Մանվել Գրիգորյան

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախիկին պատգամավոր։ Ծնվել է 1956թ. հուլիսի 14-ին։

1993 թվականին ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, 1998 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1996 թվականին ավարտել է ՊՆ ռազմական ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները։ 1988 թվականից մասնակցել է արցախյան ազատամարտին։

1992 թվականին նշանակվել է ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի (Հադրութի շրջան) Էդիլուի Ձորակի կամավորական գումարտակի հրամանատար։ 1992-1993 թվականներին եղել է Էջմիածնի կամավորական գումարտակի հրամանատար կապիտանի, ապա՝ մայորի կոչումով։ 1993 թվականին նշանակվել է 83-րդ ԱՄՀ բրիգադի հրամանատար (փոխգնդապետ)։ 1994 թվականին ստացել է գնդապետի կոչում։ 1996-2000 թվականներին գեներալ-մայորի կոչումով նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում։ 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993 թվականներին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։ Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի. «Ոսկե արծիվ» և Երկրապահ Կամավորական Միության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր (1992-1996 թվականներ)։

2008 թվականի գարնանը, պայմանավորված հետընտրական զարգացումներով, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Մանվել Գրիգորյանը ազատվեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ 2018 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածեց, համաձայն որի ՀՀ ԱԱԾ-ն տվյալներ էր ստացել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք էր բերել և պահում էր զենք և ռազմամթերք: Այդ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Տվյալ գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ իրականացրին Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում, հայտնաբերելով «ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք»: Բացի այդ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախին ուղարկված մարդասիրական օգնությունը՝ սնունդը, մեքենաները և այլ պարագաներ, յուրացնելու համար։

2020 թվականի նոյեմբերի 19-ին մահացել է։

25 տարի արդարության սպասումով․ Հրանտ Գրիգորյանը սպանել է իմ հորը, բայց մնացել է անպատիժ․ Էդուարդ Պողոսյան

25 տարի արդարության սպասումով․ Հրանտ Գրիգորյանը սպանել է իմ հորը, բայց մնացել է անպատիժ․ Էդուարդ Պողոսյան

Հուլիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է լսվել 25 տարվա վաղեմության դատավճռի բեկանման մասին հարցը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Խոսքը վերաբերում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանի կողմից 1994-ի ապրիլի 16-ին Էջմիծնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ հասցնելու գործին։ Վնասվածքների հետևանքով  Մհեր Պողոսյանը մահացել է: Գործի վերաբացման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել ՌԴ-ից Երևան վերադարձած տուժող Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը: Նա մասնակցելու է դատական նիստերին: Էդուարդը պնդում է, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականին սպանել է իր հորը՝ Մհեր Պողոսյանին, բայց մնացել է անպատիժ։ «Այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը մեծ իշխանություն ուներ Էջմիածնում և ամբողջ Հայաստանում։ Եղել է դիտավորյալ սպանություն Հրանտ Գրիգորյանի կողմից։ Ականատեսները միայն հիմա են նշում, որ այն ժամանակ Մանվելը բոլորին հավաքել է ու սպառնացել՝ եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ։ Արդյունքում քրեական գործը նենց են սարքում, որ Հրանտ Գրիգորյանը ուրիշ հոդվածով է նստում՝ ընդամենը երեք ամիս, որից հետո ազատ է արձակվում, հետո էլ պատգավոր դառնում»,- մեզ հետ զրույցում պատմում է Էդուրադ Պողոսյանը։ Էդուարդ Պողոսյանը այդ ժամանակ եղել է ութ տարեկան։ Հիմա շատ մանրամասներ չի կարողանում հիշել, սակայն հստակ հիշում է սպանության օրն ու դրան հաջորդած մի քանի դեպքեր։ «Հստակ չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Հայրս հողատարածք է ունեցել Աղրլ(Ակնա) լճի մոտ, սեփականության իրավունքը ես չեմ տեսել ու հստակ չգիտեմ։ Հիմա, ինչքան գիտեմ, այդ տարածքում է գտնվում Մանվելի առանձնատունը, որտեղից գտան այդ տուշոնկաները։ Սպանությունից հետո՝ տարիներ անց, երբ հետ եկանք Էջմիածին, ճանապարհին տեսա մի պաստառ. «Հրանտ Գրիգորյան. ընտրե՛ք բարեգործին»։ Հրանտ Գրիգորյանը դրանից հետո պատգամավոր դարձավ»,- ասում է նա։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հրապարակումը Մհեր Պողոսյանի սպանության մասին Էդուարդը նաև պատմեց, որ այդ օրերին անընդմեջ տարբեր մարդիկ են եկել իրենց տուն, իր պապի հետ խոսել են, փորձել սպառնալ, բանակցել, որ բողոքը հետ վերցնի դատարանից։ «Մանվել Գրիգորյանը եկավ մեր տուն, պապիս ասաց՝ մի բան մտածի, թե չէ ընտանիքդ առանց որձ կթողեմ։ Հիշում եմ՝ մաման մեզ տանում էր դպրոց, շաբաթը մի քանի անգամ սպիտակ նիվայով, թրաշով մարդիկ էին դանդաղ գալիս մեր հետևից, ուշադիր մամային էին նայում։ Մի օր պապին մտավ սենյակ, ասեց՝ էրեխեքին վերցրո՛ւ, գնա՛։ Հետո գնաց բողոքը հետ վերցրեց։ Ես իրան հասկանում եմ լրիվ՝ վախենում էր մեր կյանքի համար»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը։ Ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Մհեր Պողոսյանի կինը՝ Էդուարդ Պողոսյանի մայրը, վախենալով սպառնալիքներից, մանկահասակ որդիների հետ մեկնում է Հայաստանից, հաստատվում նախ Ուզբեկստանում, ապա՝ Ռուսաստանում։ Այնտեղ էլ ապրել ու մեծացել է Էդուարդը՝ եղբայրների հետ։ Հեղափոխությունից հետո Էդուարդի մոտ հույս է արթնացել, որ հիմա հնարավոր է վերականգնել արդարությունը, որ 25 տարի անց տեղի է ունենալու արդար քննություն, և 1994-ի անարդար դատավճիռը բեկանվելու է: Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը «Այն տարիներին Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն այնքան վայրենի էին իրենց պահում Էջմիածնում, որ անիմաստ էր գնալ դատարան, ցուցմունք տալ։ Հենց Մանվելին կալանավորեցին, որոշեցի, որ մեծ փոփոխություններ են լինելու։ Հետո ես մեր տանը գրություն գտա, որը ստորագրված էր այն ժամանակվա պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի կողմից։ Գրված էր, թե, իբր, իմ հայրը սպանվել է Արցախում՝ կռվի ժամանակ։ Բայց իմ հայրն իրականում չի մասնակցել պատերազմին։ Հայրս գործարար է եղել, կռվի մասնակիցներին օգնել է միայն։ Ու ամենաաբսուրդն այն է, որ թուղթը մակագրված է 1993 թվականով, սակայն իմ հայրը սպանվել է 1994 թվականին»,- ասում է նա։ Պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի գրությունը Մհեր Պողոսյանի՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու մասին Փաստաբան Զարուհի Մեջլումյանը, ով ներկայացնում է Էդուարդ Պողոսյանի շահերը, նշում է, որ տեղի է ունեցել ընտրովի արդարադատություն. Հրանտ Գրիգորյանը, թերևս, ունեցել է լավ պաշտպան՝ ի դեմս Մանվել Գրիգորյանի։ «Փաստաթղթերից մեկում ես տեսա, որ քրեական գործը հարուցվել է նախկին՝ 1961 թվականի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածով, որը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորվալ սպանությունն է և նախատեսում է մինչև իսկ մահապատժի դատավճիռ։ Սակայն 99-րդ հոդվածը գրչի մեկ թեթև հարվածով մի քանի օրում հանկարծ փոխվել է ու դարձել զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան։ Սա արդեն նախատեսում է շատ ավելի մեղմ պատժաչափ, այն է՝ 1-10 տարի ազատազրկում»,- ասում է Զարուհի Մեջլումյանը։ Դատարանը Հրանտ Գրիգորյանին դատապարտում է այդ հոդվածով ամենամեղմ՝ մեկ տարվա ազատազրկում պատժի, այն էլ՝ Մեղրիի ուղղիչ հիմնարկում՝ բաց ռեժիմով։ Զարուհի Մեջլումյանի կարծիքով, եթե Հրանտ Գրիգորյանը չլիներ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, չի բացառվում, որ նա մինչ օրս լիներ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգերորոդ հարկում, որտեղ պատիժ են կրում մահապատժի, ապա ցմահ դատապարտյալները։ Էդուարդ Պողոսյանը և փաստաբան Զարուհի Մեջլումյանը Փաստաբան Մեջլումյանը նշում է, որ հիմա ժամանակն է հետահայաց գցել և այդ տարիներին քննված գործերը վերաբացել, քանի որ «մի կողմից եղել է նման անպատժելիության մթնոլորտ յուրայինների հանդեպ, մյուս կողմից՝ վրաժխնդրություն ոչ յուրայիններից՝ ըստ կողմերի ունեցած կապերի»։ «Փաստորեն դատավորը Հրանտ Գրիգորյանին որոշում է տալ ամենամեղմ պատիժը։ Բաց ռեժիմը, իհարկե, չես համեմատի փակ ռեժիմի հետ։ Իսկ արդեն երեք ամիս պատիժը կրելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում՝ լավ վարք դրսեւորելու հիմքով»,- պատմում է Զարուհի Մեջլումյանը։ Ըստ փաստաբանի՝ անհասկանալի է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Գրիգորյանը, լինելով հմուտ զինվորական, վարպետորեն տիրապետել է զենքին, սակայն, այնուամենայնիվ, նրա վրա տարածվել է զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում հոդվածը, և այդ մոտիվը որևէ կերպ չի հիմնավորվում։ «Այն էլ երկու կրակոցի պարագայում մեկը՝ կրծքավանդակին, մյուսը՝ գլխին»,- պարզաբանում է տուժողի որդին։ Աստղիկ Գաուդյան
19:46 - 07 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի կալանքը չի փոխվի․ դատարանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց |factor.am|

Մանվել Գրիգորյանի կալանքը չի փոխվի․ դատարանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժեց |factor.am|

factor.am։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերսկսվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը, որը 1 ժամով ընդհատվել էր և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր դատարան ներկայացրեցին իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու և 10 մլն դրամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ նշելով, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացել է, իսկ նրա ոտքերը 50-70 տոկոսով դարձել են անզգա։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացականյան Մարտիրոսյանը հրապարակեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը՝ ամբողջությամբ մերժելով այն։    
10:16 - 02 հուլիսի, 2019
Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը |pastinfo.am|

Մանվել Գրիգորյանի ոտքերը 70-90 %-ով դարձել են անզգա․ պաշտպանական կողմը միջնորդում է փոխել խափանման միջոցը |pastinfo.am|

pastinfo.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա է․ նա անվասայլակով բերվեց դատարան, եւ բժիշկները նրան թթվածնային սարք միացրին։ Դատարան ժամանեց նաեւ Մանվել Գրիգորյանի բժիշկը։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի պաշտպանները միջնորդել էին նիստը քննել դռնփակ՝ պատճառաբանելով, որ գործի ողջ նյութերն ուսումնասիրելով՝ եկել են այն եզրակացության, որ դրանում առկա տեղեկությունների հրապարակումը չի բխում պետության շահերից։ Մեղադրող կողմն առարկել էր նշված միջնորդության դեմ՝ պնդելով, որ քրեական գործն իր ողջ ծավալով չի կարող փաստել, որ քրեական գործում ապացույց հանդիսացող տեղեկությունները պարունակում են ռազական գաղտնիք: Դատարանը մերժել էր ներկայացված միջնորդությունը։ Նախորդ դատական նիստին հանվել էր նաեւ Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։ Պաշտպաններից Լեւոն Մնացականյանը թվարկելով Առողջապահության նախարարության հունիսի 11-ի հրամանով կազմակերպված կոնսիլումի արդյունքում ախտորոշված մի շարք հիվանդություններ՝ նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ գնահատվել է վիճակի վատթարացում․ «Մանվել Գրիգիորյանի ոտքերը ուռած են, հոսանքի լարմամբ ախտորոշվել է, որ 70-90 տոկոս դարձել են անզգա, եւ ՀՀ լավագույն բժիշկները չեն կարողանում վիճակը բարելավել։ Նրա մոտ ախտորոշվել է նաեւ հուզական, մտավոր անկայունություն, շարժումների արգելակում, անտարբերություն, ինչը հանգեցրել է սթրեսային խանգարման»։Պաշտպանի խոսքով՝ թե Նաիրի բկ-ն եւ թե Գրիգոր Լուսավորիչ բկ-ն, հաշվի առնելով Գրիգորյանի ծանր վիճակը, գտել են, որ անհրաժեշտություն կա, որ նա 24-ժամյա ռեժիմով ունենա երկու խնամակալ՝ հարազատների հերթափոխի առկայությամբ, ինչը ՔԿՀ պետի կողմից մերժվել է։ Պաշտպանի պնդմամբ՝ Գրիգորյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք նրա կյանքին վտանգ են սպառնում։ Լեւոն Մնացականյանն ընդգծեց, որ եթե անգամ դատարանը գտնի, որ առկա պայմաններում կալանավորման հիմքեր ամեն դեպքում կան, ապա իրենք միջնորդում են 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ խնդրեց դատարանին բավարարել միջնորդությունը՝ թույլատրելով, որ քիչ թե շատ առողջությունը կորցրած իրենց պաշտպանյալի հետ կարողանան գոնե պաշտպանության իրավունքը իրացնել։
08:50 - 02 հուլիսի, 2019
Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ. պաշտպան |shantnews.am|

Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ. պաշտպան |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ կա սթրեսային անկայունություն: «Մանվել Գրիգորյանն ունի 33-ից ավելի հիվանդություն: Ե´վ Մանվել Գրիգորյանը, և´ պաշտպանական կողմը ցանկանում են, որ ՀՀ-ում գործի արդարադատություն: Մենք չենք ընդունում ընտրովի արդարադատությունը: Եթե ապացուցվում է անձի մեղքը, թող կրի իր պատիժը, սակայն մինչ դատական ակտն ասել ավելորդ մակդիրներ, պետք չէ»:Պաշտպանի խոսքով` «տուշոնկան» հնարածին մեղադրանք է, և Մանվել Գրիգորյանին դրա մեջ մեղադրելը անիմաստ է:Լևոն Բաղդասարյանի խոսքով` մեր դատախազությունում պետք է ռեֆորմատիկ փոփոխություններ անել. «Երբ մեզ ասում են, որ սա գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում, դատախազը նշում էր, որ մենք միտումնավոր ենք ասում, որ նեղը գցենք դատարանին: Այսօր մենք ունեցանք 2 անհապաղ միջոցի որոշում: Եթե Մանվել Գրիգորյանի կալանքը անհապաղ չփոխվի, դիմելու ենք ՄԻԵԴ, որ անհապաղ միջոց կիրառի»:
08:53 - 28 հունիսի, 2019
Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը |hetq.am|

Դատարանը վերացրեց Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված արգելանքը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջումից հետո շարունակվեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունն ու Մանվել Գրիգորյանի կենսաթոշակի վրա դրված կալանքը վերացնելու որոշում կայացրեց:Նշենք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվելուց հետո նրա և հարազատների ամբողջ գույքի՝ այդ թվում կենսաթոշակի վրա կալանք է դրվել:Այսօրվա դատական նիստի ընթացքում քննարկման առարկա դարձան նաև այն հարցերը, որոնք նախորդ դատական նիստի ընթացքում՝ Մանվել Գրիգորյանի բացակայությամբ էին բարձրաձայնվել: Խոսքը Մանվել Գրիգորյանի և նրա հարազատների գույքի վրա դրված կալանքի և Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին է:Նշենք, որ նախորդ դատական նիստին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն էր ուղարկել դատարան՝ հետաքրքրվելով, թե որքան է կազմում Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա։ Բանն այն է, որ Գրիգորյանը դեռևս 2018 թվականի հոկտեմբերի 17-ին դիմել է Կառավարությանը՝ հայտնելով, որ Գրիգորյանը ցանկանում է Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Խոսքն ընկերության 100 % բաժնեմասը պետությանը տրամադրելու մասին է: Այս գույքը, սակայն, գտնվում է կալանքի տակ: Ըստ Գրիգորյանի պաշտպանների հայտարարության՝ ընկերության տարածքի շուկայական արժեքը մոտ 5 մլրդ դրամ է, որը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը: Պետական գույքի կառավարման կոմիտեն ՀՔԾ–ին նախաքննության ընթացքում գրություն է ուղարկել՝ փորձելով ճշտել այն հարցերի պատասխանները, որոնք այսօր ուղղել էր դատարանին, ինչին ՀՔԾ-ից պատասխանել են, որ իր վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը, և առաջարկել են Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների ավարտը:Այսօր Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց կալանքից հանել ընկերության գույքը, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ընկերության 100 % բաժնետերը Կարեն Գրիգորյանն է՝ Մանվել Գրիգորյանի որդին, ում համաձայնությունը առկա չէ գույքի հետ որևէ գործարք կատարելու վերաբերյալ: Գրիգորյանի պաշտպանական կողմը հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում Կարեն Գրիգորյանի անունից տրվել է համաձայնություն: Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչև դրա համար էական հանգամանքների հստակեցումը:Դատավորն այսօր որոշեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը։Դատարանը ցանկանում էր անցնել գործում առկա ապացույցների հետազոտմանը, սակայն Գրիգորյանի առողջական վիճակը նորից վատացավ, և նիստն հետաձգվեց:
11:42 - 25 հունիսի, 2019
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դռնփակ քննել գործը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին |hetq.am|

Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին դռնփակ քննել գործը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին |hetq.am|

hetq.am։ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Կարեն Քամալյանը դատարանին միջնորդեց դռնփակ քննել նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դատական նիստը: Քամալյանի խոսքով՝ իր պաշտպանյալների մեղադրանքում ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, որոնց հրապարակումը վտանգի տակ կդնի Հայաստանի Հանրապետությունը: Կարեն Քամալյանը նշեց, որ քրեական գործի նյութերում առկա են ապացույցներ քառօրյա պատերազմի սկզբնական հատվածում Երկրապահ կամավորների կողմից մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկների քանակի, նույն ժամանակահատվածում բանակի մեքենաների և այլնի վերաբերյալ: Ըստ Քամալյանի՝ պաշտպանները պետք է հղում կատարեն գործում առկա ապացույցներին՝ դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնելու և իրենց պաշտպանյալների մեղադրանքը հերքելու համար:Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քրեական գործն ամբողջ ծավալով չի կարող քննվել դռնփակ, իսկ առանձին ապացույցներ դռնփակ հետազոտելու անհրաժեշտության դեպքում այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ:Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց մերժել պաշտպան Քամալյանի ներկայացված միջնորդությունը, և նիստը շարունակել դռնբաց:Նշենք, որ այս պահին նիստն ընդմիջվել է, քանի որ Գրիգորյանը պետք է ստանա շաքարային դիաբետի համար իրեն ցուցված դեղամիջոցը:
10:13 - 25 հունիսի, 2019
Շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը, Գրիգորյանը ներկա է նիստին |azatutyun.am|

Շարունակվում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատական նիստը, Գրիգորյանը ներկա է նիստին |azatutyun.am|

azatutyun.am։ Մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։Մանվել Գրիգորյանը ներկա է դատական նիստին։Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է ինքնազգացողությունը, Գրիգորյանը պատասխանեց. - «Գրեք՝ լավ»։62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։Նախորդ նիստին մեղադրող դատախազները միջնորդություն ներկայացրեցին Մանվել Գրիգորյանին երկրորդ անգամ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության ենթարկելու համար։ Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն ասաց՝ փորձաքննությունը բխում է նաև Գրիգորյանի շահերից։
08:41 - 25 հունիսի, 2019
Դատախազը միջնորդեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել |hetq.am|

Դատախազը միջնորդեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել |hetq.am|

hetq.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր կրկին չէր բերվել իր և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին: Պատճառը կրկին նրա առողջական վիճակն է: Գրիգորյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի նիստ է նշանակել, որոնցից միայն մեկին է նա բերվել դատարան, բայց նիստը կարճ է տևել և հետաձգվել նրա առողջական վիճակի պատճառով: Այսօր մեղադրող դատախազներից Վահե Դոլմազյանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով հարցեր, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը, այդ հիվանդությունները կամ նրանցից որևէ մեկը տեսակով, ծանրության աստիճանով դասվո՞ւմ է արդյոք ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:Մեղադրող դատախազներից Հայկ Պետրոսյանը հիշեցրեց, որ Գրիգորյանի պաշտպանները շարունակ խոսում են այն մասին, որ դատախազությունը մտահոգված չէ Գրիգորյանի առողջական վիճակով, որ պետությունը չի կատարում նրա բուժման պոզիտիվ պարտականությունն ու նշեց, որ միջնորդությամբ իրենք փաստում են՝ պետությունը, ի դեմս դատախազության, մտահոգված է յուրաքանչյուր կալանավորված անձի առողջական վիճակով:Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ առանց Մանվել Գրիգորյանի ներկայության դատարանը չի կարող քննության առնել սույն միջնորդությունը:Միջնորդությունը դատարանը չլուծեց՝ նկատի ունենալով, որ նիստին Գրիգորյանը ներկա չէր: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հունիսի 25-ին:
10:32 - 18 հունիսի, 2019
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունիսի 18-ին: Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բողոքարկել են գործը դատաքննության նախապատրաստելիս Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանկ դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշումը: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա են Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, որ ազատության մեջ մնալու դեպքում Գրիգորյանը կխոչընդոտի գործի քննությանը: Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, խոշոր չափի՝ շուրջ 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու, շորթման, 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Գրիգորյանը մի շարք հիվանդություններ ունի, և կալանքի տակ գտնվելու ընթացքում տևական ժամանակ բուժում է ստացել քաղաքացիական հիվանդանոցում: Հունիսի 3–ին «Նաիրի» ԲԿ-ից նրան տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6–ին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այժմ Գրիգորյանը նորից «Նաիրի» բժշկական կենտրոնում է:
15:01 - 17 հունիսի, 2019
Մանվել Գրիգորյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացում 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա,  ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան |tert.am|

Մանվել Գրիգորյանի մոտ կալանքի տակ գտնվելու ընթացում 30 ծանր հիվանդություն է ավելացել, անդամահատման վտանգ կա, ինչը տոտալ հաշվեհարդար է․ փաստաբան |tert.am|

tert.am: Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա շեշտեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ նոր խոշտանգումներ են իրականացվում, եթե հիմա բարձրագույն իշխանությունը գնահատական չտա, ապա հետևությունն այն է, որ տոտալ հաշվեհարդար են տեսնում Մանվել Գրիգորյանի նկատմամբ։ «Երեկ եղել է կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» մասնավոր կենտրոնի բժիշկները, այնպես էլ ԱՆ-ի կողմից լիազորված համապատասխան մասնագետներ։ Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է ևս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»,- ասաց նա։Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ի համապատասխան վարչությունը համապատասխան գրություն է ուղարկել, որ դատապարտյալների հիվանդանոցում կան համապատասխան անհրաժեշտ միջոցները Մանվել Գրիգորյանի բուժման համար։ «Անձը գտնվում է 24 ժամ արհեստական շնչառության տակ։ Այսքանից հետո, եթե պետական լիազոր մարմինները գնահատական չտան, պատասխանատվության չենթարկեն տվյալ պաշտոնատար անձի ստահոդ հայտարարություններին, ապա եզրակացնում եմ, որ ուղղակի հրահանգ կա այդ մարդու նկատմամբ իրականացնել հաշվեհարդար, հակառակ պարագայում՝ տվյալ պաշտոնատար անձն այդքան համարձակություն չէր ունեն Կառավարության որոշումից հետո, նոր հիվանդություններ հայտնաբերելուց հետո պահանջել, որ դատապարտյալների հիվանդանոցում բուժվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։
09:07 - 13 հունիսի, 2019
Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը մանրամասնում է |news.am|

Մանվել Գրիգորյանի վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը մանրամասնում է |news.am|

news.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվել է հունիսի 6-ի լույս գիշերը, ժամը մոտ 02.00-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնեց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Մանուկյանը:«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում շաքարն այնքան բարձր է եղել, որ այնտեղի բժիշկների խոսքով` չեն կարողացել որոշել, ապարատը ցույց է տվել բարձրագույն թիվ (high), շտապօգնություն է գնացել, շտապօգնության գլյուկոմետրը error է տվել։ Տեղափոխել են մեզ մոտ։ Մեզ մոտ հաստատվել է, որ իր մոտ եղել է հիպերգլիկեմիկ վիճակ, պրեկոմա։ Ստացել է համապատասխան բուժումը, վիճակը այժմ ծայրահեղ ծանրից ծանր է»,–նշեց նա։Արտակ Մանուկյանի փոխանցմամբ՝ Մանվել Գրիգորյանը միանգամից հոսպիտալացվել է ռեանիմացիոն բաժանմունքում. «Հիմա էլ է այդ բաժանմունքում, իսկ թե ինչքան կգտնվի այնտեղ, չեմ կարող ասել»։
08:29 - 06 հունիսի, 2019
Մանվել Գրիգորյանի փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |news.am|

Մանվել Գրիգորյանի փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ |news.am|

news.am։ Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուղարկել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ հունիսի 4-ին շուրջ չորս ժամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի վարչակազմը առանց պատճառաբանության թույլ չի տվել պաշտպանական կողմից տեսակցել Գրիգորյանին, ինչից հետո Բաղդասարյանը՝ փաստաբանի մասանգիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:Այսօր նրա վիճակը կտրուկ վատացել է և նրան դարձյալ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։
07:55 - 06 հունիսի, 2019