Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախագահի տեղակալ, ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին: 1998թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 2000թ. ավարտել է ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: 2005թ. ավարտել է ԵԽ առընթեր Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: 2007թ. վերապատրաստվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում գլոբալ գործընթացների կառավարում մասնագիտությամբ:

2002-2005թթ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005թ. աշխատել է ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական: 2003թ. աշխատում է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնում ասիստենտ: 2003-2005թթ. եղել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ: 2005-2007թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր, Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ՀՀԿ խմբակցության անդամ: 2008թ. ընտրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009-2016թթ. -Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի անցողիկ շեմը չհատելուց հետո ծավալում է ընդդիմադիր գործունեություն։

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում «էժանագին սուտ» որակեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության վերաբերյալ։ Նրա խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել, թե ինչու ԵՄ առաքելությունը չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի վերջին խախտումներին, Նիկոլ Փաշինյանը սխալ է ներկայացրել դիտորդական առաքելության գործունեությունը: «Ինչ ա ասում, որ նրանք (ԵՄ դիտորդները) հրադադարի պահպանման մեխանիզմներ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն ա»,- նշեց Աշոտյանը։ Ապա հավելեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դիտորդները եկել են ոչ թե հրադադարի մեխանիզմների պահպանման համար, այլ ավելի «խորը միսիայով»։ Որպես իր խոսքերի հաստատում Արմեն Աշոտյանը նաև կից հրապարակեց ԵՄ պաշտոնական հրապարակումն՝ առաքելության գործառույթների մասին, և ընթերցեց դրանից հատվածներ։ Ըստ Աշոտյանի՝ ԵՄ կայքում նշված է, որ առաքելությունը պետք է «սատարի վստահության կառուցման պրոցեսին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հրադադարի պահպանման մոնիթորինգ իրականացնելով»։  Նա ԵՄ հայտարարությունից մեջբերեց ևս մի հատված․ «ԵՄ մոնիթորինգային կարողությունը Հայաստանում պետք է զեկուցի միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում հրադադարի պահպանմանը վերաբերող զարգացումների մասին»։    Ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանը Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց նրան, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո Ադրբեջանը խախտել է հրադադարը, բայց առաքելությունը չի արձագանքել։ Փաշինյանը պատասխանեց, որ չի կարծում, թե դիտորդներն «այստեղ են ամեն օր հայտարարություններ անելու համար»։  «Կարծում եմ, որ նրանք իրենց գործունեության արդյունքում ավելի խորը հետևություններ պիտի անեն, և այդ հետևություններն, իմիջիայլոց, պիտի փոխանցեն նաև դելիմիտացիայի գործընթացում ներգրավված անձանց, պաշտոնյաներին և միջազգային հանրությանը։ Վստահ եմ, որ այդ հետևությունները կլինեն օբյեկտիվ։ Այսինքն՝ նրանք հրադադարի ռեժիմի պահպանման մոնիթորինգ չեն իրականացնում, նրանց միսիայի էությունն ավելի խորն է»,- նշեց նա։   ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա՝ օկուպացնելով ՀՀ ինքիշխան տարածքից հատվածներ։ Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար հաստատվեց։ Սակայն ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների՝ Ադրբեջանը մինչև օրս էլ շարունակում է խախտել հաստատված հրադադարը։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որտեղ առաջին անգամ խոսվեց Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։  «Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,- նշվում էր հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 17-ին ԵՄ-ն հայտարարություն տարածեց, որ մինչև 40 մոնիթորինգային փորձագետների տեղակայումը նպատակ է ունենալու վստահություն ստեղծելու անկայուն իրավիճակում։ Հոկտեմբերի 27-ին ԵՄ դիտորդներն ուղևորվեցին հայ-ադրբեջանական սահման՝ պարեկություն իրականացնելու։   Ի՞նչ գործառույթներ ունի առաքելությունը Հոկտեմբերի 25-ին ԵՄ-ն հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել էր, թե ինչ նպատակով է դիտորդական առաքելությունը գալու հայ-ադրբեջնական սահմանի հայկական հատված (ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ մերժել է Եվրամիության՝ Ադրբեջան առաքելություն ուղարկելու փորձը)։ «Առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում իրավիճակի մոնիթորինգն է` երկու երկրների միջև վստահության հաստատմանը նպաստելու և ԵՄ-ին սահմանային հանձնաժողովներին ավելի լավ աջակցելու հանարավորություն տալու համար»,- ասվում էր ԵՄ կայքում: Այնուհետև նշվում էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կիրականացնի երկու հիմնական առաջադրանք. Կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով, թե արդյո՞ք երկու կողմերը պահպանում են հրադադարը։ Կանոնավոր և ըստ անհրաժեշտության ներկայացված զեկույցների միջոցով կվերահսկի իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում: Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ ԵՄ կայքում նաև նշվում է, որ դիտորդական առաքելությունը կզեկուցի Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում հրադադարին վերաբերող զարգացումների մասին։  Այս փաստաթղթում, որին էլ հենց հղվում էր Արմեն Աշոտյանը, փաստորեն արձանագրվում է, որ ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներն են նաև հրադադարի պահպանման մոնիթորինգը և հրադադարին վերաբերող զարգացումների մասին զեկույցները։ Ընդ որում՝ ԵՄ կայքում նշված է, որ, բացի կանոնավոր զեկույցներից, ըստ անհրաժեշտության՝ կներկայացվեն նաև այլ զեկույցներ։  Երեկ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները փաստագրել է։ «Առաքելությունը ԵՄ և այլոց համար կհստակեցնի, որ այդ հարձակումները առանց որևէ պատճառի են ու լավագույն կերպով կազմակերպված են Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ հայկական պետականության»,- գրել էր Մարուքյանը։ Գլխավոր լուսանկարում ԵՄ առաքելության դիտորդներն են՝ Գեղարքունիքի մարզում, լուսանկարը՝ Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից Աննա Սահակյան
14:18 - 15 նոյեմբերի, 2022
«Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող»․ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

«Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որևէ միասնություն ձևավորվել չի կարող»․ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին․  «Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցացրույցի հետքերով՝ Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։  Երեք նախագահների մոտեցումների եւ գնահատականների միջեւ առկա տարբերությունները հայտնի եւ կանխատեսելի էին նաեւ մինչեւ հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։  Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։  Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միասնություն ձեւավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։  Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձեւավորված սպասումներն ու ակնկալիքները որեւէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։ P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել եւ չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»,- նշված է գրառման մեջ։ 
11:57 - 27 սեպտեմբերի, 2022
Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Սերժ Սարգսյանը մասնակցելու է ընդդիմության այսօրվա հանրահավաքին

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այսօրվա հանրահավաքին։ Այս մասին հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը։ «Սերժ Սարգսյանը մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ոչ միայն որպես ՀՀԿ նախագահ, ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական ավանդ ունեցող մարդ, այլև մասնակցելու է որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որ տանը նստել չի կարող, երբ տեսնում է՝ ինչեր են կատարվում հայկական երկու միավորումների շուրջ»,- նշեց նա։ Աշոտյանը հայտնեց, որ կարող է հարց ծագել, թե ինչու նախորդ միտինգներին Սարգսյանը չէր մասնակցում՝ ընդգծելով, որ հարցը լեգիտիմ է։ «Շատ պարզ է․ պատկերացրեք՝ ինչ օրհասական է վիճակը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար՝ գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին։ Վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է, երբ հանդիպել են երեք նախկին նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը»,- եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել ապրիլի 5-ին՝ այսօր՝ ժամը 18։30-ին, դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում քննարկել ինչպես պահել Արցախը, ինչպես պաշտպանել Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկել։
12:46 - 05 ապրիլի, 2022
Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ ներքաղաքական կյանքի մասին հայտարարություններին․ «Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը.1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ եւ անհարկի համեստություն է անում»։
21:56 - 15 հունվարի, 2022
Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Աշոտյան

Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Աշոտյան

Այսօր ուզում եմ անդրադառնալ մի շարք իրադարձություների։ Թույլ տվեք ասուլիսը մեկնարկել հետևյալ անհանգստացնող տեղեկատվությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում այս երկու օրերի ընթացքում մեծաթիվ ահազանգեր են կուտակվել, առ այն, որ իշխանությունը զգալով կանխատեսելով գալիք պարտությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մանավորապես, գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանությունը, դատախազություն, ԱԱԾ, և ուզում եմ Ձեզ հատիկ- հատիկ պատմել, թե ինչ  է հրահանգված այդ կառույցներին և ինչ է հիմա կատարվում։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես պատմեց․ «Սկսենք ԱԱԾ-ից, վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում, այդտեղից ունենք հստակ ահազանգեր ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում ու խուզարկություն են իրականցնում «Պատիվ ունեմ» դաշինքի  տեղական շտաբերի պետերի նկատմամբ, առանց որևէ հիմքի։ Մասնավորապես, Զեյթուն վարչական շրջանների մեր նախընտրական շտաբերի պետերին։ Այս ապօրինի գործողության նպատակն է նախ և առաջ ճնշում գործադրել մեր նախընտրական թիմի վրա, զրկել մեր շտաբի պետերին այսօր վերջին համապատասխան քարոզչական աշխատանքներից։ Գալիք երկու օրվա ընթացքում խափանել, խաթարել շտաբերի նորմալ գործունեությունը։ Հաջորդը ոստիկանությունն է, ոստիկանական տարբեր բաժանմունքներ հանրապետությունով մեկ հրավիրում են տարբեր ազդեցիկ մարդկանց և իրենց հետ տանում են պրոֆիլակտիտ զրույցներ։ Պրոֆիլակտիկ զրույց եզրույթը իմը չէ, ոստիկանությանն է, որը հիմնավորում է այս կամ այն մարդուն իրենց մոտ հրավիրելու փաստը։ Այդ զրույցի էությունը, նպատակը այն է, որ «քեզ խելոք պահի, մեկա մենք ընտրվելու ենք, ու դու քո հալը կտեսնես, հանգիստ մնա, մի խառնվի, մի աշխատի, քարոզչությամբ մի զբաղվի, թե չէ մենք հաղթելու ենք ու կհանդիպենք   հունիսի 21-ին»։ Հաջորդը գլխավոր դատախազությունն է, որն իջեցրել է հրահանգ իր ստորաբաժանումներին և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր  համայքնների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ այլ հիմնարկների ղեկավարներ, որոց հետ տարվում է հետևյալ սպառնալիքներով լի զրույցը, որ եթե քեզ խելոք չպահես, եթե ընդդիմության համար ես աշխատում, ապա գիտես մեզ համար հինգ րոպեի հարց է քո վրա սարքել քրեական գործ»։  
15:46 - 18 հունիսի, 2021
Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Սարգսյանը ռուսաստանյան կողմին շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարության` կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը միտված հետևողական ջանքերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդասիրական խնդիրների լուծման համար, ինչպես նաև առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի Դաշնության` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` Հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։   Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։ Դեսպանի խնդրանքով` նախագահ Սարգսյանը անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տարածաշրջանային նոր աշխարհաքաղաքական իրողություններին վերաբերող հարցերին։ Դեսպան Կոպիրկինն իր հերթին քննարկվող թեմաների շրջանակներում ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու նրա կողմից գործադրվող ջանքերը։
14:58 - 04 փետրվարի, 2021
Ադրբեջանը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար. Արմեն Աշոտյան

Ադրբեջանը սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար. Արմեն Աշոտյան

Ադրբեջանի իշխող ռեժիմը, առանց թաքցնելու ամբողջ իր ահաբեկչական և ֆաշիստական էությունը , Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի միջոցով սպառնում է հարվածներ հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բորբոքված մարդատյաց ուղեղում կարող էր առաջանալ նման գաղափար՝ սպառնալով ողջ Հարավային Կովկասի, Սևծովյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի անվտանգությանը: «Միջազգային կառույցները, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պարտավոր են անհապաղ և ուղղակիորեն գնահատել Ադրբեջանի աննախադեպ ցինիկ պահվածքը, որը խախտում է միջազգային, մասնավորապես, Հաագայի օրենսդրության նորմերը»,- գրել է Աշոտյանը։
19:15 - 16 հուլիսի, 2020
Արմեն Աշոտյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում. նա ունի վկայի կարգավիճակ |armtimes.com|

Արմեն Աշոտյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում. նա ունի վկայի կարգավիճակ |armtimes.com|

armtimes.com: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին նախարար Արմեն Աշոտյանն այսօր հարցաքննվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով: Այս մասին տեղեկացրեց ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ Աշոտյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով: Հարցաքննությանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է նաեւ Աշոտյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ. «Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։ Շուրջ երկու տարի տեւող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու անհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։ Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու եւ լռեցնելու փորձերը իրենց հիվանդագին եւ հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են եւ անբարո։ Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել է «երկրի լեղապարկի քար»։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ համերաշխության, հավատի եւ սատարման համար»,- գրել է Աշոտյանը: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
15:32 - 19 հունիսի, 2020
ՀՀ-ԵՄ հարաբերություններում Արմեն Աշոտյանի թվարկած խնդիրների հետքերով  |fip.am|

ՀՀ-ԵՄ հարաբերություններում Արմեն Աշոտյանի թվարկած խնդիրների հետքերով |fip.am|

fip.am: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 21-ին 168.am կայքի Review հաղորդման ժամանակ համոզմունք էր հայտնել, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները, չնայած ներկայացվում են լավ, իրականում այդքան էլ լավ չեն։ Աշոտյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նորմալ կյանքի չի կոչվում։ «Դուք գլուխ էիք գովում, որ բոլորի հետ լավ եք, հատկապես եվրոպացիների հետ։ Դիցուկ դուք լավ եք…  Եվրոպական համաձայնագիրը կյանքի չի կոչվում նորմալ, Եվրոպական խորհրդարանում Արևելյան գործընկերությունով լսումներ են գնում, մի հատ հիշատակում, հարց, արձանագրում Հայաստանի մասին չկա։ Վիզաների ազատականացման երկխոսությունը չգիտենք որտեղ ա բրախվել՝ իրականության մեջ, ոչ թե լոլոների»,- նշել էր Աշոտյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչ փուլում է ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը, ինչ լսումների մասին է խոսքը ԵԽ-ում և ինչքան է եղել և հիմա ինչքան է կազմում ԵՄ ֆինանսական աջակցությունը։ ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը շարունակում է մասնակի գործել, բայց գործընթացի ընթացքից ԵՄ դեսպանը գոհ է 2017 թ․-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) 2018 թ. հունիսի 1-ից մասնակիորեն գործում է, բայց որպեսզի համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացնեն ԵՄ անդամ 28 երկրները և Եվրախորհրդարանը։ Ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են Համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը (հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակում) ուժի մեջ կմտնեն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Համաձայնագրի վավերացումից հետո։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 27 երկրից (Մեծ Բրիտանիան լքել է ԵՄ-ն) մինչ օրս վավերացրել է 22 երկիր և Իտալիայի սենատը։ 2019 թ. հունիսի 1-ին հաստատվել է ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը։ Այն հստակ ժամանակացույցով նախատեսում է մինչև 2026 թ․ իրականացվելիք 152 միջոցառում. 2019 թ․ համար նախատեսված միջոցառումներն արդեն իրականացվել են, իսկ 2020 թ․ համար նախատեսվածներն իրականացման փուլում են։ 2020 թ. մայիսի 14-ին համաձայնագրի կատարման աշխատանքներին է անդրադարձել ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ նշանակալի առաջընթաց է եղել Հայաստանի ժողովրդավարական գործելակերպում, և նոր կոնտեքստն իրենց հնարավորություն է տալիս լիարժեքորեն իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Անդրեա Վիկտորին նաև անդրադարձել է վիզաների ազատականացման հարցին՝ նշելով, որ Հայաստանը շուտով կկարողանա հասնել այն կետին, երբ արդեն ԵՄ բոլոր անդամները պատրաստ կլինեն մեկնարկել երկխոսությունը: ԵՄ մակրոտնտեսական աջակցության ծրագրից Հայաստանն առայժմ չի օգտվի   Արմեն Աշոտյանը հարցազրույցում անդրադարձել էր նաև ԵՄ «մակրոտնտեսական աջակցություն» (MFA) գործիքին։ «Հիմա գանք այս ամենամեծ օգնությանը. այս կառավարության ֆինանսների նախարարը մի քանի անգամ՝ ԱԺ-ում էլ, ասաց, որ արտաքին պարտքը պետք է ավելացվի շուրջ 550 մլն դոլարով։ 250-ը Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են, բայց ԵՄ-ն շատ ձրի փող ա տալիս, էս փող-ծրագիրը էլի վարկ է, բայց սիմվոլիկ տոկոսադրույքով, ինչի մասին ասաց նաև ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Վարհեին։ Շատ մատչելի վարկեր են, ինչո՞ւ եք այն վարկը վերցնում, բայց ԵՄ-ինը չեք վերցնում, ես վստահ եմ, որ պայմանները ԵՄ վարկի ավելի լավն են»,- ասել էր նա՝ հավելելով, որ, ըստ ԵՄ իր աղբյուրների՝ ՀՀ-ին գումար առաջարկվել է, սակայն մերժվել է։  Հատկանշական է, որ այս թեմայով նախորդ հայտարարությունում Աշոտյանն այլ պնդում էր արել՝ նշելով, որ Հայաստանն ընդգրկված չի եղել այս ցուցակում, այսինքն՝ Հայաստանին չեն առաջարկել։ Fip.am-ը անդրադարձել էր նախորդ պնդմանը՝ մեջբերելով նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանի գրառումը, որ «ԵՄ մակրոֆինանսական աջակցության գործիքը վարկային մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանի Հանրապետությանը և կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության»։ Ապրիլի 22-ին Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել էր 3 միլիարդ եվրոյի չափով աջակցության ծրագիր՝ հարևանության և ընդլայնման բանակցությունների 10 գործընկեր պետությունների համար: Առաջարկված մակրոֆինանսական աջակցությունը տրամադրվում է վարկային մեխանիզմով։ ԵՄ հայտարարության մեջ հստակ նշված է, որ «Մակրոֆինանսական աջակցությունը» հասանելի կլինի նաև այն երկրների համար, որտեղ կլինեն դժվարություններ վճարային հաշվեկշռի հետ կապված:  Մանե Ադամյանը հարցազրույցում բացատրել էր, թե ինչու այս պահին վարկային միջոցներ ներգրավելու առաջարկը չեն ընդունել։ Ըստ նրա՝ ԵՄ-ն իր ներքին շուկայից վարկ է վերցնում և որպես հակաճգնաժամային գործիք ենթավարկավորում է գործընկեր երկրներն։ Այս օժանդակությունը ՀՀ-ին ևս առաջարկվել է և ցանկացած պահի կարիքի դեպքում կարող են դիմել և ստանալ։ Ավելին, բոլոր գործընկեր երկրների կողմից, նաև միջազգային բանկերի կողմից՝ Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, Եվրասիական բանկ և այլն, նման առաջարկներ եղել են։ «Եվ մենք գիտենք, որ ինչ-որ պահի դրա կարիքը կունենանք և անպայման այդ վարժությունը կանենք, թե ումից ինչքան, ինչ չափով վերցնենք»,- նշել էր նա։  Բացի այս, ԵՄ-ն որևէ երկրի վարկային աջակցություն տրամադրելիս հիմնվում է տվյալ երկրի վարկունակության վերաբերյալ ԱՄՀ-ի տված գնահատականի վրա, և որպես կանոն՝ մակրոֆինանսական աջակցության գործիքը կիրառվում է ի լրումն ԱՄՀ-ի կողմից տրամադրվող ֆինանսական օժանդակության։  Ինչ վերաբերում է Աշոտյանի պնդմանը, թե ԵՄ մակրոֆինանսական աջակցության վարկն ավելի լավ պայմաններով է, քան Արժույթի միջազգային հիմնադրամից վերցրած 280 մլն դոլար վարկային միջոցները, ուղղակի ենթադրություն է, քանի որ ԵՄ-ն ամեն երկրի հետ առանձին պայմանավորվածությամբ է վարկը տրամադրելու։  ԵԽ-ում Արևելյան գործընկերության հարցով քննարկմանը Հայաստանի մասին խոսք չի եղել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մայիսի 19-ի նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Արևելյան գործընկերության քաղաքականության ապագային և Covid-19-ի հասցրած վնասների մեղմմանն ուղղված Եվրամիության ֆինանսական աջակցության ծրագրերին Հարևանության բոլոր երկրներում և Թուրքիայում։   Նիստին այս հարցով զեկուցող ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նախ հակիրճ ներկայացրել է 2020 թ․ մարտի 18-ին Եվրոպական խորհրդի, Եվրոպական միության խորհրդի, Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի, ինչպես նաև ռեգիոնների հանձնաժողովի համատեղ հաղորդումը Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ։ Առանձնացրել է այն հիմնական հինգ երկարաժամկետ նպատակները, որոնց ուղղությամբ պետք է աշխատեն 2020 թվականից սկսած ԱլԳ բոլոր գործընկերների հետ և առկա պայմանագրային բազայից զատ՝ չի առանձնացրել որևէ ԱլԳ երկրի անուն։ Զեկույցի երկրորդ մասը վերաբերել է Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում Հարևանության երկրներին տրամադրված աջակցությանը։ Հանձնակատարը հերթով թվարկել է, թե որ նպատակի համար ընդհանուր ինչքան գումար է տրամադրվել ԵՄ Արևելյան և Հարավային գործընկերներին միասին վերցրած, ու նաև նշել է, թե վերը նշված ՄՖԱ վարկային աջակցության գործիքով (որից, ինչպես նշեցինք, Հայաստանը առայժմ հրաժարվել է) որ երկիրն ինչքան է ստացել։ Դրանից հետո պատգամավորները հանձնակատար Վարհեիին իրենց հուզող հարցերն են ներկայացրել Արևելյան գործընկերության երկրներում առկա խնդիրների վերաբերյալ՝ հիմնականում մատնանշելով այդ երկրներում առկա խնդիրները։ ԱլԳ երկրների վերաբերյալ բարձրացվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, փողերի լվացման հետ կապված խնդիրները Մոլդովայում և դրա դեմ պայքարը, Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և ընդդիմության առաջնորդների նկատմամբ կիրառվող ճնշումներն ու քաղբանտարկյալների հարցը, Բելառուսում ու Ադրբեջանում տիրող կոռուպցիան, լրագրողների, ակտիվիստների հետապնդումներն ու դրանց դեմ նախատեսվող քայլերը, Վրաստանում մինչ վերջերս առկա քաղաքական լարվածության հարցը և դրա ոչ ամբողջովին հարթված լինելը և այլն։ Արմեն Աշոտյանի դիտարկումը ճիշտ է, քանի որ այս համատեքստում Հայաստանի մասին որևէ անդրադարձ նիստում չի եղել։ ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալներն ըստ տարիների Խոսելով ԵՄ-ից Հայաստանին հատկացվող 92 մլն դրամ ֆինանսական աջակցության մասին՝ ՀՀԿ փոխնախագահը համոզմունք է հայտնում, որ այդ գումարը տրամադրվելու էր իրենց օրոք կնքված պայմանագրով. «Գնացեք ճշտեք, ընդամենը 10 տոկոս է ավելացել լավագույն դեպքում, պարզապես ԵՄ-ն այդ փողը պետք է տար այլ բարեփոխման համար մեր ստորագրածով, հիմա կորոնավիրուսի պատճառով այդ փողը բարեփոխումներից հանել են, վրան մի քիչ ավելացրել են և ասում են սա ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարում»։ 2017-2020 թվականների համար ԵՄ-ն, որպես գրանտ, ավելի քան 160 մլն եվրո աջակցություն է հատկացրել Հայաստանին, այսինքն՝ ստանձնած բարեփոխումների ծրագրերի համար տարեկան 40 մլն եվրո։ Սակայն տարեկան հատկացված գումարի ոչ ամբողջ մասն է պետությունը հասցրել ծախսել, և դրանք այս տարի ևս չօգտագործելու պարագայում ԵՄ-ն հետ կվերցնի։ 2019-ին «արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը», ԵՄ կողմից «Տարեկան գործողությունների ծրագրի» շրջանակում Հայաստանին տրամադրվել է հավելյալ 25 միլիոն եվրո, այսինքն՝ 65 մլն, որը տրամադրվում էր ԵՄ հովանոցային ֆոնդից՝ բացառապես քաղաքական որոշմամբ։  2020-ին համաճարակի դեմ պայքարի շրջանակում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի մոտ 92 մլն եվրո։ Այս թվի մեջ մտնում են վերաբաշխումներ՝ ինչպես 2017-2020 թ․ համար նախատեսված 160 միլիոն եվրո աջակցությունից, այնպես էլ 2018 թ․ հետո Հովանոցային ֆոնդից Հայաստանին հատկացված հավելյալ աջակցությունից։  Ի դեպ, Եվրոպական միության՝ ԱլԳ 6 երկրներին COVID-19-ի դեմ պայքարելու համար տրամադրած ֆինանսական աջակցության գումարները տեղաբաշխվել են հետևյալ կերպ․ —       Հայաստան՝ 92 մլն եվրո  —       Ադրբեջան՝ 14 մլն եվրո —       Բելառուս՝ 60 մլն եվրո —       Վրաստան՝ 183 մլն եվրո —       Մոլդովա՝ 87 մլն եվրո  —       Ուկրաինա՝ 190 մլն եվրո Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Արմեն Աշոտյանի մատնանշած խնդիրները և համոզմունքը, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում առկա են խնդիրներ, մանիպուլյատիվ են և մեծամասամբ սխալ։  Նելլի Լազարյան
18:31 - 25 մայիսի, 2020
Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը |armenpress.am|

Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի հետ կապված հատվածը չհիշատակելը եղել է թարգմանչի բացթողումը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն անհիմն է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից փետրվարի 13-ին արված մամուլի հայտարարությունների հետ կապված բոլոր շահարկումները։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայտնում ենք, որ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված նախադասությունը չհիշատակելը եղել է թարգմանչի կողմից բացթողում, և եթե վարչապետի լրատվական ծառայությունը որևէ տեղեկատվություն ցանկանար թաքցնել կամ չներկայացնել, ապա վարչապետի գրեթե բոլոր հանդիպումներն ուղիղ հեռարձակմամբ չէր ներկայացնի։ Տեղեկացնում ենք նաև, որ վարչապետի պաշտոնական կայքում շահարկվող հատվածի թարգմանությունը ներառվել է»,- ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ: Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրել էր, որ Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա: Նա հավելել էր, որ այդ հատվածը բացակայում է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:  
14:43 - 15 փետրվարի, 2020
Արմեն Աշոտյանը ստում է. Սերժ Սարգսյանը հստակ ասել է, որ պատրաստ է թողնել 7 շրջանները |fip.am|

Արմեն Աշոտյանը ստում է. Սերժ Սարգսյանը հստակ ասել է, որ պատրաստ է թողնել 7 շրջանները |fip.am|

fip.am: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն  «ՍիվիլՆեթում» Արշալույս Մղդեսյանի հետ հարցազրույցում պնդել է, թե երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց 7 շրջան զիջելու մասին ուղիղ հայտարարություն չի արել։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայիս իշխանությունների քաղաքականության և զիջողականության թեզին։ Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը 2011-ին Կազանում ասել է, որ պատրաստ է զիջել 7 տարածքներ, ինչի մասին 2016-ին հայտնել է նաև ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում, Արմեն Աշոտյանը հակադարձում է, որ դա սխալ է։ «Սերժ Սարգսյանը չի ասել, որ պատրաստ է եղել, ասել է՝ «они думали, что мы готовы», դուք լրագրող եք․․․ «они думали, что мы готовы», մի հատ լսեք, լրիվ ուրիշ իմաստային բան ա ասել»,— պնդում է Աշոտյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել Աշոտյանի այս պնդումը՝ ուսումնասիրելով 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Սպուտնիկ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Սերժ Սարգսյանը խոսում է կարգավիճակի դիմաց զիջումների մասին։ Սերժ Սարգսյանը հստակ ասել է Հարցազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանն առնչվող՝ Դմիտրի Կիսելյովի հարցին, մասնավորապես, ասել էր․ «Մենք հանդիպեցինք Մայենդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ 3 սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված՝ ադրբեջանական 7 շրջանները։ Թողնում ենք տարածքները, հեռանում»,- հայտարարել էր Սարգսյանը։ Կիսելյովի հարցին, թե հայկական կողմը պատրա՞ստ է վերադառնալու այդ փաստաթղթին և այն գործող համարել, նա պատասխանել էր. «Մենք պատրաստ ենք այդ երեք սկզբունքների հիման վրա գնալ խնդրի կարգավորմանը, բայց միայն՝ այդ երեք սկզբունքների հիման վրա»: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սերժ Սարգսյանը, ինչպես Արմեն Աշոտյանն է պնդում, չի ասել, որ նրանք կարծում էին, թե մենք պատրաստ ենք զիջումների, այլ հստակ ասել է, որ «այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված՝ 7 ադրբեջանական շրջանները, մենք պատրաստ էինք թողնել, հեռանալ»։ Այսպիսով, Արմեն Աշոտյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը։      
08:49 - 06 դեկտեմբերի, 2019
Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված "ուսադիրներս" ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»
11:06 - 14 մայիսի, 2019
Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը․ Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, գրում է․  «Հերթական առասպելը Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին: Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին: Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ: Կարծում եմ, որ մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ»:      
13:52 - 23 ապրիլի, 2019