեղի է ունեցել ջրի մակարդակի բնական բարձրացում, ինչի հետ որևէ առնչություն չունի և չէր էլ կարող ունենալ Կոկ Սիստեմ ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը: Իսկ վերջինիս կողմից արվող պնդումները, թե ջրի բարձրացումն իրակացվել է ՓՀԷԿ-ի կողմից, միանգամայն սուտ պնդումներ են և ՓՀԷԿ-ում տեղադրված համապատասխան սարքերը հնարավորություն են տալիս ապացուցելու, որ  անգամ 1սմ նիշի բարձրացում տեղի չի ունեցել ՀԷԿ-ի գործունեության պատճառով: «Գործարարի» կողմից ներկայացվող այն տվյալները, թե ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի նիշի բարձրությունը չի համապատասխանում նախագծով և թույտվությամբ նախատեսված չափերին չի համապատասխանում րականությանը, ակնհայտ կեղծ տեղեկատվություն է նաև այն, որ ՓՀԷԿ-ը թույլատրելիից ավել էլեկտրաէներգիա է ստանում, բացի այդ վերջինիս կողմից արվել են Ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք հայտարարություններ, ուստի հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ փաստական հիմքերը, Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր հաայնքի 13 փողոց 2 հասցեում(նշված հասցեում գտնվում է Կոկ ՓՀԷԿ-ի շենքը) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից դեռևս 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.04 հա հողամսից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Տեղեկացնենք նաև, որ նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.02.2014թ.-ին, իսկ կառուցապատման իրավունքը գրանցվել է 07.06.2013թ.: Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում (նշված տարածքի վրա կառուցված է Կոկ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցը/պատվար/) գտնվող անշարժ գույքը կառուցապատման իրավունքով՝ իր պարտավորությունների հետ միասին գնել է ԴԱՎՍԵՐ ՍՊԸ-ից 2015թ. օգոստոսի 5-ին: Կառուցապատման իրավունքով անշարժ գույքն իրենից ներկայացնում է 0.042 հա հողամասից/ջրային, հողամասի կառուցապատման իրավունք/: Նշված անշարժ գույքի նկատմամբ կառուցապատման իրավունքի պետական գրանցումը կատարվել է 13.06.2013թ.-ին: Դեռևս 25.04.2013 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմտեն ՀՀ Տավուշի մարզպետի գրությանն ի պատասխան տեղեկացրել է, որ Լուսաձոր համայնքի վարչական սահմաններում փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով ջրային հողերից հողհատկացում կատարելու վերաբերյալ առարկություններ չունի: Կոկ Սիստեմ ՍՊԸ-ն ջրօգտագործման թույլտվություն ստացել է 28.12.2015թ-ին, այնուհետև' համապատասխան կարգով' 09.2017թ ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն ՀԷԿ-ի շահագործման համար, որից անգամ մեկ քայլ շեղում չի իրականացրել շահագործման օրվանից առ այսօր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացված 16.03.2016թ, լիցենզիայի համաձայն Ընկերությունն ունի 973 կՎտ հաշվարկային հզորություն, սակայն դեռևս երկու տարի առաջ ընդառաջելով վերոնշյալ համալիրի սեփականատիրոջ խնդրանքներին կատարվել է լիցենզիայով հատկացված հզորության 25 տոկոսի իջեցում, ինչի արդյունքում Ընկերությունը կրել է տնտեսական էական վնասներ: Անգամ քաջատեղյակ լինելով այս հանգամանքին համալիրի սեփականատերը շարունակում է ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածել այն մասին, թե իբր ՓՀԷԿ-ը նախատեսվածից շատ էլեկտրաէներգիա է արտադրում: Ինչ վերաբերում է Մատինյանի կողմից արվող պնդումներին, թե ՓՀԷԿ-ի շինարարությունը իրականացվել է «ճարտարապետանախագծային կոպիտ խախտումներով» հարկ ենք համարում նշել, որ Կոկ Սիստեմ Ընկերությունը 05.04.2016թ. ստացել է շինթույտվություն ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում գտնվող 420 քմ հողատաևածքի վրա գլխամասային հանգույց կառուցելու համար: 2017թ-ին արդեն հաստատվել է ավարտական ակտը, համաձայն որի ՀՀ Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի 13 փողոց 1 հասցեում ավարտվել է ԿՈԿ ՓՀԷԿ-ի գլխամասային հանգույցի շինարարությունը և պատրաստ է շահագործման և համապատասխանում է 05.04.2016թ. շինթույտվության: Վերոնշյալ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն էլ իրականացվել է օրենքի տառին համապատասխան, և ցավում ենք, որ ներկայացվող չհիմնավորված պնդումներով նաև անուղղակի կերպով մեղադրանք է ներկայացվում  ՀՀ պետական այն մարմիններին, որոնք տվել են շինթույլտվություն և հետագայում նաև գրանցել անշարժ գույքը: 2019թ. թվականի ապրիլ ամսին Հեքիաթ համալիրի սեփականատիրոջ պահանջով Տավուշի մարզպետարանը հանձնարարել է Լուսաձոր համայնքին իրականացնել համապատասխան փորձաքննություն- չափագրում Կոկ Սիստեմ ՍՊԸ-ի նախագծի, շինթույտվության և կադաստրային գրանցման օրինականությանը համապատասխանության վերաբերյալ: Անկախ փորձագետի կողմից իրականացված փորձաքննության արդյունքում ևս մի ավելորդ անգամ հաստատվել է, որ Կոկ Սիստեմ ընկերությանը պատկամող ՀԷԿ-ի ջրամբար(տղմազտարանը) ամբողջովին համապատասխանում է չափագրումներին, ճարտարապետանախագծային որևէ շեղում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ համապատասխան գրությունը ներկայացվել է ՀՀ Տավուշի մարզպետին: Նկատենք, որ ի տարբերություն Կոկ Սիստեմ Ընկերության, որն իր ողջ գործունեությունն իրականացրել և իրականացնում է օրենքի տառին համապատասխան, Հեքիաթ համալիրի սեփականատերը կատարել է ինքնակամ կառուցապատում` առանց համապատասխան շինթույլտվության և փորձաքննության, որի համար էլ տուգանվել է համապատասխան պետական կառույցների կողմից: Ավելին՝ նշյալ կառուցը չի համապատասխանում քաղաքաշինական նորմերին, հաշվի առնված չէ այն պարզ հանգամանքը, որ Աղստև գետը բնական վարարումների ժամանակ ըստ Հիդրոմետ ծառայության տվյալների ունենում է մակարդակի առնվազն 2 և ավելի մետր բարձրացում, ինչը պարտավոր է հաշվի առնել գետափնյա ցանկացած կառույց: Իսկ տվյալ ինքնակամ կառույցի դեպքում անզեն աչքով էլ տեսանելի է, որ վերջինիս բարձրությունը գետի մակարդակից և բնական հոսքից 1 մետրից էլ ցածր է: Կոկ Սիստեմ Ընկերությունը պատրաստակամ է վերը նշված տեղեկատվության վերաբերյալ ներկայացնել բոլոր փաստական հիմքերը, այն դեպքում, երբ իքնակամ կառույցի սեփականատերն իրեն թույլ է տալիս չփաստագրված և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ տարածել, որոնք ակնհայտորեն արատավորում են Ընկերության գործարար համբավը: Բացի այդ նմանատիպ շանտաժային մեթոդներով, տարբեր միջնորդություններով տվյալ անձի կողմից ՓՀԷԿ-ի սեփականատերերին առաջարկվել է տարածքը վաճառել շուկայականից տասնապատիկ բարձր գնով: Ցավում ենք, որ անգամ այն բանից հետո, երբ սեփական տնտեսական կորուստների հաշվին ԿՈԿ Սիստեմ ՍՊ Ընկերությունը գնացել է որոշակի զիջումների, որից հետո ձեռք է բերվել նաև փոխադարձ համաձայնություն, Հեքիաթ համալիրի սեփականատերը շարունակում է անհիմն բողոքը, որում մենք տեսնում ենք ակնհայտ դիտավորություն և խոչընդտում Ընկերության տնտեսական բնականոն գործունեությանը: Եվս մեկ անգամ փաստում ենք, որ Սամվել Մատինյանի կողմից լրատվամիջոցներով տարածվող և վերջինիս կողմից  նկարագրվող իրավիճակն ակնհայտ սուտ է և ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հարկ ենք համարում նաև շեշտել, որ վերոնշյալ խնդրի հետ կապված այժմ ընթանում է դատական պրոցես, և ակնհայտ է, որ ինքնակամ կառուցապատում իրականացրած Հեքիաթ համալիրի սեփականատերը նման գործելակերպով, շանտաժի տարբեր գործիքների կիրառությամբ նաև փորձում է ճնշում գործադրել դատական պրոցեսի վրա, խոչընդոտել արդար և օրինական քննությանը:
10:51 - 11 մայիսի, 2020
Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն․ Տավուշի մարզպետարան

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն․ Տավուշի մարզպետարան

Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան  Խաշթառակ գյուղի բնակիչների այսօրվա բողոքի ակցիայի։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ տավուշցիներ, Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝ Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ Դատախազությունում ընթանում է նախաքննություն։Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։Առողջություն ենք մաղթում բոլորին։ Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթևեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։
20:32 - 10 մայիսի, 2020
Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի
 |shamshyan.com|

Լարված իրավիճակ Տավուշի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը. խցանումն հասնում է մի քանի կիլոմետրի |shamshyan.com|

shamshyan.com: Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել: Խաշթառակ գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի ժամանի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները: Ուզում ենք այս քայլով պատասխանատուների քար անտարբերությունը կոտրենք, որպեսզի իրավիճակի մասին տեղեկանան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, թե չէ մարզպետից հույս չկա, նա միայն լավ ճառ է ասում՝լրիվ մկների ժողովի նման՝ ճառ է ասում, բայց զանգ չի կախում»: Խցանումը անցնում է մի քանի կիլոմետրն ու հիմա բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակտար Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության ծառայողները:***** 17:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցները, հանդիպելով մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Կ. Ցուցուլյանի և Իջևանի բաժնի պետ Կ. Հակոբյանի հետ, եկան հայտարարի և դադարեցրեցին բողոքի ակցիան ու ճանապարհը բացեցին: Երթևեկությունը նշված հատվածում կարգավորվել է, սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Վստահելով ու հավատալով մարզի ոստիկանության պաշտոնյաներին, դադարեցնում ենք բողոքի ակցիան, հավատալով, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օբյեկտիվ կուսումնասիրի խնդիրը: Հակառակ դեպքում՝ պատրաստ ենք այս անգամ նույնիսկ գիշերը մնալ այստեղ՝ փակելով ճանապարհը»: 
17:30 - 10 մայիսի, 2020
Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

Նախարար Պապիկյանը մարզերում հետևել է ճանապարհահատվածների շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և մարզպետների ուղեկցությամբ հետևել է մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ընթացքին։ Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող ճանապարհահատվածում նախարարը իր դժգոհությունն է հայտնել շինարարության տեմպից, անդադարձել նախորդ տարի այս հատվածում կատարված աշխատանքերի բացթողումներին։«Պահանջներն ու մոտեցումները փոխվել են, հիմա մենք այլ իրականությունում ենք ապրում: Ձեզ ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ աշխատելու և գործը հաջողելու։ Բայց որակն ու պատասխանատվությունն այս հարցում անչափ կարևոր է: Չեք կարող հին մոտեցումներով, հնացած տեխնիկայով շարունակել և ակնկալել որակյալ արդյունք»,-ընդգծել է նախարարը և խստիվ հանձնարարել ոլորտի պատասխանատուներին ամենօրյա ռեժիմով հետևել շինարարության տեմպին և որակի պահպանմանը և զեկուցել ընթացքի մասին։ Նախարար Պապիկյանը հաջորդիվ այցելել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական ճանապարհ:Լոտ 1-ի Քոբայր-Ալավերդի հատվածում կապալառու կազմակերպության՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ի ներկայացուցիչները ծանոթացրել են կատարվող շինաշխատանքների ընթացքին։ Հատկապես կարևորվել են ժայռի պայթեցման և ճանապարհի լայնեցման աշխատանքները, ինչը շինարարարի փոխանցմամբ նախատեսվում է մայիսի 5-ին։ Լոտ 2-ի Ալավերդի քաղաքի շինհրապարակում նախարարը հետևել է արդեն իսկ մեկնարկած ասֆալտապատման աշխատանքներին: Կապալառու կազմակերպության՝ «ԱԱԲ պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչներից նախարարը հետաքրքվել է ասֆալտի բազմաշերտ հարթեցմանն առնչվող հարցերով, ճանապարհահատվածում տեղադրված ջրահեռացման համակարգով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է շինարարական կազմակերպության կողմից շահագործվող տեխնիկայի հնարավորություններին, ինչը թույլ է տալիս ապահովել աշխատանքների որակյալ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել նշված ճանապարհահատվածում շինարարության տեմպից՝ միաժամանակ հորդորելով սեղմ ժամկետում կարգավորել ի հայտ եկած տեխնիկական խնդիրները՝ խուսափելու հետագա բարդություններից ։ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածի վերաբերյալ նշյալ 3 լոտերի շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսի հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքվել է այն խնդիրներից, որոնք առաջացել են աշխատանքների նախագծման և բուն շինարարության ընթացքում: Հնչած հարցերին ի պատասխան ճանապարհաշինության ոլորտը համակարգող փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ առաջիկայում շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումից հետո խնդիրների լուծման ուղղությամբ հստակ ժամկետներ ու հանձնարարականներ կտրվեն: Շրջայցի ընթացքում նախարարը եղել է նաև Տավուշի մարզում, մասնավորապես հետևել սահմանապահ Բերքաբեր համայնքի 4կմ երկարությամբ ճանապարհահատվածի և Մակարավանք վանական համալիր տանող հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգման և հողահարթեցման աշխատանքների ընթացքին։ Այս ճանապարհները ասֆալտապատվելու են առաջին անգամ և շահագործման կհանձնվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
09:47 - 04 մայիսի, 2020