Ղրիմ

Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ  արեւմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Ուկրաինայի հարավում։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արեւմուտքում եւ հարավում ողողվում է Սեւ, արեւելքում՝ Ազովի ծովերով։ Արեւելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչեւ 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արեւելքում գտնվում են Կերչ, արեւմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարեւելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։

Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բռնակցված» Ղրիմի տարածքը: Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:«Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ իր հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերի ամրապնդման կարևորությունը», - հավելել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
12:11 - 22 սեպտեմբերի, 2021
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կերկարաձգի մինչև հունվարի 31-ը |azatutyun.am|

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կերկարաձգի մինչև հունվարի 31-ը |azatutyun.am|

azatutyun.am:  Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները այսօր Բրյուսելում կայանալիք նիստում պաշտոնական որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունից: «Արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցները երկարացնելու մասին, որոնք սահմանվել էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ վեց ամսով: Որոշումը կկայացվի առանց քննարկման», - ասել է աղբյուրը: Սահմանափակումները երկարաձգելու որոշումը հաստատվել է հունիսի 24-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվում են տարեկան երկու անգամ` հուլիսին և հունվարին: 2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ` կապված Ղրիմի հետ: Պատժամիջոցները բազմիցս ընդլայնվել և երկարաձգվել են: Կասեցվեցին բանակցությունները առանց վիզայի ռեժիմի և համագործակցության մասին նոր հիմնական համաձայնագրի հետ կապված, Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների համար Միության երկրներ մուտքի արգելք մտցվեց, նրանց ակտիվները սառեցվեցին: Հայտարարվեց նաև առևտրի, ֆինանսական և ռազմական սահմանափակումների մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք սահմանեց Եվրամիությունից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա:
11:53 - 12 հուլիսի, 2021
Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

Ռուսաստանը Ղրիմի հարցով նախազգուշացում է արել Թուրքիային |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում Թուրքիային ուղղված նախազգուշական հայտարարություն է արել: Լավրովը հայտնել է, որ Ղրիմի հետ կապված ուկրաինական նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության դեմ կատարվող ոտնձգության:  «Եթե խոսենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում մենք խստիվ հորդորում ենք մեր թուրք գործընկերներին ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների սնուցումը: Մենք շատ հստակ ենք, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է ոտնձգության Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Լավրովը: Լավրովը նաև նշել է, որ այս կապակցությամբ Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը «կշտկվի՝ հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»։ Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում վերահաստատել էր Անկարայի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան։
19:58 - 24 մայիսի, 2021
Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել  հարձակումը․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինական բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հետ մղել հարձակումը։ Նախօրեին՝ Ղրիմի թերակղզուն սահմանակից շրջաններ այցի ժամանակ, նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այցի ընթացքում նա շփվել է Խերսոնի մարզում՝ Ղրիմի վարչական սահմանի երկայնքով տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների զինծառայողների հետ։ «Առաջնագծում գտնվող ստորաբաժանումների, ինչպես նաև պահեստազորի զինծառայողների կարողությունների ստուգումը շատ կարևոր է։ Խոսքը նաև զորքերի տեխնիկական կարողությունների և զինվորականների հոգեվիճակի մասին է։ Թեև [ռուսական] զորքերը սկսել են հետ քաշվել, այնուհանդերձ, մեր ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերադառնալ սահմանների պաշտպանությանը», - հայտարարում էր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի այցը երկրի հարավային շրջաններ մեկնարկել է ռուսական զորքերի՝ Ուկրաինայի սահմանից հետքաշմանը զուգահեռ։
13:18 - 28 ապրիլի, 2021
Ղրիմում զանգվածային զորավարժություններ են սկսվել |tert.am|

Ղրիմում զանգվածային զորավարժություններ են սկսվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտական պատրաստվածության անակնկալ ստուգման շրջանակում ժամանել է Ղրիմ՝ ստուգելու ռազմածովային և ցամաքային զորքերի պատրաստությունը զորավարժություններին: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը:Գերատեսչության ղեկավարՆ ուղղաթիռով թռչել է այն շրջանների վրայով, որտեղ տեղակայված են զորքերն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև լսել է զորավարժությունների ընթացքում զորքերի առաջիկա գործողությունների մասին զեկույցը:«Օպուկ» զորավարժարանը, որտեղ այսօր վարժանքներ են ընթանում, գտնվում է Թեոդոսիայից 60, իսկ Կերչից 40 կմ հեռավորության վրա: Զորավարժությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 12:05-ին (Երևանի ժամանակով 13:05):
14:36 - 22 ապրիլի, 2021
ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021
Էրդողանին հրավիրել են Ղրիմ
 |tert.am|

Էրդողանին հրավիրել են Ղրիմ |tert.am|

tert.am: Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի հարցում դիրքորոշումը միայն ափսոսանք է առաջացնում և նրան հրավիրել է Ղրիմ։ «Էրդողանը, եթե իսկապես իմաստուն և խիզախ քաղաքական գործիչ է, կարող է գալ Ղրիմ։ Ղրիմը բաց է, Ռուսաստանը ձգտում է բաց երկխոսություն վարել բոլոր պետությունների հետ՝ բարիդրացիական հարաբերություններ կառուցելով։ Բայց, ցավոք, Էրդողանի կողմից առայժմ լսում ենք միայն անհեռատես և վիրավորական հայտարարություններ»,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Գեմպելը։ Նրա խոսքով՝ Ղրիմը փաստացի և իրավաբանորեն Ռուսաստանի անբաժանելի մասն է, և դրա հետ Թուրքիան պետք է ոչ միայն հաշվի նստի, այլև ճանաչի այդ փաստը։ «Թուրքական տարածաշրջանի համար ժամանակն է տնտեսական հարաբերություններ կառուցել ռուսական Ղրիմի հետ»,- հավելել է նա։  
12:55 - 11 ապրիլի, 2021