Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը․ Արմեն Աշոտյան
13:52 - 23 ապրիլի, 2019

Սերժ Սարգսյանը հրաժարականի որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառմանը, գրում է․ 

«Հերթական առասպելը

Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին:

Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին:

Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ:

Կարծում եմ, որ մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ»:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել