Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի (մարտի 18, 1952, Փարիզ), Վրաստանի նախագահ, վրացի պետական և քաղաքական գործիչ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ:

Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր:

ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են ճգնաժամային պահերին համակարգված փոխգործակցությունը

ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են ճգնաժամային պահերին համակարգված փոխգործակցությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 15-ին հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները խոսել են կորոնավիրուսի համավարակի դեմ երկու երկրներում իրականացվող միջոցառումների, ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի և համավարակի հետևանքները հաղթահարելուն ուղղված միջոցառումների մասին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները հատկապես ընդգծել են ստեղծված բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր մակարդակներով սերտ փոխգործակցության հաստատումն ու մշտական շփումները՝ շեշտելով, որ նման ճգնաժամային պահերին առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը: Հայաստանի ու Վրաստանի նախագահները վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով անպայման կհաղթահարեն համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակն ու դրա հետևանքները, և հետագայում երկու երկրների փոխգործակցության ողջ ներուժը կկարողանան ուղղել բարեկամ երկրների տնտեսության վերականգնմանը և ժողովուրդների բարեկեցության ապահովմանը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ներկայիս փոխկապակցված աշխարհում և տարածաշրջանում պարենային անվտանգության ապահովման և մի շարք այլ հարցերի:
20:46 - 15 ապրիլի, 2020
Յուրաքանչյուրն իրավունք ունի վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը. Զուրաբիշվիլին Ջավախքում խոսել է երկքաղաքացիությունից |armtimes.com|

Յուրաքանչյուրն իրավունք ունի վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը. Զուրաբիշվիլին Ջավախքում խոսել է երկքաղաքացիությունից |armtimes.com|

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի Մշակույթի տանը, խոսել է երկքաղաքացիության մասին: Նա նշել է, որ երկքաղաքացիություն թույլ տալով, պետությունն ընդառաջ է գնացել բնակչության, և բնակչությունն իր կողմից պետք է քայլեր ձեռնարկի` անցնի լեզվի իմացության փոքրիկ քննություն, հայտնում է jnews.ge-ն: «Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլորդ, ովքեր այստեղ եք, Ձեր երեխաները, դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, այդ իսկ պատճառով, ես բավականին շատ բան արել նրա համար, որպեսզի երկքաղաքացիությունը հնարավոր լինի բոլորի համար, չլինի արգելված, ինչպես դա հին Սահմանադրությամբ էր: Սահմանադրության այդ փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադարձնել և վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին: «Բայց դրա համար հարկավոր է, որ քայլերը կատարվեն երկու կողմերից, որ երկրորդ կողմը, այսինքն՝ Դուք, կատարեք այդ մեկ քայլը, ինչը նշանակում է, որ Դուք ցանկանում եք այս երկրի քաղաքացիություն, և դա այն մակարդակի լեզվի իմացությունն է, որ Դուք կարողանաք հաղթահարել այս փոքրիկ քննությունը, որը քաղաքացիության վերականգնման ընթացակարգում է: Դա սիմվոլիկ է համարվում, բայց միևնույն ժամանակ շատ բան է նշանակում: Դա նշանակում է, որ պետությունը ցանկանում է, որ Դուք դառնաք երկրի լիիրավ քաղաքացիներ», – նշեց նախագահը:  
07:21 - 15 ապրիլի, 2019