Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր, «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության նախկին առաջնորդ։

Ծնվել է 1954թ․ հուլիսի 17-ին։ Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ Մայրը՝ Գերլինդա Կասները, ուսուցչուհի է։ Անգելայի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվում է ԳԴՀ։ Պատանեկության տարիներին Անգելան եղել է պիոներական կազմակերպության անդամ։ Սովորել է ռուսերեն, ավելի մեծ տարիքում՝ անգլերեն։ 1978 թ-ին ավարտել է Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1986 թ-ին պաշտպանել է թեզ՝ քվանտային քիմիայի գծով։

1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։ Բեռլինի պատի վերացումից հետո ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական շարժմանը, որը վերածվել է կուսակցության։ 1989 թ-ի օգոստոսին նրա կուսակցությունը միավորվել է իշխանության գլուխ կանգնած Քրիստոնեա-դեմոկրատական Միության հետ (ՔԴՄ)։ Նույն տարվա դեկտեմբերին Բունդեստագի պատգամավոր է ընտրվել՝ փայլուն անցկացնելով ընտրարշավը։ Հելմուտ Կոլի կառավարությունում վարել է կանանց և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոն։

1991 թ-ից ՔԴՄ փոխնախագահն է, 1994 թ-ից անցել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնի։ 1998 թ-ից ՔԴՄ-ն զիջել է իշխանությունը և անցել ընդդիմադիր դաշտ։ Ներկուսակցական տարաձայնությունների կարգավորման ընթացքում ձայների մեծամասնությամբ (96%) Անգելա Մերկելն ընտրվել է ՔԴՄ նախագահ։ 2004 թ-ին Մերկելը կարողացել է օժանդակել թեկնածուի Հորսթ Քյոլերին՝ ընտրվելու Գերմանիայի պրեզիդենտ։ 2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համարՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20:00-ին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլեր Անգելա Մերկելի հետ:ՀՀ վարչապետը ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Արցախը ենթարկվել է Ադրբեջանի ագրեսիային և խիստ մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողություններով, որոնք սպառնում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Նա հավելել է, որ հուլիսյան դեպքերից ի վեր Թուրքիան աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում տարածաշրջանում: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլերին կոչ է արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ և ապակառուցողական կեցվածքը սանձելու և տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:Գերմանիայի կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակով: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք և ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:
23:12 - 28 սեպտեմբերի, 2020
Անգելը Մերկելը ՄԱԿ-ին միասնության ու փոփոխություններ իրականացնելու կոչ է արել

 |factor.am|

Անգելը Մերկելը ՄԱԿ-ին միասնության ու փոփոխություններ իրականացնելու կոչ է արել |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՄԱԿ-ի 75-ամյակի կապակցությամբ հանդես է եկել տեսաուղերձով՝ իր անհանգստությունը հայտնելով կազմակերպությունում թիմային ոգու պակասի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Մերկելի՝ ՄԱԿ-ը հաճախ չի հասցնում իր իդեալների հետևից, քանի որ կազմակերպության առանձին անդամների շահերը կարգավորված համակարգին խանգարում են ինչպես հարկն է աշխատել։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը սխալ է համարել այն մարդկանց դիրքորոշումը, որոնք կարծում են, թե միայնակ կհաջողվի հաղթահարել խնդիրները։ «Մեր հաջողություններն ու անհաջողությունները կիսում են բոլոր անդամ երկրները»,- նշել է նա՝ ընդգծելով, որ համաշխարհային խնդիրները պահանջում են համագործակցություն բոլոր մակարդակներում՝ օրինակ բերելով COVID-19-ի համաճարակը։
13:48 - 22 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով վարել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը:Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում առկա տարաձայնությունները հնարավոր է լուծել «բանակցությունների և փոխզիջումների միջոցով`ապահովելով խնդրին կառուցողական և արդարացի մոտեցում»:Նա ընդգծել է, որ «եվրոպական երկրները պետք է արդար և հետևողական լինեն Միջերկրական ծովի արևելքի հարցում» և որ Թուրքիան «շարունակելու է ակտիվ և վճռական քաղաքականություն վարել սեփական իրավունքների պաշտպանության նպատակով»:
10:42 - 17 սեպտեմբերի, 2020
Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում

 |armenpress.am|

Լեսբոս կղզում ավերիչ հրդեհի հետևանքով հազարավոր փաստականներ քնում են դրսում |armenpress.am|

armenpress.am: Հազարավոր փախստականներ երկորդ գիշերն անընդմեջ փողոցում են քնում Հունաստանի Լեսբոս կղզու ներգաղթյալների ճամբարում տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Մոտ 13 000 փախստական գիշերն անցկացրել է ճանապարհի եզրին, սուպերմարկետների կայանատեղիներում և դաշտերում: Երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով փախստականներին տարհանել են, սակայն չորեքշաբթի գիշերը երկրորդ հրդեհն է բռնկվել՝ ավերելով այն ամենը, ինչ կանգուն էր մնացել: Միաժամանակ նշվում է, որ Հունաստանը երեք նավ է ուղարկում՝ օգնելու տեղավորվելու հազարավոր փախստականներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել են ԵՄ ծրագիր կազմել մոտ 400 անչափահաս ներգաղթյալներին Լեսբոս կղզուց տեղափոխելու համար: Նշվում է նաև, որ նույնքան երեխաներ և պատանիներ արդեն տեղափոխվել են Հունաստանի մայրցամաքային հատված, թեև պարզ չէ՝ խոսքը նույն երեխաների մասին է, թե ոչ:   Լեսբոս կղզում գտնվող «Մորիա» փախստականների ճամբարը խոշորագույններից մեկն էր Եվրոպայում: Այն միգրացիոն ճգնաժամի կենտրոնում է հայտնվել 2015-16 թվականներից:
21:55 - 10 սեպտեմբերի, 2020
Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը

 |armenpress.am|

Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասի իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում հակամարտության կարգավորման հնարավորությունը:  Ուկրաինայի և Գերմանիայի առաջնորդների զրույցը կայացել է այսօր: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը: «Շնորհակալություն Անգելա Մերկելին Դոմբասում հակամարտւթյան խաղաղ կարգավորմանն ուղղված մեր ջանքերը գնահատելու համար: Իմ և բոլոր ուկրաինացիների համար խաղաղության հասնելը մնում է առաջնահերթություն: Հույս ունենք, որ նորմանդական քառյակի երկրների առաջնորդների խորհրդականների հանդիպումը կունենա հստակ որոշումներ և արդյունքներ, և շուտով կհանդիպեն նորմանդական քառյակի առաջնորդները»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Զելենսկին:     
19:32 - 10 սեպտեմբերի, 2020
Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա |azatutyun.am|

Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն անդրադառնա Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆան Զեյբերտը: Գերմանացի պաշտոնյայի խոսքով` առայժմ վաղ է խոսել Նավալնիի գործով պայմանավորված ռուս-գերմանական հարաբերությունների հնարավոր հետևանքների մասին, Բեռլինում դեռևս սպասում են ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայի պատասխանին: Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Գերմանիայի առաջնորդը Մոսկվային կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակաբար պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։ «Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։ Անցած օրերին մի շարք գերմանացի քաղաքական և հանրային գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել այդ նախագծից, եթե ռուսաստանյան իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը:
16:09 - 07 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մերկելը տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակը |tert.am|

Էրդողանն ու Մերկելը տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանս են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցերն ու երկկողմ հարաբերությունները, հատուկ ուշադրություն է դարձվել Միջերկրական ծովի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: Տեսակոնֆերանսի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում իրենց գործողությունները «ուղղված են Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի իրավունքների պաշտպանությանը, և դրանից շահում են բոլոր առափնյա երկրները, իսկ Հունաստանի և Կիպրոսի հունական վարչակազմի գործողությունները փակուղի են տանում այդ բոլոր ջանքերն ու ավելացնում են լարվածությունը»: Էրդողանը հայտարարել է նաև, որ իրենք ողջունում են Անգելա Մերկելի ջանքերը, որոնք ներդրվել են «Հունաստանի և իր աջակից երկրների քայլերով տարածաշրջանային խաղաղությանը հասցված վնասի պատճառով» ստեղծված խնդրի լուծման համար: 
10:38 - 04 սեպտեմբերի, 2020
Մերկելն ու Մաասը կոչ են արել Ռուսաստանին հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները |tert.am|

Մերկելն ու Մաասը կոչ են արել Ռուսաստանին հետաքննել Նավալնիի թունավորման հանգամանքները |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին թափանցիկ և համապարփակ հետաքննություն անցկացնել՝ պարզելու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման հանգամանքները: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը: «Charite հիվանդանոցի բժիշկների թիմի հայտարարության համաձայն՝ կլինիկական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են»,- հիշեցրել են կանցլերն ու ԱԳ նախարարը: Մերկելն ու Մաասն ընդգծել են, որ հաշվի առնելով Նավալնիի նշանակալի դերը Ռուսաստանի քաղաքական ընդդիմության շրջանում՝ իշխանություններն այժմ պետք է պարզեն մինչև վերջին հանգամանքը և թափանցիկ կերպով հետաքննեն այդ հանցագործությունը: «Պետք է պարզել և պատժել բոլոր պատասխանատուներին»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ բեռլինյան հիվանդանոցի մասնագետներն ավելի վաղ հաստատել էին, որ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազների արգելակիչների խմբի նյութով:
09:55 - 25 օգոստոսի, 2020
Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Նավալնուն Գերմանիա տեղափոխելուց առաջ Ֆինլանդիայի նախագահը Պուտինի հետ քննարկել է այդ հարցը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն հայտնել է, որ ինքը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն Գերմանիայում բուժելու հնարավորության թեմայով: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։ Նինիստյոյի խոսքով՝ նա հարցրել է Պուտինին, թե արդյո՞ք հնարավոր է Նավալնուն բուժման նպատակով տեղափոխել Գերմանիա, իսկ Ռուսաստանի ղեկավարը պատասխանել է, որ դրա համար քաղաքական խոչընդոտներ չկան: Ֆինլանդիայի նախագահը հավելել է, թե ինքը շատ ուրախ է, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» (Фонд борьбы с коррупцией) ստեղծողն այժմ Գերմանիայում է, որտեղ բուժում է ստանում։ Ֆինլանդիայի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե արդյո՞ք նրա միջնորդությունը որոշիչ դեր է խաղացել Նավալնուն Գերմանիա տեղափոխելու որոշումը կայացնելու հարցում:  Հիշեցնենք, այսօր առավոտյան Օմսկից Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։ Բեռլինի  «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին։
20:38 - 22 օգոստոսի, 2020