Վազգեն Մանուկյան

Վազգեն Միքայելի Մանուկյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ։

Ծնվել է 1946 թվականի փետրվարի 13-ին։

Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Մինչեւ 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ:

1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից` «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահն էր:

1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների եւ համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը:

1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետեւ պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: 

1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, 2009-2019 թվականներին ՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ:

2020 թվականի նոյեմբերից 17 ընդդիմադիր կուսակցությունների հետ մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին, նշյալ կուսակցությունների վարչապետի թեկնածուն է։

Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր հենարանները՝  երկրի նախագահ, բանակ, եկեղեցի, հույս ունեմ՝ հերթը կհասնի Ոստիկանությանը և ԱԱԾ-ին. Վազգեն Մանուկյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր հենարանները՝ երկրի նախագահ, բանակ, եկեղեցի, հույս ունեմ՝ հերթը կհասնի Ոստիկանությանը և ԱԱԾ-ին. Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամաց-կամաց կորցնում է իր հենարանները, և ես հույս ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ևս կմիանան շարժմանը և երես կթեքեն նրանից: Այս մասին  Բաղրամյան պողոտայում իրականացվող ակցիայի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Փաշինյանը կորցնում է հենարաններ՝ եկեղեցի, բանակ, նախագահը իր հետ չէ, և հույս ունեմ՝ հերթը կհասնի Ոստիկանությանը և ԱԱԾ-ին: Ցանկացած երկրում, երբ իշխանություն է փոխվում, երբեք չի լինում, որ 100%-ը կողմ է լինում իշխանափոխությանը: Հայաստանում 80 %-ն առնվազն դեմ է իշխանությանը, և մի զգալի մասը նաև պահանջում է նրա հրաժարականը»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նաև անդրադարձ կատարեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի հարցին, որը, ըստ Մանուկյանի, անօրինական է:«Նիկոլ Փաշինյանն անօրինական ձևով ուզում է հանել Օնիկ Գասպարյանին, ինչը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին, իսկ դա իրավիճակի սրում է, և առհասարակ Փաշինյանը միշտ իրավիճակը սրում է»,- մեկնաբանեց Վազգեն Մանուկյանը: Նա նաև մեկնաբանեց այսօրվա ԱԺ-ի արտահերթ նիստը, որը տեղի չունեցավ, այն  նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: «Արհեստական կերպով քվորում չեն ապահովել, և նիստը տեղի չի ունեցել, եթե ժողովրդի ճնշումը մեծ լինի, նրանք ստիպված կլինեն արձագանքել»,- մեկնաբանեց նա: Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ եթե չիրագործվի առաջին նախագիծը, կլինի 2-րդը, որը պետք է իրականացնի ժողովուրդը: «Ես կարծում եմ՝ մեր առաջին նախագիծն իրեն արդարացնում է, գրեթե չի մնացել գոնե մեկ ինստիտուտ, որը չպահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսինքն` նա կորցնում է իր հենարանները: Երկրորդ նախագիծը ոչ թե մենք ենք իրականացնելու, այլ ժողովուրդը, քանի որ բախում է տեղի ունենալու, անհամաձայնությունների շղթա»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
13:58 - 26 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին․««Իմ քայլը» խմբակցության հարգելի՛ պատգամավորներ, Ձեզ եմ դիմում՝ իբրև Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության քաղաքական գործընթացների անմիջական մասնակից, գործիչ, ով կանգնած է եղել անկախ պետականության կերտման, Արցախյան ազատամարտի հաղթանակի ակունքներում: Ձեզ դիմելու նպատակը մեկն է՝ ներկայացնել պահի լրջությունը և այն հետևանքները, որոնք կարող են կործանարար լինել մեր պետության ու ժողովրդի համար: Վերջին պատերազմը, որի խայտառակ հանգուցալուծումը եղավ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունն ու մինչ օրս շարունակվող գործընթացները, նոր տագնապալի իրավիճակ են ստեղծում երկրում և նրա շուրջ: Ավելին, մենք այժմ կանգնած ենք ինքնիշխանության էական նվազման և տարածաշրջանում անպաշտպան և երրորդական մի պետության վերածվելու իրական վտանգի առաջ: Ես հասկանում եմ այն ոգևորությունը, որով դուք ստանձնեցիք իշխանության պատասխանատվությունը՝ համոզված լինելով, որ Փաշինյանի առաջնորդությամբ կերտելու եք նոր երկիր, որտեղ կգերակայեն օրենքն ու արդարությունը, երկիր, որը կլինի ժամանակակից, զարգացած ու հզոր՝ դառնալով ողջ հայության հպարտության ու արժանապատվության կենսակայանը: Ցավոք, եղավ ճիշտ հակառակը: Այսօր իրողությունն այն է, որ ոչ միայն մեր երկիրը, այլև դուք, միգուցե և ձեր կամքից անկախ, հայտնվել եք ծուղակում: Հանգամանքների բերումով դուք կրում եք այս սարսափելի իրողության պատասխանատվությունը, իրողություն, որին շատերդ աջակից եք, բայց ոչ անմիջական մեղավոր: Երկրին ծառայելու ձեր անկեղծ մղումն ու ոգևորությունը օգտագործել են և ձեզ դավաճանել: Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, այս կամ այն ձևով հեռանալու է՝ սև բիծ թողնելով մեր պատմության մեջ: Մի՛ վերցրեք այդ սև բիծը ձեզ վրա: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ու ողջ հրամանատարական կազմի այսօրվա հայտարարությունը քաղաքական կողմնապահության մասին հայտարարություն չէ, այլ ահազանգ, որ ձեր քաղաքական ուժի ղեկավարի անմիջական գործողությունների հետեւանքով վտանգված է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը: Քաղաքական ողջամտությունը պահանջում է այս անգամ անել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլը և ձերբազատվել այդ ծանր բեռից՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, քանի որ այն այլևս չի ծառայում այն սկզբունքներին ու նպատակներին, որոնց համար դուք միացել եք այդ թիմին: Դա նաև ավագի իրավունքով իմ հորդորն է ձեզ: Առավել ևս, որ ձեր դերն ու կշիռը՝ որպես անհատներ, ամեն պատեհ առիթով ստորադասվում է մեկ հոգու իշխանությանը և ի ցույց դրվում, թե դուք ոչինչ եք առանց այդ մեկ հոգու: Դո՛ւրս եկեք խմբակցությունից և գործե՛ք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնե՛ք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա: Կարևոր է, որ դուք որոշում կայացնեք ոչ թե հանրային ճնշման տակ, այլ ողջ խորությամբ գիտակցելով պահի լրջությունը: Հ.Գ. Պատրաստ եմ հանդիպել ձեզ հետ ցանկացած ձևաչափով և առավել խորությամբ ձեզ հետ միասին քննարկել ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ապագայի հետ կապված բոլոր հարցերը: Վազգեն Մանուկյան 25.02.2021թ.»։
22:17 - 25 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավիճակի հանգուցալուծման  շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու հրավերին: Ազգային ժողովի մոտ հավաքի ընթացքում,  անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե պատրաստ են կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ, Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից: «Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- մանրամասնեց Մանուկյանը:
17:47 - 25 փետրվարի, 2021
Կոչ եմ անում «Իմ քայլը»-ի պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ. Վ․ Մանուկյան |tert.am|

Կոչ եմ անում «Իմ քայլը»-ի պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ. Վ․ Մանուկյան |tert.am|

tert.am: Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, նա փորձում է ժողովրդին բանակի դեմ հանել, դա իր ձեռագիրն է, ժողովրդին բաժանել տարբեր հատվածների և բախումներ հրահրել, դրա համար մեզ պետք է վճռականություն և զսպվածություն: Առաջին փուլն է, որ Նիկոլ Փաշինյանին այսօր դեն շպրտենք, և սկսվում է երկրորդ փուլը՝ վերականգնել մեր հայրենիքը և ստեղծել արդար, հզոր Հայաստան. այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ժամանակ նշեց շարժման առաջնոր Վազգեն Մանուկյանը: «Այսօր բանակի և ժողովրդի միասնության օրն է այսօր դա առավել ևս ընդգծվեց, սա հեղաշրջում չէ, բանակը ունի սահմանադրական իրավունք նշել ամենակարևոր թշնամուն, որն սպառնում է ՀՀ անվտանգությանը և նա նշեց՝ դա նիկոլ Փաշինյանն է: Մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն այդ մարդն է, որն պետք է հեռացվի»,- նշեց նա: Վազգեն Մանուկյանը կոչով դիմեց Ոստիկանությանը, ԱԱԾ և պետական մյուս կառույցներին միանալ բանակին, միասնական անել հայտարարություն և պահպանել ժողովրդի անդորրը։«Կոչ եմ անում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք ընկել են ծուղակի մեջ՝ դուրս եկեք այդ ծուղակից, խմբակցությունից, մի վերցրեք այդ սև բիծը ձեր վրա, միևնույն է՝ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի վրա մնալու է սև բիծ, մի մարդ, որ ջարդեց մեր երկիրը և ամեն օր շարունակում է անել դա: Կոչ եմ անում ժողովրդին, հավաքվել այստեղ, մենք պետք է վերջացնենք այն, ինչ սկսել ենք: Դիմում եմ շրջանների ժողովրդին տեղերում հանրահավաքներ անել, ինչքան շատ ու հզոր լինենք, այնքան դժվար կլինի նրան բախումներ առաջացնել»,– ասաց նա: Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։  
16:11 - 25 փետրվարի, 2021
«Հայրենիքի Փրկության Շարժումը» ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը

«Հայրենիքի Փրկության Շարժումը» ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը

Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այս մասին նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Ֆեյսբուքի իր էջում։ «Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։ Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։ Կո՛չ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը Հայրենիքի փրկության շարժման խորհուրդ Վազգեն Մանուկյան 25․02․2021 թ․»,- նշված է հայտարարության մեջ։
13:44 - 25 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտվել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա. Սիմոնյան |1lurer.am|

Վազգեն Մանուկյանի քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտվել է, բայց իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա. Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Վազգեն Մանուկյանը հին աճպարար է՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերջին հայտարարությունները, որ եթե ընդդիմության դեմ իշխանություններն իրենց «պլանկան բարձրացնեն», ընդդիմությունն էլ նույնը կանի: «Իշխանությունը որևէ պլանկա բարձրացնելու խնդիր չունի: Իշխանությունն իշխանություն է, որտեղ կան ոստիկանություն, ԱԱԾ, ներքին զորքեր և այլն: Այսինքն՝ մենք իրանց հետ ինչպե՞ս պետք է պլանկա բարձրացնենք: Մե՞նք էլ պետք է դուրս գանք հրապարակներ, բռնության կոչեր ու անպատասխանատու հայտարարություններ անենք: Կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը իր քաղաքական կարիերան ևս մեկ անգամ ավարտել է, ուղղակի իրեն չեն ասում, որ իր տրամադրությունը չփչանա»,- նշեց Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը նաև հավելեց, որ Վազգեն Մանուկյանն ու իրեն սատարողները գտնվում են ցայտնոտի մեջ: «Ակնհայտ է դարձել, որ Վազգեն Մանուկյանը բալաստ է ընդդիմադիր ուժերի համար, և նրանք փորձում են ամեն կերպ տարանջատվել: Նրանք իրարամերժ հայտարարություններ են անում և իրենց վրա չեն վերցնում Մանուկյանի ասածների պատասխանատվությունը»,- ասաց Սիմոնյանը՝ հիշեցնելով նաև 1996 թ. դեպքերը, երբ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրավել էին ԱԺ շենքը և ծեծի ենթարկել ԱԺ նախագահին ու փոխնախագահին:
12:52 - 23 փետրվարի, 2021
Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց հաջորդ օրվա քայլերի մասին

 |armenpress.am|

Ընդդիմադիրների երթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում. Սաղաթելյանը հայտնեց հաջորդ օրվա քայլերի մասին |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը փետրվարի 23-ի առավոտյան նախատեսում է հավաքվել կառավարական երրորդ մասնաշենքի մոտ՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը, այնուհետև՝ երեկոյան երթով շարժվել դեպի Դատախազության, Ոստիկանության շենքեր: Ֆրանսիայի հրապարակում այս մասին հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Ես հավաստիացնում եմ ձեզ, որ այս մեր երթերով, բողոքի հսկայական ակցիաներով խաթարելու ենք ամբողջ հասարակական կյանքը և հասնելու ենք իշխանափոխության»,-նշեց նա ու վստահեցրեց, որ պարալիզացնելու են մայրաքաղաքը և ամբողջ Հայաստանը: Սաղաթելյանը, դիմելով երթի մասնակիցներին, տեղեկացրեց, որ վաղը՝ փետրվարի 23-ին ունեն երկու կարևոր գործողություն: Ըստ իր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը ժամը 11:30-ին գնալու է կառավարության երրորդ մասնաշենք, Սաղաթելյանը կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին գնալ կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի ազատ տեղաշարժը: «Դրանից հետո երեկոյան ժամը 18:30-ին հավաքվում ենք Հանրապետության մետրոյի կայարանի մոտ՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղից տեղի է ունենալու երթ՝ դեպի Դատախազություն, այնուհետև Ոստիկանություն: Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով»,-ասաց Սաղաթելյանը: Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի) ժամը 18:00-ին մեկնարկել էր ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» երթը: Այն հասավ մինչև Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ նաև շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
20:56 - 22 փետրվարի, 2021
Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու․ Անդրանիկ Քոչարյան |civilnet.am|

civilnet.am: Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։ «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը։ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը պահում է ոչ թե շենքերը, այլ պետականությունը և նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»,- նշել է Քոչարյանը։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու նպատակով առաջարկել էր ապստամբությամբ վերցնել իշխանությունը․ «Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,- ասել էր Մանուկյանը: Նշենք, որ այս հայտարարության առնչությամբ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Անդրանիկ Քոչարյանը կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի ելույթը նույնությամբ կրկնում էր նոյեմբերի 10-ի գործողությունների քաղաքական առաջադրանքը։ «Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ Ազգային ժողովի և Կառավարության շենքերը գրավեցին, հետո՞, մյուս օրը ի՞նչ արեցին։ Պարզապես հարվածի տակ ընկան այն մարդիկ, որոնք չգիտես ինչի, ում հրամանով դուրս էին եկել, գրավում էին շենքերը։ Հիշա շատ կարևոր է ճշտել, թե այդ հրահանգը որտեղից եկավ, ոնց էդ հրոսակախմբերը մի վայրկյանում, դեռ չհրապարակված հրադադարի փաստաթուղթը, նրանք արդեն պատրաստ գիտեին՝ ուր պետք էր գնալ և ում ման գալ։ Վազգեն Մանուկյանի ելույթը նույնությամբ կրկնում էր այդ գործողությունների քաղաքական առաջադրանքը։ Դա պետք է մերժել»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
16:46 - 22 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ |1lurer.am|

1lurer.am: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով: Հիշեցնենք՝ շաբաթ օրը Վազգեն Մանուկյանը հայտարարել էր իշխանություններին հեռացնելու տարբերակների մասին՝ այդ թվում նշելով. «Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:
16:24 - 22 փետրվարի, 2021
Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն․ պետք է մերժենք այս ներկան և կառուցենք այն պետությունը, որի մասին երազել էինք․ Վազգեն Մանուկյան |tert.am|

Հայաստանը դառնում է ոստիկանական պետություն․ պետք է մերժենք այս ներկան և կառուցենք այն պետությունը, որի մասին երազել էինք․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: «Հայրենիքի փրկության շարժման» կայացած հանրահավաքի ժամանակ դիմելով հանրահավաքի մասնակիցներին ասաց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 33 տարի առաջ Խորհրդային միությունում առաջին անգամ հայտարարվեց համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացվում էր քաղաքը, ցույցեր, բանակցություններ և խորհրդային միության և Հայաստանի ղեկավարության հետ։«Հայաստանում ձևավորվեց երկիշխանությունը, կար Խորհրդային միության և Ղարաբաղ կոմիտեի իշխանությունը: Մենք կարողացանք կարճ ժամանակում ազատագրել Արցախը,  ստեղծեցինք հզոր, մարտունակ բանակ՝ մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք և ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն: Բայց մեզ բավարար չէ և պատահական չէր, որ Ղարաբաղ կոմիտեն, որ բաղկացած էր 11 հոգուց, կիսվեց, մի մասը մնաց իշխանության, մի մասը դուրս եկավ ու սկսեց պայքարել իշխանության դեմ, որպեսզի լինի բարեկեցություն, չլինի հովանավորչություն, կոռուպցիա։ Եվ պատահական չէ, որ 1996 թվին պայքարի մեջ հանդիպեցինք 2 Ղարաբաղ կոմիտեի անդամներ, նրանք պայքարում էին, նպատակն էր չբավարարվել միայն անկախությամբ ու հաղթանակով, այլ ստեղծել մի պետություն, որտեղ բարեկեցիկ և օրինական կյանքով ապրել, փոխվեցին նախագահները և պայքարը շարունակվեց»,– ասաց նա: Վազգեն Մանուկյանը նշեց, որ 2018–ին մարդկանց մի խումբ եկավ, և ժողովրդին ասաց, որ կկառուցեն արդար պետություն, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն և ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար իրենք պայքարում էին։«Հիմա ժողովուրդն ասում է՝ մեզ խաբեցին։ Մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե մենք կարդայինք, թե այդ մարդիկ ի՞նչ էին գրում և ի՞նչ էին ասում նախորդ տարիներին, դուք երբեք այդ ճանապարհով չէիք գնա, և երեք տարի հետո ունենք ողբերգություն, կորցրեցինք ամեն ինչ, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան պետությունն անկախ չէ, մեր անվտանգությունն ապահովվում է Ռուսաստանը, և մենք այդ իմաստով դառնում ենք Ռուսաստանից լրիվ կախյալ հիմա մտածում են, որ գնան Ռուսաստանում Պուտինին քծնեն և տակից էլ իրենց գործն անեն, դա ընկերություն չի, դա նույնիսկ բակի խաղերի մեջ տենց բան չի անցնում, փչացրեցին ամեն ինչ»,– ասաց նա: Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նոր իշխանությունը փորձեց ազգայինը հանել ժողովրդի միջից և չկատարեցին ժողովրդին տրված խոստումները։ «Կամաց-կամաց դառում է ոստիկանական պետություն, ձերբակալում են ազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց։ Երբ լսեցի, որ Կարեն Բեքարյանին ձերբակալել են, ուղղակի ցնցվեցի, այսպիսի՞ պետությունում էինք ուզում ապրել: Ինչ է կատարվում տնտեսության մեջ, մեր ժողովրդի վիճակը լավացա՞վ՝ բացարձակապես ոչ: Կոռուպցիան վերջացա՞վ։ Ինձ ասել են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին մի քանի տասնյակ հազար դոլար տվել է, որ դուրս չգան «Իմ քայլը» խմբակցությունից, կստուգենք դա ճիշտ է թե ոչ»,– ասաց նա:Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ այս վիճակից կարող ենք դուրս գալ, բայց կա նախապայման՝ այս վարչակազմը պետք է «դուրս շպրտվի», որից հետո միայն կսկսվեն իրական քայլերը։ «Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն, ինչ կորցրել ենք, մենք պետք է դրա վրա կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք: Եթե Նիկոլ Փաշինյանը գնա և գան մարդիկ, որոնց համար իշխանական տենչը, անհավասարությունը, ընտրությունները կեղծելը, ժողովրդին փող բաժանելը մնա, ուրեմն մենք ոչ մի նպատակի չհասանք, նորից մի հատ Նիկոլ կառաջանա, դրա համար մեր պայքարի մեջ պետք է լինի և մերժումը ներկայի: Այն պետությունը պետք է կառուցենք, որի մասին երազել էինք: Պետք է, նախևառաջ, վերակառուցել մեր բանակը, ապահովվել մեր անվտանգությունը, մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Պետք է նաև մեր հարաբերությունները լավացնել դաշնակից երկրների հետ  Չինաստանի և ցանկացած երկրի հետ, որը պայքարում է Թուրքիայի հետ»,– ասաց Վազգեն Մանուկյանը:
16:57 - 20 փետրվարի, 2021
Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան |news.am|

Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Նախ պետք է արագորեն վերակառուցել մեր բանակը, ապահովել մեր անվտանգությունը. Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Բանակում պետք է լինեն կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Այստեղ եւ աշխտավարձի հարցն է, եւ զինակոչիկների հարցն է: Ես խնդրել եմ, որ Սեյրան Օհանյանը կներկայացնի այն տեսլականը, որ ունենք բանակի նկատմամբ: Մեզ արագորեն պետք է վերականգնել մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Դա ոչ միայն ՌԴ-ն է, այլեւ Իրանը, Չինաստանը եւ ցանկացած ուժ, որը պայքարում է Թուրքիայի ագրեսիայի դեմ: Ուշ թե շուտ, մենք հաղթելուց հետո, նորմալ պետություն կառուցելուց հետո հարաբերություններ կունենանք բոլոր հարևանների հետ, բայց ոչ այսօրվա ստրկական պայմաններով, այլ մեր թելադրած պայմաններով: Դրա համար, հիմա այն պետությունները, որոնք պայքարում են Թուրքիայի ագրեսիայի դեմ, իրենք մեր բնական դաշնակիցներն են»,-ասաց Վազգեն Մանուկյանը: «Իրենք մեզ փորձելու են ստրկացնել: Այն 750 մլն-ը որ պարտքով տվել են Հայաստանին, դրա մեջ էլ կա ստրկացում: Նախատեսված էր 2,5 մլրդ: Պարտքեր տալով մեզ դնելու են ստրկական վիճակում: Անելիք շատ կա, բոլոր անելիքները հնարավոր են, միայն հավատացեք ձեր ուժերին: Մի մտածեք, որ ուրիշներն են որոշում մեր ճակատագիրը: Մենք ենք որոշում՝ հաշվի նստելով ուրիշների հետ»,-հայտարարեց նա:
16:44 - 20 փետրվարի, 2021
Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա անելիքները |armenpress.am|

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա անելիքները |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջիկա անելիքները: Վազգեն Մանուկյանը նշեց, որ իշխանափոխության համար անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք: Նա նշեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում կոմիտեներ ձևավորելու անհրաժեշտություն կա: «Ես ցանկանում եմ բոլորիս ուժ և միասնություն: Մենք պետք է լինենք կոշտ ու համոզիչ: Մեր պարտքն է մեր հայրենակիցներին բացատրելու, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ է լինելու: Մենք պետք է համոզենք ուժային կառույցներին ու թողնենք նահանջի ճանապարհ: Աշխատանք պետք է տարվի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հենարան պատգամավորների հետ: Այստեղ ևս պետք է լինել կոշտ ու համոզիչ և թողնել նահանջի ճանապարհ»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ անհրաժեշտ է կազմակերպել գործադուլներ,  ցույցեր, ավտոմեքենաների շարասյուներով շրջել Հայաստանում, ոտքի հանել մարդկանց: Դա պահանջում է ժամանակ ու աշխատանք: «Բայց կա նաև պլան Բ, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ պատրաստ լինելով Բ ճանապարհին: Մեզ պետք է վճռականություն, միասնություն, մենք կարող ենք  այս վիճակից դուրս գալ»,-ասաց Վազգեն Մանուկյանն՝ ընդգծելով, որ կվերականգնեն այն, ինչ կորցրել ենք և կկառուցենք այն երկիրը, որը երազում ենք: Վազգեն Մանուկյանը նաև անհրաժեշտւթյուն է համարում արագորեն վերակառուցել բանակը, ապահովել երկրի անվտանգությունը: Նրա խոսքով, բանակում պետք է տեղի ունենան կառուցվածքային խոշոր փոփոխություններ: Դրանից բացի, Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ պետք է վերականգնել Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ:
16:05 - 20 փետրվարի, 2021
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը |armenpress.am|

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնության հանրահավաքը: Շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները, միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի մեկնարկին ընդգծեց, որ հուզիչ օր է, քանի որ 33 տարի առաջ նույնպիսի եղանակի պայմաններում տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որով սկսվել է արցախյան շարժումը: «Ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզին, որը բնակեցված էր բնիկ իր ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել Հայաստանի հետ. դա Արցախն էր: Ու ամբողջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց: Երկար ճանապարհ անցանք դրանից հետո: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից դրվեցին նաև ուրիշ խնդիրներ: Մենք մեզ շատ հզոր էինք զգում: Մենք մեր առջև ավելի մեծ խնդիրներ դրեցինք: Մենք դրեցինք խնդիր ստեղծել անկախ պետություն, անկախ պետությունը հիմնված լինի ազգային գաղափարների վրա և ազատության գաղափարի վրա, պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, պաշտպանվածություն, դերակատարություն աշխարհում և այս տարածաշրջանում: Եվ մենք գնացինք առաջ»,- նշեց Մանուկյանը:
15:38 - 20 փետրվարի, 2021
Ատելության դեմ ատելություն, ագրեսիայի դեմ ագրեսիա․ դա է մեր ճանապարհը․ Վազգեն Մանուկյան

Ատելության դեմ ատելություն, ագրեսիայի դեմ ագրեսիա․ դա է մեր ճանապարհը․ Վազգեն Մանուկյան

Մեզ պետք է համաժողովրդական շարժում, որ կարողանանք ազատվել այս իշխանություններից։ Եվ ինքը կամավոր չի գնալու, այսինքն՝ մենք պետք է կոտրենք իր ոտքերը, իր հենարանները։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկանը։ «Որո՞նք են իր հենարանները։ Կա ժողովրդի մի հատված, որ չի գիտակցում՝ ինչ է կատարվում, և մեր պարտքն է մեր հայրենակիցների առջև, որ կարողանանք այդ մարդկանց բացատրել։ Այսինքն՝ քարոզչությունը, ծրագրեր ներկայացնելը, բացատրելը կարևորագույն հարցեր են մեզ համար։ Եվ դրանով պետք է զբաղվեն և շարժումը, և մեր մտավորականությունը, և բազմաթիվ ՀԿ-ներ և կուսակցություններ»,- ասաց նա։ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարանը կոչեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությանը։ «Բոլորի վրա պետք է աշխատել։ Նրանք ռիսկ պիտի չունենան դուրս գալ փողոց։ «Իմ քայլ»-ի այն պատգամավորին, որ դուրս չի գալիս իր խմբակցությունից, համարենք դավաճան։ Բոլոր այն բարձրաստիճան զինվորականները, ոստիկանները, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանին, դավաճան են։ Ու ժողովուրդը իրենց չպիտի թույլ տա փողոց դուրս գալ, իրենք պիտի վախենան սրճարան մտնել, ռեստորան մտնել»,- հավելեց նա։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մյուս հենարանը «Իմ քայլ»-ից դուրս բազմաթիվ մարդիկ են, որոնք «սնվում են դրսից, ծառայում են դրսին, իրենք նպաստեցին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուն, և իրենք մասնակից են այս դավաճանությանը»՝ հավելելով, որ իրենք կհրապարակեն անունները, և որ «նրանք իրավունք չունեն փողոցով քայլելու»։ Հաջորդ հենարանն, ըստ Մանուկյանի, «ծախուներն են», որոնք փողի համար, արտոնություն ստանալու համար, գալիս փակում են մեր ճանապարհը։ Նա հիշեցրեց Գյումրիում տեղի ունեցած դեպքերը։ «Դրանք այնք տականքներն են, որ ծառայում են ցանկացած իշխանությանը՝ իրենց ծախելով։ Ագրեսիա են ցուցաբերո՞ւմ, նույն ագրեսիան՝ իրենց դեմ։ ով ձեռք բարձրացնի մեր վրա, հարված պետք է ստանա․ ատելության դեմ` ատելություն, ագրեսիայի դեմ` ագրեսիա․ դա է մեր ճանապարհը։ Եվ մենք պետք է հավաքենք մեր ժողովրդին»,- ասաց նա։ Մանուկյանը հայտնեց, որ դիմելու  է շարժման գործընկերներին, որ մյուս շաբաթվա ընթացքում Երևանից հարյուրավոր մեքենաներով գնան Սյունիք։ Նա նաև առաջարկեց Ազատության հրապարակը դարձնել իրենց շտաբը՝ նշելով, որ ինքն ամեն օր 5-7-ը այդտեղ կլինի։ «Մեզ պետք է ամեն թաղում, ամեն բնակավայրում ստեղծել կոմիտեներ։ Ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարևանների հետ վիճեք, հավաքեք, խմբեր, ջոկատներ կազմեք, և մեր կենտրոնը այստեղ կլինի, այստեղից կուղղորդվի ամբողջ շարժումը»,- ասաց Մանուկյանը՝ դարձյալ հիշեցնելով փետրվարի 20-ի մեծ հանրահավաքը ՝ ընդգծելով, որ իրենց շտաբից՝ Ազատության հրապարակից, կհեռանան, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա։
16:27 - 12 փետրվարի, 2021