Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության եւ անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն է Հակոբ Ավագյանը, տեղակալներն են Սուրեն Ամիրյանը եւ Գոհար Դարբինյանը։

Հայաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ

Հայաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ կառավարության N1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով), սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ, մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ): ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։  
19:25 - 21 հունվարի, 2021
ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում, նոտարական գրասենյակում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի(ԱԱՏՄ) Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Դիտարկված տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ ԱԱՏՄ-ն սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսավարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում դիմակ չկրելու երևույթը։ Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով դիտարկել են նաև դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Տեսչական ստուգումները շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։    
22:16 - 20 հունվարի, 2021
ԱԱՏՄ տեսուչները ստուգայց են իրականացրել Արտաշատում և Մասիսում

ԱԱՏՄ տեսուչները ստուգայց են իրականացրել Արտաշատում և Մասիսում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։   Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյաների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։   Ստուգայցերին զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները փակցրել են նաև Covid-անվտանգության կանոնների իրազեկման թերթիկներ։   Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին զգուշացրել են նաև կրկնախախտումներ արձանագրելու դեպքում վարչարարություն կիրառելու մասին։
20:00 - 20 հունվարի, 2021
ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցեր «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցեր «Հայփոստի» բաժանմունքներում և դեղատներում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մարզային կառույցները շարունակում են կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը:   ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցով դիտարկել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքապետարանները, «Հայփոստի» բաժանմունքները, դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։   Հիմնական խախտումը դիտարկված գրեթե բոլոր ոլորտներում նույնն է՝ այցելուների դիմակ չկրելը։ ԱԱՏՄ տեսուչների ստուգայցի ընթացքում նաև արձանագրվել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների ճիշտ չլրացնելու դեպքեր, որոշ տնտեսվարողներ ախտահանիչ նյութերը կիրառել են ոչ սահմանված խտությամբ։   Տեսչական մարմնի մասնագետները մեկ անգամ ևս իրազեկել և հորդորել են խստորեն հետևել անվտանգության սահմանված կանոններին։ Տրվել են նաև խախտումներն արագ վերացնելու հանձնարարականներ։
12:07 - 19 հունվարի, 2021
Մարզերում շարունակում են մտահոգիչ մնալ դիմակ չկրելու դեպքերը. ԱԱՏՄ

Մարզերում շարունակում են մտահոգիչ մնալ դիմակ չկրելու դեպքերը. ԱԱՏՄ

Դիմակ չկրելու համատարած դեպքեր, հեռավար ջերմաչափների բացակայություն. նմանատիպ խախտումներ է արձանագրել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ստուգայցը՝ Վանաձոր, Ստեփանավան, Իջևան, Գյումրի, Արթիկ քաղաքներում։   Գրանցվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները թերություններով լրացնելու դեպքեր։   ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ շարունակում են մտահոգիչ մնալ փակ տարածքներում քաղաքացիների դիմակ չկրելու համատարած դեպքերը։   Տեսչական մարմնի աշխատակիցները սանիտարահամաճարակային նորմերի պահպանումը դիտարկել են նշված քաղաքներում գործող դեղատներում, գրասենյակներում, վարսավիրանոցներում, առևտրի կենտրոններում և ներքաղաքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում։   Արձանագրված խախտումների համար Տեսչականի մասնագետները տվել են շտկման հանձնարարականներ։ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ խորհրդատվություն են իրականացրել և իրազեկման պաստառներ փակցրել։  
19:23 - 18 հունվարի, 2021
ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ԱՏՄ ղեկավարը շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ոչ աշխատանքային օրով աշխատանքային այց է կատարել ԱԱՏՄ-ի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Տեսչական մարմնից հայտնում են, որ Ավագյանին ներկայացվել է ՀՀ մուտք գործող անձանց մոտ covid-թեստավորման սերտիֆիկատների առկայությունը ստուգելու աշխատանքի ընթացքը։ ԱԱՏՄ ղեկավարը նաեւ հանդիպել է օդանավակայանում կորոնավիրուսի թեստավորում իրականացնող ընկերությունների տնօրենների հետ, քննարկել ընթացիկ հարցեր։ Եթե օդային սահմանով ՀՀ մուտք գործող անձն իր հետ չունի կորոնավիրուսի թեստավորման առնվազն 72-ժամյա վավերականությամբ բացասական պատասխան, նա պետք է պարտադիր թեստավորվի օդանավակայանում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերում եւ ինքնամեկուսանա, մինչեւ թեստի պատասխանի ստացումը։ Այս գործընթացում առաջ եկող որոշ հարցեր դարձել են վերը նշված հանդիպման քննարկման թեմա։
14:03 - 17 հունվարի, 2021
Ի՞նչ է անհրաժեշտ օդային տարածքով ՀՀ մուտք գործելիս. ԱԱՏՄ-ն ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի

Ի՞նչ է անհրաժեշտ օդային տարածքով ՀՀ մուտք գործելիս. ԱԱՏՄ-ն ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի

ՀՀ առողջապահական և աշխատաքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է՝ 1. Իր հետ ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության կամ 2. Անցնել ՊՇՌ հետազոտություն օդանավակայաններում տեղակայված լաբորատոր նմուշառման կետերից որևէ մեկում (վճարովի հիմունքներով): Օդանավակայանի ելքի մոտ ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, գնալ ինքնամեկուսացման` մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ): ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել է ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ 
10:32 - 16 հունվարի, 2021
Դպրոցներում հիմնականում պահպանվում են Covid-անվտանգության և ջեռուցման նորմերը. ԱԱՏՄ

Դպրոցներում հիմնականում պահպանվում են Covid-անվտանգության և ջեռուցման նորմերը. ԱԱՏՄ

Երկարացված կարանտինի շրջանում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) շարունակում է ստուգայցերը հանրապետության տարածքում։  ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության նորմերի պահպանումը դիտարկել են Վանաձոր, Սպիտակ, Արթիկ և Իջևան քաղաքների դպրոցներում, դեղատներում, մանրամեծածախ առևտրի կետերում։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմինը: Մասնագիտական ստուգայցը փաստել է, որ դպրոցներում հիմնականում պահպանվում են և Covid-անվտանգության, և ջեռուցման նորմերը։ Դեղատների ստուգայցի արդյունքում ԱԱՏՄ տեսուչները տվել են դիմակ չկրելու և գրանցամատյանների լրացման ձևաչափի խախտումները վերացնելու մեկ հանձնարարական։ Ընդհանուր առմամբ արձանագրված պատկերը բարվոք է եղել։ Ըստ Տեսչական մարմնի, շարունակվում են նաև իրազեկման լայնածավալ աշխատանքները ողջ հանրապետությունում:ՀՀ առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի և մարզային տարածքային ստորաբաժանումները դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային տրանսպորտում և դեղատներում փակցնում են իրազեկման թերթիկներ։
22:09 - 15 հունվարի, 2021
Գերծանրաբեռնված աշխատանք, նաև՝ արտառոց զանգեր․ ինչպես է աշխատել ԱԱՏՄ թեժ գիծն անցյալ տարի

Գերծանրաբեռնված աշխատանք, նաև՝ արտառոց զանգեր․ ինչպես է աշխատել ԱԱՏՄ թեժ գիծն անցյալ տարի

ԱԱՏՄ «Թեժ գիծ» ծառայությունը 2020 թ. ստացել է ավելի քան 2500 զանգ՝ 2019-ի համեմատ ավելի քան 7 անգամ ավելի։ Նախորդ տարեսկզբին ԱԱՏՄ-ն գործարկել է իր նոր թեժ գիծը՝ 8107-ը։ Զանգերի թիվը կտրուկ աճել է կորոնովիրուսի առկայությունը Հայաստանում արձանագրելուց հետո՝ արտակարգ դրության հայտարարումից հետո։ Արդեն ապրիլին ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերը գերազանցել են նախորդ ողջ տարվա զանգերի թիվը։ Իսկ մայիսին ապրիլի համեմատ զանգերը գրանցել են ընդհուպ մինչև կրկնակի աճ։ Բացի տեսչականի գործառույթներին վերաբերող հարցերից, քաղաքացիներին մտահոգում էին երկիր մուտք գործելու ընթացակարգերը, ինքնամեկուսացման, պարետի որոշումների, սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների, ԱԱՏՄ մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումներին առնչվող հարցեր: Մայիսին պարետի որոշմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված, ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ։ ԱԱՏՄ-ին լիազորվել է ապահովել սահմանված կանոնների պահպանման վերահսկողությունը։ Ելնելով այս գործառույթներից՝ մայիսին գրանցվել են տարվա ամենամեծաթիվ զանգերը՝ 646: Սահմանված նորմերի մասին տնտեսվարողների իրազեկման բարձրացմամբ և սահմանափակումների թուլացմամբ պայմանավորված՝ հուլիսին նկատվել է զանգերի թվի նվազում։ Զանգերի մեծ հոսք է գրանցվել ամենատարբեր ոլորտների տնտեսվարողների մոտ COVID-անվտանգության կանոնների պահպանման, պաշտպանիչ միջոցներ չկրելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու և այլնի հետ կապված։ Զանգերը նաև սեզոնային բնույթ են կրել․ ամռանն ավելացել են աղմուկի, հյուրանոցներում և հանգստյան տներում անվտանգության կանոնները ոչ պատշաճ պահելու հետ կապված զանգերը։ Տարվա ընթացքում աճի նկատելի միտում են ունեցել աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցերը՝ պայմանավորված ԱԱՏՄ նոր լիազորություններով և ընթացիկ իրողություններով՝ համավարակ, պատերազմ։ Քաղաքացիները և գործատուները հաճախ են պարզաբանում խնդրել կորոնավիրուսով պայմանավորված բացակա օրերին աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ, եղել են հարցեր՝ կապված աշխատանքից անհիմն ազատելու, հղիի աշխատանքային իրավունքների հետ և այլն: Տարվա երկրորդ կեսին՝ արտակարգ դրությունից կարանտինի անցնելու և ռազմական դրության շրջանում, որոշակիորեն փոխվել է զանգերի բնույթը։ Հաճախ են հետաքրքրվել մարտական գործողություններին կամավոր կամ զորակոչով մեկնողների վճարման, բացակայության ձևակերպման հարցերով։ COVID-անվտանգության կանոնների պահպանման մասով բողոքներն աստիճանաբար նվազել են՝ պայմանավորված ինչպես երկրում ստեղծված իրավիճակով, այնպես էլ տնտեսվարողների զգոնության բարձրացմամբ։ Զանգերի մի մեծ խումբ վերաբերել է ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և կորոնավիրուսի թեստը հանձնելու մասով փոփոխությանը։ Եղել են նաև դժգոհություններ COVID-անվտանգության կանոնների գործող որոշ պահանջներից։ Ստացվել են նաև արտառոց զանգեր։  
17:10 - 14 հունվարի, 2021
ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

Հունվարի 11-ից ուսումնական գործընթացի մեկնարկին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում։ Ջեռուցման նորմերի խախտումների դեպքում կարելի է զանգահարել ՀՀ ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։ Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989: Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է` • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։ • Հաստատության շենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը. 1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս, • Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում: Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից: Նախադպրոցական կազմակերպությունների օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով։ Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով: • Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով։ Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից:          
11:30 - 11 հունվարի, 2021
14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ. պատճառը ջուրն է. ԱԱՏՄ

14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ. պատճառը ջուրն է. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։ «Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ըստ այդմ, ԱԱՏՄ Իջևանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, և որից ջուր է մատակարարվում Ջուջևան համայնքի շուրջ 60 ընտանիքի։ Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։ ԱԱՏՄ-ն հետևում է տարվող աշխատանքների ընթացքին և միայն ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումները վերացնելու դեպքում կտա ջրամատակարարումը վերականգնելու թույլտվություն։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման քայլերը ԱԱՏՄ-ն օպերատիվ կերպով իրականացնում է նաև ոչ աշխատանքային օրերին»,- ասված է ԱԱՏՄ հայտարարությունում։
18:55 - 05 հունվարի, 2021
ԱԱՏՄ-ում քննարկել են 2019-2020 թ․թ․ բյուջեների կատարողականն ու 2021 թ․ նախահաշիվը

ԱԱՏՄ-ում քննարկել են 2019-2020 թ․թ․ բյուջեների կատարողականն ու 2021 թ․ նախահաշիվը

ԱԱՏՄ ղեկավար ողջ կազմի մասնակցությամբ քննարկվել են 2019-2020 թ․թ․ բյուջեների կատարողականն ու 2021 թ․ նախահաշիվը։ Վերլուծվել և համադրվել են բյուջեները և գնման պլանները։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջից։ «Քննարկմանն ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը կարևորել է, որ բյուջեն նախատեսելիս հաշվի առնվեն զարգացման հեռանկարները, խոսել սեղմ միջոցներով առավել արդյունավետ աշխատելու մասին։ Բյուջետային գործընթացի պատասխանատուներ Աստղիկ Ստեփանյանն ու Կարինե Բզնունին առաջարկել են թղթի ծախսը կրճատել, անցնել հիմնականում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության։ Աշխատանքային քննարկմանը ԱԱՏՄ ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման և վերլուծությունների վարչության պետ Էսթեր Զադոյանը նշել է, որ Տեսչական մարմնի գլխամասին եւ տարածքային կենտրոններին պետական շինություններում տարածք ամրակցելու հաշվին հնարավոր կլինի տնտեսել ներկայում զբաղեցվող տարածքների համար վարձակալության վճարները և ծախսերն ուղղել առավել կարևոր հարցերի։ Զադոյանը տեղեկացրել է 2021-ի բյուջեով նախատեսված աճի մասին, ինչը պայմանավորված է ինչպես ԱԱՏՄ-ին վերապահված նոր գործառույթներով և դրա հետևանքով աշխատողների թվի շուրջ 20 տոկոս ավելացմամբ, այնպես էլ կանոնադրական որոշակիորեն ավելացած գործառույթները ողջ ծավալով իրականացնելով»,- ասված է հաղորդագրությունում։
17:40 - 28 դեկտեմբերի, 2020