Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը |1lurer.am|

ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը |1lurer.am|

1lurer.am: Ինքնակամ շինությունների հետ կապված ունենք թույլ օրենսդրություն և  գործող օրենսդրական ակտերով չենք կարողանում պայքարել դրանց դեմ: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:  Նա հայտնեց, որ Կառավարությունում այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է ինքնակամ շինություններին, ինչպես նաև Կադաստրի, Պետգույքի և Քաղաքաշինության կոմիտեների հետ մշակվում է նախագիծ, որի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու քանդել ինքնակամ շինությունները: «Այսինքն, որ պահին կհայտնաբերենք, որ շինությունն ինքնակամ է, քանդվելու է, բայց այս պահին մենք չունենք նման օրենսդրական ակտ»,- ընդգծեց փոխքաղաքապետը: Նա նշեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմել է մոտ 8000 մարդ, նրանց հնարավորություն կտրվի 2021-ին գրանցել իրենց ապօրինի շինությունը 2020-ին գործող կադաստրային արժեքներով:     ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:  Թունյանն առաջարկեց մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հնարավորություն տալ դիմելու նաև այն ինքնակամ շինություն ունեցողներին, որոնք դեռևս չեն հասցրել դիմել և նախորդ տարվա գործող կադաստրային արժեքներով օրինականացնել այդ գույքը:
12:54 - 13 հունվարի, 2021
Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

Հակածխախոտային օրենքի 3 դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 86 «կողմ» ձայնով: «Այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,- նախագծի քննարկման ընթացքում նշել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվեց օրինագծի ընդունմամբ: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախածգում փոփոխություններ չէին կատարվել:
16:43 - 29 դեկտեմբերի, 2020
Պատգամավորներն առաջարկում են երկարաձգել ծխախոտի ցուցադրման արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են երկարաձգել ծխախոտի ցուցադրման արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը: Փոփոխությունների նախագծերի փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել է ԱԺ-ում փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո: Նա հիշեցրեց, որ նախագծին տվել էին դրական եզրակացություն, թեև շեշտել էին, որ ունեն բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադիր էին փոքր աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել ամենատարբեր դրույթների վրա: «Սակայն քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ,ցավոք սրտի այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Եվ այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,-ասաց Թունյանը: Այնուհետև պատգամավորը ներկայացրեց, թե որ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետն են հետաձգում: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է: Թունյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել հետաձգել հենց այս դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը: «Կարծում ենք, որ ծխախոտի տարածվածության վրա դրանց ազդեցությունը խիստ կասկածելի է: Կասկածելի է, թե դա քանի տոկոսով էր կրճատելու ծխողների թիվը, սակայն մարդկանց, տնտեսավարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է»,-ասաց Թունյանը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն, ասաց, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ եթե այդ կետերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որևէ տնտեսական ազդեցություն չեն ունենա, համավարակի պարագայում շատ ավելի կարևոր է, որ օրենքի բոլոր դրույթները գործեն: «Այս ամիսները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, որոնք ոչ վարակիչ հիվանդություններ ունեն: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր ուժերը համատեղ ներդնենք, որ ուժեղացնենք այս օրենքի բոլոր դրույթների կիրարկումը»,-նշեց նա ու հորդորեց նախագիծը հանել շրջանառությունից: Նախագիծը բուռն քննարկվեց հանձնաժողովի նիստում: Քվեարկությունից առաջ նիստը ընդմիջվեց:
13:34 - 23 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին |armenpress.am|

ՀՀ-ն պետք է սեփական շահերով առաջնորդվի. «Իմ քայլը»-ի անդամը՝ հնարավոր համագործակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շեշտում է, որ որևէ ֆորմատով որևէ պլատֆորմի մասնակցության հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով: Թունյանը նման տեսակետ հատնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ստեղծվելիք համագործակցության հարթակի մասին՝ նշելով, որ դրան մասնակից են դառնալու Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, և ցանկության դեպքում, նաև Հայաստանը: Լրագրողը  հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակետներ կան այս առումով: Թունյանը հիշեցրեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է օրինակ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին: «Հայաստանն այդ կազմակերպության համահիմնադիրներից է, այն ունի 12 անդամ, նաև՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Վրաստանը և բազում այլ երկրներ: Այսինքն՝ եթե գլոբալ վերցնենք՝ Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի, և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակցի, ուրեմն պետք է մասնակցի, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասաց պատգամավորը:  Հարցին ի պատասխան, թե իրատեսական համարում է այս իրավիճակում նման գործակցություն՝ Թունյանն ասաց՝ ժամանակը գա, եթե քննարկելու անհրաժեշտությունը լինի, կքննարկեն և կարծիք կարտահայտեն:
15:08 - 11 դեկտեմբերի, 2020
Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան |armtimes.com|

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։ «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և նաև մյուս հանձնաժողովների իմքայլական պատգամավորներով, որոնք տնտեսության հարցերով զբաղված են, քննարկել ենք ու որոշել ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ, այսինքն՝ աշխատանքային խումբ կլինի, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինեն շինթույլտվությունների հետ կապված, թե տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»։ Թունյանը նշեց, որ աշխտանքային խմբում պատրաստ են ներգրավել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։ «Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը առաջիկա նիստերից մեկում կամ հանձնաժողովի արտահերթ նիստում կհաստատենք»։ Պատգամավորը նաև կոչ արեց պետական մարմինների բոլոր աշխատակիցներին օպերատիվ գտնվել և բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։
12:46 - 02 դեկտեմբերի, 2020
Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան |armenpress.am|

Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած օրինագծին, որը հնարավորություն կտա ավելացնել համայնքների ֆինանսական մուտքերը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Փաթեթով նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապահային հարկի փոխարեն յուրաքանչյուր 1 քմ-ի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին և պայմաններին  համապատասխան»,-ասաց Սիմոնյանը:  Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից: Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սահմանված հարկի 25 %-ի չափով:  Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ սա նշանակում է համայնքների ֆինանսական եկամուտների ավելացում: Փոխնախարարը համաձայնեց: «Այս պահի դրությամբ այն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, որոնց վրա գովազդ է տեղադրվում, և որոնք անցնում են համայնքների բնակավայրերով, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է թույլտվություն տալիս: Եվ ապակենտրոնացման քաղաքականությունից ելնելով՝ բնակավայրերի միջով անցնող հատվածներում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվության լիազորությունը տալիս ենք համայնքներին»,-ասաց նա ու հավելեց, որ այսպիսով համայնքները նոր լիազորություններ կստանան և նոր մուտքեր կապահովեն:  Առաջարկվող կարգավորումն արդեն իսկ Երևանում գործում է: Նախագիծը նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:  
12:03 - 02 դեկտեմբերի, 2020
Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա |armenpress.am|

Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդունում է, որ իշխանությունը որոշ ոլորտներում սխալներ, թերացումներ ունի, սակայն չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ իշխանությունը հիմա ողջ կազմով պետք է հեռանա: Թունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, թե բոլոր ոլորտներում ձախողումներ են եղել: «Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք: Բայց այդ սխալներն այս աստիճանի, այնպիսին չեն, որ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տա»,-ասաց Թունյանը: Նա շեշտեց, որ օրինակ չի կարելի ասել, թե տնտեսական ոլորտը ձախողվել է: «Տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, որից հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ գործ ունենք լրիվ ֆորսմաժորային իրավիճակի հետ»,-ասաց Թունյանը: Պատգամավորը չի ասում, թե առողջապահության կամ մնացած ոլորտներում ընդհանրապես խնդիրներ, թերացումներ չկան: «Բայց չեմ կարծում, որ այդ թերացումներն այն աստիճանի են, որ պետք է մենք հենց հիմա ամբողջ կազմով հեռանանք, ուրիշներին ասենք՝ եկեք, տեսեք, թե ինչ եք անում: Բացի դրանից կան ռիսկեր, կտրուկ ցնցումները, կտրուկ տատանումները՝ թե քաղաքական, թե պետական ինստիտուտների մեջ, կարող են էական ռիսկեր առաջացնել տնտեսության և ֆինանսական համակարգի մեջ»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե արդյոք նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը բավարար չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց. «Եթե ինձ ապացուցեք, ցույց տաք, որ եթե լիներ այլ կառավարություն, այլ արդյունքներ էինք ունենալու, և եթե ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ մենք պատերազմել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ այն հանգամանքով, որ մենք 25 տարի սպառազինության, բոլոր ռեսուրսներով հետ ենք մնացել, եթե օբյեկտիվորեն ցույց տաք, որ այդ իրավիճակը միայն գործող կառավարության սխալների հետևանքն է, ու եթե որոշ բաներ ուրիշ կերպ անելու դեպքում արդյունքն այլ էր լինելու, ես կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»,-ասաց Թունյանը:
15:03 - 26 նոյեմբերի, 2020
Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը |armenpress.am|

Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանեց գործադիրում կադրային փոփոխությունների նպատակը: Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Պատգամավորը հիշեցրեց, որ որևէ մեկը չի ասել, թե կադրային փոփոխություններով պետք է ետ բերվեն կորսված հողերը: «Կադրային փոփոխութունները նրա համար են, որ թարմ շունչ հաղորդվի»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսությունն ու մնացած համակարգերը պետք է նորմալ աշխատեն: Թունյանը նշեց, որ կոնկրետ ոլորտների հետ կապված կային կոնկրետ դժգոհություններ: «Կային նաև ոլորտներ, որոնցում ինքներս ենք գտել, որ նոր շունչ ու նոր մոտեցում է պետք: Խնդիրը ոչ թե անձերն են, այլ ծրագրերն ու գաղափարները»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված 6 ամիսը հենց այն ժամանակահատվածն է, որ նոր կադրային պոտենցիալով պետք է արդյունքներ ցույց տան: «Կանցնի այդ ժամանակահատվածը, կամփոփենք ու կտեսնենք, թե եղա՞ն այդ արդյունքները, այս կադրային փոփոխություններն ինչքանո՞վ էին արդյունավետ: Կադրային փոփոխություններն ուղղակիորեն կապել Արցախի հողերի խնդրի հետ, կարծում եմ, տեղին չէ»,-ասաց Թունյանը:
14:16 - 26 նոյեմբերի, 2020
Թունյանը շատ արդարացված է համարում համահայկական հիմադրամից կառավարությանը գումարի փոխանցումը |armenpress.am|

Թունյանը շատ արդարացված է համարում համահայկական հիմադրամից կառավարությանը գումարի փոխանցումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը միանշանակ արդարացված է համարում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը որոշակի գումար փոխանցելը՝ տարբեր ծախսերի ֆինանսավորման համար: Թունյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Այդ մոտեցումը շատ ճիշտ է, շատ արդարացված է: Կա պարզ պատճառ. մարդիկ, որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատականերով է, իսկ հիմնադրամը իրավունք, այդպիսի գործիքակազմ չունի այդ գումարն ուղիղ ծախսելու այն նպատակով, որ նպատակով, որ ծախսվել է»,-ասաց Թունյանը: Նա շեշտեց՝ անթույլատրելի կլիներ, որ հիմնադրամն այդ գումարով x սպառազինություն գներ: Պատգամավորը շատ նորմալ ընթացկարգ համարեց, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջե, և կառավարությունն է որոշում այդ գումարն ինչպես ծախսել: «Ֆորմալ առումով այդպես էլ պետք է լիներ: Այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել»,- նշեց պատգամավորը: Անդրադառնալով լրագրողի հարցին, թե մարդիկ ինչպե՞ս հավաստիանան, որ այդ գումարից չի ուղղվի, օրինակ, պաշտոնյաների պարգևավճարների տրամադրմանը, Թունյանը պատասխանեց. «Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաև կառավարությունը կհրապարակի, թե պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգևավճարներ են ստացել, նաև կհրապարակվի, թե հիմնադրամից կառավարություն որքան գումար է գնացել: Եվ եթե հարկ լինի, կհրապարակվի նաև, թե գործադիրում ու օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան են ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ»,- վստահեցրեց Թունյանը: Նա շեշտեց, որ ուղղակի շահարկվում են այն խոսակցությունները, թե մարդիկ հիմնադրամին են ուղարկել գումարը, իսկ հիմնադրամից այն գնացել է պաշտոնյաների աշխատավարձերին:
13:58 - 26 նոյեմբերի, 2020
Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական

Զինկոմների միջոցով ռազմաճակատ մեկնած քաղաքացիները վարձատրություն կստանան որպես զինվորական

Պատերազմական դրության պայմաններում զորակոչված քաղաքացիները կամ նրանք, ովքեր դիմել են կամավորագրվելու և զինվորական կոմիսարիատների միջոցով ռազմաճակատ են մեկնել, վարձատրություն կստանան որպես զինվորական՝ այն օրերի համար, որոնք անցկացնում են ծառայության մեջ։ Նրանց ֆինանսական հատուցման խնդիրն այսպես, թե այնպես օրենքով լուծվում է։ Այս մասին ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը»՝ անդրադառնալով աշխատանքը թողած ու հայրենիքի սահմանների պաշտպանության համար առաջնագիծ մեկնած հայորդիների սոցիալական երաշխիքների խնդիրներին։ Ինչ վերաբերում է սեփական նախաձեռնությամբ և առանց զինկոմիսարիատ դիմելու ռազմաճակատ մեկնած կամավորականներին, ապա Թունյանը պարզաբանեց, որ նախ պետք է հասկանալ, թե քանի հոգի են, ովքեր են, այս պահին պետությունն ինֆորմացիա չունի և չի էլ կարող ունենալ և երբ ժամանակը գա կառավարությունն այդ ինֆորմացիան կճշտի և ըստ նպատակահարմարության կորոշի, թե ինչ պետք է անել։ Այդուհանդերձ՝ Թունյանն ընդգծեց, որ ճիշտ տարբերակը կազմակերպված, զինվորական կոմիսարիատների միջոցով գնալն է։ «Ովքեր որ գնում են զինկոմիսարիատների միջոցով, համարվում են զինվորական ըստ իրենց կոչումի, քաղաքացիական ստաժի, վարձատրվում են»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ օրենքով միշտ այդպես է եղել։ Թունյանը հայտնեց, որ զինկոմիսարիատի միջոցով մեկնողները մեծամասնություն են կազմում և կապ չունի՝ զինկոմիսարիատից են կանչում, թե իրենք են դիմում, համարվում են պահեստազորի մաս և վարձատրվում են։ Կարդալ ավելին՝ pastinfo.am-ում։    
21:50 - 23 հոկտեմբերի, 2020
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

Շատ են հարցնում, թե ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․   «Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։ Սիրելի բարեկամներ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։   Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Մի կարևոր լրացում։ Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»։
15:31 - 16 հոկտեմբերի, 2020
Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան |factor.am|

Մեր տնտեսությունը պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե սառը նայենք, չհուսալքվենք․ Թունյան |factor.am|

factor.am: Պատերազմի ժամանակ փող է անհրաժեշտ, իսկ այն պետք է գոյանա հարկերից։ Այսինքն՝ տնտեսությունը պետք է աշխատի։ Պատերազմի ընթացքում տնտեսության վարքի մասին հարցազրույց Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։ – Ռազմական փորձագետները նշում են, որ պատերազմի ինտենսիվությունը կարող է ընկնել, բայց պատերազմը կարող է շարունակվել ավելի երկար։ Հիմա տնտեսությունը պատերազմական իրավիճակին պատրաստելու ի՞նչ գործողություններ կան, որ պետք է արվեն։ – Հայաստանի տնտեսությունը միշտ էլ փաստացի եղել է պատերազմական իրավիճակի ազդեցությունների տակ։ Այսինքն, եթե մենք նայում ենք մեր հնարավորությունները՝ ներդրումային, պարտք ներգրավելու և արտաքին հարաբերությունների, այդտեղ բոլոր ուղղությունների վրա պատերազմի կամ ռազմական գործողությունների հնարավոր էսկալացիայի ռիսկը միշտ եղել է։ Հիմա, այս պահի դրությամբ, մեր տնտեսությունն ամբողջությամբ պատրաստ է ցանկացած տևողությամբ պատերազմի, եթե մենք սառը նայենք ամեն ինչին, չհուսալքվենք ու գնանք առաջ։ Պետք է հասկանանք, որ ինչքան էլ մենք փորձենք մի քիչ շատ ռոմանտիկ նայել ամեն ինչին, Թուրքիան, որ մեր անմիջական հարևանն է, չի վերանալու երկրի երեսից։ Ինքը լինելու է մեր հարևանը, և ինքը լինելու է մշտական վտանգի աղբյուր։ Եվ այդ վտանգի աղբյուրին համապատասխան՝ մենք պետք է ունենանք նաև համապատասխան ենթակառուցվածքներ ու հզորություններ։ Շարունակությունը՝ factor.am-ում։
19:49 - 14 հոկտեմբերի, 2020
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առցանց նիստում հայկական պատվիրակությունը մյուս երկրների պատվիրակություններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Թունյանը նախ նկատեց, որ թեև ՍԾՏՀ-ն կոչվում է տնտեսական կազմակերպություն, սակայն փորձ է արվում այն ավելի շատ օգտագործել որպես քաղաքական հարթակ: «Մենք, իրավիճակից ելնելով, հայտարարության տեքստ էինք նախապես պատրաստել՝ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիայի հետ կապված: Այն ուղարկել էինք կազմակերպության բոլոր պատվիրակություններին: Նիստի ընթացքում Անուշ Բեղլոյանն ընթերցել է այդ հայտարությունը: Ինչպես և կարելի էր սպասել, նիստը անցավ,  մեղմ ասած, շատ բուռն: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց ինձ թվում է, որ վերջում բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն, և ինչ է այս ամենի իրական նպատակը»,- ասաց պատգամավորը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները փորձել են խանգարել Անուշ Բեղլոյանին ՝ ընթերցելու հայտարարությունը՝ հորդորելով վերադառնալ օրակարգին՝ կորոնավիրուսի թեմային: «Մենք ներկայացրել ենք և՛ մասնագիտական զեկույց, և՛ քաղաքական իրավիճակը: Ըստ էության, մեր դիրքերը չենք զիջել»,- ասաց նա: Կազմակերպությունում հոկտեմբերի 7-ին և 8-ին տեղի են ունեցել մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 55-րդ նիստը, տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի  55-րդ նիստը և իրավական, քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստը: Քննարկման հիմնական թեման եղել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը ՍԾՏՀ խորհրդարանի վրա, քննարկվել է այս համատեքստում խորհրդարանի դերը: Հայկական կողմից մասնակցել են Բաբկեն Թունյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը և Անուշ Բեղլոյանը:
13:21 - 12 հոկտեմբերի, 2020
Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով |armenpress.am|

Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է անում Արցախին աջակցելու ցանկություն ունեցող հայրենակիցներին կատարել միայն դրամական փոխանցումներ: Թունյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին: Նա նախ շնորհակալություն հայտնեց սփյուռքի հայրենակիցներին՝շարունակական ջանքերի, աջակցության համար: «Ինձ այս օրերին զանգել են տարբեր մարդիկ, որոնք հետաքրքրվում են, թե ինչ է պետք Արցախին և ինչպես դա ուղարկել: Կան շատ դեպքեր, երբ օգնելու ցանկություն ունեցող մարդիկ հավաքում են այնպիսի բաներ, որոնք և ուղարկելն է դժվար, և դրանց կարիքը չկա»,-ասաց պատգամավորը: Դիմելով Արցախին, Հայաստանին աջակցելու ցանկություն ունեցող սփյուռքի հայրենակիցներին՝ Թունյանն ասաց. «Ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, քանի որ տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի համար է պետք օգտագործել»: Փոխանցում կարելի է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներին՝ Հայբիզնեսբանկում և Արցախբանկում, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
19:00 - 06 հոկտեմբերի, 2020
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Սիրելի բարեկամներ, քանի որ առավոտից արդեն մի քանի զանգ եմ ստացել այս թեմայով, ֆեյսբուքում էլ հրապարակումներ հանդիպեցին, միանգամից այստեղ էլ ասեմ։ ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա։ Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին Ազգային ժողովում, բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում, առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։ Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե ՛ նիստին մասնակցող՝ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև՝ դրա վարչարարությունն է խնդրահարույց։ Անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնել և նախաձեռնություն ներկայացնել ցանկացած հարցով։ Սակայն որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո՝ ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկմամբ ու քվեարկությամբ։ Այնպես որ, խնդրում եմ կրքերը արհեստականորեն չթեժացնել և անգամ քննադատելիս չմոռանալ հարգանքի և էթիկայի մասին»,- գրել է նա։
14:49 - 26 սեպտեմբերի, 2020
Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին |armenpress.am|

Մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին. Թունյանը՝ վարկային արձակուրդների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հորդորում է վարկ վերցրած քաղաքացիներին վարկային արձակուրդ կամ համաներում տրամադրելու մասին խոսելիս չմոռանալ մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին , որոնք այդ բանկում ավանդներ են դրել: Թունյանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ  հրավիրված«Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներում: Թունյանը նախ հիշեցրեց, թե բանկն ինչպես է աշխատում. տարբեր մարդկանցից հավաքում է ավանդներ, մի քիչ էլ իր գումարից է դնում ու դա վարկով տալիս է քաղաքացիների մեկ այլ խմբի: «Հիմա, երբ խոսում ենք վարկը վերցրած քաղաքացիների մասին, չպետք է նաև մոռանանք այն մյուս մի քանի հարյուր հազարավոր քաղաքացիների մասին , որոնք այդ բանկում ավանդներ են դրել: Այսինքն, եթե բանկին ստիպում ենք, որ իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, տոկոսները չպահանջի կամ հետաձգի, հետո վաղը, մյուս օրը մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք, ու երբ այդ ավանդատուն գա բանկից իր ավանդը հետ վերցնելու, տոկոսները պահանջելու, բանկը պետք է ասի գնա կառավարությունից կամ ԿԲ-ից քո պատասխանն ուզի: Մենք իրավունք պարզապես չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել, որ հետաձգի վարկերի տոկոսների վճարումները»,-ասաց Թունյանը:   Նրա խոսքով՝ պետք է լինի պետություն-վարկառուներ-բանկային համակարգ համագործակցություն: Թունյանը նկատեց, որ այդ համագործակցությունն այս ընթացքում եղել է: «ԲՀԿ-ի պատգամավորների նախաձեռնությամբ՝ հանդիպել ենք, օրինակ, տուրիստական տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք ունեն վարկերի խնդիրներ: Հետո հանդիպել ենք Բանկերի միության հետ, բանկիրների հետ, ու բանկերն իրենց կողմից մի քանի ամիս հետաձգել են վարկերի մարումները»,-նշեց նա ու հավելեց՝ առաջիկայում ուրիշ քայլեր ևս կլինեն: Թունյանը սակայն շեշտեց, որ ոչ մի բան անվճար չի լինում, այսինքն, եթե պետությունը սուբսիդավորում է վարկերի չեղարկումը կամ արձակուրդը, դա լինում է ինչ-որ բանի հաշվին: «Իսկ ինչ-որ բանը հարկատուներն են, և պետք է հասկանալ, թե մենք ինչքանի հնարավորություն ունենք: Ստացվում է, որ մարդկանց մի մասի հաշվին լավություն է արվում մյուս մասին»,-ասաց պատգամավորը:
17:27 - 24 սեպտեմբերի, 2020