aysor.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունը ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին:
«Իշխանությունը չունի կամք՝ ատելության դեմ պայքարելու, սիրո և համերաշխության օրակարգը կյանքի կոչելու: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ու ես դադարեցնում ենք մեր մասնակցությունը ԱԺ-ում ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: Այսպիսով մենք հայտնում ենք մեր անվստահությունն ու ասում, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում մենք անելիք չունենք», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
comment.count (0)