ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Գնել Հասրաթյանը, տեղակալը՝  Վրեժ Գալոյանը։

30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2021 թվականի հունիսի 14-25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 36 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 40.239.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 14 դեպքով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես. Բուսական աշխարհի պահպանության ոլորտ  Արձանագրվել է 32 դեպք, որից 29-ով հաշվարկվել է 39.249.550 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 780.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 990.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (ընդհանուր՝ 1.474.800 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 857.600 ՀՀ դրամ: 
10:25 - 02 հուլիսի, 2021
ԲԸՏՄ-ն հիշեցնում է խոզանները, խոտհարքերն ու անտառածածկ տարածքները հրդեհելու տուգանքների մասին

ԲԸՏՄ-ն հիշեցնում է խոզանները, խոտհարքերն ու անտառածածկ տարածքները հրդեհելու տուգանքների մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով: Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:
12:45 - 30 հունիսի, 2021
Մասիսի աղբավայրի հրդեհի հետևանքներն ուսումնասիրելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով ՇՄ նախարարությունը գրություն է ուղարկել ԲԸՏՄ

Մասիսի աղբավայրի հրդեհի հետևանքներն ուսումնասիրելու և միջոցներ ձեռնարկելու նպատակով ՇՄ նախարարությունը գրություն է ուղարկել ԲԸՏՄ

Մասիս քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել է Մասիս քաղաքի աղբավայրի հրդեհման հետևանքով քաղաքի և հարակից գյուղերի՝ ծխի մեջ հայտնվելու, ինչպես նաև ճանապարհամերձ հատվածում շինաղբ թափելու վերաբերյալ։   Շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տարածքում շրջայց իրականացնելու, դեպքի հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։   «Հիշեցնենք, որ Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքն արգելվում է աղբը պահել և թափել դրա համար չսահմանված կամ չնախատեսված վայրերում: Ցանկացած տեսակի աղբը, այդ թվում և շինաղբը, պետք է թափել միայն դրա համար նախատեսված օրինական աղբավայրերում։   Հարգելի՛ քաղաքացիներ, աղբի փոխադրման իրականացումը պետք է կազմակերպվի` նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի աղտոտումը: Եվս մեկ անգամ հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։   Մաքուր պահենք մեր շրջակա միջավայրն ու չաղտոտենք բնությունը»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ։  
15:15 - 23 մայիսի, 2021
Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված 1.375.205 ՀՀ դրամ վնաս

Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված 1.375.205 ՀՀ դրամ վնաս

2021 թվականի ապրիլի 17-ին «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում կատարված ծառահատումների վերաբերյալ տեղադրված լուսանկարների հիման վրա շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան գրություն էր ուղարկել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները տեղում կատարել են տարածքի ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ։ Հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնաս, որը կազմել է 1.375.205 ՀՀ դրամ։ Համապատասխան նյութերը ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել շրջակա միջավայրի նախարարություն։
16:48 - 21 ապրիլի, 2021
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տնօրենը վարազի ապօրինի որսի չի մասնակցել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տնօրենը վարազի ապօրինի որսի չի մասնակցել

Տարածված տեղեկատվությունը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը: «Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները»,- ասված է գրառման մեջ: Հիշեցնենք, որ օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ էին հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։
19:14 - 09 մարտի, 2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել կենդանական և բուսական աշխարհը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել կենդանական և բուսական աշխարհը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական և բուսական աշխարհը: Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագներն են` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար:Թռչուններ  Վարդագույն հավալուսն 100 000 դրամ Գանգրափետուր հավալուսն 200 000 դրամ Մեծ ձկնկուլ 75 000 դրամ Մեծ սպիտակ տառեխ 20 000 դրամ Փոքր ձկնկուլ 75 000 դրամ Տարգալկտուց 200 000 դրամ Քաջահավ 75 000 դրամ Սովորական ֆլամինգո 200 000 դրամ Մոխրագույն սագ 100 000 դրամ Թշշան կարապ 200 000 դրամ Կանչող կարապ 200 000 դրամ Խայտաբղետ բադ 25 000 դրամ Մոխրագույն բադ 25 000 դրամ Լայնաքիթ բադ 25 000 դրամ Մարմարյա մրտիմ 100 000 դրամ Տուրպան 25 000 դրամ Սպիտակագլուխ բադ կամ սավկա 100 000 դրամ Կարմրախածի սագ 100 000 դրամ Սովորական ջրարծիվ 100 000 դրամ Սովորական կարմիր ցին 100 000 դրամ Սովորական դաշտային մկնաբազե 50 000 դրամ Տափաստանային մկնաճուռակ 250 000 դրամ Մարգագետնային մկնաբազե 50 000 դրամ Եվրոպական տյուվիկ 50 000 դրամ Եվրոպական օձակեր 75 000 դրամ Տափաստանային արծիվ 75 000 դրամ Սովորական բլրային արծիվ 75 000 դրամ Հարավեվրոպական բերկուտ 150 000 դրամ Սովորական սպիտակապոչ արծիվ 250 000 դրամ Նախասիական մորուքավոր արծիվ 250 000 դրամ Գիշանգղ 400 000 դրամ Սև անգղ 400 000 դրամ Սպիտակագլուխ անգղ 250 000 դրամ Սովորական բալոբան 250 000 դրամ Միջերկրածովային բազե 250 000 դրամ Կովկասյան սապսան 250 000 դրամ Սովորական աղավնաբազե 50 000 դրամ Սովորական մանրաբազե 50 000 դրամ Կովկասյան մարեհավ 50 000 դրամ Կասպիական հնդկահավ 125 000 դրամ Մոխրագույն կռունկ 300 000 դրամ Ճախրուկ 20 000 դրամ Կտցար ոտնացուպիկ 25 000 դրամ Բզակտուց 25 000 դրամ Կտցար կաչաղակ 25 000 դրամ Հայկական արծաթափայլ որոր 25 000 դրամ Կովկասյան թավոտն բվիկ 25 000 դրամ Պարսկական կանաչ մեղվակեր 25 000 դրամ Արևմտյան սև փայտփոր 25 000 դրամ Արևելյան կարմրագլուխ շամփրուկ 25 000 դրամ Եվրոպական ալպիական ճայ 30 000 դրամ Եվրոպական սև ագռավ 25 000 դրամ Եվրոպական ճուռականման շահրիկ 25 000 դրամ Երգող շահրիկ 25 000 դրամ Հաստակտուց քարադր 20 000 դրամ Եևավիզ քարաթռչնիկ 15 000 դրամ Ասիական շիկապոչ քարաթռչնիկ 20 000 դրամ Խայտաբղետ ժայռային կեռնեխ 15 000 դրամ Կապույտ ժայռային կեռնեխ 15 000 դրամ Իրանական կապտափող 15 000 դրամ Իրանական սովորական ճոճհավ 15 000 դրամ Սոխականման ճռիկահավ 20 000 դրամ Հնդկական եղեգնաթռչնակ 20 000 դրամ Սպիտակափող սոխակ 15 000 դրամ Միջերկրածովային երաշտահավ 15 000 դրամ Հայկական մեծ ժայռասիտեղ 25 000 դրամ Կարմրաթև պատասող 25 000 դրամ Ալպիական սերինոս 15 000 դրամ Կարճամատ ճնճղուկ 15 000 դրամ Նախասիական անապատային խածկտիկ 15 000 դրամ Ժայռային վարսակուկ 15 000 դրամ Կարմրակտուց վարսակուկ 15 000 դրամ։    
22:30 - 18 փետրվարի, 2021
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 20 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է իրավախախտման 20 դեպք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10.938.600 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է Տեսչական մարմնի հանրային կապերի բաժինը: Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 332.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 7.933.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 153.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 3.005.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 179.400 ՀՀ դրամի չափով վնաս: ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 587.550 ՀՀ դրամ: 
12:52 - 15 փետրվարի, 2021
Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 14 մլն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 14 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 217.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ   Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 175.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նշվածն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 250.000 ՀՀ դրամ:ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (108.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։
10:27 - 07 փետրվարի, 2021
Շրջակա միջավայրին արձանագրված 35 դեպքով հասցվել է ավելի քան 5 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

Շրջակա միջավայրին արձանագրված 35 դեպքով հասցվել է ավելի քան 5 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 35 դեպքով հաշվարկվել է 5.349.850 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Նախկինում արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 670.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրված 22 դեպքով հաշվարկվել է 4.162.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 130.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ   Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 1.187.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 540.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։   Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում   Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 6 գործ (869.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։   Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 141.150 ՀՀ դրամ:   Տեսանյութը՝ ստորև:
13:31 - 02 փետրվարի, 2021
Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է ավելի քան 7 մլն դրամի չափով վնաս՝ հասցված շրջակա միջավայրին

Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է ավելի քան 7 մլն դրամի չափով վնաս՝ հասցված շրջակա միջավայրին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 28-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 7.084.050 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 4 գործ (771.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 479.900 ՀՀ դրամ:
10:15 - 19 հունվարի, 2021
Արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 19 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 19 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի 21-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 21 դեպքով հաշվարկվել է 19.248.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։Նախկինում արձանագրված 21 դեպքով հաշվարկվել է 100.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտԱրձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 16.943.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 19 դեպքով հաշվարկվել է 10. 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 2.270.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտԻրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 34.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։Նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (777.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.397.140 ՀՀ դրամ:
11:32 - 12 հունվարի, 2021
Շրջակա միջավայրին հասցվել է 16 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 16 միլիոն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 23-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 16.014.800 ՀՀ դրամի վնաս, 4-ով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Նախկինում արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 345.438 ՀՀ դրամի վնաս, նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 16.014.800 ՀՀ դրամի չափով՝ շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրված 4 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 50.000 ՀՀ դրամի վնաս։   Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 295.438 ՀՀ դրամի վնաս, նշանակվել է 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Հաշվետվությունների՝ սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 8 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։   ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (350 000 ՀՀ դրամի վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.640.438 ՀՀ դրամ:
11:29 - 23 դեկտեմբերի, 2020