factor.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ասաց, որ իրենք քննարկել են հանրաքվեի վերաբերյալ քաղաքացիներից ստացվող ահազանգերի հարցը:
Դիտարկմանը, թե իշխանությունից ասում են՝ իրենց վրա ցեխ են շպրտում ԼՀԿ-ից՝ հանրաքվեից առաջ վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ հայտարարություններ անելով, Սամսոնյանն ասաց, որ իրենք իշխանության վրա ցեխ շպրտելու նպատակ չունեն:
Նա շեշտեց, որ առայժմ ահազանգեր են ստանում այն մասին, որ մարզպետները վարչական ռեսուրս են կիրառելու և հանրաքվեի օրը լցոնում է տեղի ունենալու, իսկ երբ փաստեր ունենան՝ կհրապարակեն: Պատգամավորը կարծիք հայտնեց նաև դատաիրավական համակարգի բարեփոխումների նախագծի վերաբերյալ:
comment.count (0)