Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Թրամփի կուսակիցը հունվարի 21-ին Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը |tert.am|

Թրամփի կուսակիցը հունվարի 21-ին Ներկայացուցիչների պալատում կբարձրացնի Բայդենին պաշտոնանկ անելու հարցը |tert.am|

tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը բարձրացնել վերջինիս դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։«Ես կցանկանայի ամերիկյան ժողովրդի անունից հայտարարել, որ մենք պետք է գործենք՝ վստահ լինելով, որ մեր առաջնորդները պատասխանատվության են ենթարկվում․ մենք չենք կարող ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի պաշտոնը և հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների՝ չինական և ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- Newsmax-ի թղթակցին ասել է նա՝ հավելելով, որ հունվարի 21-ին կբարձրացնի Ջո Բայդենի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։Գրինի խոսքով՝ իր քայլով մտադիր է ապացուցել, որ «Կոնգրեսում կան հանրապետականներ, որոնք պատրաստ են կանգնել և պայքարել ամերիկացիների համար»։
13:47 - 14 հունվարի, 2021
Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց Թրամփին |azatutyun.am|

Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց Թրամփին |azatutyun.am|

azatutyun.am: Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը Միացյալ Նահանգների պատմության մեջ, ում Ներկայացուցիչների տունը երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկեց։ Երեկ ուշ երեկոյան, ժամեր տևած քննարկումներից հետո ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենթ հայտնեց երկրի 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով Միացյալ Նահանգների դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։ Փաստաթղթում նշվում է, որ երկրի ղեկավարի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։ Դոնալդ Թրամփի նախագահության ավարտին մնացել է ընդամենը վեց օր։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները, ինչպես նաև Թրամփի որոշ կուսակիցներ պահանջում են նրան Սպիտակ տնից հեռացնել հենց հիմա։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` Կապիտոլիումի շենքը հսկող ոստիկաններից մեկը։ Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե «բոլորը» կարծում են, որ իր ելույթը, որով նա հրահրել է իր կողմնակիցներին, «միանգամայն տեղին էր»։ «Ինչ վերաբերում է այդ կեղծ իմփիչմենթին, ապա դա մեր երկրի պատմության ընթացքում արձանագրված ամենածավալուն և անողոք վհուկների որսի շարունակությունն է», - հայտարարում էր Թրամփը։ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի ճակատագիրը այժմ Կոնգրեսի վերին պալատում՝ Սենատում է որոշվելու։
09:10 - 14 հունվարի, 2021
Եվրահանձնաժողովում դատապարտել են սոցցանցերում Թրամփի օգտահաշիվների արգելափակումը |tert.am|

Եվրահանձնաժողովում դատապարտել են սոցցանցերում Թրամփի օգտահաշիվների արգելափակումը |tert.am|

tert.am: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վերա Յոուրովան հայտարարել է, որ սոցիալական ցանցերի կողմից ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին «լռեցնելու» անհասկանալի չափանիշները կարող են սպառնալլիք հանդիսանալ խոսքի ազատությանը, գորւմ է ria.ru-ն։«Թեև կարծում եմ, որ Թրամփի կողմից բռնության անպատասխանատու հրահրումն արժանի էր պատասխան գործողությունների, ակնհայտ է՝ այևս այս կերպ չենք կարող շարունակել։ Այն փաստը, որ տեխնոլոգիական ընկերությունները կարող են անհասկանալի չափանիշների հիման վրա և առանց հսկողության ԱՄՆ-ի գործող նախագահին լռեցնել, կարող է վտանգավոր լինել խոսքի ազատության համար»,- հայտարարել է Յոուրովան Politico պարբերականին:Նրա խոսքով՝ անհրաժեշտ են «կարգավորման ավելի կոշտ միջոցներ»։Յոուրովան նշել է, որ վերջերս տեխնոլոգիական հարթակների գործունեության կարգավորման համար ԵՄ-ում ներկայացված Digital Services Act և Digital Markets Act օրինագծերը «կբարձրացնեն առցանց հարթակների հաշվետվողականությունը և կհստակեցնեն անօրինական բովանդակության հեռացման կանոնները», սակայն ժամանակ կպահանջվի, որպեսզի նոր նորմերը սկսեն գործել։
15:37 - 13 հունվարի, 2021
ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից |armenpress.am|

ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 12-ին պաշտպանել Է Միացյալ Նահանգների ղեկավարին իշխանությունից հեռացնելու՝ փոխնախագահ Մայքլ Փենսին ուղղված կոչով բանաձեւը՝ օգտվելով Սահմանադրության 25-րդ ուղղումից: Նիստը հեռարձակվել Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում: Նախաձեռնությունը պաշտպանել Է 223 կոնգրեսական (նրանց թվում Է նաև մեկ հանրապետական), դեմ Է արտահայտվել 205 հանրապետական: Օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) բազմիցս Փենսին կոչ Է արել արձագանքելու այդ բանաձեւին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում: Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի բանաձեւերը, որոնք ընդունվում են Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում առանձին, իրավաբանական ուժ չունեն եւ հանձնարարական բնույթ են կրում: Այս կերպ օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորուշմն այս կամ այլ հարցի շուրջը, իսկ իշխանության գործադիր ճյուղն իրավունք ունի անտեսելու նման կարգի փաստաթղթերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:10 - 13 հունվարի, 2021
Թրամփն ու Փենսը հանդիպել են |azatutyun.am|

Թրամփն ու Փենսը հանդիպել են |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, ասելով, թե նրանք «լավ զրույց» են ունեցել։ Հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների հարձակումից հետո սա Միացյալ Նահանգների գործող նախագահի և փոխնախագահի առաջին հանդիպումն էր։ Թրամփն ու Փենսը անդրադարձել են տեղի ունեցած անկարգություններին, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել՝ այդ թվում մեկ ոստիկան։ Անցած շաբաթ տեղի ունեցած անկարգություններից հետո դեմոկրատները ձգտում են Թրամփին պաշտոնանկ անել, բայց Փենսը չի պաշտպանել Սահմանադրության 25-րդ փոփոխության հիմքով նախագահին պաշտոնից զրկելու գաղափարը։ Այդ հոդվածի կիրառման համար փոխնախագահի համաձայնությունը, նախաձեռնությունը պարտադիր է, և հիմա դեմոկրատները փորձելու են օրենսդիր մարմնի միջոցով արդեն երկրորդ անգամ իմփիչմենթ հայտնել Թրամփին՝ չնայած նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին հաշվված օրեր են մնացել։
17:05 - 12 հունվարի, 2021
ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին |azatutyun.am|

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականները պաշտոնապես բանաձև են ներկայացրել Ներկայացուցիչների պալատ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին: Գործող հանրապետական նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ: Դեմոկրատների պնդմամբ, Թրամփը ցույց տվեց, որ պաշտոնավարելով՝ «սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգության, ժողովրդավարության և Սահմանադրության համար»: Մասնավորապես, նա մեղադրվում է իշխանության խաղաղ փոխանցումը մերժելու մեջ։ Կապիտոլիումի հունվարի 6-ի գրոհից անմիջապես առաջ Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ Թրամփը մեկ անգամ ևս հայտարարել էր, որ հաղթել է նոյեմբերին անցկացված ԱՄՆ նախագահի ընտրություններում, ինչպես նաև պահանջել էր Ջորջիա նահանգի պաշտոնյաներից «գտնել» բավարար թվով ձայներ իր հաղթանակն ապահովելու համար։ Բանաձևի նախագծի հեղինակները կոչ են անում նաև արգելել Թրամփին հետագայում ընտրովի պաշտոններ զբաղեցնել: Ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ընդամենը օրեր առաջ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար օրենսդիրների երկու երրորդը պետք է կողմ քվեարկի: Հանրապետական խորհրդարանականների մեծամասնությունը ավելի վաղ դեմ է արտահայտվել նախաձեռնությանը, սակայն առնվազն 218 դեմոկրատ կոնգրեսականներ հայտարարել են դրան սատարելու մասին՝ օրենսդիրների այս քանակը բավարար է Ներկայացուցիչների պալատում բանաձևի հաստատման համար: Դրանից հետո դեմոկրատները կկարողանան իմփիչմենթի վերաբերյալ գործ հարուցել: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը երեկ ուշ երեկոյան հանդիպել են Սպիտակ տանը: Թրամփն ու Փենսը պայմանավորվել են իրենց լիազորությունների մնացած ժամկետի ընթացքում շարունակել աշխատել՝ ելնելով երկրի շահերից։
11:56 - 12 հունվարի, 2021
Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել |azatutyun.am|

Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի սեփական սոցիալական ցանց ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Twtitter-ի կողմից իր օգտահաշվի վերջնական արգելափակումից հաշվված ժամեր անց։ Twitter սոցիալական ցանցը ԱՄՆ նախագահի @realDonaldTrump օգտահաշիվը արգելափակեց Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից երկու օր անց՝ ուրբաթ երեկոյան։ Twitter-ի ղեկավարությունը այս քայլը բացատրում է նրանով, որ Թրամփի կողմից արվող գրառումները կարող են բռնության նոր ալիքի պատճառ դառնալ։ «Մենք չենք լռելու»,- Twitter-ի այս որոշմանն է հակադարձել Թրամփը՝ պնդելով, թե սոցիալական ցանցի ղեկավարությունը իր գործողությունները համակարգում է դեմոկրատների և ծայրահեղ ձախերի հետ՝ նպատակ ունենալով «արգելել խոսքի ազատությունը»։
18:01 - 09 հունվարի, 2021
Կոնգրեսում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվելու դեպքում՝ նրան կարող են արգելել հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնել. BBC |tert.am|

Կոնգրեսում Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսվելու դեպքում՝ նրան կարող են արգելել հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնել. BBC |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսել Թրամփի դեմ՝ չորեքշաբթի օրն ԱՄՆ-ի Կապիտոլիումի տարածք ներխուժման գործում նրա ունեցած դերի համար, հայտնում է BBC լրատվական գործակալությունը:Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ գործընթացը կիրականանա, եթե Դոնալդ Թրամփն անմիջապես հրաժարական չտա:Նախագահ Թրամփի նկատմամբ «ապստամբության հրաման տալու» մեղադրանքն առաջադրվելու է երկուշաբթի օրը՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամների կողմից: Նրանք Թրամփին մեղադրում են խռովություն հրահրելու համար, որի ընթացքում 5 մարդ է զոհվել: Նախագահի պաշտոնանկության գործընթացի նախագծին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 160 դեմոկրատ անդամներ՝ կոնգրեսականներ Թեդ Լիենի և Դեյվիդ Սիսիլինի նախաձեռնությամբ:Եթե այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա սա կլինի 2-րդ դեպքը, երբ Թրամփին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվում: Նախորդ անգամ նմանատիպ գործընթաց էր սկսվել 2019 թվականի դեկտեմբերին՝ լիազորությունների չարաշահման և Կոնգրեսի աշխատանքներին միջամտելու մեղադրանքով, սակայն Սենատը արդարացրել էր նրան:ԱՄՆ-ի ոչ մի նախագահ երբևէ երկու անգամ պաշտոնանկության գործընթացում չի հայտնվել: Այնուամենայնիվ, այս գործընթացը դժվար թե իր ավարտին հասնի, քանի որ Սենատում Թրամփը հանրապետականների լայն աջակցություն է վայելում: Ինչը նշանակում է,որ նախագահի պաշտոնանկության գործընթացը կարող է զուտ խորհրդանշական բնույթ կրել, որով Դոնալդ Թրամփը պատասխանատվության կենթարկվի Կոնգրես ներխուժման համար:Սենատի հանրապետական առաջնորդ Միչ Մքքոնելի օգնականի հուշագրում ասվում է, որ ըստ Սենատի օրենքների, պալատը չի կարող գործընթաց սկսել նախագահի լիազորություններն ավարտելուց հետո, սակայն գործընթացի հետևանքով Թրամփը կարող է զրկվել այսուհետ պետական պաշտոն զբաղեցնելու իր իրավունքից:Այս ամենը կապվում է չորեքշաբթի օրը տեղի ունեցած անկարգությունների և դրանցում Թրամփի հնարավոր մասնակցության հետ
12:45 - 09 հունվարի, 2021
Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը |tert.am|

Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը |tert.am|

tert.am: Twitter-ը կկանխի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Twitter-ի հայտարարությունը: Դրանում նշվում է, որ եթե արգելափակումը շրջանցելու նպատակով մեկ այլ օգտահաշիվ օգտագործվի, ապա այն նույնպես կարգելափակվի: «Ինչ վերաբերում է կառավարական էջերին, ինչպիսիք են @POTUS-ը և @WhiteHouse-ը, մենք չենք արգելափակի այդ էջերի աշխատանքը, սակայն միջոցներ կձեռնարկենք դրանց օգտագործումը սահմանափակելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Բացի այդ, Twitter-ի քաղաքականությունն արգելում է կողմնակի անձանց Թրամփի ցուցումով կառավարել թվիթերյան էջը: Twitter-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդմիշտ արգելափակում է Թրամփի անձնական էջը բռնության հրահրման ռիսկի պատճառով: Թրամփը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը դրանով իրեն չի լռեցնի:
11:46 - 09 հունվարի, 2021
Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո Թրամփը իշխանության խաղաղ փոխանցում է խոստացել |tert.am|

tert.am: Նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատումից հետո գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ որոշումը «նշանավորում է ԱՄՆ նախագահության պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտը», հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «Չնայած նրան, որ ես միանգամայն համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, և փաստերը հաստատում են դա, այնուամենայնիվ, հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության խաղաղ փոխանցում։ Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հասնենք միայն օրինական ձայների հաշվարկին։ Թեև սա նախագահական պատմության մեծագույն առաջին ժամկետի ավարտն է, այն իրականում Ամերիկան կրկին հզոր դարձնելու համար մեր պայքարի սկիզբն է»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:
13:47 - 07 հունվարի, 2021
Թրամփի աջակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք |tert.am|

Թրամփի աջակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք |tert.am|

tert.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք, ինչից հետո Կոնգրեսում ընթացող քննարկումը դադարեցվել է:Ցուցարարները բղավել են «Մենք Թրամփին ենք ցանկանում», նրանցից շատերի ձեռքին եղել են Թրամփի լուսանկարները, ինչպես նաև ԱՄՆ դրոշը:Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ, մեկ կին է տուժել բախումների հետևանքով:Հիշեցնենք, որ Սենատն այսօր պետք է հաստատեր նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ ընտրիչների կողմից ստացած ձայները: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել վերջ տալ բռնություններին: «Չենք հանդուրժելու Կապիտոլիումի վրա այս հարձակումը և բոլոր մասնակիցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է նա: Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նախագահի պահանջով ազգային գվարդիան է կանչվել կարգուկանոն հաստատելու համար: ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով Կոնգրեսում տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ «մեր ժողովրդավարությունն աննախադեպ հարձակման է ենթարկվում»:BBC-ն տեղեկացնում է, որ ցուցարարների մի մասը զինված է, նրանք քայլում են Կոնգրեսի միջանցքներով:  Առավել մանրամասն՝ tert.am-ում
01:44 - 07 հունվարի, 2021