Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Աշոտյան
15:46 - 18 հունիսի, 2021

Իշխանությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Արմեն Աշոտյան

Այսօր ուզում եմ անդրադառնալ մի շարք իրադարձություների։ Թույլ տվեք ասուլիսը մեկնարկել հետևյալ անհանգստացնող տեղեկատվությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում այս երկու օրերի ընթացքում մեծաթիվ ահազանգեր են կուտակվել, առ այն, որ իշխանությունը զգալով կանխատեսելով գալիք պարտությունը վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա։ Մանավորապես, գործի է դրվել իշխանական ուժային եռյակը՝ ոստիկանությունը, դատախազություն, ԱԱԾ, և ուզում եմ Ձեզ հատիկ- հատիկ պատմել, թե ինչ  է հրահանգված այդ կառույցներին և ինչ է հիմա կատարվում։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես պատմեց․

«Սկսենք ԱԱԾ-ից, վաղ առավոտից Երևանի մի շարք վարչական շրջաններում, այդտեղից ունենք հստակ ահազանգեր ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում ու խուզարկություն են իրականցնում «Պատիվ ունեմ» դաշինքի  տեղական շտաբերի պետերի նկատմամբ, առանց որևէ հիմքի։ Մասնավորապես, Զեյթուն վարչական շրջանների մեր նախընտրական շտաբերի պետերին։

Այս ապօրինի գործողության նպատակն է նախ և առաջ ճնշում գործադրել մեր նախընտրական թիմի վրա, զրկել մեր շտաբի պետերին այսօր վերջին համապատասխան քարոզչական աշխատանքներից։ Գալիք երկու օրվա ընթացքում խափանել, խաթարել շտաբերի նորմալ գործունեությունը։

Հաջորդը ոստիկանությունն է, ոստիկանական տարբեր բաժանմունքներ հանրապետությունով մեկ հրավիրում են տարբեր ազդեցիկ մարդկանց և իրենց հետ տանում են պրոֆիլակտիտ զրույցներ։ Պրոֆիլակտիկ զրույց եզրույթը իմը չէ, ոստիկանությանն է, որը հիմնավորում է այս կամ այն մարդուն իրենց մոտ հրավիրելու փաստը։

Այդ զրույցի էությունը, նպատակը այն է, որ «քեզ խելոք պահի, մեկա մենք ընտրվելու ենք, ու դու քո հալը կտեսնես, հանգիստ մնա, մի խառնվի, մի աշխատի, քարոզչությամբ մի զբաղվի, թե չէ մենք հաղթելու ենք ու կհանդիպենք   հունիսի 21-ին»։

Հաջորդը գլխավոր դատախազությունն է, որն իջեցրել է հրահանգ իր ստորաբաժանումներին և երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր  համայքնների, մարզերի ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ այլ հիմնարկների ղեկավարներ, որոց հետ տարվում է հետևյալ սպառնալիքներով լի զրույցը, որ եթե քեզ խելոք չպահես, եթե ընդդիմության համար ես աշխատում, ապա գիտես մեզ համար հինգ րոպեի հարց է քո վրա սարքել քրեական գործ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել