Անի Սամսոնյան

Անի Տաճատի Սամսոնյանը (փետրվարի 10, 1990Երեւան) «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է:

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.` ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը: Ներկայում սովորում է  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում:

2010-2012թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.` «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.` «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.` «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:

2017-2018թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ: 2018-2019թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունն ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին
 |aysor.am|

ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունն ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին |aysor.am|

aysor.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունը ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին: «Իշխանությունը չունի կամք՝ ատելության դեմ պայքարելու, սիրո և համերաշխության օրակարգը կյանքի կոչելու: «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ու ես դադարեցնում ենք մեր մասնակցությունը ԱԺ-ում ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: Այսպիսով մենք հայտնում ենք մեր անվստահությունն ու ասում, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում մենք անելիք չունենք», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:    
18:06 - 11 փետրվարի, 2020
Իշխանությունը փորձում է մանիպուլացնել ԵԽԽՎ համազեկուցողների իրական նպատակը. Անի Սամսոնյան |tert.am|

Իշխանությունը փորձում է մանիպուլացնել ԵԽԽՎ համազեկուցողների իրական նպատակը. Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: Ակնհայտ է, որ շատ կոշտ հայտարություն են ներկայացրել ԵԽԽՎ համազեկուցողները, որում կան մի շարք ակնարկներ, որոնք վկայում են, որ ՀՀ միջազգային վարկը՝ ժողովրդավարության առումով վտանգի տակ է: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությանը: Սամսոնյանի խոսքով՝ համազեկուցողների արձանագրությունն առ այն, որ Հայաստանում իշխանության երեք ճյուղերի միջև բարձր լարվածություն կա, հատուկ է նշվել «բարձր» բառը՝ նպատակ ունենալով հասկացնել թե՛ իշխանություններին, թե՛ հասարակությանը, որ սա վտանգ է երկրի ժողովրդավարության և ինստիտուտների գործունեության անվտանգության համար: «Հիշեցնում են ինստիտուտների հավասարակշռման և զսպման մեխանիզմների մասին, դրանց գործունեության նկատմամբ հարգանքի անհրաժեշտության մասին, որով ցանկանում են ակնարկել, որ քաղաքական իշխանությունները խախտում են իշխանությունների տարանջատման կարևորագույն սկզբունքը»,-նշեց պատգամավորը: Վերջինս ընդգծեց, թե իշխանության ներկայացուցիչները հայտարարությունը ներկայացնում են հատվածական. «Հայտարարությունում ասվում է, որ մինչ այսօր իշխանությունը պահպանում է իրավիճակի հանգուցալուծման իրավական ճանապարհը, և մեր իշխանական գործընկերները զեկույցի հենց այս մասն են դուրս բերում՝ փորձելով դրա շուրջ կառուցել զեկույցի ամբողջ միտքն ու իմաստը, և հանրությանը ներկայացնել, թե համազեկուցողները ողջունում են նրանց բոլոր գործողությունները: Բայց համազեկուցողները նկատի ունեն, որ եթե ՍԴ դատավորները չօգտվեն այդ հնարավորությունից, մնացած բոլոր ճանապարհները կհամարվեն ոչ իրավական, և պետք է կանգ առնել, չշարունակել: Նրանք նկատի ունեն, որ ներկայումս քաղաքական գործիչներն անում են հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղված են դատական իշխանության դեմ, ինչը շատ մտահոգիչ է»: Սամսոնյանն ընդգծեց նաև, թե վերջին մեկ տարվա ընթացքում այդ մտահոգությունները հայտնել է նաև «Լուսավոր Հայաստան»-ը՝ նշելով, որ քաղաքական իշխանությունն իր քաղաքական կոչերով և հայտարարություններով խիստ վնասում է դատական համակարգի հեղինակությանն ու խախտում իշխանությունների տարանջատման սկզբունքը: Սամսոնյանը կարևորեց, որ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ նշվել է, որ Եվրոպայի խորհուրդը ներգրավված է Հայաստանում կատարվող մի շարք բարեփոխումներում, որոնցում ցուցաբերում է իր աջակցությունը, և այս վարքագիծը շարունակելու դեպքում Հայաստանը կարող է կորցնել նաև այդ աջակցությունը:
11:51 - 01 փետրվարի, 2020